User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ի ՞նչ արժե մեկ ձայնը

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զզվելի Ի ՞նչ արժե մեկ ձայնը

    Շատերն են խոսում այն մասին, որ այս ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի չափը բավականին մեծացել է՝ հասնելով 20-40 դոլարի: Իսկ իրականում ի՞նչ արժե մեկ ձայնը:

    Ակնհայտ է, որ ե՛ւ կուսակցությունների, ե՛ւ անհատ պատգամավորների մեծ մասը ընտրություններն ընկալում են որպես բիզնես: Այսինքն՝ ներդնում են որոշակի գումար (քարոզչություն, ընտրակաշառք եւ այլն), որպեսզի հետագա հինգ տարիների ընթացքում ավելի շատ գումար վաստակեն (ապօրինի բիզնեսով զբաղվեն, հարկեր թաքցնեն, մի խոսքով՝ թալանեն երկիրը): Եթե մենք այս ամենին մոտենանք որպես բիզնեսի, կարող ենք հեշտությամբ հաշվել, թե որն է մեկ քվեի իրական գինը: Բնականաբար, պետք է հաշվի առնել միայն համամասնական ընտրակարգը, որովհետեւ երկիրն ամբողջապես թալանել հնարավոր է միայն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն (այսինքն՝ բացարձակ իշխանություն) ունենալով:

    Հիմա անցնենք բուն հաշվարկներին: Ամենանվազեցված թվերով, իշխանություններն ու նրանց ենթակա օլիգարխները ապօրինի վաստակում (այսինքն՝ թալանում) են տարեկան մեկ միլիարդ դոլար: Սրա մեջ մտնում են ե՛ւ ընդերքի շահագործումը (մոլիբդեն, ոսկի), ե՛ւ բենզինի, ու գազի, ցորենի ներկրումը, ե՛ւ արհեստական մենաշնորհները, ե՛ւ դրամի արհեստական արժեվորումից ստացվող գերշահույթները: Բացարձակապես որեւէ նշանակություն չունի՝ դա անում է մի հոգի՞, թե՞ մարդկանց մի մեծ խումբ: Բիզնեսը մնում է բիզնես. այն կարող է մի սեփականատեր ունենալ կամ բազմաթիվ բաժնետերեր:

    Սա նշանակում է, որ առաջիկա հինգ տարիներին (Ազգային ժողովն ընտրվելու է 5 տարի ժամկետով) Հայաստանում մեծամասնություն կազմած ուժը կարող է «վաստակել» առնվազն 5 միլիարդ դոլար: Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանում բիզնեսի տարեկան միջին շահութաբերությունը: Մասնագետների գնահատմամբ, եթե բիզնեսը տարեկան 30-35 տոկոս շահութաբերություն է ապահովում, դա համարվում է լավ բիզնես: Այսինքն՝ տարեկան մեկ միլիարդ դոլար շահույթ ունենալու համար պետք է ներդնել 3 միլիարդ դոլար (դրա 30-35 տոկոսն էլ հենց կկազմի տարեկան մեկ միլիարդը): Պարզ ասած, եթե որեւէ բիզնեսմեն Հայաստանում ձգտի տարեկան մեկ միլիարդ դոլար շահույթ ունենալ, պիտի 3 միլիարդ ներդնի:

    Հիմա անդրադառնանք ընտրություններին: Ամենաուռճացված թվերով, Հայաստանում կա մոտ մեկուկես միլիոն ընտրող: Հասկանալի է, որ իրականում ընտրություններին երբեք այդքան մարդ չի մասնակցում, բայց մի պահ ենթադրենք, որ բոլորն էլ մասնակցելու են: Այդ դեպքում բացարձակ մեծամասնություն ստանալու համար (այսինքն՝ տարեկան մեկ միլիարդ դոլար թալանելու իրավունքի համար) անհրաժեշտ է ընտրողների ձայների կեսը՝ 750 հազար ձայն: 3 միլիարդը բաժանում ենք 750 հազարի, եւ ստացվում է 4 հազար: Այսինքն՝ մեկ ընտրողի ձայնի իրական գինը, տնտեսագիտության բոլոր կանոնների համաձայն, 4 հազար դոլար է:

    Սա, նորից ենք կրկնում, զուտ տնտեսագիտական հաշվարկ է, եթե կուզեք՝ բիզնես-ծրագիր: Այսինքն, եթե որեւէ մեկը (օրինակ՝ Քըրք Քըրքորյանը) 3 միլիարդ դոլար ծախսի եւ 750 հազար ընտրողներից յուրաքանչյուրին 4 հազար դոլար տա, նա իրավունք կստանա երկիրը թալանելով տարեկան 30-35 տոկոս շահույթ ապահովել:

    Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն Սահմանադրությունն են խախտում՝ ընտրակեղծիքներ բաժանելով ու փորձելով գնել ժողովրդի ձայնը, այլեւ տնտեսության եւ բիզնեսի օրենքներն են խախտում՝ ընտրողներին ձայնի դիմաց առաջարկելով այդ ձայնի «իրական գնից» 100-200 անգամ պակաս գումար: Ի դեպ, հարցին կարելի է մոտենալ նաեւ հակառակ կողմից, եւ նույն արդյունքը կստացվի: Այսինքն, եթե տարեկան այդ մեկ միլիոն դոլարը չթալանվի եւ մտնի պետբյուջե, բյուջեն կկրկնապատկվի: Հետեւաբար՝ առնվազն երկու անգամ կբարձրանան նաեւ աշխատավարձերն ու թոշակները: Եվ կստացվի, որ 5 տարվա ընթացքում շարքային ընտրողները 100-200 անգամ ավելի շատ գումար կստանան, քան այսօր նրանց առաջարկվում է «միանվագ»՝ որպես ընտրակաշառք:

    Մի խոսքով, իրականում մեկ քվեի «շուկայական արժեքը» 4 հազար դոլար է: Բայց սա չի նշանակում, թե չի կարելի քվեն դրանից էժան վաճառել: Քվեն ընդհանրապե՛ս չի կարելի վաճառել, որովհետեւ եթե մենք արժանապատվություն ունեցող ժողովուրդ ենք, ուրեմն «տորգ զդես նե ումեստեն»:

    ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

    http://www.chi.am/news/070505/07050501.htm

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի ՞նչ արժե մեկ ձայնը

    Ընտրությունների օրը մեկ ձայնի արժեքը կտատանվի $40-ից $50, օրվա հաշվարկային փողարժեքով դա կկազմի 17500 դրամ: Խափել ՝ փողն առելու հավանականությունը / մինչև ընտրությունների օրը ներառյալ/ կկազմի 79%:

  3. #3
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի ՞նչ արժե մեկ ձայնը

    ինձ ով փող տա կվերցնեմ, բայց մեկա ընտրելուց մենակ եմ լինելու քվեախցիկում, ում կուզեմ նրան էլ կնտրեմ,

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի ՞նչ արժե մեկ ձայնը

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ ով փող տա կվերցնեմ, բայց մեկա ընտրելուց մենակ եմ լինելու քվեախցիկում, ում կուզեմ նրան էլ կնտրեմ,
    Բա «կառուսելը» հաշվի չե՞ս առնում:

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ի ՞նչ արժե մեկ ձայնը

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ ով փող տա կվերցնեմ, բայց մեկա ընտրելուց մենակ եմ լինելու քվեախցիկում, ում կուզեմ նրան էլ կնտրեմ,
    Այդ դեպքում մոտակա 4-5 տարին կարող ես լռել որևէ արդարության, անկախության ու արժանապատվության մասին: Կարող ես լռել ընդհանրապես: Երբ նույն Սերժ Սարգսյանի հրամանագրով քեզ կհանեն քո տնից սահմանադրական կարգով «հասարակական պահանջարկի» հիման վրա, քանի որ այդ տեղում կառուցելու են «հասարակության առողջությանը անհրաժեշտ սաունա» կամ, որ կծեծեն, եթե կհամարձակվես որևէ բան ասես ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի մասին: Կլռես, երբ աշխատավարձ կլինի ծիծաղելի ցածր, իսկ գները անհասկանալի բարձր: Երբ դու կխցկվես դե յուրե 13 հոգու համար նախատեսված երթուղային, որտեղ դե ֆակտո 25 հոգի արդեն կա... Կարելի է շարունակել, սակայն ավելի հեշ կլինի ասել, թե դու երբ կխոսես: Իսկ դու ընդհանրապես չես խոսի, քանի որ խոսելու տեղ չես ունենա: Ու էտ 3000 դրամդ տասնապատիկ քթիցդ կհանեն:

  6. #6
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2007
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի ՞նչ արժե մեկ ձայնը

    իսկ կառուսելի ժամանակ կարող ես անվավեր դառձնել քո քվեաթերթիկը..ևս մեկի անվան դիմաց նշում կատարելով

  7. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի ՞նչ արժե մեկ ձայնը

    Լավն էր: Չէի մտածել: Բայց մի ուրիշ բան մտքովս անցավ: Կարելի է հենց այն թերթիկը, որ պտտվում է, այսինքն մաքուրը՝ այն որը քեզ տալիս են, որ մաքուր լռացնես, բռնում հենց այդ մեկը անվավեր ես սարքում և այդ կառուսելը փակվում է, եթե անշուշտ մի քանի հատ դատարկ քվեաթերթիկ չունեն: Ուղղակի ռիսկոտ գործ է, պետք է կարողանաս լավ միամիտի դերում մտնես և համոզես, որ իրենք են քեզ այդպես տվել:

  8. #8
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի ՞նչ արժե մեկ ձայնը

    Առավել մեծ են հանձնաժողովների անդամներին գնելու համար նախատեսված գումարները, որոնք ընտրությունները գնելու ընդհանուր բիզնես պլանի թերևս ամենակարևոր օղակներից են։

    Ընտրությունների նախօրեին սկսվել է Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր ուժերին ներկայացնող անդամների "որս": Ընդդիմադիր ուժերից մեկի գրասենյակից "Ա1+"-ին տեղեկացրել են, որ փորձել են "գնել" հանձնաժողովում իրենց ներկայացուցչին: "Գնման" առաջարկի մասին ահազանգել է հենց հանձնաժողովի անդամը, որին` ընդդիմությանը դավաճանելու համար առաջարկել են մի կլորիկ գումար, որից նա հրաժարվել է:

    Ընդդիմադիր կուսակցության գրասենյակից "Ա1+"-ին տեղեկացրել են, որ հանձնաժողովի անդամների ձայները "գնելու" սակագները` Երեւանի տարբեր համայնքներում տարբեր են: Օրինակ` ծայրամասերում տեղակայված ընտրատարածքների հանձնաժողովի անդամների ձայներն "արժեն" 300-2000 դոլարին համարժեք գումար: Կենտրոն համայնքի ընտրատեղամասերի հանձնաժողովի ընդդիմ
    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=49065

  9. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2007
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի ՞նչ արժե մեկ ձայնը

    ՄԱԿ ը մինչեւ 75.000 բաժանեց
    ՀՀԿ 30.000
    ԲՀԿ 25.000
    ՀՅԴ 0

    Ստույգ տվյալներ են

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանի Ձայնը
    Հեղինակ՝ wem, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 14.01.2013, 21:46
  2. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 98
    Վերջինը: 13.01.2012, 03:41
  3. Արժե՞ ամուսնանալ օտարազգիի հետ:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.07.2008, 22:50
  4. Արժե՞ խոնարհ լինել
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.11.2007, 21:52
  5. Արժե՞ հանուն սիրո մեռնել
    Հեղինակ՝ Root, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 58
    Վերջինը: 12.06.2007, 09:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •