User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Անկախ ու ազատ ԶԼՄ-ներ

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն Անկախ ու ազատ ԶԼՄ-ներ

    Այս նախընտրական, իսկ հետագայում ընտրական ու հետընտրական շրջանում իրական ու ճշմարիտ ինֆորմացիայի կարիքը ուժեղանում է, առանց այդ էլ ինֆորմացիայի խիստ սահմանափակ Հայաստանում: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները չեն կանգնի որևէ արգելքի առաջ ու իրենց հնարավորությունների սահմաններում կանջատեն, կարգելաթակեն կամ մի այլ ձևով կխոչընդոտեն ազատ ու անաչառ ինֆորմացիայի տարածմանը: Սեփական աթոռները փրկելու փորձեր արվել ու կարվեն նաև համացանցում անկախ լրատվություն տարածող կայքերի աշխատանքի խափանմամբ: Եկեք այստեղ գրենք այն բոլոր ԶԼՄ-ների հղումներն ու ալիքները, որոնք ընտրական ողջ գործընթացի ժամանակահատվածում կօգնեն մեզ լինել տեղեկացված ազատ ու անկախ լուրերով:

    http://www.zhamanak.com/ մայիսի 12-ին աշխատելու է օնլայն ռեժիմով
    http://a1plus.am/ միշտ է աշխատում օնլայն
    http://www.azatutyun.am/
    http://168.am/am/
    http://hzh.am/

    Եվ չմոռանանք Բլոգերի մասին
    http://www.echannel.am/blogs/
    http://aramazd.livejournal.com/

    Ապահովենք իրար ճշմարիտ լուրերով:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 09.05.2007, 01:21:

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկախ ու ազատ ԶԼՄ-ներ


  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկախ ու ազատ ԶԼՄ-ներ

    Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
    http://www.asparez.am
    ... Ճշմարտությունն ավելի թանկ է

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկախ ու ազատ ԶԼՄ-ներ

    http://www.hayqdaily.am/
    «ՀԱՅՔ» թերթ

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկախ ու ազատ ԶԼՄ-ներ

    «Հետք» հետաքննող լրագրողներ
    http://www.hetq.am/arm/politics/elections-07.html

  6. #6
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկախ ու ազատ ԶԼՄ-ներ

    ՀԵՏԵՎԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՕՆ-ԼԱՅՆ 2007-05-12

    Ընտրական կայքերը բավականին բազմազան են ոչ միայն տրամադրվող նյութերի առումով, այլ նաեւ տեղեկատվության տեսակի եւ դրա տրամադրման որակի առումով։

    Տեղեկատվության առումով կայքերը ներկայանում են որպես անկախ աղբյուրներ։ Միայն «Խորհրդարանական ընտրություններ-2007» կայքը բացահայտ կապվում է մի շարք կազմակերպությունների հետ, որոնց շարքում է «Օրինաց Երկիր» կուսակցությունը։

    Եթե Lragir, A1+, Panorama.am, Mediamax, «Խորհրդարանական ընտրություններ-2007» կայքերը հիմնականում շեշտը դնում են լրահոսի վրա, ապա ArmeniaNow եւ E-Channel հիմնականում ներկայացնում են վերլուծություններ, հարցազրույցներ եւ այլն։ E-Channel ամենահարուստն է ընթացիկ նյութերի առումով՝, քանի որ տրամադրում է վիդեոնյութեր, արտատպումներ արտասահմանյան մամուլից, ուսանողական գործեր, ունի զվարճանքի էջեր եւ այլն: Նման բազմազանությունն ակնհայտորեն լայնացնում է կայքի այցելուները շրջանակը՝ համեմատած մյուս կայքերի հետ։

    Բացի դրանից, կայքերից մի մասը ներկայացնում է տեղեկատվություն կուսակցությունների, ընտրական տեղամասերի, թեկնածուների մասին։ Նման տեղեկատվություն, բայց տարբեր ծավալով տրամադրում են Lragir, Panorama.am, Mediamax, «Խորհրդարանական ընտրություններ-2007» եւ E-Channel կայքերը։ Օգտվողի համար ամենահեշտ եւ բազմազան տեղեկատվությունը տրամադրում է Panorama.am, որտեղ նույնիսկ ներկայացված են թեկնածուների (որոնք բաշխված են ըստ ընտրատարածքների) մի մասի կենսագրական տվյալները։


    Բացի դրանից, A1+, E-Channel եւ Panorama.am կայքերը ունեն RSS ֆիդերի հնարավորությունը, ինչը առաջընթաց է հայկական ցանցային լրատվամիջոցների համար, որոնց մեծամասնությունը այս հնարավորությունը չունի:

    Ընտրությունները վերջապես խթանեցին հայկական ցանցում լրատվական բլոգերի ստեղծումը։ Նույն երեք կայքերը բացեցին իրենց սեփական բլոգերը՝ A1+, E-Channel եւ Panorama.am: Սակայն բլոգերի հնարավորություններն ամբողջությամբ դեռ չեն օգտագործվում։ Լրատվամիջոցները կարող էին ցանցային օրագրերի միջոցով գովազդել ինչպես իրենց կայքերը, այնպես էլ՝ լրագրողներին։ Դեռեւս բլոգերը փաստացիորեն մնում են անանուն եւ օգտագործվում են քննարկումներ ծավալելու համար։ Այս խնդիրը նույն հաջողությամբ կարող էին լուծել հասարակ ինտերնետային ֆորումները։

    Գալիք ընտրությունները մեծացնում են հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ եւ պետք է ակնկալել, որ մոտակա օրերին արտասահմանից կմեծանա այցելությունների հոսքը դեպի հայկական կայքերը։ Նման պարագայում հայկական լրատվական կայքերը կարող են զգալիորեն բարձրացնել իրենց այցելիությունը։ Սակայն, A1+, Panorama.am եւ Lragir գործակալությունների ընտրական ծրագրերը միայն հայերեն են։ Եւ դա այն դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ լեզուն ներմուծելը կայքերի թիմերից մեծ ջանքեր չէր պահանջի։ A1+ եւ Panorama.am հիմնական կայքերը առանց այն էլ տրամադրում են եռալեզու տեղեկատվություն, Lragir-ը՝ հայերեն եւ անգլերեն։

    Կայքերը, բնականաբար, ունեն բազմաթիվ տեխնիկական խնդիրներ։ Տեխնիկական իրականացման տեսանկյունից ամենազարհուրելիներն են «Խորհրդարանական ընտրություններ-2007» եւ Lragir կայքերը, որոնք բացարձակապես այցելուների պահանջները հաշվի չեն առնում։ (Նշենք, որ երկու կայքերն էլ ստեղծվել են նույն հեղինակի կողմից)։ Այսպես, կայքերը գրեթե հնարավոր չե ընթերցել ուրիշ բրաուզերներով՝ բացառությամբ Internet Explorer-ը։

    Գոյություն ունեն խնդիրներ, որոնք բարդեցնում են կայքերի ընթերցումը։ Այսպես, Lragir, «Խորհրդարանական ընտրություններ-2007» եւ A1+ էջերի յուրաքանչյուր նյութի հետ բեռնավորվում է ահռելի քանակի այլ տեղեկատվություն, ինչը զգալիորեն ծանրաբեռնում է բացվող էջը։ Հաշվի առնելով Հայաստանում ինտերնետի հիմնական արագությունները, դայալ–ափից օգտվողների հեռախոսային րոպեավարձը՝ կարելի է ասել, որ տվյալ կայքերը զբաղվում են բնակչության թալանով։ Առավելեւս, որ տրվող տեղեկատվությունը ոչ մի կերպ չի օգնում այցելուին։ Այսպես, եթե E-Channel կամ ArmeniaNow կայքերը էջի վերջում հղումներ են տալիս նմանատիպ նյութերի վրա, ինչը հեշտացնում է այցելուների գործը, A1+–ի մեկ նորության հետ բերվում են տրվում են ոչ թե հղումներ նմանատիպ նորությունների վրա, այլ բեռնավորվում են ամբողջ լրահոսի վեռնագրերը՝ ավելի քան հարյուր վեռնագիր։

    Գոյություն ունեն տեխնիկական խնդիրներ, որոնք կարող են նույնիսկ ապատեղեկացնել ընթերցողներին։ Այսպես, Lragir, «Խորհրդարանական ընտրություններ-2007» եւ ArmeniaNow ընտրական կայքերը չեն ցուցադրում օգտվողներին նյութերի տեղադրման ամսաթիվը:

    Արդեն կարելի է փաստել, որ գալիք ընտրությունները բավականին լուրջ առաջընթացի բերեցին հայկական ցանցային մամուլի բնագավառում։ Ամենայն հավանականությամբ սպասվող նախագահական ընտրությունները կարող են դառնալ առաջխաղացման հաջորդ փուլը։ Առավելեւս, որ մոտակա ամսիներին վերջնականորեն կլուծվի Հայաստանում ինտերնետի ապամենաշնորհացման հարցը, ինչը կարող է կտրուկ բարձրացնել օգտվողների քանակը։


    ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
    http://www.echannel.am/?topic_id=656

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկախ ու ազատ ԶԼՄ-ներ

    Հենց նոր Առմենիա հեռուստաընկերությունը մի քանի վարկյանով դարձավ ազատ ու անկախ հեռուստաալիք: Ուղիղ եթերով ցուցադրվում էր ԿԸՀ-ի նիստը, որտեղ ԿԸՀ-ի մի անդամ խոսում էր բազմաթիվ աղաղակող խախտումների մասին: Սակայ մի քանի վարկյան անց, Առմենիան հիշեց, որ ինքը «ազատ ու պատասխանատու» հեռուստաալիք է և անջատեց նիստը՝ պատճառաբանելով տեխնիկական խնդիրները:

  8. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թարմացնեմ թեման: Ի՞նչ անկախ ու ազատ ԶԼՄ-ներ ունենք այսօր:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անկախ Կատալոնիայի Հանրապետություն
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 16.11.2017, 21:42
  2. Կարճամետրաժ ու անկախ մուլտֆիլմեր
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.10.2012, 01:38
  3. «Ազատ, անկախ» հեռուստատեսություններ...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 19.12.2009, 14:50
  4. Անկախ շաբաթաթերթ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.05.2009, 10:52
  5. Արդյո՞ք անկախ է Հայաստանը
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.09.2007, 11:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •