ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ
- Պրն Քոչարյան, ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:
- Ես խնդրում եմ այդ հարցը Սերժ Ազատիչին տվեք:
- Վստա՞հ եք, որ նա է հաղթելու առաջիկա նախագահական ընտրություններում:
- Կապ չունի, երկու դեպքում էլ իմ ապագան նրանից է կախված: Եթե հաղթի` նրա որոշումից է կախված, եթե պարտվի` նրա ցուցմունքներից է կախված:
- Ինչպե՞ս եք վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձին:
- ՀՀՇ-ի ռեյծինգը եղել է մի անգամ զերո-վեց տոկոս, մի անգամ մի տոկոս...
- Իսկ դուք ինքներդ ՀՀՇ վարչության անդամ չե՞ք եղել:
- Երկու անգամ առաջադրվել եմ: Մի անգամ ստացել եմ զերո-վեց ձայն ... Չէ, էս մասը հանեք:
- Հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ...
- Իմ անունը սեւ ցուցակում կա՞:
- Այո:
- Պո՛ւյ... Ես տնտեսությունը ոտքի եմ կաղնացրել.. Կարո՞ղ եք հիշել 1995-96 թվերին ստեղծված մի որեւէ մնայուն արժեք: Չեք կարող: Իսկ իմ օրոք էնքան օբյեկտ է կառուցվել... Փը՛հ...
- Կարող եմ: Օրինակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
- Ղարաբաղը էսօր կա` էգուց չկա, ես մնայուն արժեքների մասին եմ ասում: Օրինակ` Ծաղկաձորի կանատնին, Սաշիկի քյաբաբնոցը...
- Լավ, ուրիշ մնայուն արժեք ասեմ: Որպես քաղաքական գործիչ` դուք էլ եք ՀՀՇ-ի օրոք ստեղծվել:
- Ես էսօր կամ, էգուց չկամ: Նորից եմ կրկնում` ՀՀՇ-ն գալիս ա, որ թալանի վերջին տասը տարիների տնտեսական աճի արդյունքը:
- Ինչպե՞ս պիտի թալանի:
- Փը՛հ... Հինգ րոպեի գործ ա: Սեյֆս բացում են, տանում:
- Լեւոն Տեր -Պետրոսյանն ասել է` հոկտեմբերի 27-ն էլ է բացահայտվելու:
- Նոր պիտի բացահայտվի՞:
- Չէ, նկատի ուներ` կազմակերպիչների մասով:
- Ես էլ դա նկատի ունեի: Նոր պիտի բացահայտվի՞:
- Նկատի ուներ` պաշտոնապես:
- Սափրված չեմ եղել... Չեմ իմանում... Ալիկը կասետը չի ջնջե՞լ...
- Լավ, եկեք թեման փոխենք: Կարելի՞ է մի քանի անձնական հարց:
- Մի ուրիշ անգամ: Արմենչիկը գործուղման մեջ է...
Չորրորդ իշխանություն![]()
Էջանիշներ