User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ղարաբաղյան հակամարտությունը և ռազմական գործողությունների ընթացքը

  1. #1
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    10
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ղարաբաղյան հակամարտությունը և ռազմական գործողությունների ընթացքը

    6 հունվարի 1992թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախության
    հռչակագիրը
    21-22 հունվարի 1992թ. հայկական զինված խմբավորումները գրավեցին
    Քյարքիդջահան գյուղը` Ստեփանակերտին մոտ
    25-26 Փետրվարի 1992թ. հայկական զինված խմբավորումները գրավեցին Խոջալուն
    Այս գործողության ընթացքում մեծաթիվ զոհեր եղան ադրբեջանական խաղաղ բնակչության շրջանում, ըստ Ադրբեջանական պաշտոնական տվյալների հայկական ռազմական խմբավորումների կողմից դաժանաբար սպանվել է 613 մարդ այդ թվում մեծ քանակությամբ կանայք և երեխաներ (տվյալները ճշտված չեն)
    10 ապրիլի 1992թ. Ադրբեջանական զինված խմբավորումները գրավեցին
    Մարտակերտի շրջանի Մարագա գյուղը: 45 գյուղացիներ դաժանաբար սպանվեցին ևս 50-ը գերեվարվեցին այդ թվում կանայք և երեխաներ (տվյալները հաստատվել են «Helsinki Watch» Միջազգային իրավապաշտպան կազմակերպության և բարոնուհի Կերոլաին Կոկսի կողմից)
    8 մայիսի 1992թ. հայկական զինված խմբավորումները գրավեցին Շուշի քաղաքը, ըստ
    որոշ տվյալների քաղաքը պաշտպանող ադրբեջանցիների շարքերում էր նաև Շամիլ Բասաևը
    18 մայիսի 1992թ. հայկական զինված խմբավորումները գրավեցին Լաչին քաղաքը
    ճանապարհ բացելով Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
    12 հունիսի 1992թ. ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձական շնորհիվ
    Շահումյանի շրջանը անցավ վերջիններիս ենթակայության տակ
    հուլիս 1992թ. ադրբեջանական բանակը գրավեց Մարտակերտ քաղաքը
    սեպտեմբեր 1992 Լաչինի միջանցքի ճակատամարտը
    մարտ 1993 դեպի Քելբաջար/Քարավաճառ/ հայկական զինված խմբավորումների
    հարձակման սկիզբը
    5 ապրիլի 1993թ. հայկական զինված խմբավորումների դաժան մարտերից հետո,
    դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ: Ադրբեջանական բանակը մեծ կորուստներ տալով, անցավ Մուրավդագի/Մռավի/ լեռնաշղթան, թողնելով Քելբաջարի շրջանը: Հայերը գրավեցին Քելբաջարը Գյանջային/Գանձակ/ միացնող խաչմերուկը:
    27 հունիսի 1993թ. հայկական զինված խմբավորումները գրավեցին Մարտակերտ
    քաղաքը
    23 հուլիսի 1993թ. հայկական զինված խմբավորումները 40 օրյա համառ մարտերց հետո գրավեցին Աղդամ քաղաքը
    22 օգոստոսի 1993թ. հայերը գրավեցին Ֆիզուլի քաղաքը
    23-25 օգոստոսի 1993թ. հայկական զինված խմբավորումները գրավեցին Ջեբրաիլ
    շրջկենտրոնը և համանուն շրջանը
    31 օգոստոսի 1993թ. հայկական բանակը գրավեց Կուբատլու քաղաքը
    23-24 հոկտեմբերի 1993թ հայկական բանակը հակահարձակման անցավ ռազմաճակատի
    հարավային ուղղությամբ: Հայկական բանակը գրավեց կարևորագույն ստրատեգիական կետ համարվող Հորադիզ քաղաքը: Հայկական բանակը շրջափակման մեջ առավ ադրբեջանական բանակի Զանգելանյան/ և Կուբատլունյան/Կովսական/ զորամասերը:
    28 հոկտեմբերի 1993թ. հայկական բանակը տանկային գումարտակի /25 տանկ/
    աջակցությամբ գրավեցին Մինջիվանի/Միջնավան/ կայարանը
    1 նոյեմբերի 1993թ. հայկական բանակը գրավեց շրջկենտրոն Զանգելանը իրեն հարող
    բնակավայրերով: Ադրբեջանական բանակի Զանգելանյան գունդը Արաքսի վրայով նահանջեց Իրան:
    հունվար 1994թ. Ադրբեջանական բանակը անցավ հակահարձակման և գրավեց
    Հորադիզ քաղաքը
    20 հունվարի 1994թ. ադրբեջանական բանակի 3 բրիգադներից 2-ը ճեղքեցին
    Քելբաջարի ռազմաճակատի պաշտպանությունը և գրավեցին Քելբաջարի շ րջանի 14 բնակավայր, դուրս գալով Մարտակերտ-Քելբաջար ավտոմայրուղի:
    12-18 փետրվարի 1994թ. ծանր մարտերից հետո ռազմաճակատի հյուսիսային
    տեղամասում, այդ թվում նաև Օմարում լեռնանցքում հաստատվեց հայերի լիակատար վերահսկողությունը: Այսպիսով Քելբաջարի ողջ շրջանը ազատագրվեց հայերի կողմից: Այս մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրեց մոտ 4000 զինվոր:
    10 ապրիլի 1994թ. հայկական բանակը սկսեց «Տեր-Տեր» օպերացիան: Հարձակման
    հիմնական ուղղության վրա, հրթիռային և փողային հրետանու աջակցությամբ. ճակատամարտի դուրս ելան Ստեփանակերտի գնդի և «Արցախի Պաշտպանության բանակի» շուրջ 1500 մարտիկներ, 30 միավոր զրահամեքենա, 17 տանկ:Ադրբեջանական բանակը, գեներալ Էլբրուս Օրուջաևի գլխավորությամբ, օգտագործելով Տեր-տեր քաղաքի ամրությունները` համառ դիմադրություն ցույց տվեց:
    16 ապրիլի-6 մայիսի 1994թ. հայկական բանակը անընդհատ և համառ հարձակումների շնորհիվ, ճակատամարտի նետելով 5-րդ մոտոհրաձգային բրիգադը և «Տիգրան Մեծ» առանձին մոտոհրաձգային գումարտակը` ստիպեց ադրբեջանցիներին նահանջել: Հայկական բանակը գրավեց Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր: Երկու կողմերն ել ունեցան ծանր կորուստներ, միայն մեկ շաբաթվա ընթացքում /14-21 ապրիլի/ ադրբեջանական բանակի կորուստները կազմեցին 2000 զիվոր /600 սպանված/ հայկական բանակին անցան ադրբեջանական բանակի 28 միավոր զրահտեխնիկա, այդ թվում 8 տանկ, 5 ՀՄՄ/Հետևակի Մարտական Մեքենա/ և 15 զրահամեքենա:
    5 մայիսի 1994թ. Հայաստանը Ադրբեջանը և Ղարաբաղը կնքեցին հրադադարի
    համաձայնագիրը

    Հայ-Ադրբեջանակն հակամարտության արդյունքը հայկական կողմի լիակատար հաղթանակն էր: Չնայած մարդկային և ռազմական տեխնիկայի առավելությանը, ռեուրսներով անհամեմատ հարուստ Ադրբեջանը պարտություն կրեց:
    Կորուստները երկու երկրեների համար էլ աղետալի էին: Հայկական կողմի ռազմական կորուստները կազմեցին շուրջ 5865 մարդ սպանված, այդ թվում 3291-ը Լեռնային Ղարաբաղ-ի չճանաչված հանրապետության քաղաքացիներ, մնացածը`2574 ՀՀ քաղաքացիներ և հայկական սփյուռքի կամավորներ:

    Պատերազմի ընթացքում, ռմբակոծությունների և հրեատակոծությունների ժամանակ, զոհվեցին 1264 ԼՂՀ խաղաղ բնակիչներ այդ թվում 500 կին և երեխա: Անհայտ կորեցին 596 մարդ /179 կին և երեխաներ/: 1988թ.-1994թ. Ադրբեջանում և ԼՂՀ-ում սպանվեցին շուրջ 2.000 խաղաղ հայ բնակիչներ:
    Ադրբեջանական կողմի կորուստները կազմեցին շուրջ 25.000 մարդ այդ թվում ադրբեջանական կանոնավոր բանակի զինվորներ, ներքին զորքերի զինծառայողներ, ադրբեջանական ՕՄՕՆ-ի մարտիկներ, գրոհայիններ տարբեր զինված խմբավորումներից և բազմաթիվ այլազգի վարձկաններ:

    Հայկական կողմը շարքից հանել է մոտ 500 միավոր զրահատեխնիկա /Ադրբեջանական բանակի զրահատեխնիկայի պարկի, մոտ 31%-ը/, այդ թվում 186 տանկ /49%/, 20 ինքնաթիռ /37%/, 20 ռազմական ուղղաթիռ /54%/: Ոչնչացված տեխնիկայի զգալի մասը, և Ադրբեջանական, և հայկական, պատերազմի ավարտից հետո վերանորոգվել և ծարք է վերադարձվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից:

    Պատերազմի մասշտաբների և դաժանության մասին են խոսում նաև հետևյալ փաստերը` 1991թ. նոյեմբերի 21-ից մինչ 1994թ. միայն Ստեփանակերտի վրա /բնակչությունը 1991թ. 54.000/ Ադրբեջանական բանակի կողմից արձակվել է ավելի քան 21.000 «Град» տիպի հրթիռային արկեր, 2700 «Алазань» հրթիռ, 2000-ից ավելի հրետանային արկեր, 180 գնդիկային ռումբ, 150 կեստոննայանոց ավիառումբ/այդ թվում 8 վակումային/: ԼՂՀ տարածքում միայն ադրբեջանական բանակի կողմից տեղադրվել է 100.000 հակատանկային և ավելի շատ հակահետևակային ականներ:
    Ռազմական դիմակայության արդյունքում Հայկական կողմի վերահսկողության տակ անցան նախկին ԼՂՀ ԱՍՍՀ 7 շրջաններից 5-ը ամբողջությամբ և 2-ը մասնակի/ Քելբաջարի, Լաչինի, Աղդամի, Զանգելանի, Կուբատլուի շրջանները ամբողջությամբ և Աղդամի ու Ֆիզուլիի շրջանները մասնակի/ 7060ք.մ մակերեսով, որը կազմում է Ադրբեջանի Հանրապետության 8.15%: Ադրբեջանի ազգային բանակի վերահսկողության տակ մնաց 750ք.մ. ԼՂՀ տարածքից, որից 630ք.մ.-ը Շահումյանի շրջանից, բացի սրանից Ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է նաև ՀՀ տարածք-ի Արծվաշեն գյուղը, իրեն հարող տարածքներով:
    Փախստական դարձավ 390.000 հայ /360.000 Ադրբեջանից և 30.000 ԼՂՀ-ից/, բացի սրանից Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հետևանքով հայրենիքը լքեցին շուրջ 1մլն հայ: Փախստական դարձան 375.000 ադրբեջանցիներ/42.000 ԼՂՀ-ից և 175.000 ՀՀ-ից: ՊԱտերազմի հետևանքով փախստական դարձավ 592.000 մարդ:
    Չպետք է մոռանալ, որ ՀՀ-ում բնակվող ադրբեջանցիներ մեծ մասը կարողացան մեկնումից առաջ փոխանակել կամ վաճառել իրենց բնակարանները, մինչդեռ Ադրբեջանից փաղչող հայերը, լավագույն դեպքում ողջ մնացին:


    Հ.Գ. Այս տվյալները մտադիր եմ տեղադրել հայերեն Վիկիպեդիա էլեկտրոնային գրադարանում խնդրում եմ նշել բոլոր նկատված վրիպակները և անճշտությունները:

  2. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտությունը և ռազմական գործողությունների ընթացքը

    Նորմարդ ջան կարծում եմ ճիշտ կլինի «գրավել» բառը փոխարինել «ազատագրել» բառով (replace all անել): Թեչե մի տեսակ տերրորիստական ա հնչում օրինակ « հայկական զինված խմբավորումները գրավեցին Շուշի քաղաքը»:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Իսկ թաթարների մասով բնականաբար գրավել բառը տեղին է՝ օրինակ այստեղ. «Ադրբեջանական զինված խմբավորումները գրավեցին
    Մարտակերտի շրջանի Մարագա գյուղը» :
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 09.05.2007, 02:18: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #3
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    29
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտությունը և ռազմական գործողությունների ընթացքը

    Լավ միտք էր,բայց մինչ ռազմական գործողությունների ընթացքը, նկարագրելը լավ կլիներ ադրբեջանական «Օղակ» օպերացիայի մասին գրեիր,չիմացող մարդու համար ընենց տպավորություն ա ստեղծվում,որ 6 հունվարի 1992թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախության
    հռչակագիրից հետո մի անգամից 21-22 հունվարի 1992թ. հայկական զինված խմբավորումները գրավեցին Քյարքիդջահան գյուղը,այսինքն, ոնց որ մենք պատերազմը սկսած լինենք
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  4. #4
    Լիարժեք անդամ !!Sinner!!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2008
    Գրառումներ
    70
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտությունը և ռազմական գործողությունների ընթացքը

    Իսկ ռազմական գործողությունների վերաբերյալ քարտեզներ չկա՞ն:
    Մեկ էլ հետաքրքիր են տարբեր օպերացիաների մանրամասները:

    Ավելացվել է 7 րոպե անց
    թեմայի վերաբերյալ իմ հայթայթածը՝
    http://freenet.am/~nomad/xarabaxi_paterzami_masin.txt
    Վերջին խմբագրող՝ !!Sinner!!: 13.05.2008, 15:04: Պատճառ: Գրառման ավելացում
    Գրառում ունիտազին >>>
    <<ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>

  5. #5
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտությունը և ռազմական գործողությունների ընթացքը

    իսկ ավելի հեշտ չի արդեն եղած ռուսերեն նյութը թարգմանել հայերեն

    http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%...B9%D0%BD%D0%B0

  6. #6
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    31
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտությունը և ռազմական գործողությունների ընթացքը

    www.nkr.am

    Հետաքրքիր բաներ կան...Բայց դե, շատ միակողմանի են
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1325
    Վերջինը: 03.06.2012, 01:32
  2. Ղարաբաղյան ռադիոհաճախականություններ
    Հեղինակ՝ unknown, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 17.04.2012, 01:05
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 12.12.2010, 19:57
  4. Լուռ Բողոք – ընթացքը
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 101
    Վերջինը: 31.03.2008, 01:36
  5. Որոշ գործողությունների ավտոմատացում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.01.2007, 01:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •