User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 307 հատից

Թեմա: Վարդան Պետրոսյան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինքս էլ Նիկոլին ճանաչում եմ, հետևել եմ նրա ձեռնարկած բոլոր ակցիաներին, սկսած +1+1-երից և այլն, բայց չեմ ընդունում, որ ընդգծված արհամարհական տոնով ու չհիմնավորված կերպով այդպիսի հոդված է գրում: Կարող է ես ինքս այդ ներկայացման բովանդակությունը լրիվ այլ կերպ եմ մեկնաբանում, ինձ համար դա շատ նորմալ ու ողջունելի է, ինչո՞ւ է այդպես արտահայտվում: Չէ որ, նա ինքը ոչ ավել ոչ պակաս այս շարժման լիդերներից է, պետք է ավելի զուսպ ու կոռեկտ արտահայտվել ու ավելորդ լարվածություն չստեղծել, երբ խոսքն ընդամենը գնում է մի ներկայացման մասին:
    Եթե Նիկոլն էդպես է զգում, էդպես է պատկերացնում, ուրեմն իհարկե ճիշտ է անում, որ էդպես է արտահայտվում... այսինքն զուտ իրերն իրենց անունով կոչելը նկատի ունեմ, քանի որ ասել եմ, նորից կասեմ, որ կտրուկությունն իմ դուրն էլ չի եկել:

    Բայց այ որ Վարդանի վարքագիծը ու բռնած ուղին իմ համար էլ անընդունելի, դա կարող եմ փաստել: Կան դեպքեր, երբ իր նման արվեստագետներն ուղղակի պարտավոր են հստակ կողմնորոշում որդեգրել ու դա բարձրաձայնել, այլ ոչ թե արանքում խաղալ, համերաշխության դիմակ հագնել: Էսպես թե էնպես եթե էդ լարվածությունը կա, ինքը իր ներկայացմամբ հաշտեցնողի դեր չէր կարող ստանձնել, այդ միսիան, եթե այդպիսին լիներ, չէր կարողանալու իրագործել: Բայց նաև կասկածում եմ, որ այդպիսի նպատակ է ունեցել: Ինքը, իմ կարծիքով, պարզապես չի համարձակվել հստակ տեսակետ ունենալ՝ այս կամ այն կողմից:

    Այդ միջանկյալ խաղերից անձամբ ես զզվում եմ, որովհետև այո՛, մարտի 1-ից հետո կողմերից մեկին չհարելը, կամ գոնե կողմերից մեկին կտրականապես չմերժելը իմ համար անհասկանալի կատեգորիա է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Յուրաքանչյուրն իհարկե իրավունք ունի իր մոտեցումներն արտահայտել, բայց ըստ իս, շարժման լիդերներից մեկը հանդիսացող Փաշինյանը ավելի ճիշտ կաներ այդ մոտեցումները ավելի լոյալ կերպով արտահայտեր, որովհետև նա օժտված է վերլուծելու բացառիկ կարողությամբ:

    Որոշակիորեն համաձայն եմ, որ պետք է արվեստագետները, տվյալ դեպքում Վարդանը, ավելի հստակ ներկայացնեն իրենց ասելիքը: Ես ինքս էլ չեմ ընդունում վիրտուալ երրորդ բևեռ հնարող ու ոչ մի կողմին չհարող այսպես կոչված «գոլ» մարդկանց, բայց...

    Պատկերացնենք Վարդանը ամենայն մանրամասնությամբ ներկայացումը բեմադրում է ճիշտ Մարինեի սրտով, կթույլատրեի՞ն դա դուրս գա բեմ, կյանքում չհավատաք: Չէին թույլատրի, աղմուկ կբարձրանար, հարցազրույցներ ընդդիմադիր թերթերին և այլն ու... Ու վերջ, կֆիքսեինք ուղղակի, որ Վարդանն էլ է «լեւոնական» ու վերջ: Մարդը ոչ մի ասելիք չէր կարողանա հասցնել հանդիսատեսին: Իսկ Վարդանը ընտրել է «ոսկե միջինը», նա ավելի գլոբալ կերպով է ներկայացնում իրավիճակը, ավելի լայն մասշտաբով: Միգուցե ոմանց դա թվա փոգրոգություն, կամ «կոշիկ լիզել», բայց անձամբ ինձ համար այդ ներկայացումը արժեք ունի, արդեն բացատրեցի թե ինչու:
    Այդքան արվեստագետներ ունենք, որոնք ուղղակի գովերգում են իշխանությանը, և ստանում մի երկու փշրանք լափելու հնարավորություն իշխանական կերակրատաշտից: Վարդանն այդպիսի բան արել է՞, ՈՉ:
    Ամեն մարդ յուրովի է ընկալել այդ ներկայացումը, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
    ArmFootball.com / First Armenian Front

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրաքանչյուրն իհարկե իրավունք ունի իր մոտեցումներն արտահայտել, բայց ըստ իս, շարժման լիդերներից մեկը հանդիսացող Փաշինյանը ավելի ճիշտ կաներ այդ մոտեցումները ավելի լոյալ կերպով արտահայտեր, որովհետև նա օժտված է վերլուծելու բացառիկ կարողությամբ:
    Ամեն ինչ այդքան միանշանակ չի

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացնենք Վարդանը ամենայն մանրամասնությամբ ներկայացումը բեմադրում է ճիշտ Մարինեի սրտով, կթույլատրեի՞ն դա դուրս գա բեմ, կյանքում չհավատաք: Չէին թույլատրի, աղմուկ կբարձրանար, հարցազրույցներ ընդդիմադիր թերթերին և այլն ու... Ու վերջ, կֆիքսեինք ուղղակի, որ Վարդանն էլ է «լեւոնական» ու վերջ: Մարդը ոչ մի ասելիք չէր կարողանա հասցնել հանդիսատեսին: Իսկ Վարդանը ընտրել է «ոսկե միջինը», նա ավելի գլոբալ կերպով է ներկայացնում իրավիճակը, ավելի լայն մասշտաբով: Միգուցե ոմանց դա թվա փոգրոգություն, կամ «կոշիկ լիզել», բայց անձամբ ինձ համար այդ ներկայացումը արժեք ունի, արդեն բացատրեցի թե ինչու:
    Այդքան արվեստագետներ ունենք, որոնք ուղղակի գովերգում են իշխանությանը, և ստանում մի երկու փշրանք լափելու հնարավորություն իշխանական կերակրատաշտից: Վարդանն այդպիսի բան արել է՞, ՈՉ:
    Ամեն մարդ յուրովի է ընկալել այդ ներկայացումը, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
    Ես՝ նման կալիբրի արվեստագետ լինելու դեպքում կնախընտրեի զրկված լինել բեմերից, ներկայացումս ձայնագրել ասենք DVD-ի վրա ու տարածել, քան թե ոսկի միջին «խաղալ», որովհետև դա իրոք խաղ ա, ձև:

    Նիկոլին ես ասում:
    Մարդիկ պայքարում են, որ էս երկրում ամեն ինչ հավասար լինի, ստիպված հազար հարցում դառնում հալածյալ ու հանկարծ Ֆրանսիայից «ծլում» ա ինչ-որ Վարդան ու «սեր քարոզում», ասում ա «սիրեցեք զմիմյանս»: Տո ո՞նց սիրեմ դահճիս, այ Վարդան, դու իմ հետ հավասար կիսել ես այն չարչարանքը (Նիկոլի անունից եմ խոսում), որ եկել ինձ սեր ես քարոզում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն ինչ այդքան միանշանակ չի

    Ես՝ նման կալիբրի արվեստագետ լինելու դեպքում կնախընտրեի զրկված լինել բեմերից, ներկայացումս ձայնագրել ասենք DVD-ի վրա ու տարածել, քան թե ոսկի միջին «խաղալ», որովհետև դա իրոք խաղ ա, ձև:

    Նիկոլին ես ասում:
    Մարդիկ պայքարում են, որ էս երկրում ամեն ինչ հավասար լինի, ստիպված հազար հարցում դառնում հալածյալ ու հանկարծ Ֆրանսիայից «ծլում» ա ինչ-որ Վարդան ու «սեր քարոզում», ասում ա «սիրեցեք զմիմյանս»: Տո ո՞նց սիրեմ դահճիս, այ Վարդան, դու իմ հետ հավասար կիսել ես այն չարչարանքը (Նիկոլի անունից եմ խոսում), որ եկել ինձ սեր ես քարոզում:
    Այս աշխարհում ոչինչ էլ միանշանակ չէ: Ուղղակի իմ համեստ կարծիքով լոյալ արտահայտվելը, չեմ ասում ԱՍԵԼԻՔԴ ՓՈԽԵԼԸ, իմ խորին համոզմամբ ավելի ճիշտ է:

    Վարդանը, որ «ծլել էր» Նիկոլը դեռ պատիճից դուրս չէր եկել: Եկե'ք չհամեմատենք լրիվ տարբեր «մասնագիտությունների» տեր մարդիկ են, ամեն մարդ իր չափով սիրում է իր հայրենիքը, ու ես իրավունք չեմ վերապահում դատելու, Վ-ն ավելի շատ է սիրում, քան Ն-ն: Վարդանը չի ասում դահճիդ սիրի, Վարդանը ասում է եղբորդ, հարազատիդ, բարեկամիդ հետ ՍՍ-ի ու ԼՏՊ-ի պատճառով բարիկադներ մի սարքի, Փարիզյան կոմունա մի խաղա, պահպանի նորմալ հարաբերություններ առանց ատելու: Ես դա եմ հասկացել:
    ArmFootball.com / First Armenian Front

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Օսկանյանի գործը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 132
    Վերջինը: 11.10.2012, 20:08
  2. Վարդան Սեդրակյանը՝ ՀՀ չորրորդ նախագահ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 25.09.2012, 01:11
  3. Վարդան Այգեկցի (12-րդ դ.-ի վերջ-13-րդ դ.-ի սկիզբ)
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.06.2010, 17:45
  4. Վարդան Օսկանյանի հարցազրույցը
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.03.2009, 23:37
  5. Գյումրիի «քաղաքապետ» Վարդան Ղուկասյանը
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 05.12.2008, 19:09

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •