User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Կնոջ դաջվածք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կնոջ դաջվածք

    Դաջվածքները համարում եմ նկարչության կամ արվեստի մի հին ու նոր ճյուղ:Շատ եմ սիրում նուրբ ու վայրի տատուները նաև կնոջ մարմնին:Այսօր գրեթե ամբողջ աշխարհում կանայք դա համարում են հարդարման մի անհրաժեշտ մասնիկ:Նույնիսկ Հնդկաստանում հարսի մատները գեղանկարում են հինայով,որը եկել է վաղուց և իրենց ավանդույթներից մեկն է:Հայաստանում հայ կնոջ վրա դաջված պատկերը ,բոլորովին այլ տրամադրություն է ստեղծում շրջապատում,իր անձի հանդեպ:Անձամբ ես շատ եմ սիրում նկարել մարմնի վրա,բայց երբեք չեմ իրագործել,քանի որ նախ ընտանիքս դա չի ընդունում այնպես ինչպես ես կուզեի,հետո եթե ես դա անում եմ ,որպես գեղեցիկ և անկրկնելի մի պատկեր,բայց ընկալվելու է անբարո կնոջ իմիջի մասնիկ,ինչո՞ւ անել:
    հարցը ոչ թե ուզում եմ այսպես բարձրացնել,հայ կինը կարող է տատու անել,այլ ՝
    Քո կողքի հայ կինը ,տատու անելու դեպքում,նույն վերելքում կգտնվի՞
    Կոնկրետ. Քո մայրը,քո քույրը,քո կողակիցը…

    հ.գ.Ասեմ ,որ ընդհանրապե սկապ չունի միլիռովկա թեմայի հետ ,այն լիներ թե չլիներ,այս թեման բացելու էի

  2. #2
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Եթե կարճաժամկետ են, ապա ոչինչ էլ չեմ ասի, ամեն մարդ իր մարմնի տերն է, իսկ եթե մշտական, ապա իմ մտերիմ կամ հարազատ մարդուն ընդամենը կհիշեցնեմ, որ դաջվածքներից ազատվելն ավելի դժվար է, քան ձեռք բերելը: Ինձ համար դա մարդու բարձրության հետ ոչ մի կապ չունի:
    Ne inducas in tentationem...

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Եթե կարճաժամկետ են, ապա ոչինչ էլ չեմ ասի, ամեն մարդ իր մարմնի տերն է, իսկ եթե մշտական, ապա իմ մտերիմ կամ հարազատ մարդուն ընդամենը կհիշեցնեմ, որ դաջվածքներից ազատվելն ավելի դժվար է, քան ձեռք բերելը: Ինձ համար դա մարդու բարձրության հետ ոչ մի կապ չունի:
    Համաձայն եմ:
    Դաջվածք անելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում և չեմ համարում, որ դաջվածքը կարող է մարդու կերպարի ցուցանիշը լինել։ Անձամբ ես ներկա պահին դաջվածք անելու ցանկություն ու մտադրություն չունեմ։ Ուղղակի համոզված չեմ, որ հիմա արած դաջվածքը որոշ ժամանակ հետո էլ եմ ուզենալու կրել մարմնիս վրա, դրա համար էլ ավելի հարմար եմ գտնում ընդհանրապես չանելը։ Բայց եթե մարդկանց դուր է գալիս և անում են, իրենց գործն է։ Դրանից հաստատ ոչ աչքիցս կընկնեն, ոչ էլ կբարձրանան։ Ասենք, չէ, մի քիչ սխալ ասեցի. հնարավոր է, որ որոշ չափով բարձրանան զուտ այն առումով, որ դա ազատամտության նշան կհամարեմ, այսինքն՝ դա ցույց կտա, որ եթե տվյալ մարդուն ինչ-որ բան դուր է գալիս, որը ոչ մեկին վնաս չի տալիս, և նա առանց որոշ մարդկանց բացասական կարծիքներից վախենալու անում է դա, ուրեմն այդ մարդը արժանի է հարգանքի։

    Ուրիշ հարց է, որ դաջվածք անելը շատ նուրբ ու պատասխանատու գործ է, որին, ցավոք, ոչ բոլոր դաջվածք անողներն են տիրապետում, և դա հաճախ վարակի և այլ բացասական հետևանքների աղբյուր է դառնում։ Ես նման դեպքերի մասին շատ եմ լսել, հատկապես Հայաստանում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.08.2006, 17:08:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Ընդհանրապես դեմ եմ մարմնի վրա դաջվածք անելուն, քանի որ նախ ինձ համար տհաճ են դրանք ու բոլորովին էլ սիրուն չեն, բացի դրանից համարում եմ, որ պետք չի մարդու բնական գեղեցկությանը ձեռք տալ։ Զիզի-բիզիություն է էլի…
    Երևի այլ պատճառներ էլ կան դաջվածքներ չանելու համար։ Համ էլ սովորաբար մարդիկ հետագայում փոշմանում են, որ դաջվածք են արել։
    Բայց եթե մտերիմս դաջվածք անի, դրանով աչքիցս առանձնապես չի ընկնի։

    Բայց մեկ է, դաջվածք անելը ազատամտության դրսևորում չեմ համարում։ Նույնիսկ հակառակը…
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Լավ կլինի, եթե ընդհանրացնենք էս թեման. խոսենք ոչ միայն կնոջ, այլ տղամարդու տատուից նույնպես:
    Ես ասեմ իմ կարծիքը:
    Riddle-ը ճիշտ բան ասեց. «իսկ եթե մշտական, ապա իմ մտերիմ կամ հարազատ մարդուն ընդամենը կհիշեցնեմ, որ դաջվածքներից ազատվելն ավելի դժվար է, քան ձեռք բերելը»:
    Լինում ա, որ տատուները լինում են գաղափարական. այսինքն, եթե դու հակված ես ինչ-որ գաղափարների, ենթադրենք ֆաշիստ ես, անում ես որևէ ֆաշիստական տատու, բայց օրերից մի օր, հասկանում ես, որ քո գաղափարները սխալ են, ստիպված ես տատուդ ջնջել ու նենց խորը-խորը փոշմանում ես, որ էդ տատուն արել ես:
    Դեմ բան չունեմ, որ մարդ տատու ա անում, բայց իմ մարմինը ափսոս ա, որ ես անեմ, ես տատուի փոխարեն սպիեր եմ անում:

  6. #6
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ուղղակի համոզված չեմ, որ հիմա արած դաջվածքը որոշ ժամանակ հետո էլ եմ ուզենալու կրել մարմնիս վրա, դրա համար էլ ավելի հարմար եմ գտնում ընդհանրապես չանելը։ Բայց եթե մարդկանց դուր է գալիս և անում են, իրենց գործն է։ Դրանից հաստատ ոչ աչքիցս կընկնեն, ոչ էլ կբարձրանան։ Ասենք, չէ, մի քիչ սխալ ասեցի. հնարավոր է, որ որոշ չափով բարձրանան զուտ այն առումով, որ դա ազատամտության նշան կհա
    Ինչ վերաբերում է ազատամտության նշան հանդիսանալուն, ապա պետք չէ անտեսել նաև այն դեպքը, և դա չի վերաբերում միայն դաջվածքին, երբ գործ ենք ունենում ոչ թե ազատամտության, այլ բոլորից տարբերվելու հիվանդագին ցանկության հետ: Ամեն դեպքում ինքս դաջվածքներին նորմալ եմ վերաբերվում:
    Վերջին խմբագրող՝ Sergey: 07.08.2006, 23:55:
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Ինչ վերաբերում է ազատամտության նշան հանդիսանալուն, ապա պետք չէ անտեսել նաև այն դեպքը, և դա չի վերաբերում միայն դաջվածքին, երբ գործ ենք ունենում ոչ թե ազատամտության, այլ բոլորից տարբերվելու հիվանդագին ցանկության հետ: Ամեն դեպքում ինքս դաջվածքներին նորմալ եմ վերաբերվում:
    Համաձայն եմ, ես նկատի չունեի, որ դաջվածք անելն ինքնին ազատամտության նշան է, երևի գրածիցս մի քիչ հստակ չէր հասկացվում, դա կարող է լինել ազատամտության նշան, բայց, ճիշտ ես ասում, երևի ավելի հաճախ հենց բոլորից տարբերվելու ցանկությունն է խոսում դաջվածք անելու հարցում:
    Ամեն դեպքում այդ փոշմանելու վտանգը միշտ էլ կա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Ինքս երբեք չեմ հրապուրվել տատու անելու հեռանկարով և իմ համար առավել ևս ցանկալի չէր լինի, եթե իմ հարազատներից մեկը (աղջիկներին ու կանանց ի նկատի ունեմ) տատու անի, բայց դե դա իրանց գործն է…

  9. #9
    Լիարժեք անդամ Lider2006-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Հիմնականում չեմ ընդունում: Ետե իմանում եմ ինչ որ աղջկա մասին տենց բան արդեն սկսում եմ կասկածանքով վերաբերվել նրան… հայերեն ասած «ՈՒրիշ բաներ կասակածել» Կնոջ վրա չեմ ընդունում միանշանակ: Ոնկերուհիս վօր անի առանց ինձ հարցնելու հաստատ ետ մեր ընկերության վերջը կլինի…
    Քանի դեռ Աստված ապագալի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
    Սպասել և հուսալ

  10. #10
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Արդյո՞ք նորմալ եք համարում,երբ աղջիկները դաջվածք են անում

    Արդյո՞ք նորմալ եք համարում,երբ աղջիկները դաջվածք են անում,մարմնի տարբեր հատվածներում,նորից հետաքրքիր է ակումբի անդամների կարծիքները,եթե դժվար չի պատասխանեք
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  11. #11
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արդյո՞ք նորմալ եք համարում,երբ աղջիկները դաջվածք են անում

    Նայած որտեղ են անում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #12
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արդյո՞ք նորմալ եք համարում,երբ աղջիկները դաջվածք են անում

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայած որտեղ են անում:
    Ինչպիսի համադրություն ստորագրության հետ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.03.2010), Աբելյան (24.03.2010)

  14. #13
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արդյո՞ք նորմալ եք համարում,երբ աղջիկները դաջվածք են անում

    Շատ նորմալ, ուղղակի պետք է համապատասխանի մարդու կերպարին և կարևորը ժամանակի ընթացքում չփոշմանի...
    օրինակ՝ կարևոր պաշտոն զբաղեցնող կնոջ համար այդքան էլ նախընտրելի չի մարմնի երևացող մասում դաջվածք անել,
    անձամբ ես ճաշակով արված դաջվածքը բավականին գրավիչ եմ համարում, ուղղակի՝ սույեկտիվ մոտեցում ա, նման հարցերում չեմ կարծում, որ ճիշտ ու սխալ կա, ամեն մարդ իր ճիշտը ունի

  15. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Արդյո՞ք նորմալ եք համարում,երբ աղջիկները դաջվածք են անում

    Չեմ սիրում: Միշտ դեմ եմ եղել: Բայց ոչ թե կնոջ դաջվածքին, այլ ընդհանրապես դաջվածքին: Դեմ եմ, որովհետև մարդու աշխարհայացքը, ճաշակը կարող է փոխվի ասենք տաս տարի հետո իրեն այլևս հոգեհարազատ չլինի իր ընտրած պատկերը: Այդպիս մնայուն բաները կարծում եմ, որ չարժի անել: Տղամարդկանց ու կանանց չեմ առանձնացնում: Բայց եթե արել է, լավ է արել (թե՛ կինը, թե՛ տղամարդը), իր մարմինն է, ինքն է, իր աշխարհայացքն է, իր ընտրությունն է, ձեզ ի՞նչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.03.2010), Ariadna (24.03.2010), CactuSoul (24.03.2010), Lianik (15.01.2011), Life (24.03.2010), Minerva (24.03.2010), Yevuk (24.03.2010), Աբելյան (24.03.2010), Արշակ (15.01.2011), Շինարար (23.03.2010), Ուլուանա (24.03.2010)

  17. #15
    Devil May Cry art5041-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2010
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արդյո՞ք նորմալ եք համարում,երբ աղջիկները դաջվածք են անում

    Շատ Նոռման . Խտրականություն չեմ դնում .
    ՀԱՅԱՍՏԱՆ =ARMENIA

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կնոջ մարմինը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 409
    Վերջինը: 18.12.2021, 15:12
  2. Լավ կնոջ ուղեցույցը (1955)
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 12.12.2016, 21:45
  3. Արդյոք կնոջ՝ կնոջ հետ քնելը դավաճանությու՞ն է
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.12.2015, 20:47
  4. Շնորհավորանք Սիրված կնոջ ու մոր ծնունդն անցում ա, է՜
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.10.2013, 16:34
  5. Կնոջ երջանկության խնդիրը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 12.06.2013, 23:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •