ՄԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Ըստ ՀՀ իրավապահ մարմինների իրենք պարզել են որ ընդդիմությունը հանրահավաքների ժամանակ որոշակի «կոդավորված» բառեր է օգտագործել` «հայրենիք» «ընտանիք» «հաղթել ենք» եւ այլն:

«ՉԻ» - Զարմանալի է որ այս ցանկում «ազատություն» բառը չկա: Օսմանյան Թուրքիայում օրինակ ի թիվս այլ բառերի («Հայրենիք» «Հայաստան» եւ այլն) արգելված էր նաեւ «ազատություն» բառը: Այնպես որ մեր խորին համոզմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այս սադրիչ բառերը պետք է արգելվեն որովհետեւ ինչպես հայտարարեց մի քննիչ դրանք «նեյրոլեզվաբանական ազդեցություն» են թողնում մարդկանց վրա:

Այսպիսով Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է սկսվի «Մեր (սադրիչ բառ) ազատ-անկախ» բառերով եւ ավարտվի այսպես. «Ամենայն տեղ մահը մի է մարդ մի անգամ պիտ մեռնի բայց երանի` ով յուր ազգի (մեկ սադրիչ բառ) կզոհվի»:

Հ.Գ. Առաջարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնը վերանվանել «Ներքաղաքական կայունություն»: