User Tag List

Էջ 14 21-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 307 հատից

Թեմա: Վարդան Պետրոսյան

  1. #196
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Սաղ հեչ, Սամվել Բաղդասարյանի ներկայացումը ոնցն էր, ինչ-որ մեկը տեսելա?

  2. #197
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորհուրդ կտամ անպայման դիտես, առաջին հերթին որպեսզի կարծիքդ հինավորված լինի, և երկրոդ հերթին, որովհետև եթե "Սեր և ատելության" մեջ քննարկվում է պարզապես Հայաստանի 1 տարվա քաղաքական կյանքը, ապա "Mea Culpa"-ն շատ ավելի խորն է և գլոբալ։
    Ասեմ նաև, որ այս ներկայացումից հետո կհասկանաս թե ինչպիսի դերասան է Հրանտ Թոխատյանը։
    Մի բան էլ կուզեմ ավելացնել։ Ես էն ժամանակ հասկացա, թե ինչպիսի մարդ է Հրանտ Թոխատյանը, երբ 2008 թվին` նախագահական ընտրությունից առաջ ինքը հեռուստացույցով ելույթ ունեցավ, ու ասեց «Ժողովուրդ ջան, ես ընտրում եմ Սերժ Սարգսյանին, կոչ եմ անում, որ դուք էլ նրան ընտրեք...»։ Էդ բանը լսելուց հետո ես չեմ Մեա կուլպա նայեմ ու հավաստիանամ, որ այդ ներկայացումը մեր ազգին ինչ-որ օգուտ ա տալիս։
    Իսկ Վարդանը չի ասում` գնացեք Սերժին կամ Լեւոնին ընտրեք, ու հետո էլ գալիս ներկայացումներով ժողովրդին ցեխը կոխում, ինչը անում է Մեա կուլպան։

  3. #198
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան էլ կուզեմ ավելացնել։ Ես էն ժամանակ հասկացա, թե ինչպիսի մարդ է Հրանտ Թոխատյանը, երբ 2008 թվին` նախագահական ընտրությունից առաջ ինքը հեռուստացույցով ելույթ ունեցավ, ու ասեց «Ժողովուրդ ջան, ես ընտրում եմ Սերժ Սարգսյանին, կոչ եմ անում, որ դուք էլ նրան ընտրեք...»։ Էդ բանը լսելուց հետո ես չեմ Մեա կուլպա նայեմ ու հավաստիանամ, որ այդ ներկայացումը մեր ազգին ինչ-որ օգուտ ա տալիս։
    Իսկ Վարդանը չի ասում` գնացեք Սերժին կամ Լեւոնին ընտրեք, ու հետո էլ գալիս ներկայացումներով ժողովրդին ցեխը կոխում, ինչը անում է Մեա կուլպան։
    Ամեն մարդ իրավունք ունի ընտրի նրան ում ցանկանումա ու դրանով իրա դերասանական տաղանդը ոչ ավելանում, ոչ էլ պակասում է: Դերասանը նաև քաղաքացի է , ունի ընտրական իրավունք և այլն:
    Էս տարի 1 անգամ տեսել եմ Մեա Կուլպան, շատ լավն էր, հետաքրքիր էր ու ասելիք ուներ ու Թոխատյանն էլ դրանից հետո իմ աչքերին բարձրացավ, դերը շատ լավ էր տանում:
    Օրինակ Վարդան Պետրոսյանի դերասնական տաղանդը այնքան էլ դուրս չի գալիս, չի կարողանում դերի մեջ լավ մտնի ըստ իս:
    Վերջին խմբագրող՝ Norton: 12.01.2009, 15:38:

  4. #199
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե գիտես, իրանց չճանաչելը քո օգտին չի խոսում ճիշտն ասած, ավելին, ինչ-որ իմաստով ամոթ է քեզ համար:
    Եթե ես լինեի դերասան, կամ թատերագետ կամ եսիմինչ, ապա միգուցե ամոթ կլիներ, որ չեմ ճանաչում նրանց։ Բայց ես թատերական բնագավառում առանձնակի հետաքրքրություններ չունեմ (չհաշված որոշ բացառություններ), այդ պատճառով չեմ ամաչում, որ նրանց չեմ ճանաչում։

    Կարող ա եւ ճանաչում եմ, ուղղակի անունը չեմ հիշում, գուցե դեմքով տեսնեմ, կհիշեմ։

    «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմն էլ վաղուց եմ նայել ու հիմա ոչինչ չեմ հիշում։

  5. #200
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն մարդ իրավունք ունի ընտրի նրան ում ցանկանումա ու դրանով իրա դերասանական տաղանդը ոչ ավելանում, ոչ էլ պակասում է: Դերասանը նաև քաղաքացի է , ունի ընտրական իրավունք և այլն:
    Էս տարի 1 անգամ տեսել եմ Մեա Կուլպան, շատ լավն էր, հետաքրքիր էր ու ասելիք ուներ ու Թոխատյանն էլ դրանից հետո իմ աչքերին բարձրացավ, դերը շատ լավ էր տանում:
    Օրինակ Վարդան Պետրոսյանի դերասնական տաղանդը այնքան էլ դուրս չի գալիս, չի կարողանում դերի մեջ լավ մտնի ըստ իս:
    Թող ընտրի ում ուզում ա, բայց թող չքարոզի, դա ես ճիշտ չեմ համարում...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nareco (12.01.2009), Մարկիզ (12.01.2009)

  7. #201
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող ընտրի ում ուզում ա, բայց թող չքարոզի, դա ես ճիշտ չեմ համարում...
    Հա՛, քարոզելու առումով համաձայն եմ, չնայած ինքը լծված չի էլ քարոզել ընդհամենը 1 անգամ տեսակետա արտահայտել, իրա գործան: Ստեղ իրա ներկայացման մասին էր, որ դրանից հետո էլ ես իրեն որպես դերասան հարգում եմ, չնայած համամիտ չեմ իրա քաղաքական դիրքորոշմանը կամ թեկուզ քարոզին:

  8. #202
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Քամի-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարդանը ինքն Է հարցազրույցներից մեկում ասել, որ "եթե զբաղվում ես քաղաքականությամբ, ապա տուժում է արվեստը"
    բայց իրա բոլոր բեմադրություներում առկա է քաղաքականությունը
    Այ ստեղ ես համաձայն չեմ: Վարդանի ոճի դերասանները էդքան արվեստագետ չեն, ինչքան էվոլյուցիա ապրած ծաղրածուներ: Նրանք են ծաղրածուներն են, որոնք իրավունք են ունեցել թագավորին ձեռ առնել: Ծաղրածուն ամեն ինչ վերածում էր հումորի, ամեն ինչ ասում էր, բայց նրան ոչ ոք ձեռք չէր տալիս: Հակառակը՝ թագավորը ծիծաղում էր, ժողովուրդը ծիծաղում էր, բայց էդ ամեն ինչի հետ ըմբռնում էր նրա ասածը:
    Իսկ բավական էր գոնե մեկ բառ կրկներ թեկուզ ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ նրան կգլխատեին:
    Վարդանի նպատակը քաղաքական գովազդը կամ քարոզարշավը չէ: Նա ոչ էլ խնդրի լուծում, կամ ճգնաժամից դուրս գալու բանաձևեր է տալիս… Վարդանը երգիծաբան էլ չի, նա պարզապես խոսում է եղած իրավիճակի մասին, ու էդ ամեն ինչի մեջ ինքը թքած ունի քաղաքական գործիչների վրա էլ, նրանց նպատակների վրա էլ, նա խոսում է ժողովրդի հետ, ժողովրդի կողմից: Նա ինչ որ տխուր հումորով ներկայացնում է եղած իրավիճակը ու միայն մի խորհուրդ է տալիս՝ «սիրեցեք միմիյանց»... «սերժտեմ, կամ ես քեզ լյովում եմ թողեք մի կողմ, կամ գոնե էդքանից հետո իրար մի ատեք»
    էսպես չի մնա

  9. #203
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ ստեղ ես համաձայն չեմ: Վարդանի ոճի դերասանները էդքան արվեստագետ չեն, ինչքան էվոլյուցիա ապրած ծաղրածուներ: Նրանք են ծաղրածուներն են, որոնք իրավունք են ունեցել թագավորին ձեռ առնել: Ծաղրածուն ամեն ինչ վերածում էր հումորի, ամեն ինչ ասում էր, բայց նրան ոչ ոք ձեռք չէր տալիս: Հակառակը՝ թագավորը ծիծաղում էր, ժողովուրդը ծիծաղում էր, բայց էդ ամեն ինչի հետ ըմբռնում էր նրա ասածը:
    Իսկ բավական էր գոնե մեկ բառ կրկներ թեկուզ ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ նրան կգլխատեին:
    Վարդանի նպատակը քաղաքական գովազդը կամ քարոզարշավը չէ: Նա ոչ էլ խնդրի լուծում, կամ ճգնաժամից դուրս գալու բանաձևեր է տալիս… Վարդանը երգիծաբան էլ չի, նա պարզապես խոսում է եղած իրավիճակի մասին, ու էդ ամեն ինչի մեջ ինքը թքած ունի քաղաքական գործիչների վրա էլ, նրանց նպատակների վրա էլ, նա խոսում է ժողովրդի հետ, ժողովրդի կողմից: Նա ինչ որ տխուր հումորով ներկայացնում է եղած իրավիճակը ու միայն մի խորհուրդ է տալիս՝ «սիրեցեք միմիյանց»... «սերժտեմ, կամ ես քեզ լյովում եմ թողեք մի կողմ, կամ գոնե էդքանից հետո իրար մի ատեք»
    Ըստ էության ճիշտ ես։

    Միայն մի բան։ Կարծում եմ ծաղրածուների մեծ մասը վերցնում են այդ քաղաքականությունը` հումոր անելու համար, այսինքն` նրանց համար քաղաքականությունը հումոր անելու առիթ է ստեղծում։ Բայց Վարդանի մոտ ճիշտ հակառակն է` նրա մոտ հումորն է քաղաքականությունից խոսելու առիթ ստեղծում։ Ըս էութայան, նա գալիս է ոչ թե մարդկանց ծիծաղացնելու, այլ իր ասելիքը ասելու։ Իսկ հումորը ծառայում է, որպես «զենք», որով նա մարդկանց «բերման է ենթարկում» իր ներկայացումներին։

  10. #204
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Ցավոք սրտի չգիտեմ որ ներկայացման մասին եք խսում, բայց նախկինում էլ ( և հավանաբար հիմա էլ) Վարդան Պետրոսյանը իր ներկայացումներում միշտ խոսել է քաղաքականությունից Իմ կարծիքով նա երբեք չի զբաղվի քաղաքական քարոզով, որովհետև դա նրա classe-ին չի համապատասխանում, նա դրա կարիքը չունի, ի տարբերություն ՀՀ մյուս արվեստի և այլ բնագավառի ներկայացուցիչների, որոնք կամա թե ակամա (երբեմն էլ ստիպված) շեղվում են իրենց բուն գործունեությունից: Ծաղրել որոշ քաղաքական գործիչների, դեռևս չի նշանակում գովաբանել մյուսներին:
    Երևի կարծում եք Շառլ Ազնավուրն էլ է սատարում որոշ քաղաքական դեմքերի, բայց հավատացեք, նա խորապես թքած ունի թե ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ միջոցներով... Որովհետև Հայաստանում էդպիսի քաղաքական գործիչ չկա էլ, որ նրանց պես մարդիկ անշահախնդրորեն սատարեն ու քարոզեն քաղաքական էդ դեմքերին
    Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 12.01.2009, 23:37:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  11. #205
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Վարդան Պետրոսյան. «Այսօրվա կյանքը ավտոմատ կերպով դառնում է տրագիկոմեդիա»


    Վարդան Պետրոսյանի նոր՝ «Ցմահ բանտարկյալներ» ներկայացումը հայ հանդիսատեսի դատին կներկայացվի հուլիսի 17-ին, 18-ին եւ 19-ին՝ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Հեղինակը իր նոր ներկայացումը բնութագրում է որպես «աբսուրդ տրագիկոմեդիա»։
    «Երբ մենք նայում ենք այսօր մեր կյանքին, իրար հետ միահյուսված այնքան մոտիկից ենք տեսնում ողբերգականը եւ կատակերգականը, որ ներկայացումը, որը պատկերում է մեր այսօրվա կյանքը, ավտոմատ կերպով դառնում է տրագիկոմեդիա։ Ես հասել եմ գրոտեսկի, շատ ուժեղ չափազանցությունների։ Արդեն բանը հասնում է իսկական աբսուրդի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դերասանը։

    Ներկայացման մեջ Վարդան Պետրոսյանի հետ ցմահ բանտարկյալների դերում բեմ կբարձրանան նաեւ դերասաններ Գեւորգ Մինասյանը եւ Մելիք Վարդանյանը։ Վարդան Պետրոսյանի հեղինակած պիեսի բեմադրությունն իրականացրել է Տիգրան Գասպարյանը։

    Պիեսի հեղինակի խոսքով, բեմադրությունը բանտարկված հասարակությանը ներկայացնում է 3 ընդհանրացված կերպարների միջոցով. - «Մեկը հասարակության գռփող, ուժեղ մասն է։ Մենք կարող ենք ասել՝ օլիգարխ մի տեսակ։ Մյուսը՝ ժողովուրդն է, խեղճ ժողովուրդը, որը զրկված է բոլոր իրավունքներից։ Իրավունք ունի միայն քնել ամբողջ ներկայացման ընթացքում եւ միայն երազներ տեսնել Մասիսի թեմայով։ Մեր ժողովուրդը, որը չի հիշում անցյալը, պատմությունից դասեր չի քաղում։ Եւ ահա, դրանց մեջտեղում կանգնած է սայթաքած, ընկած մտավորականը, եւ նա փնտրում է լուծումներ»։

    Լուծումներ փնտրող մտավորականի կերպարը Վարդան Պետրոսյանի համար ինքնակենսագրական տարրեր է պարունակում։

    «Ինչպես մտավորականը, այնպես էլ մյուս 2 կերպարները բանտարկված են իրենք իրենց մեջ, իրենց գաղափարախոսության, իրենց ստեղծած կյանքի մեջ», - պնդում է պիեսի հեղինակը, - «որովհետեւ մենք այսօր վայելում ենք մեր իսկ կառուցածը, եւ մենք կարծես մի տեսակ բանտարկված լինենք մենք մեզնով»։

    Մարտի 1-ի եւ դրան հաջորդած իրադարձություններին, ձերբակալված ընդդիմադիր գործիչներին, վերջին դատական գործընթացներին ներկայացումը անդրադառնում է աբսուրդի, գրոտեսկի ձեւաչափով:

    «Սա երգիծական ապտակների ներկայացում չէ, այն առավել խոհական ու բանաստեղծական է: Եվ քանի որ ես շոշափում եմ շատ դաժան թեմա, փորձել եմ գտնել նաեւ գեղարվեստական ձեւի հավասարակշռություն։ Ես խոսում եմ շատ մեծ թախիծով, բայց որպեսզի պահպանեմ հավասարակշռությունը, անընդհատ զվարճացնում եմ մարդկանց։ Սա շատ ծիծաղելի ներկայացում է»,- ասում է դերասանը:
    Ազատություն
    Վերջին խմբագրող՝ Kuk: 10.07.2009, 15:17:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (10.07.2009), Elmo (10.07.2009), Enigmatic (10.07.2009), may (10.07.2009), Yevuk (10.07.2009), Ուրվական (10.07.2009)

  13. #206
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Գնալով Վարդանին ավելի ու ավելի շատ եմ հարգում:
    էսպես չի մնա

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (10.07.2009), Enigmatic (10.07.2009), Rammstein (27.07.2009), Ribelle (15.07.2009)

  15. #207
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    երեկ ով տեսավ Վարդանի հարցազրույցը "Շանթ"-ով..... տեսաք թե ոնց ցեխը մտցրեց արվեստագետ-քաղաքական գործիչներին??

  16. #208
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեղավորը Վարդան Պետրոսյա՞նն է



    Դերասան Վարդան Պետրոսյանը հուլիսի 17-ին, 18-ին, 19-ին հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր «Ցմահ բանտարկյալներ» տրագիկոմեդիան:

    Այն գրել է 2004թ.-ին' ազդված ապրիլյան իրադարձություններից: Այսօր Հայաստանում սրված իրավիճակի, մարտի 1-ի եւ նրա դառը հետեւանքներից հետո պիեսը որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո կրկին կբեմադրվի, սակայն բոլորովին այլ ժանրում:

    Վարդան Պետրոսյանը մենակ չի խաղա, նրան կընկերակցեն եւս երկու դերասաններ' Գեւորգ Մինասյանն ու Մելիք Վարդանյանը:

    «Շատ զվարճալի եւ թախծոտ ներկայացման մեջ հանդես են գալու երեք կերպար: Մեկը հասարակության ուժեղ զանգված է' գռփող, թալանող, վերցնող, սպանող, մյուսը խեղճ ժողովուրդն է' բոլոր իրավունքներից զրկված, տեսնում ենք նաեւ ընկած մտավորականի, լսում ենք նրա խոստովանությունը»,- պատմում է ընկած մտավորականին մարմնավորող Վարդան Պետրոսյանը,-«Կարող ենք այս ամենը նաեւ այլ կերպ հասկանալ, հասկանալ իշխանություն, ընդդիմություն եւ այս երկուսի բախման մեջ գտնված մի խեղճ ժողովուրդ, որ չի հասկանում ինչ անի, ելք չի գտնում»:

    Նա նշեց, որ փորձել է ստեղծել բարի մթնոլորտ, գունեղ կախարդական աշխարհ, որովհետեւ համոզված է, որ հենց այդ ձեւերի հակասությունն է լավ տպավորություն թողնում. «Հիմա փորձել եմ դա ստանալ. ինչ կլինի, չեմ կարող ասել: Կգա հանդիսատեսը, նա էլ կորոշի ներկայացման ճակատագիրը, կորոշի ներկայացումը կապրի՞: Եթե կապրի, ինչքա՞ն կապրի»:

    Վարդան Պետրոսյանը, նոր ոճում հանդես գալով, կարծում է, որ դա կարող է կորցնել իր հանդիսատեսների մի մասին, բայց հաստատ կբերի ուրիշ հանդիսատես: Ըստ նրա' հանդիսատեսի ինչ-որ տոկոս գալիս է նայելու «ջարդեց, փշրեց, կացնահարեց, բոլորին կպավ' Սերժ, Լեւոն, Ռոբերտ, պահ, պահ, պահ, էս ինչ լավ էր կպնում»: «Այդ հանդիսատեսը այս անգամ իրեն բավարարված չի զգա»,- նկատում է Վարդան Պետրոսյանը, որովհետեւ ներկայացման մեջ չկա կոնկրետ անուն, կոնկրետ իրադարձություն, մատնանշած չի օր, ամսաթիվ:

    Քանի որ ներկայացման մեջ խոսք է գնում նաեւ մարտի 1-ի մասին, ներկայացվում են տեսարաններ' մարտի 1-ի ողբերգությունից հետո դատարաններում կեղծ վկայությունների հետ կապված, ապա «Ա1+»-ի հարցին, թե ո՞ւմ է մեղադրում դերասանը եւ մտավորականությունը կարո՞ղ էր կանխել, նա պատասխանեց. «Առաջին հերթին մեղադրում եմ ինձ, որովհետեւ այստեղ չէի: Եթե այստեղ լինեի, չգիտեմ' որտեղ կլինեի եւ ինչ կանեի: Ես չգիտեմ, թե ինչ կարող էի անել կանխարգելելու համար, բայց այնուամենայնիվ ես ներկա կլինեի այս դժոխային իրավիճակում: Ինչքանով կարող է մտավորականությունը կանխել, չգիտեմ»: Ըստ նրա' զոհերը մեր ողբերգություններից մեկն են. «Նրանք սրբացան միայն մի բանի համար, որ մենք մեկ անգամ եւս հասկանանք, որ այսպես ապրել անհնար է, բայց մենք էլի չհասկացանք, մեծ քայլերով գնում ենք առաջ»:

    Ի դեպ, Վարդան Պետրոսյանը նախագահին, որեւէ նախարարի կամ այլ պաշտոնյայի հրավիրատոմս չի ուղարկում, քանի որ կարծում է, որ նրանք բավականաչափ գումարներ ունեն տոմս գնելու համար: Նա միայն հրավիրատոմսեր է ուղարկում կույրերին, «հին ինտիլիգենցիային' ակադեմիկոսներ, գիտնականներ» եւ այլն, որովհետեւ «դերասանը կրթվում է այդ հանդիսատեսով»:

    Իսկ օլիգարխները թատրոն չեն գալիս եւ նրա պնդմամբ' առաջիկա 40 տարում չեն էլ գա:


    Ա1+
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.07.2009), davidus (15.07.2009), Elmo (15.07.2009), Enigmatic (15.07.2009), Norton (15.07.2009), Yevuk (16.07.2009), Գևոր (04.08.2009), Հայկօ (15.07.2009), Ձայնալար (15.07.2009)

  18. #209
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.08.2009
    Գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Շատ սիրում և հարգում եմ Վարդան Պետրոսյանի արվեստը, բայց եթե անկեղծ մի փոքր հիասթափվեցի վերջին ներկայացումից: Դեմ չեմ Մելոին և Գևորգին բայց ամեն մեկը յուրովի է հետաքրքիր ըստ ինձ պետք չեր խառնել այդ 3 ժանրերը: Վարդան Պետրոսյանի համար շատ թույլ ներկայացում էր, միգուցե դա նրանից էր, որ միշտ իրենից գլուխգործոց եմ սպսում, բաըց այս տարիների ընթացքում միշտ բարձունքին է եղել «Վարելք»ը: Բայց չնայաց այդ ամենին անհամբերությամբ կսպասեմ նօռ նեռկայացման…

  19. #210
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    իսկ տեղյակ եք նոր ներկայացում երբ է մեզ սպասվում՞՞
    համ էլ Վարդանը անձնական սայթ չունի՞՞՞

Էջ 14 21-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Օսկանյանի գործը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 132
    Վերջինը: 11.10.2012, 20:08
  2. Վարդան Սեդրակյանը՝ ՀՀ չորրորդ նախագահ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 25.09.2012, 01:11
  3. Վարդան Այգեկցի (12-րդ դ.-ի վերջ-13-րդ դ.-ի սկիզբ)
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.06.2010, 17:45
  4. Վարդան Օսկանյանի հարցազրույցը
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.03.2009, 23:37
  5. Գյումրիի «քաղաքապետ» Վարդան Ղուկասյանը
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 05.12.2008, 19:09

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •