User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

  1. #1
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,006
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    Առանց մեկնաբանությունների..... Խնդրում եմ կարդալ նայեմ ՀՀԿին գովերգող ֆորումի անդամներին և արտահայտել իրենց կարծիքը, կամ նորից պինդ-պինդ փակել աչքերն ու ականջները ու շարունակել քարոզարշավը:

    ՀՀ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԾԵԾԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

    [23:07] 09 Մայիսի, 2007

    ԱԱԾ-ի շենքի մոտ այսօր ՚Իմպինչմենտՙ դաշինքի անդամներին ու համակիրներին դիմավորեցին արցունքաբեր գազերով ու մահակներով: Մատենադարանի մոտ ՚Իմպինչմետՙ դաշինքի հանրահավաքից հետո 20 հազար քաղաքացիներ երթ կազմակերպեցին դեպի ԱԱԾ, որտեղից նրանք պատրաստվում էին շարժվել օպերայի բակ եւ եզրափակել այսօրվա բազամահազարանոց հանրահավաքը: Հենց ԱԱԾ-ի շենքի մոտ ոստիկանները դաժան ծեծի ենթարկեցին ՚Իմպինչմետՙ դաշինքի անդամ Դավիթ Մաթեւոսյանին, որը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երթից առանձնացնելով՝ գետնին են գցել եւ սկսել են ոտքերով հարվածել Նիկոլ Փաշինյանին, երթից առանձնացրել եւ ծեծի են ենթարկել հանրահավաքի ակտիվիստներին: Հանրահավաքի մոտ 20 ակտիվիստերի ծեծելով մտցրել են մեքենաներ եւ տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկանները արցունքաբեր գազ են բաց թողել հատկապես լրագրողների եւ օպերատորների վրա:

    ՚Չորրորդ իշխանությունՙ թերթի արտահաստիքային լրագրող ագիկ Շամշյանին քաշքշելով ձեռքից փորձել են վերցնել լուսանկարչական ապարատը, արցունքաբեր գազն են բաց թողել նաեւ ՚Հայաստանի հանրապետությունՙ օրաթերթի թղթակից Ծովինար Նազարյանի աչքերին: ՚Նոր ժամանակներՙ եւ ՚Հանրապետությունՙ կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանի, Արամ Կարապետյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բանակցություններից հետո որոշ ցուցարարների ազատ են արձակել: Այս պահին քանի ցուցարար են անհայտ ուղղությամբ տարել ոստիկանները ՚Իմպինչմենտիՙ դաշինքի հանրահավաքի կազմակերպիչները ստույգ չեն կարող ասել:

    Ի դեպ, այն պահին, երբ ԱԱԾ-ի շենքի մոտ ցուցարարները ծեծի էին ենթարկում ՚Իմպինչմենտիՙ առաջնորդներին եւ խաղաղ երթի մասնակիցներին՝ ՚Հանրապետությանՙ հրապարակում հայկական եւ ռուսական էստրադայի աստղերը համատեղ համերգ էին տալիս եւ խլացնում ոստիկանների ծեծի աղմուկը, իսկ հանրային հեռուստաընկերությունը ուղեղ եթերով հեռարձակում էր օրվա կարեւոր իրադարձությունը՝ համերգը:


    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48968

  2. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    Սկսվեց. այս իշխանությունն ապացուցում է, որ մտադիր չէ հրաժարվել իր քաղաքականությունից, որը 1996 թվականից իշխանություն է նշանակում ու ստանում է իշխանություն բացառապես բիրտ ուժի միջոցով։ Ըստ էության, հենց 1996 թականին սկսվեց այս հակահեղափոխությունը, որի իմաստը 1988–1991 թվականների փաստացի հեղափոխության արդյունքների վերանայումը և իշխանության վերադարձը իշխանական նոմենկլատուրայի և օլիգարխիայի ձեռքը։ 1996 թվականին Վ. Սարգսյանը հայտարարեց, թե եթե Վազգեն Մանուկյանը հարյուր տոկոս ձայն էլ ստանար, իշխանությունը իրենք չէին հանձնելու։ Այսօր նրա իրավահաջորդներ Քոչարյանը և Ս. Սարգսյանը բոլոր իրավունքներն ունեն ասելու. եթե հարյուր հազարանոց ցույց էլ լինի, մեկ է՝ իշխանությունը չենք հանձնելու, ընդ որում՝ միջոցների մեջ ընտրություն չի լինելու։ Իշխանությունը մերն է և՝ վերջ։ Ուրեմն՝ դու, ժողովուրդ, և դու, ընդդիմություն, մի ազդեք մեր նյարդերի վրա ու մնացեք ձեր տեղում։ Իշխանությունը մերն է և ոչ թե ձերը։ Ու վերջ։

    Ավելացվել է 9 րոպե անց

    ԱԱԾ-Ի ՚ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾՙ ՕՊԵՐԱՑԻԱՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ

    [23:52] 09 Մայիսի, 2007

    ՚Ազատություն, արդարություն, խաղաղություն գոչելով, երթի մասնակիցները անցնում էին ԱԱԾ-ի շենքի մոտով, եւ այդ պահին ԱԱԾ-ից դուրս եկան քաղաքացիական համազգեստով հաղթանդամ տղաներ եւ հարձակվեցին հանրահավքի լիդերների վրաՙ,- Ա1+ին հայտնեց հանրահավաքի առաջին շարքերից քայլող լրագրող Գագիկ Շամշյանը:

    ԱԱԾ հաղթանդամ աշխատակիցներին հետեւել են նաեւ կարմիր բերետավորները: ՚Երբ հաղթանդամները եւ կարմիր բերետավորները հարձակվեցին հանրահավաքի կազմակերպիչների՝ Արամ Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանի, Արամ Զավենի Սարգսյանի վրա, ժողովուրդը դուրս եկավ նրանց առաջ եւ սկսեց պաշտպանել առաջնորդներին: ԱԱԾ աշխատակիցները դրանից ավելի կատաղեցին եւ սեռական բնույթի բարձր հայհոյանքներով սկսեցին ծեծել ձեռքի տակ ընկածներին: Նրանցից մեկը ճանաչեց նաեւ ինձ եւ սկսեց բղավել, որ չնկարեմՙ,- ասաց Գագիկ Շամշյանը: ԱԱԾ աշխատակիցները հարձակվել են ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանցի լրագրողների վրա՝ պահանջելով, որ դադարեցնեն նկարահանումները: ԱԱԾ աշխատակիցների կողմից գետնին տապալված Գագիկ Շամշյանին հաջողվել է պահպանել իր լուսանկարները եւ անմահացնել օրվա հերոսներին:

    Ի դեպ, ԱԱԾ-ի կազմակերպած օպերացիային միացել են նաեւ ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ ջոկատայինները, որոնք ժողովրդին հայտնի են ՚6-ի սպեցՙ անունով եւ որի ղեկավարն է Աշոտ իզիրյանը: Դեպքի վայրում են եղել նաեւ Երեւանի ոստիկանպետի տեղակալները:

    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48970


    ՚ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽԲԵՑԻՆՙ

    [00:08] 10 Մայիսի, 2007

    Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի շենքի մոտ ժամը 23.30-ի սահմաններում մոտ երկու տասնյակ մարդ դեռ քննարկում էին ԱԱԾ -ի շենքի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքը: Նրանք այսօրվա ծեծկռտուքի անմիջական մասնակիցներ էին ու ականատեսները:

    ՚Էս հասակիս քացով խբում էին: Էսօր իմ տոնն է , բայց խբեցին: Տոնն է հաղթանակի,բայց քացով խբեցին, վեր գցեցին, գլխարկս էլ կորավ, ժողովուրդը գտավ, բերին, ետ տվինՙ,- զայրութն ու զարմանքը խառնած պատմում էր Հայրենական մեծ պատերազմի վետերանը: Մի տարեց կին էլ անընդատ կրկնում էր ՚արցունաքաբեր գազը բերանս լցրեցին, սիրտս վատացավՙ: Մեկն էլ պատմեց, որ երթին մի ընտանիք էր մասնակցում` ամուսինը, կինը , երեխան: ՚Մարդուն ամբողջովին տվին, սպանին, արյունլվիկ արին: Անտեղի տեղըՙ,- ասաց նա:

    Ծեծկռտուքը քննարկողները, որոնք 30-70 տարեկան մարդիկ էին, վախեցած էին այնքան, որ չցանկացան ներկայանալ: Ի դեպ, նրանք, ինչպես մի կին ասաց` վախենում են ոչ թե ծեծվելուց, այլ աշխատանքը կորցնելուց: ՚Ես դպրոցում եմ աշխատում, տնօրենս ամեն օր ասում է` չգնաս ընդդիմության հավաքին, բայց ես եկա, որ իմանա` կհանիՙ,- ասաց նա: ՚Մարդիկ այլեւս ի վիճակի չեն այդպես ապրելՙ,- մեկը մյուսին լրացնելով ասում էին ներկաները: ՚Էլ չենք ուզում հաստավիզների գերին դառնալՙ,- դառնացած ասաց 50-ին մոտ տղամարդ:

    Ի դեպ, այն պահին, երբ ոստիկանները ծեծում էին խաղաղ երթի մասնակիցներին, Հանրապետության հրապարակում համերգ էր` էստրադայի հայ եւ ռուս աստղերի մասնակցությամբ: Հրապարակում հավաքվածներն այդպես էլ անտեղյակ մնացին երկու փողոց այն կողմ տեղի ունեցած ծեծկռտուքին, մանավանդ որ բջջային հեռախոսակապի որակը,ինչպես լինում է նման լայնամաշտաբ միջոցառումների ժամանակ, սարսափելի վատ էր. անհնար չր որեւ մեկին զանգել:

    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48971

    ՚ՄԵԿ+ՄԵԿ+ՄԵԿ+ՄԵԿՙ

    [00:29] 10 Մայիսի, 2007

    Մինչ ՀՀ քաղաքացիների մի մասը Հանրապետության Հրապարակում ունկնդրում էր կազմակերպված ՚Մեսկվա-Երեւան-տրանզիտՙ համերգային ծրագիրը, հրապարակից ոչ այնքան հեռու ոստիկանները ծեծում էին ՀՀ մյուս քաղաքացիներին, որոնք` ի տարբերություն հրապարակում հավաքվածների, քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեն եւ ԱԱԾ շենքի մոտ արդարություն էին պահանջում:

    ՚Իրավապահներիՙ այդ քայլը, սակայն ավելի զայրացրեց ընդդիմադիր եռյակի` ՚Իմպիչմենտՙ դաշինքի, ՚Նոր ժամանակներՙ եւ ՚Հանրապետությունՙ կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի մասնակիցներին: Վերջիննես ԱԱԾ մոտ ՚կռիվ տալուցՙ հետո չցրվեցին, այլ ավելի մարտական տրամադրված ուղեւորվեցին դեպի Ազատության հրապարակ: Հրապարակ մտնելուց ցուցարարները վանկարկում էին ՚հաղ-թա-նակՙ: Ցուցարարները վանկարկելու ընթացքում նաեւ բռունցքներով թափահարում էին: Երբ հարթակին մոտեցան կուսակցությունների առաջնորդները հրապարակում տիրեց քար լռություն, որովհետեւ բարձրախոսները ոստիկանների մոտ էին եւ քաղաքական գործիչները ժողովրդին դիմում էին առանց բարձրախոսների: ՚Հաղթանակը միանգամից չի լինում, հաղթանակը քայլ առ քայլ է լինում ու մենք այսօր մեր հաղթանակի կարեւոր քայլն արեցինք: Մենք արդեն հաղթել ենք: Այսօր մեկ անգամ եւս ապացուցվեն այն, ինչ մենք ասում էինք. որեւէ մեկը որեւէ մեկից ոչ վախում է, ոչ քաշվում է: Մենք կողմնակից չենք եղել, որ գնանք մեր ոստիկաններին ծեծենք, բայց մենք միշտ պատասխան ենք տվել: Մենք ամեն ինչ անում ենք խաղաղ, բայց եթե մեզ վրա փորձում են հրոսակների պես հարձակվել, ուրեմն պատասխան են ունենալուՙ,- հայտարարեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա խոսքը պարբերաբար ընդհատվում էր ՚այո, այոՙ կամ ՚հաղ-թա-նակՙ վանկարկումներով: Ազատության հրապարակում հավաքվածներն իրենց ծափողջյուններով եւ ՚Դա-վիթ, Դա-վիթՙ վանկարկումներով աջակցություն հայտնեցին Դավիթ Մաթեւոսյանին, ով մարմնական վնասվածք էր ստացել ոստիկանների հետ ընդհարումի ժամանակ:

    ՚Մենք ցույց տվեցինք, թե ով է այս երկրում առյուծը եւ ով` նապաստակըՙ,- հայտարարեց ՚Իմպիչմենտՙ-ի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը. ՚Հիմա պարզ է, չէ՞, ինչ պիտի հայտարարենք այս իշպանությանըՙ: Այս հարցին հավաքվածները միանգամից արձագանքեցին ՚Իմ-պիչ-մենտ, իմ-պիչ-մենտՙ վանկարկումներով: ՚Մենք միշտ օգտագործելու ենք խաղաղ երթեր, ցույցեր, հանրահավաքներ անելու իրավունքը: Բայց մենք ասել ենք, որ չենք խնայելու ինչպես ինքներս մեզ, այնպես էլ բոլոր նրանց ովքեր կկանգնեն մեր ճանապարհին եւ փորձեն մեր ձեռքից խլեն մեր երեխաների ապագանՙ,- հավաքվածներին դիմեց Նիկոլ Փաշինյանը:

    ՚Հանրապետությունՙ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ավելի քիչ խոսեց: Նա պարզապես սկսեց. ՚Մեկ, գումարած մեկ, գումարած մեկՙ: Ազատության հրապարակում հավաքվածներն այդ կարգախոսը վանկարկում էին շուրջ 2 րոպե անընդմեջ:

    Ժամը 17:00-ին սկսված ընդդիմադիրների ցույցի մասնակիցները չէին ցանկանում հեռանալ Ազատության հրապարակից, թեեւ ժամն արդեն մոտենում էր 23:00-ին: Ընդդիմադիր առաջնորդները, սակայն առաջարկեցին ժողովրդին հանգիստ գնալ տուն, իսկ եթե ոստիկանները, սափրագլուխները անհանգստացնեն, ապա անպայման դիմել իրենց:

    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48972
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 09.05.2007, 23:39: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #3
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    լավ են արել ծեծել են !!!!!
    քիչ են ծեծել երևի ..... հույս ունեմ վաղը հեռուստացույցով ցույց կտան թե ոնց են իմպիչմենտի անդամներին ծեծել

  4. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    Մեջբերում Fobus-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ են արել ծեծել են !!!!!
    քիչ են ծեծել երևի ..... հույս ունեմ վաղը հեռուստացույցով ցույց կտան թե ոնց են իմպիչմենտի անդամներին ծեծել
    Այնտեղ հավաքված մարդկանց մեծամասնություն շարքային քաղաքացիներ են, որոնք այսպիսի գործընթացների ժամանակ ամենամեծ տուժողներն են լինում սովորաբար։

  5. #5
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    թող իրենց նորմալ պահեն ու իմանան ուր են գնում ու ում հետ են գնում

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    Մեջբերում Fobus-ի խոսքերից Նայել գրառումը
    թող իրենց նորմալ պահեն ու իմանան ուր են գնում ու ում հետ են գնում
    Ի՞նչ է նշանակում «նորմալ պահեն» ու «իմանան ուր են գնում ու ում հետ են գնում»
    Ֆոբուս դու ՀՀ-ի սահմանադրությունը կարդացե՞լ ես: Խորհուրդ եմ տալիս մեկ անգամ ևս կարդալ: Հատկապես երկրի (երկրի, ոչ տարածքի, որտեղ «օբյեկտներ» կարելի է կառուցել) քաղաքացու իրավունքի մոմենտները ուշադիր կարդա:

    Բացի դրանից, որևէ մարդ կամ չմարդ իրավունք չունի որևէ մեկին ծեծի: Դա քրեորեն պատժելի հանցանք է և ցանկացած նորմալ մարդ պարտավոր է քննադատել այդպիսի արատավոր երևույթները ում կողմից էլ, որ լինի այն իրականացված:

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին


  8. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց մեկնաբանությունների..... Խնդրում եմ կարդալ նայեմ ՀՀԿին գովերգող ֆորումի անդամներին և արտահայտել իրենց կարծիքը, կամ նորից պինդ-պինդ փակել աչքերն ու ականջները ու շարունակել քարոզարշավը:
    Սադրանք!, եթե ես առաջնորդ լինեի, ժողովրդի մասին մտածող լինեի, քայլերս էնպես կդասավորեի, որ նման բանի չհանգեր, ինչքան ոստիկաններն են մեղավոր այդքան էլ կազմակերպիչները, որոնք հենց իրենք պոտենցիալ սերժանտ, ռոբոտ և դոդ են ժողովրդի գլխին: ԱՄՈԹ 1000 անգամ: Ես նույնիսկ կարծում եմ, որ դա հենց իրենք են կազմակերպել

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    ՚Մենք ցույց տվեցինք, թե ով է այս երկրում առյուծը եւ ով` նապաստակըՙ,- հայտարարեց ՚Իմպիչմենտՙ-ի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը.
    Ամոթ ա կործում եմ, ոստիկան, որ ոստիկան ա, և այդ կատեգորիան փառապանծ կատեգորիա չի շատերին ա հայտնի, ժողովրդավարությունից են խոսում դեռևս կենդանական բնազդով են առաջ շարժվում: ՀՀ-ին առյուծներ ու նապաստակներ չեն, որ պետք են: Թողեք ձեր կենդանական բնազդները, թողեք, մարդիկ աշխատեն և իրենց բարեկեցիկ ապագան կառուցեն, թե չէ մեր փոխարեն դուք եք մեր հարցերը լուծելու, գնացեք ձեր գազանանոցի հարցերը ինքնուրույն լուծեք, ժողովրդի համար ընդհանուր առմամբ մեկ հաշիվ ա ձեր փառասիրական մղումները:
    Վերջին խմբագրող՝ _Nzhdeh: 10.05.2007, 09:59: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2007
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    Մեջբերում _Nzhdeh-ի խոսքերից Նայել գրառումը
    ... թողեք, մարդիկ աշխատեն և իրենց բարեկեցիկ ապագան կառուցեն, թե չէ մեր փոխարեն դուք եք մեր հարցերը լուծելու, գնացեք ձեր գազանանոցի հարցերը ինքնուրույն լուծեք, ժողովրդի համար ընդհանուր առմամբ մեկ հաշիվ ա ձեր փառասիրական մղումները:
    ՍՍՀՄ ժամանակ մարդիկ նունպես աշխատում էին և կառուցում էին իրենց բարեկեցիկ ապագան: Բայց ոմանք չթողեցին, որ մարդիկ շարունակեին ապրել անասնական վիճակում /աշխատեն և իրենց բարեկեցիկ ապագան կառուցեն/: Դուրս ելան. և լուծեցին բոլորի հարցերը իրենց արյունով, իրենց ազատությունով, որի արդյունքում այսօր, ոմանք ազատորեն արտահայտում են իրենց մտքերը, կարծելով, որ այդ հնարավորությունը իրենք ունեն ծնունդով, այլ ոչ թե մաքառումների, զրկանքների, պայքարի արդյունքում:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Fobus-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ են արել ծեծել են !!!!!
    քիչ են ծեծել երևի ..... հույս ունեմ վաղը հեռուստացույցով ցույց կտան թե ոնց են իմպիչմենտի անդամներին ծեծել
    Ըսենց որ շարունակվի կարող ա վարչապետ էլ դառնաս, так держать!!!
    Վերջին խմբագրող՝ գյուղացի: 10.05.2007, 12:29: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    Մեջբերում _Nzhdeh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամոթ ա կործում եմ, ոստիկան, որ ոստիկան ա, և այդ կատեգորիան փառապանծ կատեգորիա չի շատերին ա հայտնի,
    Կարգին ոստիկաններին հարգում են: Հայաստանյան ցմփոր ու հաստաոռ իշխանության հպատակներին պարզ ա, որ չեն հարգելու:
    թողեք, մարդիկ աշխատեն և իրենց բարեկեցիկ ապագան կառուցեն,
    Թարգմանում եմ «Թողեք ՀՀԿ-ն շարունակի թալանել և իրենց բարեկեցիկ ապագան ապահովեն:
    թե չէ մեր փոխարեն դուք եք մեր հարցերը լուծելու, գնացեք ձեր գազանանոցի հարցերը ինքնուրույն լուծեք, ժողովրդի համար ընդհանուր առմամբ մեկ հաշիվ ա ձեր փառասիրական մղումները:
    թե չէ ՀՀԿ-ի փոխարեն, ժողովուրդն է ՀՀԿ-ի հարցերը լուծելու, գնացեք ձեր Հայաստանի հարցերը ինքնուրույն լուծեք, ՀՀԿ-ի համար ընդհանուր առմամբ մեկ հաշիվ ա ձեր օրինական պահանջները:

  11. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    _Nzdeh եդքան ծանր մի տար, մեկա ձեր չինովնիկների արհմիությունը էս երկրում ոչ մի հարց չի լուծում, ՀՀԿ-ն ընդամենը Սերժի ու Ռոբիկի մոտ իշխանական կուսակցությունա աշխատում:
    Եթե դու ֆորումում 2բառով դատապարտես անմեղ մարդկանց ծեծուծաջարդը, դրանից Սերժը չի որոշի Ուրիխանյանի կուսակցությունը դարձնի իրա գրպանային կուսակցությունը, Վազգեն Սարգսյանի փորձը ցույցա տվել, որ գրպանի կուսակցությունը փոխելը կարա վատ վերջանա:

    Մի խոսքով "Մի վախեցիր":

  12. #12
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    Մեջբերում _Nzhdeh-ի խոսքերից Նայել գրառումը
    Սադրանք!, եթե ես առաջնորդ լինեի, ժողովրդի մասին մտածող լինեի, քայլերս էնպես կդասավորեի, որ նման բանի չհանգեր, ինչքան ոստիկաններն են մեղավոր այդքան էլ կազմակերպիչները
    Լավ մեղադրանքներ են։ Իհարկե, ժողովրդի մասին մտածող առաջնորդը պիտի ասի. «Ժողովուրդ, եթե ցույց անենք, ձեր կոշիկները մաշվելու են, ու դուք կրելու եք չփոխհատուցվող նյութական կորուստներ, եկեք նստենք տանը, նայենք անվճար հեռուստացույց՝ ձեռքի հետ էլ մեր՝ առանց էն էլ լվացած ուղեղները մի անգամ էլ կլվանք. շատ լինի, քիչ չլինի»։ Այ էսպիսին պիտի լինի իրական առաջնորդը։ Առաջնորդի փայլուն կոնցեպցիա է։ Կասկածում եմ, որ սա էլ է Նժդեհը գրել։ Գոնե էս մի փաստը հերքեք, հանգստանանք։ Ավելի ճիշտ՝ հերքման կարիք չկա. Նժդեհի գոյությունն արդեն հերքում է այդպիսի մոտեցման գոյությունը ու այն ու նրա կրողներին դարձնում իրենց անգիտության մեջ դատապարտված վակուում, դատարկ չգոյություն։

  13. #13
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    28
    Գրառումներ
    772
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    արյաա… մենք էլ էինք էրէկ… քայլում էինք, մեկել ջոգինք վռոձի իմպիչմենտի հետ ըլնենք… նատուռի իրանց հետ չէինք…
    արա լավա հասցրելենք թռնենք…
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  14. #14
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց մեկնաբանությունների..... Խնդրում եմ կարդալ նայեմ ՀՀԿին գովերգող ֆորումի անդամներին և արտահայտել իրենց կարծիքը, կամ նորից պինդ-պինդ փակել աչքերն ու ականջները ու շարունակել քարոզարշավը:
    Հայրենիքից ինձ հասած տեղեկություններով` հանրապետականն արդեն քարոզարշավի փոխարեն ընտրություններ է անցկացնում
    Այսպես. Բյուրականի գյուղապետարանում մայիսի 8-ից 10000-ական դրամի դիմաց մարդիք արդեն ստորագրություններ են դնում ընտրացուցակների մեջ, գործողությունն իրագործվում է Հանրապետական Կուսակցության օգտին: Ասում են մեծ հերթեր են գոյացել և մեքենայով գյուղի միջով անցնելն անհնար է դարձել:
    Սիրելի Ներսես_AM սա ես պատասխանում եմ վերը մեջբերված Ձեր առաջարկությանը:

    Ուզում եմ հարցնել հանրապետականին սատարող որոշ ակումբակիցների` որտեղի?ց է գալիս Ձեր այդպիսի ատելությունը հայրենակիցների նկատմամբ: Ձեզանից ոմանց կարդալիս այն տպավորությունն եմ ստանում` կարծես հեղինակները մեր ազգի թշնամիները լինեն... Ուշքի եկե'ք, հարգելիներս, հիշե'ք, Դուք Մովսես Գորգիսյանի ու Աշոտ Նավասարդյանի ստեղծած կուսակցության, այլ ոչ "Ազադլիկ" կուսակցության համակիրներն ու անդամներն եք:
    Շատ եմ հուզված, կներե'ք գուցե շատ կոպիտ արտահայտվեցի, սակայն, ոչ մի կերպ չեմ հասկանում..." շատ էլ լավ են արել... քիչ են ծեծել" արտահայտությունները
    Վերջին խմբագրող՝ Smergh: 10.05.2007, 15:28:

  15. #15
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    Ես ընդհանրապես էլ «Հանրապետականների» աջակից չեմ,բայց ինչ-որ հավատս չի գալիս,թե ընտրություններից մի քանի օր առաջ իրենց համար նման հակաքարոզչական քայլի գնային,ինչ օգուտ կարող էին ունենալ դրանից
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հերթական փորձ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.01.2012, 23:58
  2. Ահա թե ինչ են սովորեցնում Թուրքիան իրենց ժողովրդին
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.05.2009, 19:53
  3. Հերթական անգամ…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 01.12.2007, 14:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •