Համաձայն եմ:Riddle-ի խոսքերից
Դաջվածք անելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում և չեմ համարում, որ դաջվածքը կարող է մարդու կերպարի ցուցանիշը լինել։ Անձամբ ես ներկա պահին դաջվածք անելու ցանկություն ու մտադրություն չունեմ։ Ուղղակի համոզված չեմ, որ հիմա արած դաջվածքը որոշ ժամանակ հետո էլ եմ ուզենալու կրել մարմնիս վրա, դրա համար էլ ավելի հարմար եմ գտնում ընդհանրապես չանելը։ Բայց եթե մարդկանց դուր է գալիս և անում են, իրենց գործն է։ Դրանից հաստատ ոչ աչքիցս կընկնեն, ոչ էլ կբարձրանան։ Ասենք, չէ, մի քիչ սխալ ասեցի. հնարավոր է, որ որոշ չափով բարձրանան զուտ այն առումով, որ դա ազատամտության նշան կհամարեմ, այսինքն՝ դա ցույց կտա, որ եթե տվյալ մարդուն ինչ-որ բան դուր է գալիս, որը ոչ մեկին վնաս չի տալիս, և նա առանց որոշ մարդկանց բացասական կարծիքներից վախենալու անում է դա, ուրեմն այդ մարդը արժանի է հարգանքի։
Ուրիշ հարց է, որ դաջվածք անելը շատ նուրբ ու պատասխանատու գործ է, որին, ցավոք, ոչ բոլոր դաջվածք անողներն են տիրապետում, և դա հաճախ վարակի և այլ բացասական հետևանքների աղբյուր է դառնում։ Ես նման դեպքերի մասին շատ եմ լսել, հատկապես Հայաստանում։





Մեջբերել
Համ էլ սովորաբար մարդիկ հետագայում փոշմանում են, որ դաջվածք են արել։

Էջանիշներ