Շատ եմ հարգում այս մարդուն,սիրում եմ խոսելը,զվարճացնելը,կատակ լրջությունը…Այս տարի դեռ չեմ գնացել նրա կատարումը լսելու,բայց անհամբեր սպասում եմ…
Իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերում
Շատ եմ հարգում այս մարդուն,սիրում եմ խոսելը,զվարճացնելը,կատակ լրջությունը…Այս տարի դեռ չեմ գնացել նրա կատարումը լսելու,բայց անհամբեր սպասում եմ…
Իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերում
Ափրիկյան (28.05.2014)
Ես էլ եմ շատ սիրում նրա ներկայացումները: Եվ ոչ միայն ներկայացումները, մեծագույն հաճույք եմ ստանում նաև նրա հետ հարցազրույցները լսելիս: Ընդհանրապես ինձ շատ դուր է գալիս նրա մտածելակերպն ու մտքերն արտահայտելու ձևը: Մի խոսքով, նրա կերպարը շատ եմ սիրում: Կարծում եմ, որ եթե նրա պես դատող մարդիկ շատ լինեին, մեր երկրի վիճակը շատ առումներով կլավանար:
Բայց, ցավոք, շատերի համար նա ընդամենը տաղանդավոր կոմիկ դերասան է, ուրիշ ոչինչ...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ափրիկյան (28.05.2014)
կոմիկ՞՞՞՞
ես կասեի տրագետիկ,
իսկ եթե ակումբով հենց գնանք,դե ով սիրում է
Փաստորեն առանց ինձ:Լեգնա-ի խոսքերից
Ne inducas in tentationem...
Լավ, թող լինի տրագիկոմիկ, բայց դե իմ ասածն էլ այն է, որ շատերն իրեն հենց մենակ որպես կոմիկ են ընկալում։Լեգնա-ի խոսքերից
Լավ միտք է, կարելի է։իսկ եթե ակումբով հենց գնանք,դե ով սիրում է
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
չեմ ասում թող էս լինի,կամ էն,,ուղղակի Վարդանը այնպես ռեալ է նկարագրում Հայաստանի վիճակը,կատակներով,որ ոմանք ծիծաղում են ես արտասվում
Դե դեռ վատ միտք ես չեմ ունեցել
Ես էլ եմ նրան շատ սիրում ու հաճույքով Նրա ներկայացմանը ներկա կլինեմ Ձեզ հետ միասին: Եթե իսկապես որոշել եք գնալ, «Հանդիպում» թեմայում մանրամասները գրեք:
Ինչու՞Riddle-ի խոսքերից
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
հերթական անգամ ասեմ,որ առանց քեզ ակումբի ոչ մի հանդիպման չեմ ուզի գնամRiddle-ի խոսքերից
հաա,երևի դու Վարդանին չես սիրում դրա համար ասեցիր,,դե ներում եմ
Ներկայացումներին չեմ գնացել ոչ մի անգամ, բայց կուզեի գնալ։ Միայն հեռուստացույցով եմ մի քանի բան տեսել։ Բայց նրա հետ հարցազրույցներ շատ եմ տեսել։ Շատ խելացի է խոսում։ Կարևոր, օգտակար բաներ է ասում։
Բայց լուրջ, եկեք ֆորումով գնանք ներկայացմանը։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Առանձնապես իր տաղանդի երկրպագուն չեմ, այդ պատճառով: Չնայած Լեգնայի հետ ամեն տեղ հետաքրքիր կանցնի:
Ne inducas in tentationem...
Իրան շատ սիրում ու հարգում եմ,
բոլոր ներկայացումները ունեմ, ցանկացող լինի ձեն հանեք
Հեղափոխություն սկսում են ռոմանտիկները
Իրականացնում են ֆանատիկները
Իշխանության են գալիս տականքները
Իրա ներկայացումներին չեմ գնացել, բայց դե տեսել եմ: Սկզբում դուրս չէր գալիս, սկզբում կարծում էի տափակ հումոր ա անում: Հետո էլի նայեցի: Չէ լավ բաներ անում, հիմա մի բան հիշացնեմ հրեայի ու հայի վեճը ցեղասպանության համար, տիպիկ էր, հայերի մտածելակերպը տեղը տեղին ձեռ ա առնում: Չէ՝, լավ հումորներ անում ա, բայց... որ վերջում սկսում ա ինչ-որ տրագիկ բաներ ասել, "ոռնալով", նեռվերիս ազդում ա, լրիվ համն ու հոտը կորում ա, էդ իրա "մելոդրամայից":
Գուցե վատ դերասան չէ, սակայն ոչ ավելին: Չարժե նրա բեմադրություններում ինչ-որ չափազանց լուրջ ու դարակազմին իմաստ փնտրել, չնայած տպավորությունն այնպիսին է, որ ինքը հենց այդպես է կարծում՝ իրեն համարելով մեծ մտածող:
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Վարդան Պետրոսյանին անչափ շաատ եմ սիրում ու հարգում : Կան դերասաններ, որոնց սիրում եմ, բայց քչերին է, որ հարգում եմ : Հիշում եմ, երբ դեռ Հայաստանում էի շատ փոքր տարիքից գնացել եմ նրա բոլոր ներկայացումներին , ոչ մեկը բաց չեմ թողել : Վերջինը "Հիսուս Նազովրեցի"-ն էր , հատուկ թռիչքս հետաձգել էի մեկ շաբաթով ... Գուցե շատերի նուրբ զգացմունքներին կպնեմ, բայց Հայաստանում ո´չ տաղանդի, ո´չ ՀԱՅԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ, ո´չ մտավոր զարգացվածության տեսանկյունից նրան գոնե հավասար դերասան չգիտեմ: Չնայաց ժանրը կոմեդիա է( կամ տրագիկոմեդիա....), բայց միշտ ներկայացումից հետո , երբ որոշ բաներ էի հիշում ու ինքս իմ մեջ վերլուծում ահավոր տխրում էի
Չեք պատկերացնում ինչքան եմ նախանձում ձեզ, որ կարող եք գնալ ներկայացմանը: Էնքան եմ կարոտել Ստանիսլավսկու թատրոնի անգամ նստարաններին : էհհհ...մանկությանս գիրկն ընկա.... Մինչև հիմա այնտեղ է չէ՞ ներկայացումները տալիս: Որ գնաք անպայման կպատմեք
Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 09.08.2006, 03:44:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ