User Tag List

Էջ 10 21-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 307 հատից

Թեմա: Վարդան Պետրոսյան

  1. #136
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Ժողովուրդ տարօրինակ չեք համարում, որ շանթը ցուցադրեց Վարդան .Պպետրոսյանի ամբողջ ներկայացումը, իսկ արմենիան յոթուկեսից հանեց քոչարյանի ու սերժի մասը: Սկզբից ուրիշ կերպ էի մտածում բայց հիմա՝
    Վարդան պետրոսյանը ծաղրեց ոչ միայն սերժին այլև Լևոն, նրանց համեմատեց, բերեց մի մակարդակի, այսինքն եթե ենթադրենք, որ ներկայացումը մարդկանց վրա հոգեբանորեն ազդելու նպատակա ունեցել, ապա կարանք ասենք, որ տվյալ պահին սերժին բարի մարդ սարքելու նպատակը անհեռանկարայինա, ապա փորձա արվում լևոն վարկաբեկելու ու չարյաց փոքրագույնը սարքելու սերժին: Հիմա ձեզ ծիծաղելի կթվա ասածս, բայց ցանկացած մի թեթևակի ազդակ մեր ժողովրդի մտածելակերպի վրա ազդումա ու դեպքերը շատ են, ես անձամ եմ նկատել: Հայաստանում ինքը չեր կարա առանց դաբռօյի ներկայացում ցուցադրեր, բացառվումա, ամեն ինչ վերահսկվումա, ինչ էլ, որ լինումա պարզապես ուղեղի լվացումա իշախնությունների կողմից, կեղծ դեմոկրատիայի բեմադրություն ու ամեն ինչ շատ պարզա ու հասկանալի: Բոլորը խաղում են իրանց խաղը, ուզումա լինի քաղաքական, բեմական կամ եսիմ ինչ: Մնումա մենակ մենք մարդա մի հատ սապուն վերցնենք ու սապունվենք: Ու հիշեք, որ մեր երկրում պատահական բաներ չեն լինում, ամեն ինչ նախապես մշակված ու պլանավորված է, մենակ մեզ մնումա, որ իրանց ռազմավարության մեջ գոնե սխալվեն: Հարմարվել պետք չէ, բայց փոխելն էլ է դժվար: Մեր ազգը ենթակա է կործանման կամ կոպիտ ասած ուրիշ ազգերի կողմից շահագործման: Էսօր շատ վատատես գտնվեցի, բայց ոնց պտտվում եմ, գալիս եմ դրան, էլ ինձ չեմ կարում հակառակը համոզեմ:

  2. #137
    Gid cool_aper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    երիտասարդը, հետաքրքիր է, Փարիզի ո՞ր մասում է ապրում: Փախստականների համար նախատեսված ճամբարներու՞մ, թե Փարիզ քաղաքում: Ինչո՞ւ եմ հարցնում. որովհետեւ նա ձեռքի հետ մեզ հասկացնում է, որ ինքը Փարիզի բոհեմական կռուգներում շփվող տղա է, բայց դրա սֆաթին նայելիս չես ասի, թե Փարիզ տեսած մարդու հետ գործ ունես, որովհետեւ անգամ ստուդիա գնալիս հագնվում է այնպես, ինչպես մենք` հայաստանցիներս, հագնվում էինք 1992-93 թթ
    դե լավ էս ի՞նչ արտահայտությունա... էս ինչ ԷԺԱՆ նկատառումներա .. երևի Մարինե Պետրոսյանի Դիսքուաերդ 2009 ձմեռ հավաքածուի նմուշի գլխարկի հետ համեմատելուցա տենց ոգևորվել ... նեռվայնանում եմ արդեն .. մեկը հարցնի դու ով ես արա ՜ ... հիմա կսկսվի ... ոնց ովա .. էս ինչ ես ասում... ախր ինքը ոչ պակաս քան Նիկոլնաաաաաա ... ու դրանից հետո ես իմ հարցը կկրկնեմ նորից .. ովա ՞ ... ու մոդեռները իմ գրածները կջնջեն , իսկ մյուս անդամները չեն սիրի գռեհիկ նորեկին , բայց ոչ մեկ չի ասի , որ Քուլապերը ընդամենը ԿՏՐՈՒԿ էր

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (08.01.2009), Աշոտ Երկաթ (14.06.2012)

  4. #138
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Վերջին ներկայացումն անկեղծ դուրս չեկավ ընդհանրապես, հումորը թույլ էր, մեսիջ չկար, հիմնականում հին հնարքներն ու կատակներն էին օգտագործված ու ընդհանրապես, մի տեսակ մեղմ էր, զգույշ, ավելորդ բառեր չէր ասում.... Մոտավորապես` и нашим и вашим սկզբունքով էր կառուցված...

    Չէի ասի, թե Վարդան Պետրոսյանը կոնկրետ ինչ-որ քաղաքական ուժերի հակառակ կամ կողմ է քարոզում, նրա ներկայացումները միշտ քննադատել են թե իշխանություններին/ եւ ավելի ուժգին/ թե ալտերնատիվ ուժերին, ու ավելի շուտ քննադատում է մեզ բոլորիս: Մի մասին` իր ծաղրի հերոս լինելու համար, մյուս մասին` այդ ամենի հետ հանդուրժելու համար:

    հ.գ. Նիկոլի հոդվածը նողկալի էր ուղղակի Ընդամենը ինքն իր կեղտոտ խոսքերով իր փոքրությունն է ցույց տալիս: Չի կարելի ամեն ինչ քաղաքականացնել, վերջապես այս մարդը իր շոուն է վաճառում և պարտավոր չէ մեկ կամ մյուս քաղաքական պատվերներ կատարել; Եթե շոուն լավը չի, մյուս անգամ չի ունենա հանդիսատես, իսկ այսօր Վարդան Պետրոսյանը փորձում է ոչ միայն վաճառել, այլ գոնե որոշ չափով մարդկանց մեջ մի բան փոխել, համենայն դեպս իր նախորդ բոլոր ներկայացումներով, մարդիկ մի փոքր ավելի զարգացած են դուրս գալիս իր ներկայացումներից, գոնե մի ժամ դեռ շարունակում են մտածել, որ պետք է արժանապատիվ երկիր ունենան:

    Ու չեմ կարծում, թե այդ ժամանակ արժեր խոսել ցավալի իրադարձություններից, մարդիկ իսկապես շատ բարդ հոգեվիճակում էին այն ժամանակ, եւ եթե ներկայացումը հագեցած լիներ վերջին իրադարձությունների մեկնաբանություններով, ուղղակի հիստերիկ վիճակի կարող է հասցներ
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 08.01.2009, 15:08:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. #139
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Ես խնդրեցի, որ չանձնավորեք: Հարգելի cool_aper, ասում ես «էժան նկատառումներ ա»… բացատրիր, խնդրում եմ, թե հատկապես ի՞նչն է էժանագին: Հոդվածի ո՞ր հիմնական մտքի հետ չես համամիտ:
    հ.գ. Նիկոլի հոդվածը նողկալի էր ուղղակի Ընդամենը ինքն իր կեղտոտ խոսքերով իր փոքրությունն է ցույց տալիս: Չի կարելի ամեն ինչ քաղաքականացնել, վերջապես այս մարդը իր շոուն է վաճառում և պարտավոր չէ մեկ կամ մյուս քաղաքական պատվերներ կատարել; Եթե շոուն լավը չի, մյուս անգամ չի ունենա հանդիսատես, իսկ այսօր Վարդան Պետրոսյանը փորձում է ոչ միայն վաճառել, այլ գոնե որոշ չափով մարդկանց մեջ մի բան փոխել, համենայն դեպս իր…
    Իսկ ո՞վ է ասում, որ պարտավոր է, հարգելի Camilla: Հոդվածներն էլ են հենց դրա մասին: Հարցն այստեղ պատվերը չէ: Կեղտոտ խոսքերը թողենք մի պահ…
    Այդպես էլ որևիցե մեկը չասաց և չհիմնավորեց, թե կոնկրետ, որ գլխավոր միտքը չի հոդվածներում ճիշտ:
    ինքը չի քարոզում սիրել ոճրագործին, այլ քարոզումա ոճրագործի պատճառով մյուսների հետ չթշնամանալ, երկու թուրքի պատճառով ինչի պետքա հայերը թշնամանան, ըստ իս իմաստը ներկայացման հենց այդ է
    Ռեալիստ ջան, ինքը չի քարոզում ուղղակիորեն, որ սիրենք ոճրագործին: Բայց նա քարոզում է սիրել միմյանց, մեր հարևանին, կողքի հարևանին, էն մյուսին, բոլորին: Իսկ բոլորը շա՜տ գլոբալ է: Եթե ես սիրեմ իմ կեղծարար հարևանին կամ էն մյուս հարևանին, որ անարդար դատավոր է: Կամ էն մյուսին, որ ցուցարար էր ծեծում, ու՞ր կհասնի… այսպիսով անուղղակիորեն քարոզում է սիրել ոճրագործին: Մեկ ա, մեր հասարակության մի բավականին մեծ տոկոս սիրվելու արժանի չէ: Ի դեպ, չեմ էլ ասում՝ եկեք ատենք…

  6. #140
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Camilla-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու չեմ կարծում, թե այդ ժամանակ արժեր խոսել ցավալի իրադարձություններից, մարդիկ իսկապես շատ բարդ հոգեվիճակում էին այն ժամանակ, եւ եթե ներկայացումը հագեցած լիներ վերջին իրադարձությունների մեկնաբանություններով, ուղղակի հիստերիկ վիճակի կարող է հասցներ
    Այս մասով համամիտ եմ կամիլայի հետ: Չի բացառվում, որ նա իր հետագա ներկայացումներում անդրադառնա նաև մարտիմեկյան ողբերգությանը և ներկայացնի այն, ինչպես դա արել է Մեծ Եղեռնի դեպքում «Վերելք» ներկայացման մեջ: Պետք չէ ժամանակից շուտ ցատկել մարդու դեմքին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (08.01.2009)

  8. #141
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս մասով համամիտ եմ կամիլայի հետ: Չի բացառվում, որ նա իր հետագա ներկայացումներում անդրադառնա նաև մարտիմեկյան ողբերգությանը և ներկայացնի այն, ինչպես դա արել է Մեծ Եղեռնի դեպքում «Վերելք» ներկայացման մեջ: Պետք չէ ժամանակից շուտ ցատկել մարդու դեմքին:
    Может и нам наградят… посмертно Կուկ, իմ կարծիքով հեչ ուրախանալու, բարիանալու ու հաշտվելու ժամանակը չի, քանի որ բավականին բարդ է մեր դրությունը, ու սենց խնդալով հեչ մտքներովս չի անցնում, որ նոր արյունահեղության վտանգի առաջ ենք կանգնած, փաստացի մեզ պատերազմ են հայտարարում, ոչ–լեգիտիմը բացի զիջելուց ուրիշ ասելիք չունի, էդ էլ արդեն չեն ընդունում, Հայաստանը ի դեմս աշխարհի արդեն ընկալվում է որպես ոչ–ժողովրդավարական, ագրեսոր, կոնֆլիկտային պետություն, իսկ մենք պարում ենք «սարի սմբուլը»։ Վախենամ, որ հետագա ներկայացումները արդեն կլինեն միայն Փարիզում, հայերի հերթական ողբերգության կապակցությամբ։ Իհարկե Վարդան Պետրոսյանին բուռն կծափահարեն, արցունքները կհոսեն, իսկ մենք գլխներիս կտանք, եթե իհարկե գլուխներս այդ ժամանակ իրենց տեղերում գտնվեն
    Si vis pacem, para bellum

  9. #142
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Վիշապ ջան, ես չեմ կարող մեղադրել էդ մարդուն: Կարողա չի կարողացել անդրադառնալ էդ հարցին, չնայած, էլի եմ ասել ու կրկնում եմ, որ իմ կարծիքով ինքն ունի էդ շնորհքը այն ճիշտ ձևով հանդիսատեսին մատուցելու: Բայց մի կողմից էլ հաշվի առ, թե դա ինչ դժվար է անել այս պահին, երբ զոհերի մահվան մեկ տարին նույնիսկ չի լրացել, վերքը շատ թարմ ա, ու դա ներկայացնել նման ներկայացման մեջ այս պահին, համաձայնիր, որ բավականին դժվար է: Ամեն դեպքում` ինքս չեմ կարողանում տեսնել նրա մեղքի բաժինը այս հարցում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #143
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, ես չեմ կարող մեղադրել էդ մարդուն: Կարողա չի կարողացել անդրադառնալ էդ հարցին, չնայած, էլի եմ ասել ու կրկնում եմ, որ իմ կարծիքով ինքն ունի էդ շնորհքը այն ճիշտ ձևով հանդիսատեսին մատուցելու: Բայց մի կողմից էլ հաշվի առ, թե դա ինչ դժվար է անել այս պահին, երբ զոհերի մահվան մեկ տարին նույնիսկ չի լրացել, վերքը շատ թարմ ա, ու դա ներկայացնել նման ներկայացման մեջ այս պահին, համաձայնիր, որ բավականին դժվար է: Ամեն դեպքում` ինքս չեմ կարողանում տեսնել նրա մեղքի բաժինը այս հարցում:
    Կուկ, խելամիտ մարդը եթե նույնսիկ ծաղրածու է ու պարապ է մնացել, ապա անպատեհ մայմունություններով կոչ չի անի սիրել մարդասպաններին, ես ինչքան խորն եմ մտածում, այդքան համոզվում եմ, որ Նիկոլը ճիշտ է։ Հասկանում եմ, որ սուբյեկտիվորեն Վարդան Պետրոսյանը գուցե բարի գործ է անում, բայց քաղաքական առումով կրկնում եմ, արդյունքը հնարավոր է, որ ավելի շուտ բացասական է, քան դրական։ Վարդան Պետորսյանին չեմ մեղարդում, մեղադրում եմ մեր ժողովրդի հոգնած ու քնած զանգվածին, որոնք սիրում են միայն հրճվել ու զվարճանալ։ Իսկ կարևոր պահերին անտարբեր են, կամ ասելիք չունեն։
    Si vis pacem, para bellum

  11. #144
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ, խելամիտ մարդը եթե նույնսիկ ծաղրածու է ու պարապ է մնացել, ապա անպատեհ մայմունություններով կոչ չի անի սիրել մարդասպաններին, ես ինչքան խորն եմ մտածում, այդքան համոզվում եմ, որ Նիկոլը ճիշտ է։ Հասկանում եմ, որ սուբյեկտիվորեն Վարդան Պետրոսյանը գուցե բարի գործ է անում, բայց քաղաքական առումով կրկնում եմ, արդյունքը հնարավոր է, որ ավելի շուտ բացասական է, քան դրական։ Վարդան Պետորսյանին չեմ մեղարդում, մեղադրում եմ մեր ժողովրդի հոգնած ու քնած զանգվածին, որոնք սիրում են միայն հրճվել ու զվարճանալ։ Իսկ կարևոր պահերին անտարբեր են, կամ ասելիք չունեն։
    Վիշապ, էդ պարապ մարդկանց որ առնվազն տասը զոհի փաստը չի ստիպում տեղից իրար գալ, Վարդան Պետրոսյանի ներկայացումը հաստատ չի ստիպի: Բայց միքիչ ավելի կոնկրետացրեք էլի, թե ներկայացման ո՞ր մասն եք այդպես ընկալել, որ նա ասում է, թե սիրեք մարդասպանին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամվել (08.01.2009)

  13. #145
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ, էդ պարապ մարդկանց որ առնվազն տասը զոհի փաստը չի ստիպում տեղից իրար գալ, Վարդան Պետրոսյանի ներկայացումը հաստատ չի ստիպի: Բայց միքիչ ավելի կոնկրետացրեք էլի, թե ներկայացման ո՞ր մասն եք այդպես ընկալել, որ նա ասում է, թե սիրեք մարդասպանին:
    Կուկ, չեմ ուզում հղում անել Նիկոլի մեկնաբանություններին։ Ներկայացումն ընդհանուր առմամբ հանգստացնող, համերաշխեցնող, թմրեցնող էֆեկտ է ստեղծում, ես դեռ մտորում եմ, դրակա՞ն է արդյոք այդ էֆեկտը մեզ համար, թե՞ ընդհակառակը, համենայն դեպս թմրեցնել բազմությանը զվարճացնելով, որը թվում է թե պիտի անհաշտ պայքար մղի մինչև վերջ, մինչև արդարության հաստատվելը, իմ կարծիքով այնուամենայնիվ անպատեհ էր։ «Հայլուրյան» դրական քարոզչություն՝ բացասականի կոծկումով, տարբեր «32 ատամներ» ու «կարգին» շոուներ, անեկդոտներ, տնտեսական ճնգաժամը Հայաստանի կողքով է անցնելու, Ալիևի ելույթն են մեկնաբանում միաժամանակ ցույց տալով ադրբեջանական բանակի «դեդովշինայի» յութուբից վերցրած կադրերը՝ դրանով իբր թե կուտ տալով, որ իրենց բանակը թույլ է, երբեք դուխ չեն ունենա հարձակվել, նման լիքը քնաբեր ու հանգստացնող նյութեր, դեռ Վարդան Պետրոսյանի ճապոնական սերն էլ մեզ նվեր։ Ինչ ես կարծում լա՞վ է, թե վատ։ Տհաճ անակնկալների ու կատաստրոֆաների կարո՞տ ենք մնացել, ինչ է։ Ինքներս մեզ հետ թուքական խաղ ենք խաղում, տես թուրքերը իբր թե ինտերնետային ներողություն են մեզնից խնդրում, հավատա՞նք, թե՞ հերթական դրական թմրեցնող էֆեկտն է այս անգամ արտաքին թշնամու կողմից, թե հանգիստ լուծեք Ղարաբաղի հարցը թեկուզ մի քիչ էլ ոչ ձեր օգտին, ձեր անվտանգությանը մենք չենք սպառնում, անգամ ներողություն ենք խնդրում։ Գուցե ծայրահեղացնու՞մ եմ, գուցե ո՞չ…
    Si vis pacem, para bellum

  14. #146
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ, չեմ ուզում հղում անել Նիկոլի մեկնաբանություններին։ Ներկայացումն ընդհանուր առմամբ հանգստացնող, համերաշխեցնող, թմրեցնող էֆեկտ է ստեղծում, ես դեռ մտորում եմ, դրակա՞ն է արդյոք այդ էֆեկտը մեզ համար, թե՞ ընդհակառակը, համենայն դեպս թմրեցնել բազմությանը զվարճացնելով, որը թվում է թե պիտի անհաշտ պայքար մղի մինչև վերջ, մինչև արդարության հաստատվելը, իմ կարծիքով այնուամենայնիվ անպատեհ էր։ «Հայլուրյան» դրական քարոզչություն՝ բացասականի կոծկումով, տարբեր «32 ատամներ» ու «կարգին» շոուներ, անեկդոտներ, տնտեսական ճնգաժամը Հայաստանի կողքով է անցնելու, Ալիևի ելույթն են մեկնաբանում միաժամանակ ցույց տալով ադրբեջանական բանակի «դեդովշինայի» յութուբից վերցրած կադրերը՝ դրանով իբր թե կուտ տալով, որ իրենց բանակը թույլ է, երբեք դուխ չեն ունենա հարձակվել, նման լիքը քնաբեր ու հանգստացնող նյութեր, դեռ Վարդան Պետրոսյանի ճապոնական սերն էլ մեզ նվեր։ Ինչ ես կարծում լա՞վ է, թե վատ։ Տհաճ անակնկալների ու կատաստրոֆաների կարո՞տ ենք մնացել, ինչ է։ Ինքներս մեզ հետ թուքական խաղ ենք խաղում, տես թուրքերը իբր թե ինտերնետային ներողություն են մեզնից խնդրում, հավատա՞նք, թե՞ հերթական դրական թմրեցնող էֆեկտն է այս անգամ արտաքին թշնամու կողմից, թե հանգիստ լուծեք Ղարաբաղի հարցը թեկուզ մի քիչ էլ ոչ ձեր օգտին, ձեր անվտանգությանը մենք չենք սպառնում, անգամ ներողություն ենք խնդրում։ Գուցե ծայրահեղացնու՞մ եմ, գուցե ո՞չ…
    Ինձ էլ շատ մասեր դուր չեկան, բայց ներկայացումն ընդհանուր առմամբ դուր է եկել: Բայց միևնույնն ա` չեմ ուզում էդ ամբողջ ասելիքը փաթաթել նրա վզին: «Մարդիկ» կան, որ վախենում են նույնիսկ քաղաքականություն տերմինն օգտագործել: 7.5-ի մեջ մի մաս կա քաղաքական, լսեցի, որ արմենիան չի ցուցադրել: Կլինի՞ ինչ որ մեկը, ով կբարձրաձայնի: Կարծում եմ, որ ոչ: Այսպիսի տխմար քաղաքականություն վարող հեռուստատեսությունների, այսօրվա ստրկացած մտավորականների ու լրագրողների օրոք պահանջել, որ ինչ որ մեկը ներկայացնի այսօրվա քաղաքական իրավիճակը իր ողջ լրջությամբ, կարծում եմ` շատ է: Ամեն դեպքում` հուսով եմ, որ Վարդան Պետրոսյանը դա կանի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #147
    Gid cool_aper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես խնդրեցի, որ չանձնավորեք: Հարգելի cool_aper, ասում ես «էժան նկատառումներ ա»… բացատրիր, խնդրում եմ, թե հատկապես ի՞նչն է էժանագին: Հոդվածի ո՞ր հիմնական մտքի հետ չես համամիտ:
    հերդով գնանք
    <<եթե որևէ մեկը փորձում է ատելի բաները դարձնել սիրելի, դա առնվազն զզվելի է: Ասում է` ես ատում եմ այդպես վարվող ցանկացած մեկին:>>

    չի կարելի .. մեր հավատքը ավելի բարիա ... ինձ այս նախադասությունը տհաճա .. ապսուրդա բարիություն սերմանող մարդկանց ՝ հենց բարիություն սերմանելու պռոցեսին դեմ գնալ .. ու պաշտպանել գնացողին ...

    «Վարդան Պետրոսյանը մի քանի ամիս զբաղվում է Մարինե Պետրոսյանի նշած արհեստով: »

    շատ համաձայն չեմ արհեստ բառի հետ .. շատ եմ ջղայնանում էտ բառից
    «հին ոչ եթերային սվիտր» , «կոշիկ լիզել ..»
    ու մնացած բոլոր վիրավորանքներից ՝ որոնցով հեղեղվածա էտ տեքստը ու էնքան շատ , որ գրվածի բուն իմաստը արդեն չեմ էլ ուզում հասկանալ , բայց իհարկե հասկանում եմ .. դրա համար...
    ներկայացման մասին իմ կարծիքը շուտ եմ հայտնել ... էն որ ներկայացումը ավելի պետական բնույթա կրում ... դա միանշանակ ... ուղակի իմ գիտակցությունը դրան ավելի շատ կողմա քան թե դեմ ... ու ինձ թվումա Վարդանինն էլ ՝ հակառակ դեպքում չէր գրի ու չէր խաղա .. ծախվելը պարտադիր պայման չէ ..

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    7.5-ի մեջ մի մաս կա քաղաքական, լսեցի, որ արմենիան չի ցուցադրել: Կլինի՞ ինչ որ մեկը, ով կբարձրաձայնի: Կարծում եմ, որ ոչ: Այսպիսի տխմար քաղաքականություն վարող հեռուստատեսությունների, այսօրվա ստրկացած մտավորականների ու լրագրողների օրոք պահանջել, որ ինչ որ մեկը ներկայացնի այսօրվա քաղաքական իրավիճակը իր ողջ լրջությամբ, կարծում եմ` շատ է: Ամեն դեպքում` հուսով եմ, որ Վարդան Պետրոսյանը դա կանի:
    ինձ թվումա մենակ քաղաքական նկատառումներով չի հանվել էտ կտորը ընդեղ շատ ցինիկություններ էին ... վերջում Քոչարյանը որ աշխատասենյակը հանձնում պրծնում .. Սերժին .... ապեր որ խնդրեմ մի հատ տաքսի չես կանչի ես գնամ .. կոնկրետ ապուսկատ էին արել

  16. #148
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում cool_aper-ի խոսքերից Նայել գրառումը

    վերջում Քոչարյանը որ աշխատասենյակը հանձնում պրծնում .. Սերժին .... ապեր որ խնդրեմ մի հատ տաքսի չես կանչի ես գնամ .. կոնկրետ ապուսկատ էին արել
    Ի դեպ էդ ամբողջ համարը Արմենիայի էֆիրի ժամանակ կտրել-հանել էին
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  17. #149
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    38
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Կարդացի առաջին էջից մինչև վերջին էջը:

    Ինքս կտրականապես դեմ եմ Մարինեի ամեն ինչը իր ուզած ձևով ներկայացնելու ու նամանավանդ Նիկոլի ոչ կոռեկտ ու մի փոքր «կտրուկ» արտահայտվեմ «ճոռո-ճոռո» ու «լակոտավարի» հոդվածներին, ինքս լինելով նրանց գաղափարական համակիրը: Ի՞նչ է նշանակում «կոշիկ լիզել», «այդ երիտասարդը», «Փարիզեն եկածը», հետո անցում է կատարում նորաձևությանը, տո ասա Կառլ Լագերբա՞կն ես, թե Զայցևն ես, քո ինչ գործ, այդ մարդը ինչ է հագնում, կամ որ թվի նորաձևությունն է գերադասում: Կամ քո ինչ գործ մարդը Փարիզում է թե այստեղ. Երևանում ապրելո՞վ են հայրենասեր դառնո՞ւմ, իսկ դու ո՞ւր ես Նիկոլ, երբ դու բավարական գինետներում այնպիսի ախորժաբեր կերպով նրբերշիկներ ես խժռում ու բ***-երի կենացներ խմում(մարդու ախորժակը բացվում է նկարագրման տեսարանից, կարդացե'ք «Երկրի հակառակ կողմը» գիտաֆանտաստիկ երկը) քո քաղաքական ընկերներդ բանտերում են, եթե քեզ իրավունք ես վերապահում մեղադրել հայրենիքը ինչ-ինչ պատճառներով լքած մարդուն,( որը կարող է և ընտանիքը կամ ընտանիքները պահելու համար է լքել) ապա ես էլ ինձ իրավունք վերապահեմ քեզ հարցնեմ այդ Kronbacher, Pilsner, չեմ իմանում էլ ինչ գարեջրer, քիչ խմի, քիչ ֆռֆռա, արի բանտերից այդպիսի «հայրենասիրական» ուղղվածության հոդվածներ գրի, միգուցե այդ դեպքում ես քեզ կհասկանամ:

    Իսկ ինչ վերաբերում է Վարդանի վերջին ներկայացմանը. ասեմ սեփական օրինակով.
    Ես լինելով ընդդիմադիր հայացքների տեր անձնավորություն անընդհատ վիճում էի ընկերներիս հետ, որոնք փորձում էին ինձ համոզել Լևոնը էս է, էն է, ես էլ հակառակը, ու դա մի պահ հասել էր այնպիսի մի աստիճանի, որ մանկության ընկերներ լինելով, մի պահ դարձել էինք ասես տարբեր ճամբարների մարդիկ ու ակամա միմյանց նկատմամբ թշնամաբար էինք տրամադրվում, մեզնից անկախ:
    Ես այս ներկայացումը ինչու եմ այդպես հավանում, դրա հիմնական իմաստը ԱՅՆ Է, որ ատելությամբ ոչնչի չես հասնի: Այս ամենը կանցնի կգնա, բայց քաղաքական, թեկուզ և երկրի համար կարևորագույն ժամանակաշրջանում, ՊԵՏՔ ՉԷ, որ երկու տարբեր քաղաքական հայացքների տեր անձիք ԱՏԵՆ միմյանց: Ատելությունը բաժանում է, կիսում է, տարանջատում է, իսկ այդ ամենի վերջը կործանումն է: Իսկ Վարդանի ներկայացման հիմնական իմաստը այդ վնասակարի մասին բարձրաձայնելն է, ոչ թե «կոշիկներ լիզելը»:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cool_aper (09.01.2009), Rammstein (09.01.2009), Սամվել (09.01.2009)

  19. #150
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդան Պետրոսյան

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս ամենը կանցնի կգնա, բայց քաղաքական, թեկուզ և երկրի համար կարևորագույն ժամանակաշրջանում, ՊԵՏՔ ՉԷ, որ երկու տարբեր քաղաքական հայացքների տեր անձիք ԱՏԵՆ միմյանց:
    Ամեն ինչ հիանալի կլիներ ասված, եթե իրականում երկու կողմերն ունենային քաղաքական հայացքներ: Իրականությունը սակայն այն է, որ մի կողմը ունի հանրությանը հայտնի քաղաքական հայացքներ, իսկ մյուսը ունի միայն գռփելու, իշխելու, թալանելու, սպանելու համար հարմարեցված ավազակապետական հայացքներ:

    Իսկ Նիկոլի մասով ես ասեմ այն ինչ որ ես գիտեմ: Նիկոլը իր դուխով, համարձակությամբ, հիշում եմ, որ ժամանակին միակ մարդն էր /երևի/ Հայաստանում, որ հրապարակային ելությներ էր ունենում հենց այն ժամանակվա իրեն միակ "խառոշի գող" հայտարարած Վանոի դեմ: Հետո Քոչի ու Սերժի դեմ իր արածը նույնպես միայն իր տղամարդկային մեծ արժանիքների մասին է խոսում: Այնպես որ մարդում կարելի է մեղադրել, բայց դրա համար ճիշտ կլինի գտնել ավելի արժանի հաթություն

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (09.01.2009)

Էջ 10 21-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Օսկանյանի գործը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 132
    Վերջինը: 11.10.2012, 20:08
  2. Վարդան Սեդրակյանը՝ ՀՀ չորրորդ նախագահ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 25.09.2012, 01:11
  3. Վարդան Այգեկցի (12-րդ դ.-ի վերջ-13-րդ դ.-ի սկիզբ)
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.06.2010, 17:45
  4. Վարդան Օսկանյանի հարցազրույցը
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.03.2009, 23:37
  5. Գյումրիի «քաղաքապետ» Վարդան Ղուկասյանը
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 05.12.2008, 19:09

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •