Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
Յուրաքանչյուրն իհարկե իրավունք ունի իր մոտեցումներն արտահայտել, բայց ըստ իս, շարժման լիդերներից մեկը հանդիսացող Փաշինյանը ավելի ճիշտ կաներ այդ մոտեցումները ավելի լոյալ կերպով արտահայտեր, որովհետև նա օժտված է վերլուծելու բացառիկ կարողությամբ:
Ամեն ինչ այդքան միանշանակ չի

Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
Պատկերացնենք Վարդանը ամենայն մանրամասնությամբ ներկայացումը բեմադրում է ճիշտ Մարինեի սրտով, կթույլատրեի՞ն դա դուրս գա բեմ, կյանքում չհավատաք: Չէին թույլատրի, աղմուկ կբարձրանար, հարցազրույցներ ընդդիմադիր թերթերին և այլն ու... Ու վերջ, կֆիքսեինք ուղղակի, որ Վարդանն էլ է «լեւոնական» ու վերջ: Մարդը ոչ մի ասելիք չէր կարողանա հասցնել հանդիսատեսին: Իսկ Վարդանը ընտրել է «ոսկե միջինը», նա ավելի գլոբալ կերպով է ներկայացնում իրավիճակը, ավելի լայն մասշտաբով: Միգուցե ոմանց դա թվա փոգրոգություն, կամ «կոշիկ լիզել», բայց անձամբ ինձ համար այդ ներկայացումը արժեք ունի, արդեն բացատրեցի թե ինչու:
Այդքան արվեստագետներ ունենք, որոնք ուղղակի գովերգում են իշխանությանը, և ստանում մի երկու փշրանք լափելու հնարավորություն իշխանական կերակրատաշտից: Վարդանն այդպիսի բան արել է՞, ՈՉ:
Ամեն մարդ յուրովի է ընկալել այդ ներկայացումը, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
Ես՝ նման կալիբրի արվեստագետ լինելու դեպքում կնախընտրեի զրկված լինել բեմերից, ներկայացումս ձայնագրել ասենք DVD-ի վրա ու տարածել, քան թե ոսկի միջին «խաղալ», որովհետև դա իրոք խաղ ա, ձև:

Նիկոլին ես ասում:
Մարդիկ պայքարում են, որ էս երկրում ամեն ինչ հավասար լինի, ստիպված հազար հարցում դառնում հալածյալ ու հանկարծ Ֆրանսիայից «ծլում» ա ինչ-որ Վարդան ու «սեր քարոզում», ասում ա «սիրեցեք զմիմյանս»: Տո ո՞նց սիրեմ դահճիս, այ Վարդան, դու իմ հետ հավասար կիսել ես այն չարչարանքը (Նիկոլի անունից եմ խոսում), որ եկել ինձ սեր ես քարոզում: