ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ

- Պրն Թորոսյան, ինչպես եք պատրաստվում կյանքի կոչել ԵԽԽՎ բանաձեւը:

- Եթե խոսքը Եվրախորհրդի չափանիշների մասին է« ապա վարչապետը« փոխվարչապետը« արտակարգ իրավիճակների նախարարը

- Չէ« խոսքն ընդդիմության հետ երկխոսության մասին է:

- Բայց ինչի շուրջ երկխոսենք: Նրանք ասում են, որ ես ու Սերժ Ազատիչը պիտի կանգնենք դատարանի առաջ: Այդ դեպքում արդեն դա մեր կողմից կլինի ոչ թե երկխոսություն« այլ ցուցմունք: Անձամբ ես դեմ եմ

- Իսկ ի±նչ կասեք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

- Ճիշտն ասած« ես այդ հարցը լրջորեն քննարկել եմ: Տիկնոջս հետ: Նա դեմ է:

- Ձեր կնոջ անկոտրում կամքի մասին լեգենդներ են պատմում

- Չէ, այստեղ թյուրըմբռնում կա: Իրականում մեղավորը ձայնս է: Հասկանւմ եք, ես հեռախոսով ԱԺ աշխատակազմի վրա գոռգոռում եմ« բայց նրանց թվում է, թե կինս է

- Իսկ ճիշտ է, որ

- Այո« այդ սրիկաները դստերս համար էկոնոմ կլասի տոմս էին պատվիրել: Սա լրջագույն հարված էր ՀՀ միջազգային հեղինակությանը:

- Ուրիշ բան էի ուզում հարցնել: Ճշտ է, որ ձեր պատուհանի տակ սերենադներ են երգում:

- Օյ Հի-հի Ոչ, ճիշտ չէ: Դա ոչ թե սերենադ էր, այլ նոկտյուրն:

- Եվ դուք ձայնակցեցիք:

- Ճիշտն ասած,ես այդ հարցը լրջորեն քննարկեցի Տիկնոջս հետ

- Ձեր կարծիքով, ինչպես պետք է հաղթահարել ստեղծված ներքաղաքական ճգնաժամը:

- Իմ կարծիքով,մեր կանայք ներողություն` մեր քաղաքական ուժերը պետք է նստեն կլոր սեղանի շուրջ եւ բանակցեն:

- Լավ« անցնենք անձնական հարցերին: Ձեր սիրած ուտելիքը:

- Գիտեք, ես միշտ աշխատել եմ ուշադրություն չդարձնել ուտելիքի որակի վրա` զուտ անվտանգության նկատառումներով

- Ձեր սիրած խմիչքը:

- Կաբեռնե-սավինյոն : Գիտեք, ես ինձ նման բաներ կարող եմ թույլ տալ միայն արտասահմանյան գործուղումների ժամանակ

- Ձեր սիրած երգը:

- Վերջերս մի հրաշալի երգ եմ լսել« մտքիցս դուրս չի գալիս: §Միտինգ-ցույց-հաղթել ենք-հիմա¦:

- Ձեր սիրած տոնը:

- Սրբխեչից զզվում եմ: Բայց մայիսի 9-ը շատ եմ սիրում:

- Ինչո±ւ:

- Դե որովհետեւ մայիսի 8-ը երկրապահի օրն է ու եթե սաղ-սալամաթ հասնում ենք հաջորդ օրվան, դա արդեն հաղթանակ է

- Ձեր սիրած ֆիլմը:

- Կովկասի գերուհին¦: Այնտեղ մի հրաշալի երգ կա Յեսլիբ յա բիլ սուլտան, բիլ բի խալաստոյ;

- Ձեր հոբբին:

- Էլ ինչ հոբբի, եթե Հայաստանում սուլթանի ինստիտուտ չկա:
chi.am