ՖՈԲՈւՍ> Արամ ջան դու մի բան ասելուց առաջ մտածու՞մ ես ...
ՖՈԲՈւՍ> Արամ ջան դու մի բան ասելուց առաջ մտածու՞մ ես ...
qui sine peccato est?
ասում են , թե բերվել են ԼՂՀ-ի կարմիր բերետավորները և եկել են 6-րդ վարչության զորքերը:
ոչ ԼՂՀ-ից ա զորք եկել, ոչ էլ 6-ից ա ինչ որ մեկը եկել այդտեղ: Եղել ա հրաման "պաշտպանվել" ու միլիցիայի զորքերը պաշտպանվել են:
իսկ հհշ-ականներին ծեծելն էլ ա քիչ!!!!
նրանք, ովքեր ծեծվել են միլիցիայի աշխատակիցների կողմից , ծեծվել են իրենց իսկ պատճառով! մարդկային քայլեր չեր, որ արեցին
Ավելացվել է 1 րոպե անց
Օտար > հա , մտածում եմ
Վերջին խմբագրող՝ Fobus: 11.05.2007, 14:37: Պատճառ: Գրառման ավելացում
Խեղճ տղերք: Ոնցա ժողովուրդ կատաղել ու խեղճ միլիցիքին օրուարև չի տալիս:Եղել ա հրաման "պաշտպանվել" ու միլիցիայի զորքերը պաշտպանվել են:
Լավա միասնության շուրջպարի ժամանակ էլ հրաման չեղավ ուժով միջպետական ճանապարհները բացել:
Իշխանությունները հարամեցին
մայիսի 9-ի տոնը
Մայիսի 9-ի տոնական օրը «նշանավորվեց» խաղաղ ցուցարարների եւ ոստիկանության բախումով:
Մամուլը մանրամասն անդրադարձել է այդ իրադարձությանը: ԱԱԾ շենքի մոտ հավաքված ցուցարարները եւս մեկ անգամ անգամ համոզվեցին, որ գործ ունեն բռնապետությունը պաշտող իշխանությունների հետ, որոնք պատրաստ են հաշվեհարդար տեսնել ժողովրդի հետ: Ժողովուրդը, սակայն, հասկացրեց, որ մտադիր չէ հնազանդվել եւ պատրաստ է հակահարված տալ իր իրավունքը ոտնահարողներին:
Այն պահին, երբ կրքերը շիկացան, եւ ոստիկանների ու ցուցարարների միջեւ ծեծկռտուք սկսվեց, մարդիկ սկսեցին վրդովված սուլել, վանկարկել՝ «ամոթ», «թուրքեր»: Կանայք սկսեցին անեծքներ ու լուտանքներ տեղալ ղարաբաղցիներին վարկաբեկող զույգի հասցեին, նաեւ՝ կշտամբել ոստիկաններին. «Էդ ո՞ւմ եք պաշտպանում, էդ ո՞ւմ եք ծառայում»: Եղավ մի պահ, երբ թվաց, թե կատաղած ոստիկաններից սպասելի է ամեն ինչ, մանավանդ որ շատ արագ համալրվեցին նրանց շարքերը, իսկ ԱԱԾ-ի մոտ երթով գնացել էին ոչ բոլոր միտինգավորները, եւ օժանդակ ուժեր ցուցարարները չունեին այդ պահին: Վեց-յոթ տարեկան մի երեխա, որը երթի մեջ հայտնվել էր մոր հետ, սկսեց դողալ, ապա լաց լինել: «Գետինը մտնեք,- ոստիկանների ուշադրությունը հրավիրեց մի տարեց կին,- մի մատ երեխաներ կան էստեղ, իսկ դուք հարձակվում եք էդ անմեղ երեխաների ու կանանց վրա»: Ոստիկաններից մեկը պատասխանեց. «Էստեղ երեխաների տեղ չի. ճիշտ կանեք՝ հեռանաք: Ոչ մի լավ բան էստեղ մի սպասեք»: Երեխան սկսեց բարձրաձայն աղերսել. «Մամա ջան, վախենում եմ... Մամա ջան, վախենում եմ»: Մայրը սաստեց. «Մի վախեցիր, վախենալու բան չկա»: Երեխան, սակայն, չէր հանգստանում եւ շարունակ, առանց դադար տալու կրկնում էր. «Մամա ջան, վախենում եմ...»: Տասներեքամյա մի տղա գրկեց փոքրիկի ուսը եւ սրտապնդեց՝ «Մենք ավելի ուժեղ ենք, մի վախեցիր»: Վիճակը իսկապես վտանգավոր էր, եւ մի տղամարդ խնդրեց կնոջը երեխային դուրս բերել ոստիկանների տեսադաշտից եւ տանել տուն: Մայրը կատարեց խնդրանքը, հասկանալով, որ հանուն «ներքաղաքական կայունության»՝ ոստիկանները կարող են ոտնատակ տալ նաեւ կանանց ու երեխաներին:
Իսկ երեկ այս ամենի վերաբերյալ սովետական պոլիտբյուրոյի ոճով ՀՀ ոստիկանությունը տարածեց բացահայտ ցինիզմով հագեցած մի հայտարարություն, որտեղ մեղադրվում են խաղաղ ցուցարարները: Այդ ցինիզմը զուգորդված է խղճահարույց լալկանությամբ՝ իբր, իմացեք, ժողովուրդ, քիչ էր մնացել մի խումբ անձինք «ճեղքեին ոստիկանների շղթան», ծնկի բերեին ոչ միայն քաջարի ոստիկաններին, այլեւ գերմանական ֆաշիզմին հաղթած եւ Շուշին ազատագրած աշխարհի ամենամարտունակ բանակին եւ երկիրը մատնեին քաոսի:
Եզրակացությունը մեկն է. ՀՀ իշխանությունները շատ ավելի են վախենում ՀՀ բնակիչներից, այդ թվում՝ մանկահասակ երեխաներից ու կանանցից, քան նույն այդ երեխաներն ու կանայք գազազած ոստիկաններից:
http://taregir.am/2007/mayis/11/index.htm
Մոդերատորական։ Թեմայից դուրս գրառումները տեղափոխված են այստեղ։ Խուսափեք թեմայից դուրս կամ թեմայի հետ կապված, սակայն այն քննարկման հունից շեղող գրառումներից։
Ըստ քեզ բազմաթիվ նկարներում կարմիր բերետավորները մուլյա՞ժ են:
Ումի՞ց, ապաշտպան կանանցից, երեխաներից, տղամարդկանցից: Խաղաղ ցույցի անզեն մասնակիցների՞ց:"պաշտպանվել" ու միլիցիայի զորքերը պաշտպանվել են:
Ի՞նչ կապ ունեն ՀՀՇ-ականները 30 000 խաղաղ ցուցարարների հետ:իսկ հհշ-ականներին ծեծելն էլ ա քիչ!!!!
Որտեղի՞ց քո մեջ այսքան ագրեսիվություն սեփական ազգի ու սեփական երկրի հանդեպ:
Կոնկրետ եթե կարելի է, ինչի՞ մասին է խոսքը:նրանք, ովքեր ծեծվել են միլիցիայի աշխատակիցների կողմից , ծեծվել են իրենց իսկ պատճառով! մարդկային քայլեր չեր, որ արեցին
Ժողովուրդ,բայց մեկ ա էտ` Ղարաբաղից բերած կարմիր բերետավորների պահերը չեմ հասկանում,ուրեմն Հայաստանում էտքան որ զորք չկար,պիտի Ղարաբաղից բերեի՞ն
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Վերջին խմբագրող՝ Fobus: 12.05.2007, 01:58: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ