ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Վազգեն Մանուկյանի շտաբից հայտնում են, որ ահավոր ընտրակեղծիքների արդյունքում իրենց թեկնածուի ստացած 0.9 տոկոսը դարձել է 0.7: Շտաբի ակտիվիստները այդ առթիվ պատրաստվում են ջարդել մոտակա գարեջրատան ցանկապատը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Պուպուլուս» կազմակերպության անցկացրած էկզիտ-պոլ հարցումների համաձայն, Սերժ Սարգսյանի ստացած տոկոսները պոլի մակարդակի վրա են, եւ նա որոշել է այդ առթիվ Հայաստանից քաշել իր էկզիթը:

Չորրորդ իշխանություն