ԸՆԿԱԼԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ

Երեւանի քաղաքապետարանը մերժել է «Երիտասարդ պահպանողականների» իրազեկումը` մայիսի 27-ին Հյուսիսային պողոտայում «Ոչ ահաբեկչությանը» թեմայով ցուցահանդես կազմակերպելու մասին:

«ՉԻ» - Իհարկե, այս դեպքում քաղաքապետարանի որոշումը միանգամայն հիմնավորված է, որովհետեւ ակնհայտ է, որ «Ո՛չ ահաբեկչությանը» խորագիրը բացահայտորեն ուղղված է իշխանությունների դեմ: Ուրիշ բան, եթե ցուցահանդեսի խորագիրը լիներ «Այո՛ ահաբեկչությանը», կամ, ասենք, «Ձեռքերդ հեռո՛ւ կոռուպցիոն համակարգից»: Այդ դեպքում քաղաքապետարանը գուցե նույնիսկ որոշ չափով հովանավորեր ակցիան:

Այսպես թե այնպես, երիտասարդ պահպանողականները լավ են պրծել: Ոստիկանությունը հանգիստ կարող էր «Ո՛չ ահաբեկչությանը» կարգախոսը գնահատել որպես իշխանական համակարգը բռնությամբ տապալելու կոչ կամ «իշխանությունների նկատմամբ հասարակության մերժողական վերաբերմունքի խորացման չարանենգ փորձ»:

Չի՛