Իմ արև բոց են երգերը
http://groups.google.com/group/verji...les?&sort=size
![]()
![]()
Իմ արև բոց են երգերը
http://groups.google.com/group/verji...les?&sort=size
![]()
![]()
ամսի 1-ին, Լևոնի խաղաղ մինիգին մեկին ծեծում են և ուշքը գնումա, տանում են Հանրապետական հիվանդանոց: Վերա կենում ասումա, վորտեղ եմ, ասում են Հանրապետական, եսի գժված ասումա արա ես Լևոնական եմ, ինձ ուր եք բերել ստղեղ
Վերջին խմբագրող՝ _DEATH_: 23.03.2008, 21:24:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Բյուր, Լևոնի անունը փոքրատառով ե՞ս գրել![]()
![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
քանի որ շատերը հավանել են կցորդը, տեղեկացնեմ, որ ունեմ ամբողջական, լավ որակով ու "բաց երեսով" տարբերակը, կարող եմ ուղարկել(եթե տեղադրեմ Ակումբում, կարծում եմ, անմիջապես կջնջվի)
Սամվել ջան, էդ "թաց ուղեղավորները" մեկ է` չեն հասկանալու, իսկ էլեկտրականության վճարն էլ իրենց համար էդքան էլ մեծ գումար չի... մենք էլ, մնում է, ծիծաղենք![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Խնդրում ենք հայտնել իրավապահներին
Մարտի 1-ին, Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ համացանցում տարածվել են ակնհայտ կեղծ և սուտ լուրեր։ Նման սադրիչ լուրերից մեկն էլ ոմն Ե. Չարենցի կողմից գրված և համացանցում տարածված պոեմն է։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այդ պոեմում նկարագրված ակնհայտ սուտ դեպքերը մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած զանգվածային միջոցառման վերաբերյալ նպատակ ունեն ատելություն սերմանալ ժողովրդի մոտ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ։
Քրեական գործի քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով քննչական մարմինը միջոցներ է ձեռնարկում հիշատակված Ե. Չարենցին հայտնաբերելու ուղղությամբ: Իրավապահ մարմիններին երկու օրվա քրտնաջան աշխատանքից հետո հաջողվել է գտնել Ե. Չարենցի նկարը։
http://www.memocast.com/images/thumb.../95122_146.jpg
Խնդրում ենք բոլոր քաղաքացիներին, ովքեր կճանաչեն լուսանկարում պատկերված տղամարդուն, այդ մասին տեղեկացնեն քննչական մարմնին՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 495 257 87 ** կամ դիմեն մոտակա ոստիկանության բաժանմունք:
1. Մեկը մտնում է դեղատուն և ասում "երկու տուփ արթուր բաղդասարյան տվեք"
2. Ստեղծվել է մարդկանց նոր տեսակ - Գեղամյան Արթուր Սերժի:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ցավոք այս անգամ ևս նախագահի երդումը օրինական չի լինելու, որովհետև սերժին ոչ մի կերպ չհաջողվեց երդման օրը փոխել և նշանակել ապրիլի 1-ը:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Առաջ էր Հայաստան![]()
Copyright Ռոբերտ Արորդի Փաշայան
I may be paranoid but no android!
ՕՐԵՆՔ ԶԲՈՍԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսանքը համարվում է զանգվածային միջոցառում, եւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ տարածաշրջանային եւ համաշխարհային որոշակի մարտահրավերի առկայության դեպքում նմանօրինակ միջոցառումները կարող են լրջորեն խաթարել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունությունը, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել զբոսանքների մասին` դրանով իսկ հստակություն մտցնելով իրավական ոլորտից դուրս մնացած այս կարեւորագույն ասպարեզում: Եվ այսպես.
Օրենք զբոսանքների մասին (նախագիծ)
Հոդվ. 1. Զբոսանք է համարվում ՀՀ քաղաքացիների կողմից իրականացվող այն գործողությունը, որն իրականացվում է ուղղահայաց դիրքով, ստորին վերջույթների (ոտքերի) միջոցով եւ նպատակ ունի ապահովել անձի տեղաշարժը մի վայրից մյուսը (կամ հակառակը):
Հոդվ. 2. Զբոսանք իրականացնող քաղաքացիները պարտավոր են միջոցառումից առնվազն 3 (երեք) օր առաջ գրավոր կերպով իրազեկել քաղաքապետարանին` մանրամասն նշելով զբոսանքի երթուղին, տեւողությունը եւ նպատակը: Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաեւ հետեւյալ փաստաթղթերը.
ա. Տեղեկանք բնակության վայրից,
բ. Տեղեկանք առողջության մասին (6-րդ ձեւ),
գ. Անձնագրի եւ սոցիալական քարտի պատճենը,
դ. Վերջին տարվա եկամուտների հայտարարագիրը:
Հոդվ. 3. Մեկից ավելի զբոսնողների առկայության դեպքում զբոսնողները պարտավոր են.
ա. Գտնվել միմյանցից առնվազն 8 (ութ) մետր հեռավորության վրա,
բ. Միմյանց հետ չհաղորդակցվել,
գ. Անջատել բջջային հեռախոսները եւ կապի այլ միջոցները,
դ. Խուսափել միմյանց նայելուց:
Հոդվ. 4. Երկու հոգու համատեղ զբոսանքը թույլատրվում է միայն հետեւյալ փաստաթղթերի առկայության դեպքում.
ա. Ամուսնության վկայական (բնօրինակը),
բ. Եթե զբոսնողներից մեկն անչափահաս է` վերջինիս ծննդականը (բնօրինակը),
գ. Եթե երկուսն էլ անչափահաս են` վերջիններիս ծնողների գրավոր համաձայնությունը (նոտարական վավերացմամբ):
Հոդվ. 5. Զբոսնողներն իրավունք ունեն.
ա. Շնչել,
բ. Արտաշնչել,
գ. Կատարել օրենքով չարգելված այլ գործողություններ:
Հոդվ. 6. Զբոսանքի վերահսկողությունն իրականացնում են ՀՀ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ տնտեսվարող սուբյեկտների սեփականատերերի թիկնազորների անդամները:
Հոդվ. 7. Սույն օրենքի պահանջներից որեւէ մեկի խախտման դեպքում ոստիկաններն իրավունք ունեն անհապաղ կասեցնել զբոսանքը:
Զբոսանքի կասեցման ընթացքում կիրառվող հատուկ միջոցները չեն կարող հակասել «Ընդդեմ խոշտանգումների» Ժնեւյան կոնվենցիայի պահանջներին:
Հոդվ. 8. Կասեցված զբոսանքի մասնակիցներից բռնագանձված տույժերն ու տուգանքները կուտակվում են ՀՀ Կառավարությանն առընթեր «Հանուն քաղաքական կայունության» հատուկ հիմնադրամում:
Հոդվ. 9. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հուսով ենք, ՀՀ Ազգային ժողովն անհապաղ ձեռնամուխ կլինի սույն նախագծի քննարկմանը եւ կընդունի առանց էական փոփոխությունների:
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
chi.am
![]()
![]()
![]()
Էս կադրը նկարողին "լավագույն կադր" մրցանակը կտայի:
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ