User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Կնոջ դաջվածք

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կնոջ դաջվածք

    Դաջվածքները համարում եմ նկարչության կամ արվեստի մի հին ու նոր ճյուղ:Շատ եմ սիրում նուրբ ու վայրի տատուները նաև կնոջ մարմնին:Այսօր գրեթե ամբողջ աշխարհում կանայք դա համարում են հարդարման մի անհրաժեշտ մասնիկ:Նույնիսկ Հնդկաստանում հարսի մատները գեղանկարում են հինայով,որը եկել է վաղուց և իրենց ավանդույթներից մեկն է:Հայաստանում հայ կնոջ վրա դաջված պատկերը ,բոլորովին այլ տրամադրություն է ստեղծում շրջապատում,իր անձի հանդեպ:Անձամբ ես շատ եմ սիրում նկարել մարմնի վրա,բայց երբեք չեմ իրագործել,քանի որ նախ ընտանիքս դա չի ընդունում այնպես ինչպես ես կուզեի,հետո եթե ես դա անում եմ ,որպես գեղեցիկ և անկրկնելի մի պատկեր,բայց ընկալվելու է անբարո կնոջ իմիջի մասնիկ,ինչո՞ւ անել:
    հարցը ոչ թե ուզում եմ այսպես բարձրացնել,հայ կինը կարող է տատու անել,այլ ՝
    Քո կողքի հայ կինը ,տատու անելու դեպքում,նույն վերելքում կգտնվի՞
    Կոնկրետ. Քո մայրը,քո քույրը,քո կողակիցը…

    հ.գ.Ասեմ ,որ ընդհանրապե սկապ չունի միլիռովկա թեմայի հետ ,այն լիներ թե չլիներ,այս թեման բացելու էի

  2. #2
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Եթե կարճաժամկետ են, ապա ոչինչ էլ չեմ ասի, ամեն մարդ իր մարմնի տերն է, իսկ եթե մշտական, ապա իմ մտերիմ կամ հարազատ մարդուն ընդամենը կհիշեցնեմ, որ դաջվածքներից ազատվելն ավելի դժվար է, քան ձեռք բերելը: Ինձ համար դա մարդու բարձրության հետ ոչ մի կապ չունի:
    Ne inducas in tentationem...

  3. #3
    Լիարժեք անդամ Lider2006-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Հիմնականում չեմ ընդունում: Ետե իմանում եմ ինչ որ աղջկա մասին տենց բան արդեն սկսում եմ կասկածանքով վերաբերվել նրան… հայերեն ասած «ՈՒրիշ բաներ կասակածել» Կնոջ վրա չեմ ընդունում միանշանակ: Ոնկերուհիս վօր անի առանց ինձ հարցնելու հաստատ ետ մեր ընկերության վերջը կլինի…
    Քանի դեռ Աստված ապագալի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
    Սպասել և հուսալ

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,157
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Եթե կարճաժամկետ են, ապա ոչինչ էլ չեմ ասի, ամեն մարդ իր մարմնի տերն է, իսկ եթե մշտական, ապա իմ մտերիմ կամ հարազատ մարդուն ընդամենը կհիշեցնեմ, որ դաջվածքներից ազատվելն ավելի դժվար է, քան ձեռք բերելը: Ինձ համար դա մարդու բարձրության հետ ոչ մի կապ չունի:
    Համաձայն եմ:
    Դաջվածք անելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում և չեմ համարում, որ դաջվածքը կարող է մարդու կերպարի ցուցանիշը լինել։ Անձամբ ես ներկա պահին դաջվածք անելու ցանկություն ու մտադրություն չունեմ։ Ուղղակի համոզված չեմ, որ հիմա արած դաջվածքը որոշ ժամանակ հետո էլ եմ ուզենալու կրել մարմնիս վրա, դրա համար էլ ավելի հարմար եմ գտնում ընդհանրապես չանելը։ Բայց եթե մարդկանց դուր է գալիս և անում են, իրենց գործն է։ Դրանից հաստատ ոչ աչքիցս կընկնեն, ոչ էլ կբարձրանան։ Ասենք, չէ, մի քիչ սխալ ասեցի. հնարավոր է, որ որոշ չափով բարձրանան զուտ այն առումով, որ դա ազատամտության նշան կհամարեմ, այսինքն՝ դա ցույց կտա, որ եթե տվյալ մարդուն ինչ-որ բան դուր է գալիս, որը ոչ մեկին վնաս չի տալիս, և նա առանց որոշ մարդկանց բացասական կարծիքներից վախենալու անում է դա, ուրեմն այդ մարդը արժանի է հարգանքի։

    Ուրիշ հարց է, որ դաջվածք անելը շատ նուրբ ու պատասխանատու գործ է, որին, ցավոք, ոչ բոլոր դաջվածք անողներն են տիրապետում, և դա հաճախ վարակի և այլ բացասական հետևանքների աղբյուր է դառնում։ Ես նման դեպքերի մասին շատ եմ լսել, հատկապես Հայաստանում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.08.2006, 17:08:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,331
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Ընդհանրապես դեմ եմ մարմնի վրա դաջվածք անելուն, քանի որ նախ ինձ համար տհաճ են դրանք ու բոլորովին էլ սիրուն չեն, բացի դրանից համարում եմ, որ պետք չի մարդու բնական գեղեցկությանը ձեռք տալ։ Զիզի-բիզիություն է էլի…
    Երևի այլ պատճառներ էլ կան դաջվածքներ չանելու համար։ Համ էլ սովորաբար մարդիկ հետագայում փոշմանում են, որ դաջվածք են արել։
    Բայց եթե մտերիմս դաջվածք անի, դրանով աչքիցս առանձնապես չի ընկնի։

    Բայց մեկ է, դաջվածք անելը ազատամտության դրսևորում չեմ համարում։ Նույնիսկ հակառակը…
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #6
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Լավ կլինի, եթե ընդհանրացնենք էս թեման. խոսենք ոչ միայն կնոջ, այլ տղամարդու տատուից նույնպես:
    Ես ասեմ իմ կարծիքը:
    Riddle-ը ճիշտ բան ասեց. «իսկ եթե մշտական, ապա իմ մտերիմ կամ հարազատ մարդուն ընդամենը կհիշեցնեմ, որ դաջվածքներից ազատվելն ավելի դժվար է, քան ձեռք բերելը»:
    Լինում ա, որ տատուները լինում են գաղափարական. այսինքն, եթե դու հակված ես ինչ-որ գաղափարների, ենթադրենք ֆաշիստ ես, անում ես որևէ ֆաշիստական տատու, բայց օրերից մի օր, հասկանում ես, որ քո գաղափարները սխալ են, ստիպված ես տատուդ ջնջել ու նենց խորը-խորը փոշմանում ես, որ էդ տատուն արել ես:
    Դեմ բան չունեմ, որ մարդ տատու ա անում, բայց իմ մարմինը ափսոս ա, որ ես անեմ, ես տատուի փոխարեն սպիեր եմ անում:

  7. #7
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ուղղակի համոզված չեմ, որ հիմա արած դաջվածքը որոշ ժամանակ հետո էլ եմ ուզենալու կրել մարմնիս վրա, դրա համար էլ ավելի հարմար եմ գտնում ընդհանրապես չանելը։ Բայց եթե մարդկանց դուր է գալիս և անում են, իրենց գործն է։ Դրանից հաստատ ոչ աչքիցս կընկնեն, ոչ էլ կբարձրանան։ Ասենք, չէ, մի քիչ սխալ ասեցի. հնարավոր է, որ որոշ չափով բարձրանան զուտ այն առումով, որ դա ազատամտության նշան կհա
    Ինչ վերաբերում է ազատամտության նշան հանդիսանալուն, ապա պետք չէ անտեսել նաև այն դեպքը, և դա չի վերաբերում միայն դաջվածքին, երբ գործ ենք ունենում ոչ թե ազատամտության, այլ բոլորից տարբերվելու հիվանդագին ցանկության հետ: Ամեն դեպքում ինքս դաջվածքներին նորմալ եմ վերաբերվում:
    Վերջին խմբագրող՝ Sergey: 07.08.2006, 23:55:
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,157
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Ինչ վերաբերում է ազատամտության նշան հանդիսանալուն, ապա պետք չէ անտեսել նաև այն դեպքը, և դա չի վերաբերում միայն դաջվածքին, երբ գործ ենք ունենում ոչ թե ազատամտության, այլ բոլորից տարբերվելու հիվանդագին ցանկության հետ: Ամեն դեպքում ինքս դաջվածքներին նորմալ եմ վերաբերվում:
    Համաձայն եմ, ես նկատի չունեի, որ դաջվածք անելն ինքնին ազատամտության նշան է, երևի գրածիցս մի քիչ հստակ չէր հասկացվում, դա կարող է լինել ազատամտության նշան, բայց, ճիշտ ես ասում, երևի ավելի հաճախ հենց բոլորից տարբերվելու ցանկությունն է խոսում դաջվածք անելու հարցում:
    Ամեն դեպքում այդ փոշմանելու վտանգը միշտ էլ կա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    5,715
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Ինքս երբեք չեմ հրապուրվել տատու անելու հեռանկարով և իմ համար առավել ևս ցանկալի չէր լինի, եթե իմ հարազատներից մեկը (աղջիկներին ու կանանց ի նկատի ունեմ) տատու անի, բայց դե դա իրանց գործն է…

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Մեջբերում Հովսեփ-ի խոսքերից
    Ինքս երբեք չեմ հրապուրվել տատու անելու հեռանկարով և իմ համար առավել ևս ցանկալի չէր լինի, եթե իմ հարազատներից մեկը (աղջիկներին ու կանանց ի նկատի ունեմ) տատու անի, բայց դե դա իրանց գործն է…
    ասենք քո կնոջ...դա էլ է իր գործը
    մի շեշտ,ուզեռներ ջան,,,,խոսքը հիմա ասենք ոչ հիմնական տատուի մասին է.

  11. #11
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    5,715
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    ասենք քո կնոջ...դա էլ է իր գործը
    մի շեշտ,ուզեռներ ջան,,,,խոսքը հիմա ասենք ոչ հիմնական տատուի մասին է.
    Եթե իմ ապագա կինը տատու արած լինի մինչև մեր ծանոթությունը, տատուն մեր հարաբերությունների վրա վատ իմաստով ազդեցություն չի ունենա, եթե իսկ ծանոթությունից հետո, շատ փոքր ազդեցություն կունենա: Նաև կապ ունի, թե էդ տատուն մարմնի ո՞ր մասում է. եթե մենակ ես եմ դա տեսնելու (բնականաբար նաև տատու անողը ), ապա դա կարելի է ընդունել…

  12. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,157
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Մեջբերում Հովսեփ-ի խոսքերից
    Եթե իմ ապագա կինը տատու արած լինի մինչև մեր ծանոթությունը, տատուն մեր հարաբերությունների վրա վատ իմաստով ազդեցություն չի ունենա, եթե իսկ ծանոթությունից հետո, շատ փոքր ազդեցություն կունենա: Նաև կապ ունի, թե էդ տատուն մարմնի ո՞ր մասում է. եթե մենակ ես եմ դա տեսնելու (բնականաբար նաև տատու անողը ), ապա դա կարելի է ընդունել…
    Հետաքրքիր դատողություն էր... բայց ինձ համար մի տեսակ անհասկանալի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Մեջբերում Հովսեփ-ի խոսքերից
    Եթե իմ ապագա կինը տատու արած լինի մինչև մեր ծանոթությունը, տատուն մեր հարաբերությունների վրա վատ իմաստով ազդեցություն չի ունենա, եթե իսկ ծանոթությունից հետո, շատ փոքր ազդեցություն կունենա: Նաև կապ ունի, թե էդ տատուն մարմնի ո՞ր մասում է. եթե մենակ ես եմ դա տեսնելու (բնականաբար նաև տատու անողը ), ապա դա կարելի է ընդունել…
    այսինքն ուրիշը չտեսնի ,որ չասի ,ինչ անբարո է՞ կամ ինչ ճաշակով է,թե,որ քո կնոջ մարմնի վրա է,պտի չտեսնեն:Ասենք օձ է ,վրանց վարդ փաթաթած վարդ,և գտնվում է այնտեղ,որտեղ համարյա միշտ փակ է.....
    ու քո ապագա կինը,մինչ քեզ,արել է մի տղամարդու պատկեր տատու,որին չի էլ ճանաչում,ուղղակի դեմք է,և գտնվում է վզին ,ետևի կողմից.....
    հա,,,կներես ասում ես ,,չի ունենալու

  14. #14
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    5,715
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Հետաքրքիր դատողություն էր... բայց ինձ համար մի տեսակ անհասկանալի:
    Ո՞ր մասն էր անհասկանալի,ասա կփորձեմ հանրամատչելի ձևով բացատրել

  15. #15
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    5,715
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ տատու

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    այսինքն ուրիշը չտեսնի ,որ չասի ,ինչ անբարո է՞ կամ ինչ ճաշակով է,թե,որ քո կնոջ մարմնի վրա է,պտի չտեսնեն:Ասենք օձ է ,վրանց վարդ փաթաթած վարդ,և գտնվում է այնտեղ,որտեղ համարյա միշտ փակ է.....
    ու քո ապագա կինը,մինչ քեզ,արել է մի տղամարդու պատկեր տատու,որին չի էլ ճանաչում,ուղղակի դեմք է,և գտնվում է վզին ,ետևի կողմից.....
    հա,,,կներես ասում ես ,,չի ունենալու
    ինչպես միշտ գրածիդ մեծ մասը չհասկացա, բայց կփորձեմ պատասխանել. այսինքն ոչ թե ուրիշը չտեսնի, որ վատ բան չմտածի, այլ որ էդ տատուն ինչպես քո ասած «համարյա միշտ փակ մասը» լինի մենակ իմ համար (չգիտեմ խի մտածեցի, որ էս վերջի մասը Հովոն հավանելու է ): իսկ տղամարդու պատկեր վզին՝ հետևի կողմից եթե իրա մազերը ահագին երկար են, դա էլ կարելի է «համարյա միշտ փակ մաս» համարել…

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կնոջ մարմինը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 408
    Վերջինը: 25.12.2019, 16:38
  2. Լավ կնոջ ուղեցույցը (1955)
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 12.12.2016, 21:45
  3. Արդյոք կնոջ՝ կնոջ հետ քնելը դավաճանությու՞ն է
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.12.2015, 20:47
  4. Շնորհավորանք Սիրված կնոջ ու մոր ծնունդն անցում ա, է՜
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.10.2013, 16:34
  5. Կնոջ երջանկության խնդիրը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 12.06.2013, 23:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •