Սերժը «Առաջ Հայաստան» դրոշակով մտնում ա կազինո,դուրս ա գալիս,դրոշակի վրա գրված ա լինում «Առաջ».
Հարցնում են.
-Բա Հայաստանն ո՞ւր ա
Պատասխանում ա
-Կրվա
![]()
Սերժը «Առաջ Հայաստան» դրոշակով մտնում ա կազինո,դուրս ա գալիս,դրոշակի վրա գրված ա լինում «Առաջ».
Հարցնում են.
-Բա Հայաստանն ո՞ւր ա
Պատասխանում ա
-Կրվա
![]()
Շատ հին պատմություն է....
Երբ Քոչարյանը դառնում է նախագահ, Բելլան` առաջին տիկինը, հարցազրույցների ժամանակ անընդհատ ասում է "Ես... Ես....": Օսկանյանը Բելլային ասում է, թե "Ես" մի ասա, որովհետև սիրուն չէ, դրա տեղը ասա "Մենք":
Մի օր Օսկանյանի հեռախոսը զանգում է, Օսկանյանը վերցնում է.
-Ալո?
-Բարև, մունք ինք!
-Դուք ով եք?
-Նըխագահի կնանոքը....![]()
![]()
![]()
I may be paranoid but no android!
Քոչարյանն ասում է.
-Աշխառումը էռկու ազգ կա, ոռ շշին բոթլ-ա ասում, տա լոխ մունք ենք մեկ էլ Ամեռկացիք![]()
ՄԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Ըստ ՀՀ իրավապահ մարմինների իրենք պարզել են որ ընդդիմությունը հանրահավաքների ժամանակ որոշակի «կոդավորված» բառեր է օգտագործել` «հայրենիք» «ընտանիք» «հաղթել ենք» եւ այլն:
«ՉԻ» - Զարմանալի է որ այս ցանկում «ազատություն» բառը չկա: Օսմանյան Թուրքիայում օրինակ ի թիվս այլ բառերի («Հայրենիք» «Հայաստան» եւ այլն) արգելված էր նաեւ «ազատություն» բառը: Այնպես որ մեր խորին համոզմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այս սադրիչ բառերը պետք է արգելվեն որովհետեւ ինչպես հայտարարեց մի քննիչ դրանք «նեյրոլեզվաբանական ազդեցություն» են թողնում մարդկանց վրա:
Այսպիսով Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է սկսվի «Մեր (սադրիչ բառ) ազատ-անկախ» բառերով եւ ավարտվի այսպես. «Ամենայն տեղ մահը մի է մարդ մի անգամ պիտ մեռնի բայց երանի` ով յուր ազգի (մեկ սադրիչ բառ) կզոհվի»:
Հ.Գ. Առաջարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնը վերանվանել «Ներքաղաքական կայունություն»:
Էդ քննիչը ինձ քռեական իրավունքա դասավանդել: պատկերացրու ինչ տխուր կլինի դրա մոտ դասի նստելը:
Մի անգամ ուշացա դասից 10 րոպե, թողեց, որ նստեմ: Զառմանալի էր, բայց թողեց: Դասի վերջում մոտեցա ասի, որ բացակաս ջնջի, 90 րոպեից ընդամենը 10 րոպե եմ ուշացել, ասեց.
-Ինչ իմանամ էտ 10 րոպեում մեկին չես սպանել նոր եկել դասի: Ալիբբի ե՞ս ուզում ձեռք բերես:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Առավոտ: Կանգառում կանգնած` սպասում է երթուղային տաքսու: Մոտենում է առաջին երթուղայինը: «Սա ո՞ւր է գնում» հարցնում է ինքը` բացելով դուռը: «Կինոհայրենիք» պատասխանում է վարորդը: «Հայրենիք» բառը լսելով` ինքը կարճատեւ զանգվածային հիպնոսի մեջ է ընկնում ու փորձում կծոտել անցորդներին բայց քիչ անց սթափվում է եւ կանգնեցնում հաջորդ երթուղայինը: Լսելով որ սա էլ «Հաղթանակ» զբոսայգի է գնում վերջնականապես պսիխոզի մեջ է ընկնում փորձում քաշքշել վարորդի ականջը... Թարսի պես էլ հենց այդ պահին լոտո վաճառող մի կին մոտենում է ու երգեցիկ ձայնով կանչում «ընտանեկա~ն լոտո» «ընտանեկա~ն զառ...»: Բարեբախտաբար կնոջը հաջողվում է ժամանակին փախչել: Վերջապես հանդարտվում է եւ տաքսի նստում: Մի հարյուր մետր չանցած` մեքենան փոսի մեջ է ընկնում: «Ես ցնցվա°ծ եմ» գոռում է ինքը` ցնցումից առաստաղին դիպած գլուխը բռնելով «ես ցնցվա°ծ եմ Բրայզայի հայտարարությունից...»: «Ջանդ յուղի հեսա Կոնդոլիզայի հայտարարությանն ենք հասնում» քմծիծաղ է տալիս վարորդը` ցույց տալով առջեւի հսկայական փոսը...Վերջապես հասնում է նախարարություն: Միջազգային կոնֆերանս է` «Սադամ Հուսեյնի դասերը» թեմայով: Զեկուցողը ներկայացնում է հյուրերին. «սա ռուսական պատվիրակությունն է սա` իրանական իսկ սրանք թուրքերն են...»: «Սրանք թուրքերն են» բառերի վրա իր հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում. հարձակվում է պատվիրակների վրա ու սկսում աջուձախ կծոտել ներկաներին...
Կես ժամ անց արտգործնախարարության նոր խոսնակը պաշտոնական հաղորդագրություն է տարածում ըստ որի` միջազգային գիտաժողովի մասնակիցները սադրիչ կոչեր են արել եւ փորձել բռնությամբ տապալել Վարդան Oսկանյանին եւ վերջինս ստիպված է եղել դիմել պատասխան քայլերի` այդ ընթացքում օգտագործելով բացառապես ռետինե ատամներ...Արթնանում է ցնցումներից:
Ավելացվել է 14 րոպե անց
ԼՈԽ ԼԱՎ Ա
Ըստ քաղաքագետների, եթե մինչև մարտի 1-ը երկրում վիճակը լավ էր, հիմա արտակարգ լավ ա։
ԷԼԻ ԼԱՎ Ա ՈՒԶՈՒՄ ԱՊՐԵԼ
Հավաստի աղբյուրների համաձայն, Սերգոն նորից ուզում է «Օրինաց երկիր» ընդունվել։
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԻՄՈՒՄԸ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
(ԴԱՍԱԿԱՆԻ ՈՃՈՎ)
Ընտրեք, երեխեք, բայց մեզ պես չընտրեք
ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄ
Ասում են` օրերս Սերժ Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան բողոքով, որ Ռոբերտ Քոչարյանն իր համար դարձել է անհաղթահարելի խոչընդոտ:…
ՍԿՍԵՑ
ՔԱՅՔԱՅՎԵԼ
Ըստ վերլուծաբանների, Սերժ Սարգսյանն այնքան ասաց. «Առաջ Հայաստան», որ «Բարգավաճ Հայաստանը» սկսեց հետևից չհասնել ու հետ մնալ:
ՔԱՅԼ ԱՌԱՋ
ԵԱՀԿ դիտորդների գնահատմամբ, ընտրատեղամասերում կազմակերպված ծեծերը կատարվել են ամբողջությամբ եվրոպական ստանդարտներին համապատասխան:
ՄԵՐՆ
ՈՒՐԻՇ Է
Ըստ քաղաքական տեխնոլոգների, օրերս պարզ դարձավ, որ Հայաստանում բոլոր քաղաքական տեխնոլոգիաներից ամենից էֆեկտիվ աշխատողը ծեծն է:
ՇԱԲԱՇԻՆ ՄՈՒՆՆԱԹ
Սոցապնախարարության տվյալներով` հիմա արդեն Արտաշես Գեղամյանը կարող է գնալ լավ վաստակած հանգստի:
Վերջին խմբագրող՝ Norton: 15.03.2008, 14:11: Պատճառ: Գրառման ավելացում
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՆՈՄԵՆ
Ըստ կենսաբանների դիտարկումների, օրերս պարզվեց, որ Երևանի այգիներում թփերի տակ սնկի պես զենքեր են աճում։
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Օրերս պարզվեց, որ ՀՀ իշխանությունը կազմված է հաջողված հաճախորդներից և անհաջող կադրերից։
«ՔՅԱՇ» ՓՈՂՈՎ
«Ընտանեկան լոտոյի» տվյալներով, միակ մարդը, ով շահել է վերջին ընտրություններում, Արտաշես Գեղամյանն է` 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։
Ապարանցուն ինֆարկտա խփում,հիվանդանոցում զարդնումա,ասումա.
- Որտեղ եմ ??
- Հանրապետականում (հիվանդանոցը)
ասումա.
- Արա տարեք,տերեք ՀՀՇ![]()
ՕՐԵՆՔ ԶԲՈՍԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսանքը համարվում է զանգվածային միջոցառում, եւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ տարածաշրջանային եւ համաշխարհային որոշակի մարտահրավերի առկայության դեպքում նմանօրինակ միջոցառումները կարող են լրջորեն խաթարել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունությունը, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել զբոսանքների մասին` դրանով իսկ հստակություն մտցնելով իրավական ոլորտից դուրս մնացած այս կարեւորագույն ասպարեզում: Եվ այսպես.
Օրենք զբոսանքների մասին (նախագիծ)
Հոդվ. 1. Զբոսանք է համարվում ՀՀ քաղաքացիների կողմից իրականացվող այն գործողությունը, որն իրականացվում է ուղղահայաց դիրքով, ստորին վերջույթների (ոտքերի) միջոցով եւ նպատակ ունի ապահովել անձի տեղաշարժը մի վայրից մյուսը (կամ հակառակը):
Հոդվ. 2. Զբոսանք իրականացնող քաղաքացիները պարտավոր են միջոցառումից առնվազն 3 (երեք) օր առաջ գրավոր կերպով իրազեկել քաղաքապետարանին` մանրամասն նշելով զբոսանքի երթուղին, տեւողությունը եւ նպատակը: Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաեւ հետեւյալ փաստաթղթերը.
ա. Տեղեկանք բնակության վայրից,
բ. Տեղեկանք առողջության մասին (6-րդ ձեւ),
գ. Անձնագրի եւ սոցիալական քարտի պատճենը,
դ. Վերջին տարվա եկամուտների հայտարարագիրը:
Հոդվ. 3. Մեկից ավելի զբոսնողների առկայության դեպքում զբոսնողները պարտավոր են.
ա. Գտնվել միմյանցից առնվազն 8 (ութ) մետր հեռավորության վրա,
բ. Միմյանց հետ չհաղորդակցվել,
գ. Անջատել բջջային հեռախոսները եւ կապի այլ միջոցները,
դ. Խուսափել միմյանց նայելուց:
Հոդվ. 4. Երկու հոգու համատեղ զբոսանքը թույլատրվում է միայն հետեւյալ փաստաթղթերի առկայության դեպքում.
ա. Ամուսնության վկայական (բնօրինակը),
բ. Եթե զբոսնողներից մեկն անչափահաս է` վերջինիս ծննդականը (բնօրինակը),
գ. Եթե երկուսն էլ անչափահաս են` վերջիններիս ծնողների գրավոր համաձայնությունը (նոտարական վավերացմամբ):
Հոդվ. 5. Զբոսնողներն իրավունք ունեն.
ա. Շնչել,
բ. Արտաշնչել,
գ. Կատարել օրենքով չարգելված այլ գործողություններ:
Հոդվ. 6. Զբոսանքի վերահսկողությունն իրականացնում են ՀՀ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ տնտեսվարող սուբյեկտների սեփականատերերի թիկնազորների անդամները:
Հոդվ. 7. Սույն օրենքի պահանջներից որեւէ մեկի խախտման դեպքում ոստիկաններն իրավունք ունեն անհապաղ կասեցնել զբոսանքը:
Զբոսանքի կասեցման ընթացքում կիրառվող հատուկ միջոցները չեն կարող հակասել «Ընդդեմ խոշտանգումների» Ժնեւյան կոնվենցիայի պահանջներին:
Հոդվ. 8. Կասեցված զբոսանքի մասնակիցներից բռնագանձված տույժերն ու տուգանքները կուտակվում են ՀՀ Կառավարությանն առընթեր «Հանուն քաղաքական կայունության» հատուկ հիմնադրամում:
Հոդվ. 9. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հուսով ենք, ՀՀ Ազգային ժողովն անհապաղ ձեռնամուխ կլինի սույն նախագծի քննարկմանը եւ կընդունի առանց էական փոփոխությունների:
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
chi.am
![]()
![]()
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ