Մեջբերում Miko-ի խոսքերից Նայել գրառումը
նստել եք կոմպի առաջ ու անիմաստ խոսում եք: Ոնց հասկանում եմ ստեղի 98%-ը քեֆերի ժամանակ Արամ Խաչատրյանի երաժշտության տակա պարում կամ ել եսիմ ինչի:
Ռաբիսի տակ երբևէ չեմ պարել։ Բարեբախտաբար այն երեկույթներին/քեֆերին, որոնց մասնակցում եմ, սովորաբար ռաբիս չի հնչում։

Մեջբերում Miko-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ղեկավարներին խորհուրդ կտամ, որ ճաշակին վերաբերվող թեմաներ չթույլատրեն
Հարգելի Miko, համաձայն եմ, արվեստի ցանկացած ուղղության կամ ցանկացած ստեղծագործության նախընտրելը ինչ-որ չափով սուբյեկտիվ է ու ճաշակի հարց է։ Բայց ինչպես և ամենուր, արվեստում էլ ու մասնավորապես երաժշտության մեջ գոյություն ունեն գնահատման չափանիշներ ու սկզբունքներ, որոնց վրա հիմնվելով կարելի է համեմատաբար օբյեկտիվ կարծիք հայտնել ու գնահատել տարբեր ստեղծագործություններ, որոշել, թե տվյալ երաժշտական ուղղությունը կամ կոնկրետ ստեղծագործությունը որքանով է բարձրարժեք կամ անորակ։
Ու եթե ճաշակին վերաբերվող թեմաները փակենք, ապա պիտի փակենք ընդհանրապես ցանկացած արվեստին վերաբերվող թեմա, ինչն իմ կարծիքով միանշանակ սխալ է։ Նաև հենց այսպիսի քննարկումների շնորհիվ է, որ արվեստ ու բարձր ճաշակ է զարգանում։
Ուղղակի ամեն դեպքում պետք է հարգել զրուցակցի կարծիքն ու պահպանել բարեկիրթ քննարկումների կուլտուրան, ինչն էլ ձգտում ենք անել։