հին դարերից սկսած ոմանք համարում էին, որ արվեստը պիտի լինի շատ բարձր մակարդակի, որը նույնիսկ կարող է անհասկանալի լինել հասարակ մարդու համար, իսկ ոմանք էլ՝ որ այն հենց հասարակ մարդկանց համար է և պիտի նրանց հասկանալի լինի: հետևաբար, միշտ էլ թե՛ երաժշտության, թե՛ պոեզիայի, թե՛ արվեստի մյուս ճյուղերի մեջ եղել են տարբեր մակարդակներ: այն, որ ռաբիսն ավելի ցածր մակարդակի արվեստ է, դեռ չի նշանակում, որ այն հակաերաժշտություն է կամ արվեստ չէ: ուրեմն ի՞նչ պիտի լսի ինչ-որ մեկը, ով, ասենք, չի կարողանում կարդալ դասականի նոտաների տակ թաքնված բառերը կամ ռոքի ռիթմը: