Մեջբերում Sergey-ի խոսքերից
Ինչ վերաբերում է ազատամտության նշան հանդիսանալուն, ապա պետք չէ անտեսել նաև այն դեպքը, և դա չի վերաբերում միայն դաջվածքին, երբ գործ ենք ունենում ոչ թե ազատամտության, այլ բոլորից տարբերվելու հիվանդագին ցանկության հետ: Ամեն դեպքում ինքս դաջվածքներին նորմալ եմ վերաբերվում:
Համաձայն եմ, ես նկատի չունեի, որ դաջվածք անելն ինքնին ազատամտության նշան է, երևի գրածիցս մի քիչ հստակ չէր հասկացվում, դա կարող է լինել ազատամտության նշան, բայց, ճիշտ ես ասում, երևի ավելի հաճախ հենց բոլորից տարբերվելու ցանկությունն է խոսում դաջվածք անելու հարցում:
Ամեն դեպքում այդ փոշմանելու վտանգը միշտ էլ կա: