Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
Կարծում ես Կարո Հայրապետյանի երաժշտությունը բթացնո՞ւմ ա:
Չէ ես ռաբիս չեմ սիրում, ավելի շատ ռաբիս երգերի բառերն են բթացնում…
Կյանքում չեմ լսել, որ ռաբիսները ժարգոնով երգեն…
Լավ ծանոթ չեմ Կարո Հայրապետյանի երաժշտությանը, բայց այն, ինչին հիմա ռաբիս են ասում, իմ կարծիքով իրոք բթացնում է և՛ երաժշտության, և՛ երգերի բառերի միջոցով։
Ինչ վերաբերում է ժարգոնին, ապա ես էլ ինչ-որ չեմ նկատել, որ ռաբիսում ժարգոն օգտագործեն։ Ուղղակի հաճախ ռաբիս երգերի բառերը քերականորեն կամ տրամաբանորեն սխալ, անբովանդակ նախադասություններ են կազմում։
Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
Իսկ ակումբի անդամ լինելը, չի նշանակում լինել ժարգոնին դեմ…
Համաձայն եմ, ակումբի անդամ լինելը, դեռ չի նշանակում ժարգոնին դեմ լինել, բայց ի դեպ ասեմ, որ «Դար» ակումբի օրենսդրությունն արգելում է ֆորումում ժարգոնով գրառումներ անելը