Վառ անհատականություն որի նման շատ քչերն են:
Վառ անհատականություն որի նման շատ քչերն են:
Մարդը իր խոսքի մեջ արտահայտում է իր հոգու բովանդակությունը:
Վարդան Պետրոսյանի բեմադրությունները նայելով զգում եմ,որ ապրում ենք մեր մեծագույն մտավորականներից մեկի հետ նույն ժամանակաշրջանում
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Անչափ սիրում, հարգում ու գնահատում եմ
«Վերելք»-ին 2 անգամ եմ գնացել: 2 անգամ էլ, ի տարբերություն դահլիճում նստած մարդկանց բացարձակ մեծամասնությանը, որ հարկի ու անհարկի հրհռում էին (ասենք երբ որ Վարդանը նկարագրում էր հայերիս թշվառ վիճակը Եղեռնի օրերին), ես լացել եմ, ավելի ճիշտ՝ ողբացել եմ իրա ասածների վրա, իսկ տրամադրությունս ավելի ընկավ, երբ տեսա մերոնցից մի քանիսի ցինիզմը... ուղղակի գալուց առաջ երևի հետաքրքվել էին, իրանց էլ ասել էին, թե Վարդանը կոմիկա. իրանք էլ տենց «թեթևհումորայիներեկո» անցկացնելու ակնկալիքով եկել էին ներկայացման, այնինչ եթե խորը մտածենք թեթև ժպիտի քողի տակ էնքա՜ն ճիշտ բան ասվեց կամ պարզապես փորձ արվեց խաղի միջոցով հասցնել հանդիսատեսին: Ուրախ եմ, որ մասամբ ստացվեց, տխուր եմ, որ մասամբ ստացվեց.......
When one door of happiness closes,God opens another door,but often we look so long at the closed door that we do not see the one which has been opened for us.......
Վարդան Պետրոսյանին շատ հարգում և սիրուՄ եմ: Նա շատ լավ դերասան է,ինձ հատկապես դուր է գալիս նրա ներկայացումերից այն մեկը, որում նա հանդես է գալիս Ռեյ Չարլզի դերուՄ, որը երգում է տոնածառ ջան տոնածառը հայերենով: Իսկ ով գիտի Սեր և ատելություն ներկայացման տոմսի արժեքը?
էսօր ասին օգոստոսի 4,5,6 էլ ներկայացում կա…
Ես ել ամսի 29-ին եմ գնալու......
Կարծում եմ, ինքը իրավացի է իրեն մեծ մտածող համարում, քանի որ ուրիշ ոչ մեկի մտքով չանցավ նմանատիպ իմաստավորված ներկայացումներ դնել, այսինքն, որի մեջ մտածելու բան կա, այլ ոչ թե միայն մեխանիկական ծիծաղ:
Բացի դրանից, նա այնպիսի լուսավոր և դրական աուրա ունեցող մարդ է, որ նրան 5 րոպե լսելուց հետո կենսական էներդիայով ես լցվում
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Վարդանին վատաբանում են հիմանականում այն պատճառով, որ նախանձում են, որ մարդը հաջողության է հասել Ֆրանսիայում։ Իսկ եթե պնդում են, որ նրա ներկայացումները խորիմաստ չեն, ապա դա միայն սեփական խելքի սուղությունից է։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ