User Tag List

Էջ 16 21-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 305 հատից

Թեմա: Ռաբիս. արվե՞ստ թե՞...

  1. #226
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Թեման բացողը, իր ընտրած վերնագրով մեծ պատվի է արժանացրել ռաբիսը:

    Այս հարցը ինձ համար առհասարակ քննարկմեն ենթակա չէ:

    Սովորաբար բարձր մշակույթը ներկայացնող մարդիկ բարձր ինտելեկտ են ունենում:

    Որպես կանոն ռաբիս ոճը ներկայացնում են ցածր ինտելեկտ ունեցող մարդիկ:

    Նույն Արամ Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն, Արմենչիկը, Թաթուլը,Վլեն, Բղդոն,Արտաշ Ասատրայնը,Աֆոնը եվ վերջապես Ֆիլե Գագոն Այս բոլոր մարդիկ աչքի են ընկնում իրենց ցածր ինտելեկտով:

    Ցավոք Հայաստանի ռեստորանները նույնպես ողողված են նման կարգի ցածրակարգ երաժիշտներով, որոնք տարիներ շարունակ ժողովրդին մատուցում են ցածրաճաշակ, թուրքախառն հնչերանգով, Ստամբուլի փողոցներին հարիր, օտարամոլ աղմուկ:

    Հատուկ կուզեի անդրադառնալ Արմենչիկին

    Ասեմ որ կրթությամբ երաշիտ եմ,եվ ինձ իրավունք եմ վերապահում համարձակ կարծիք հայտնել այս կամ այն կատարողի, կամ երաժշտական ուղության վերաբերյալ:

    Արմենչիկին ինձ համար հայտնաբերեցի 2003 թվականին, նրան լսելով անիմջապես հասկացա որ ունի շնորք, ունի ինքնատիպ ձայնային տվյալներ եվ ինքնատիպ երգելավոճ: Որպես իսկական մելոման, որը ընդունում է առանց բացառության բոլոր երաժշտական ոճերը, որոշեցի անպատճառ գնալ նրա նախորդ համերգին:

    Բայց, ցավոք վերջին Հայաստանյան համերգից հետո, Արմենչիկի մոտ ոչ մի ստեղծագործական աճ չգրանցվեց, ցավոք նրա ցածր ինտելեկտը թույլ չի տալիս որ բացառիկ ձայնային տվյալները, եվ ինքնատիպ երգելավոճը կարողանա մատուցել իր ողջ հարստությամբ:

    Նա մնացել է պարսիկներից, հույներից, թուրքերից երգ որսալու, երգի բառերը հայերեն փոխելու խղճուկ մակարդակի վրա: Այն դեպքում երբ Հայաստանում կան պարզապես հրաշալի երգահաններ, որոնց դիմելով նա հաստատ մեկ աստիճան կբարձրանա,եվ ձեռք կբերի ավելի մեծ լսարան:

    Այս տարի խոսք չի կարող գնալ նրա համերգին գնալու մասին, ավելին , ամեն գնով փորձում եմ մտքափոխել բոլոր նրանց ովքեր ոգեվորված, խանդավառված սպասում են նրա մենահամերգի օրվան:

    Հարգելի երաժշտասերներ, գնահատեք նրանց ովեքեր աշխատում են իրենց վրա, փորձում են կատարելագործվել ոչ միայն իրենց արվեստում, այլեվ լրացնում են իրենց ինտելեկտուալ պաշարը:

    Ցավոք կանխազգում եմ որ սա կլինի Արմենչիկի վերջին Հայաստանյան տրիումֆային մենահամերգը:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. #227
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Manya-ի խոսքերից Նայել գրառումը
    արվեստ չէի ասի բայց և այնպես մարդու կողմից ստեղծած աշխատանք է:Ու պետք է գնահատենք:
    Գնահատել, անշուշտ պետք է:
    Պարզապես պետք չի մոռանալ, որ գնահատականները լինում են տարբեր, սկսած խիստ բացասական-ից, վերջացրած խիստ դրականով, միջանկյալ բազում դրույթներով:

    Երբ ես վերցնում ինչ-որ գիրք կարդալու ու այն իմ դուրը չի գալիս, համարում եմ թույլ, համարում եմ, որ ժամանակս իզուր ծախսեցի, ապա գնահատում եմ բացասական, անկախ նրանից, որ այդ գրքի վրա ժամանակ են ծախսել, աշխատել են հեղինակը, սրբագրիչը, խմբագիրը, մակետ անողը, էջադրողը, ձևավորողը, նկարիչը և այլն:

    Երբ ես ռեստորանում ճաշատեսակ եմ պատվիրում ու այն վատն է լինում, ես դա բացասական եմ գնահատում, չնայած որ դրա վրա աշխատել են խոհարարները:

    Ես ռաբիս ոճի երգերն էլ եմ որպես կանոն բացասական գնահատում, չնայած վրան աշխատել են, ճիշտ էնպես, ինչպես որ դու մուղամն ես բացասական գնահատում (ինչքան հասկացա):

    Իսկ քննադատությունը նշածս բոլոր տեղերում պետք է լինի անհրաժեշտ բաղկացուցիչ: Ընդ որում նկատենք, որ առանձին դեպքում իմ բացասական գնահատականը չի կարող լինել օբյեկտիվ գնահատական, այլ ընդամենը իմ սուբյեկտիվ հայացքների արդյունքում ծնված գնահատականը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  4. #228
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Ուղղակի զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր թողած աշխարհում գոյություն ունեցող այսքան շատ գեղեցիկ երաժշտություն ոճերը, նախընտրում են լսել ռաբիս՝ դրանով իսկ վատնելով իրենց կյանքի ժամանակը: Եթե այլընտրանք չլիներ, էլի կարելի էր նրանց հասկանալ, բայց այսքան մեծ ընտրության մեջ այսպիսի սխալ ընտրություն կատարել... Զարմանալի է:

  5. #229
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորաբար բարձր մշակույթը ներկայացնող մարդիկ բարձր ինտելեկտ են ունենում:

    Որպես կանոն ռաբիս ոճը ներկայացնում են ցածր ինտելեկտ ունեցող մարդիկ:
    ես. ինչ որ. երբեք չեմ տեսել մեկին որ բողոքի իր սեփական ինտելեկտից ու ճաշակից։

    Չամիչ. ինչպես ասում են ՝ես ինձ համար հանգիստ նստած եմ ու ոչ ոքի չեմ խանգարում ու չեմ կոպտում ։հանկարծ հայտնվում ես դու ու հայտարարում որ ես անճաշակ ու ինտելեկտից զուրկ մարդ եմ ։
    Կարծում եմ այս պարագայում լուրջ հարց է ծագում...........

  6. #230
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորաբար բարձր մշակույթը ներկայացնող մարդիկ բարձր ինտելեկտ են ունենում:

    Որպես կանոն ռաբիս ոճը ներկայացնում են ցածր ինտելեկտ ունեցող մարդիկ:
    Հետաքրքիր է իսկ հակառակը գործում է? Եթե մարդը ցածր ինտելեկտ ունի ուրեմն դա ռաբիս է լսում?

    Օրինակ ես և անճաշակ եմ, ու թույլ ինտելեկտ ունեմ, ու գոհ գոհ իմ համար ապրում եմ առանց ռաբիսի

  7. #231
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    ես. ինչ որ. երբեք չեմ տեսել մեկին որ բողոքի իր սեփական ինտելեկտից ու ճաշակից։

    Չամիչ. ինչպես ասում են ՝ես ինձ համար հանգիստ նստած եմ ու ոչ ոքի չեմ խանգարում ու չեմ կոպտում ։հանկարծ հայտնվում ես դու ու հայտարարում որ ես անճաշակ ու ինտելեկտից զուրկ մարդ եմ ։
    Կարծում եմ այս պարագայում լուրջ հարց է ծագում...........
    Կտրուկ, Չամիչի գրառման մեջ քո մականունը ոնց որ թե չկար, էնպես որ գրառումդ անիմաստ է:
    I may be paranoid but no android!

  8. #232
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր թողած աշխարհում գոյություն ունեցող այսքան շատ գեղեցիկ երաժշտություն ոճերը, նախընտրում են լսել ռաբիս՝ դրանով իսկ վատնելով իրենց կյանքի ժամանակը: Եթե այլընտրանք չլիներ, էլի կարելի էր նրանց հասկանալ, բայց այսքան մեծ ընտրության մեջ այսպիսի սխալ ընտրություն կատարել... Զարմանալի է:
    Ի՞նչն է զարմանալի: Ավելի զարմանալի չէ՞ որ մարդիկ հնարավորություն ունեն ընտրելու առողջ ապրելակերպ ու ապրել առողջ, բայց նախնտրում են հակառակը` ծխում են, հարբում են, օգտագործում են վնասակար սնունդ.... դրանով իսկ վատնելով իրենց կյանքը
    Վերջին խմբագրող՝ Second Chance: 19.06.2009, 17:41:
    Love has an enemy, but it is already defeated!

  9. #233
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրուկ, Չամիչի գրառման մեջ քո մականունը ոնց որ թե չկար, էնպես որ գրառումդ անիմաստ է:
    Ռուֆուս ես նվագում եմ ռաբիս(քաղաքակիրթ ռաբիս). ես լսում ու գնահատում եմ Արամին(Անձամբ ճանաչել եմ՝ հյուրընկալ ու մեծ սիրտ ունեցող Մարդ էր) ու Արմենչիկին։
    Ուսի ենթադրվում է. որ որոշ չափով ինձ էլ է վերաբերվում։

  10. #234
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս ես նվագում եմ ռաբիս(քաղաքակիրթ ռաբիս). ես լսում ու գնահատում եմ Արամին(Անձամբ ճանաչել եմ՝ հյուրընկալ ու մեծ սիրտ ունեցող Մարդ էր) ու Արմենչիկին։
    Ուսի ենթադրվում է. որ որոշ չափով ինձ էլ է վերաբերվում։
    Կտրուկ ջան որոշ չափով համաձայն եմ Չամիչի հետ: Իհարկե ես դեմ չեմ ռաբիզին: Բայց պետք է ընդունել, որ իսկապես ռաբիզով զբաղվող մարդկանց հիմնական մասը չեն փայլում արտակարգ ինետելեկտով:
    Իսկ մեծ սիրտ ունենալն ու հյուրնկալ լինելը դեռ չի խոսում ինտելեկտի զարգացվածության մասին
    Love has an enemy, but it is already defeated!

  11. #235
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս ես նվագում եմ ռաբիս(քաղաքակիրթ ռաբիս). ես լսում ու գնահատում եմ Արամին(Անձամբ ճանաչել եմ՝ հյուրընկալ ու մեծ սիրտ ունեցող Մարդ էր) ու Արմենչիկին։
    Ուսի ենթադրվում է. որ որոշ չափով ինձ էլ է վերաբերվում։
    Կտրուկ ջան, ուշադիր կարդա Չամիչի գրառումը, նա գրել էր "որպես կանոն....", դե մենք բոլորս էլ գիտենք, որ ամեն տեղ էլ բացառություններ լինում են ու ես ոչ մի գրամ կասկած չունեմ, որ դու էլ էս բացառություն կազմում ռաբիս նվագողների մեջ:

    Ինչ վերաբերվում է Արմենչիկին, Kuk-ի մեջբերած հոդվածի մեջ կարո՞ղ ես մատնանշել գեթ մի նախադասություն, որտեղ երևում է Արմենչիկի բարձր ինտելեկտը:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (19.06.2009)

  13. #236
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս ես նվագում եմ ռաբիս(քաղաքակիրթ ռաբիս). ես լսում ու գնահատում եմ Արամին(Անձամբ ճանաչել եմ՝ հյուրընկալ ու մեծ սիրտ ունեցող Մարդ էր) ու Արմենչիկին։
    Ուսի ենթադրվում է. որ որոշ չափով ինձ էլ է վերաբերվում։
    Քաղաքակիրթ ռաբիսը որն է ??
    ավելի ճիշտ` ռաբիզը, ինչի եք էս մեր ազնիվ, ժողովրդի ծոցից ծնված, քրտնքոտ բառը սխալ ասում, չեմ հասկանում, եկեք իրերը կոչենք իրենց անուններով
    Ու չեմ հասկանում, ինչի ես կոմպլեքսավորվում, ցավտ տանեմ, շատ էլ լավ ա, որ ժողովրդական, ազգային երաժշտությամբ եք զբաղվում:
    Հիմա դուք էլ տենց եք փող աշխատում, ինչ կա դրա մեջ?
    Բա մեր զուլալ, արդար աշխատավոր մարդիկ, հարսանքավորները, քեֆչիները, բա ռաբիզ չլսեն, ինչ լսեն? ինչի տակ քեֆ անեն?
    Պապսայի???
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  14. #237
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը

    - Ո՞ր շատերը: Ես դա արել եմ, որովհետեւ ժողովուրդը սիրում ա: Ես կլասիկ երաժշտություն էլ եմ լսում, ոչ մի պրոբլեմ չունեմ: Էս ոճը, ես ճիշտն եմ ուզում ասել, ինչ էլ անեն, մեկ ա, չեն կարալու ոչ մի բան անեն: Որովհետեւ սա մեր երաժշտությունն ա, մեզնից ա գալիս, ես եմ գրում, ընկերս ա գրում, սա մերն ա, ուրիշ տեղից վերցրած չի: Շատ անգամ ինձ ասում են` «Արմեն ջան, դու ռաբիս չես», ես ասում եմ` ես չգիտեմ, թե ինչ եմ, ես ռաբիսն էլ չգիտեմ, թե ինչ ա, ես Ամերիկայում մեծացած տղա եմ: Եթե մի քիչ իմ երգերի մեջ խորանաք, ռոք էլ կգտնեք, ջազ էլ կգտնեք, որովհետեւ ես ամեն ինչ լսում եմ:


    - Տենց չէ: Իմ հոբբին գնամ մի տեղ, հանգստանամ:
    Գնաց Բլթագիրք, ես կասեի «Տարվա բլթ»:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    total_abandon (17.11.2009)

  16. #238
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորաբար բարձր մշակույթը ներկայացնող մարդիկ բարձր ինտելեկտ են ունենում:

    Որպես կանոն ռաբիս ոճը ներկայացնում են ցածր ինտելեկտ ունեցող մարդիկ:
    Ժող, բուսակեր ըլնեմ, չի դզում սենց կոպիտ սահմանումները. փոշմանե՞մ, որ թեման ակտիվացրի: Յուրաքանրյուր մարդ ինքն է ընտրում, թե ինչ ոճի երաժշտություն լսի, պետք չի ցատկել նրանց կարծիքի դեմքին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. #239
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչն է զարմանալի: Ավելի զարմանալի չէ՞ որ մարդիկ հնարավորություն ունեն ընտրելու առողջ ապրելակերպ ու ապրել առողջ, բայց նախնտրում են հակառակը` ծխում են, հարբում են, օգտագործում են վնասակար սնունդ.... դրանով իսկ վատնելով իրենց կյանքը
    Իհարկե, Ամինա, ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ. բերեմ նմանատիպ օրինակ, որպեսզի ոմանց համար ավելի պարզ լինի. մարդիկ կարող են լինել խոտակեր և այդքանով վնաս չտալ օրինակ՝ խոզերին, բայց շատերը նախընտրում են ուտել նաև խոզի միս: Ցավալի է, համաձա՞յն եք: Եվ նույն կերպ երաժշտական ոճերի դեպքում, ինչպես Դուք ասացիք:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. #240
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բուսակեր ըլնեմ, չի դզում սենց կոպիտ սահմանումները. փոշմանե՞մ, որ թեման ակտիվացրի: Յուրաքանրյուր մարդ ինքն է ընտրում, թե ինչ ոճի երաժշտություն լսի, պետք չի ցատկել նրանց կարծիքի դեմքին:
    Կուկ, դա ընդամենը Չամիչի կարծիքն է ռաբիզ երաժշտության մասին, համաձայն լինես, չլինես, ստիպված ես դա ընդունել որպես Չամիչի անձնական կարծիք ռաբիզ երաժշտության մասին...
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (19.06.2009)

Էջ 16 21-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •