Varzor (14.08.2012)
Ձարմանալի ա, ետ ո՞նց են լսում, մի հատ վիդեո էի նայում հայերի մասին ընդեղ ռաբիզի հետ կապված մեկին հարցնում են՝
«Ետ դուք ձեր կամքով եք լսում, թե՞ որպես ավանդույթ»:
Խորը իմաստ բառակապակցությունը կարծեմ ես չեմ օգտագործել...
Իսկ ես հենց տեքստերի մասին էի խոսում, ի՞նչ կապ ուներ ստեղ երաժշտությունը: Ուզում ա Խատուբաից մի բան ցրած լիներ, տեքստի բառերը դրանից փոխվում ե՞ն:Իսկ եթե ավելի լուրջ, ապա նույնիսկ նորմալ տեքստերը կարելի ա սարքել աղբ ադրբեջանից ցրած ցածրակարգ երաժշտությամբ: Ինչպես և միայն երաժշտությամբ կարելի է շատ ինֆորմացիա տալ (Ժան Միշել Ժառի ձագին կորցրած փղի երգը դրա վառ օրինակ):
Իսկ Ժառը ստեղ լրիվ ուրիշ թեմա ա, համեմատականներ տանելն ընդհանրապես իմաստ չունի:
Իսկ ես հենց վերցրել եմ ու տեքստերն եմ քննարկել, եթե ինչ որ մեկը կարող ա, թող ցույց տա, թե ինչի ա դա սխալ:Երգը ամբողջական է ճիշտ քննարկել, ոչ թե առանձին բաղադրիչներով:
Varzor (14.08.2012)
Ինձ ընդհանրապես չի հիացնում քո նախնտրած խաժամուղը: Դրանց վայնասունը լսելիս էլ շտապով փոխում եմ ալիքը:ՈՒրեմն բոլորի անունից մի խոսիր:Հուսով եմ նոր Նոստրադամուսի չենք հանդիպել: Քո կանխատեսած վատը յոթ տարեկանում արդեն Եվրոպայում փոքրիկ ջութակահարների մեջ երկրորդ տեղն է զբաղեցրել:Թող որ բոլոր վատերը այդպրս լինեն:
Վերջին խմբագրող՝ Kita: 16.08.2012, 11:56:
erexa (11.08.2012)
1. Խորը իմաստ ես էլ չեմ գրել, ես գրել եմ խորը թաքնված իմաստ։
2. Երգը բանաստեղծություն չի, այլ երաժշտության ու բառերի համադրություն։ Ու, իմ համոզմամբ, գնահատելուց էլ հենց համադրություն ա պետա գնահատել։
Երգեր կան որ առանձին կարծես թե բառերն էլ ակնհայտ էշություն չեն, երաժշտությունն էլ 2 դասարանցու ծնգծնգոց չի, բայց երգի մեջ նենց են շեշտադրությունը աղավաղում, որ 3 տողից զզվանքով անջատում ու հիշում եմ, որ մյուս անգամ տենց սխալ չգործեմ։
3. 2-րդ կետում արդեն ասեցի, որ իմ համոզմամբ սխալ ա երգը համեմատել բանաստեղծության հետ։ Եթե դու համաձայն չես, կարաս իմ գրածներն անտեսես։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Universe (11.08.2012)
Ռաբիզի հետ կապված մի բան էլ ասեմ, ու գնամ: Ժող, գիտե՞ք ինչի մենք` ռաբիզատյացներս իրավունք ունենք հրապարակային պախարակելու ռաբիզը, ու ռաբիզի մասին ինչ ասես ասելու: Հա, մենք դրա իրավունքը լրիվ ունենք, քանի որ եթե ինչ-որ ռոք երգիչ երբեւէ հանդիսատեսի դեմքին ա միզել, ապա ռաբիզ լսողները իմ պես մարդկանց ականջի մեջ են ռեժիմով միզում իրանց ռաբիզով, որը ի տարբերություն դեմքին միզածի, ականջի մեջով հասնում ա մինչեւ ուղեղ:
Մի քիչ առաջ քնած էի (գիշերը չէի քնել, առավոտյան էի պառկել), մեկ էլ զարթնեցի բարձր հնչող զուռնա-դհոլի ձենից: Տեսա դիմացի շենքից ա, հարսանիք էր: Բնականաբար զարթնել եմ, քանի որ դա իմ համար զզվելի ա: Ես չեմ ասում, թե մարդիկ ժամը 13-ին պետք ա մտածեն, որ քնած մարդկ կա, չէ, իմ ասածն էն ա, որ էդ աղբը բոլորի վզին փաթաթելը նորմալ երեւույթ ա համարվում: Բայց որ էդ բոլորից որոշները կատաղած շան լափ են թափում ռաբիզի վրա, ռաբիզ լսողները չգիտես ինչի դա վիրավորական են համարում: Դե ես էլ ասում եմ, եթե դուք, ռաբիզ լսողներ, ձեր աղմուկը առանց ամաչելու կապում եք մեր ականջներին, ստիպում եք մեզ դա լսել, ապա պարտավոր եք լուռ ու մունջ լսել, ինչ ձեւի էլ որ հայհոյենք ձեր ռաբիզը:
Quyr Qery (19.08.2012), soultaker (15.08.2012), Աթեիստ (12.08.2012), մարդագայլուկ (15.04.2014), Մարկուս (10.05.2013)
Փաստորեն ռաբիսը դրական կողմեր էլ ունի: Բուձիլնիկից լավա արթնացնում![]()
Varzor (14.08.2012)
Դե հիմնական խնդիրը գալիս է նրանից, որ "ռաբիս"-ը "զ"-ով ենք գրում, հետո այն նույնացնում ենք ժամանակակից ֆոլկլյորի ու անտաղանդ ռեմեյքների հետ:
Անկախ նրանից, թե ոնց է գրվում իրական ՌաբԻս երաժշտությունը հեչ բեմերի ու քեֆերի համար չի նախատեսված
Ես փորձում եմ ավելի լայն պատուհանից նայել աշխարհին` տարբեր հաճախականությունների աղմուկներ եմ լսում![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
ժող. իհարկե, կներեք, բայց արդեն ջուր եք ծեծում:
Ինքս անձամբ ռաբիսը տանել չեմ կարողանում, բայց դա էլ, լավ, թե վատ, երաժշտական ուղղություն է: Գերմանիայում էլ, որ իսպառ ռաբիսը բացակայում է, կան երաշտություններ ու երաժշտական «ճաշակներ», որ սրտխառնոց են մոտս առաջացնում: Որոշ ընկերներ/ծանոթներ ունեմ, որոնց հետ ակումբ գնալը ուղղակի տանջանք է ինձ համար. միշտ հնչում է pitbull և այլ շունուշանգյալատիպի երաժշտություն, բազմազանություն ընդհանրապես չկա՝ էտ ել ստեղի ռաբիսն ա, իր ռաբիս մասսայի հետ: Բայց ինչ արած, դա էլ ա երաժշտական ոճ, որը ունի իր սիրահարները և գոյություն ունենալու իրավունք:
Ռաբիսը, կամ ավելի ճիշտ, այն լսող մասայի մեծամասնությանը /հատկապես մոտ մի տաս տարի առաջվա/ քննադատել եմ միայն մեկ բանի համար՝ իրենց մոլախոտ /բույս, որը ոչնչացնում է իր շուրջ աճող բոլոր այլ տեսակ բույսերին/ պահվածքի համար, այլ երաժշտական ոճերի և դրանց հետևողների նկատմամբ կատարյալ անհանդուրժող, անհարգալից վերաբերմունքի համար: Իսկ այօր նույն վերաբերմունքն են ցուցաբերում նաև Pink Floyd, Rammstein, etc. լսողները... hypocrisy է, հարգելիներս:
հ.գ. հուսով եմ ես գրառումները կտեղափոխվեն համապատասխան թեմա...
Եթե ոմանք ամեն օր քեզ ստիպեն իրենց երաժշտությունը լսել, որը քեզ դուր չի գալիս, դու շատ հարգալից կվերաբերվե՞ս էդ մարդկանց:
Pink Floyd ու Rammstein լսողների մոտ նույն վերաբերմունքը չի, նույն վերաբերմունքը կլիներ, եթե սաղ Հայաստանը Rammstein ու Փինք Ֆլոյդ լսեր ու խեղճ ռաբիզ լսողները չիմանային ականջները ինչով փակել:
Quyr Qery (19.08.2012), VisTolog (15.08.2012), Աթեիստ (15.08.2012), մարդագայլուկ (15.04.2014), Մարկուս (10.05.2013)
Փաստորեն ստեղ մենակ զուտ լսողությանը հաճելի/տհաճ աղմուկների խնդիրը չի, այլ նաև շահերի բախումը
Երկար տարիներ ռաբիսի լսարանը հալածում էր ռոքերներին, և դա ռոքերների մոտ ատելություն սերմանեց թե ռաբիսի և թե դա լսողների և պարտադրողների հանդեպ:
Ու վերաբերմունենքրը դարձան այսպիսին.
1. Ռաբիսի մոլի երկրպագուների մեծ մասը, ովքեր որ բացի դրանից ոչինչ չեն լսում, փորձում են ծաղրել և բշտել մյուս ոճի երաժշտասերներին:
2. Մյուս ոճերի երաժշտասերների այն հատվածը, որը չի կարողանում պաշտպանվել ծաղրանքներից ու բշտումներից սկսել է ատել ոչ միայն ռաբիսը, այլև դրա հետևորդներին
3. Որոշ մարդիկ, լինելով ոչ ռաբիսասեր միջավայրերում, առանց հիմնավոր պատճառներ ունենալու ուղղակիորեն շրջապատի մեջ սպիտակ ագռավ չդառնալու համար փնովում են ռաբիսը և այն լսողներին, չնայած նույնիսկ կարող է մեկ-երկու գործից ավել լսած էլ չլինեն, ինչը ԻՀԿ բավարար չէ մի անբողջ ոճ թաղելու համար:
4. Ռաբիսասերների միջավայրերում գտնվող և շրջապատի խաթեր ապրող շատ մարդիկ էլ քննադատում և բոյկոտում են մյուս ոճերը, որ հանկարծ ախպերությունը չիմանա, որ ինքը ռոքա սիրում: Ընդ որում նախորդների նման կարող է բացի մի քանի գործի ականջ դնելուց բացի ուրիշ բան լսած չլինել:
Բայց փաստը մնում է փաստ` մենք հայերով ինչքան էլ որ քննադատում ենք ռաբիսը (բայց դե իրականում Արտաշը ռաբիս երգիչ չի), միևնույն է չենք կարողանում դրա դեմ ոչ մի բան անել, չենք էլ կարող, քանր որ ռաբիսը հանելով դատարկ մնացած տեղը լցնելու ոչ մի ուրիշ բան չունենք: Իսկ ռաբիս երգիչների անվերջանալի շարանը հենց այդ դատարկ տեղը լրացնելու համար է:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Մի փոքրիկ ակնարկ ՌԱԲԻՍ-ի վերաբերյալ:
Բավականին տարածված է մի թյուր կարծիք, թե ռաբիս բառը հապավում է, որը ծագել է ռուսերեն "рабочее искуство" - (բանվորական/աշխատավորական արվեստ) արտահայտությունից:
Սա միգուցե և գալիս է նրանից, որ ռաբիսի մեծագույն երկրպագուներն ու կատարողների ոչ փոքր քանակը բանվորական ծագում ունեին:
Սակայն իրականությունը մի քիչ այլ է:
Ըստ էության ՌաբԻս արտահայտությանը ծագումը տեղի է ունեցել դեռևս սովետական կարգերի հաստատման սկզբնական շրջանում, ՆԵՊ-ի ժամանակներում և դրանից հետո, երբ ԽՍՀՄ տարածքում ստեղծվեցին արհմիությունների շրջանակներում գործող համքարություններ և տարբեր արհեստա-արվեստակցական միություններ: Գոյություն ունեին արվեստի աշխատողների տարբեր միություններ և արհմիույթուն. работник искуства - արվեստի աշխատող, Союз Работников Искуства (СоРабис) - Արվեստի աշխատողների միություն, Профсоюз Работников Искуства (ПрофраБис) - Արվեստի աշխատողների արհմիություն:
http://cult.vslovar.org.ru/4378.html
Կար նաև այդպիսի ամսագիր
http://cult.vslovar.org.ru/4379.html
Բնականաբար այդպիսի կազմակերպությունները գործում էին ոչ միայն Սովետական Հայաստանի, այլ մյուս հանրապետությունների տարածքում: Կազմակերպության շարքներն էին ընդգրկվում արվեստի տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, որոնց մասնագիտական մակարդակի և կարողությունների մասին դժվար է ստույգ բան ասել, սակայն նրանց շարքերում եղել են նաև մշակույթի ականավոր գործիչներ:
Ուրույն զանգված էին ներկայացնում ռեստորանային, հարսանիքային և թաղումային երաժիշտները (որպս կանոն հույն խումբը կարող էր երեք դեպքերում էլ հանդես գալ), որոնց մի մասը անդամակցել էր վերոհիշվալ կազմակերպություններին դեռևս 20-30-ականներին: Անդամակցությունը ենթադրում էր ինչպես գործունեության թույլատվություն, այնպես էլ գանձվող հարկեր և տաբեր տեսակի անդամության վճարներ: Վճարումների պահը բնականաբար դուր չէր գալիս որոշակի եկամուտ ունեցող երաժիշտներին (դե էն ժամանակ ինտերնետ-մինտերնետ չկար, մենակ գրամաֆոն էր): Մի մասը սկսեցին հանդես գալ որպես տարբեր ստեղծագործական կոլեկտիվներ, ինգնագործունեության խմբեր, սակայն РабИс կարգավիճակից ազատված: Բայց բավականին մեծ հատված, մանավանդ Հայաստանում, հարկերից ու այլ վճարներից խուսափելու համար գործում էին առանց որևէ օրինական թուլատվություն ունենալու: Հետագա 2-3 տասնամյակների ընթացքում արվեստի տարբեր ճյուղեր առանձնացվեցին և ունեցան իրենց ուրույն համակարգող կատույցներն ու միությունները: Երաժիշտները որպես այդպիսին առանձին ոլորտային միություն չստացան: Սակայն նորից օրենքի տեսադաշտում հայտնվեցին ոչ մի կարգավիճակ և փաստաթուղթ չունեցող "թաղում-հարսնիք" ֆորմատի երաժշտական կոլեկտիվները (ռեստորանային խմբերը և դրանց մասնակիցները արդեն կարգավորված էին և տարբեր կերպ գրանցված): Որպեսզի վերջիններիս շատ չնեղացնեն, բայց նորից բերեն վերահսկելի դաշտ վերհիշեցին հին ու բարի ՌաբԻս-ի մասին, որը պաշտոնապես դեռ գործում էր ու սկսեցին երգիչ-երաժիշտներին բաժանել արտոնագրեր, որոնցում նշված էր, որ իրենք "РабИс" են: Բնականաբար օրենքի հետ խնդիրներ չուզողները իրենց ուրաճ ու տխուր միջոցառումներին սկսեցին հրավիրել "РабИс"-ի թուղթ ունեցողներին (չնչին գումարներ էին մուծվում օրինական կերպով), մանավանդ դա վերաբերվում էր սև փողեր ունեցող թաքնված հարուսներին ու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին, հատկապես թաղումների պարագայում: Եվ այստեղից էլ հենց առաջացան "ռաբիս երգիչներ" արտահայտությունը, որը շատ շուտով սկսեց բնութադրել թաղման ոռնոցներով և շիլափլավ բառերով ու անհասկանալի երաժշտությամբ աչքի ընկնող երգիչներին ու երաժշիտներին:
Ժամանակի ընթացքում այդ "շիլա-փլավ" երաժշտական ոճը յանի թե ձևավորվեց որպես ուրույն ոճ ու դարձավ հայերիս համար "ռաբիզ":
Որոշ երգիչ-ստեղծագործողներ իրենք իրենց անվանում են ռաբիզ, բնավ չհասկանալով, որ ոչ մի կապ չունեն այդ բառի հետ և ավելի հանգիստ խղճով իրենք իրենց կարող են գուսան անվանել (որակի և մակարդակի մասին դատողությունները սուբյեկտիվ են, ինչա մտածում եք Ջիվանու վախտով ուրիշ գուսան չի եղել, որ մենակ իրան են հիշում), երգահան կավ հեղինակ-կատարող: Բայց չէ` "ես ռաբիզ երգիչ եմ"-ը որոշակի շրջանակներում որոշակի կարգավիճակ էր ենթադրում:
Ինչևէ, թեմայի վերնագրին անդրադառնալով պատասխանեմ. իհարկե ռաբիսը արվեստ չէ, քանի որ դա ընդամենը հապավում է, որն արտահայտում է երաժիշտների և կատարողների մոտ որոշակի թղթի կոտրի առկայությունը` կարգավիճակը:
Ու սըատ այդմ էլ` ռաբիսն արվեստ չէ, ռաբիսը կարգավիճակ է, իսկ ռաբիզը ինքնին լինելով խեղաթյուրված և այլափոխված հասկացողություն դարձել է հենց այդպիսի խեղաթյուրված ու այլափոխված հոգեբանություն, հոգեվիճակ, ապրելակերպ ու կենսակերպ բնութագրող մի բառ:
Շնորհակալություն զահլա չունենալու ու չկարդալու համար:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ռաբիզից մեկ էլ Արամից բացի մեկ էլ Արաքսյա Վարդերեսյանն ա ինձ դուր գալիս
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ