Առանց մեկնաբանությունների..... Խնդրում եմ կարդալ նայեմ ՀՀԿին գովերգող ֆորումի անդամներին և արտահայտել իրենց կարծիքը, կամ նորից պինդ-պինդ փակել աչքերն ու ականջները ու շարունակել քարոզարշավը:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԾԵԾԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

[23:07] 09 Մայիսի, 2007

ԱԱԾ-ի շենքի մոտ այսօր ՚Իմպինչմենտՙ դաշինքի անդամներին ու համակիրներին դիմավորեցին արցունքաբեր գազերով ու մահակներով: Մատենադարանի մոտ ՚Իմպինչմետՙ դաշինքի հանրահավաքից հետո 20 հազար քաղաքացիներ երթ կազմակերպեցին դեպի ԱԱԾ, որտեղից նրանք պատրաստվում էին շարժվել օպերայի բակ եւ եզրափակել այսօրվա բազամահազարանոց հանրահավաքը: Հենց ԱԱԾ-ի շենքի մոտ ոստիկանները դաժան ծեծի ենթարկեցին ՚Իմպինչմետՙ դաշինքի անդամ Դավիթ Մաթեւոսյանին, որը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երթից առանձնացնելով՝ գետնին են գցել եւ սկսել են ոտքերով հարվածել Նիկոլ Փաշինյանին, երթից առանձնացրել եւ ծեծի են ենթարկել հանրահավաքի ակտիվիստներին: Հանրահավաքի մոտ 20 ակտիվիստերի ծեծելով մտցրել են մեքենաներ եւ տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկանները արցունքաբեր գազ են բաց թողել հատկապես լրագրողների եւ օպերատորների վրա:

՚Չորրորդ իշխանությունՙ թերթի արտահաստիքային լրագրող ագիկ Շամշյանին քաշքշելով ձեռքից փորձել են վերցնել լուսանկարչական ապարատը, արցունքաբեր գազն են բաց թողել նաեւ ՚Հայաստանի հանրապետությունՙ օրաթերթի թղթակից Ծովինար Նազարյանի աչքերին: ՚Նոր ժամանակներՙ եւ ՚Հանրապետությունՙ կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանի, Արամ Կարապետյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բանակցություններից հետո որոշ ցուցարարների ազատ են արձակել: Այս պահին քանի ցուցարար են անհայտ ուղղությամբ տարել ոստիկանները ՚Իմպինչմենտիՙ դաշինքի հանրահավաքի կազմակերպիչները ստույգ չեն կարող ասել:

Ի դեպ, այն պահին, երբ ԱԱԾ-ի շենքի մոտ ցուցարարները ծեծի էին ենթարկում ՚Իմպինչմենտիՙ առաջնորդներին եւ խաղաղ երթի մասնակիցներին՝ ՚Հանրապետությանՙ հրապարակում հայկական եւ ռուսական էստրադայի աստղերը համատեղ համերգ էին տալիս եւ խլացնում ոստիկանների ծեծի աղմուկը, իսկ հանրային հեռուստաընկերությունը ուղեղ եթերով հեռարձակում էր օրվա կարեւոր իրադարձությունը՝ համերգը:


http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48968