Ինձ սրանք դուր եկան։ Հատկապես կարճատը (չնայած մեկ է «հում» է հնչում)։ Թե չէ ամեն անգամ «հղում» կամ «հղվող» ասելիս կոկորդս ցավացնում եմ։
Մեկ էլ ինտերնետ-համացանցի մասին հարց ունեմ։ Ավելի տրամաբանական չի՞ «համացանցը» գործածել եզակի ցանցում ներգրավված, փողկապակցված և համակարգ ձևավորող տարրերի միասնության մասին, քան թե միայն ինտերնետից կամ նրա հետ առնչվող համակարգերից խոսելիս։
Օրինակ Youtube-ի վրա մի վիդեո կար, որում համակարգիչների ցանցավորման նոր սկզբունք էր ներկայացվում։ Ստեղված ցանցը ապակենտրոնացված բնույթով էր գործում, այսինքն համակարգիչների սպասարկման ուղղված մի կենտրոնական սերվեր չէր նախատեսում։ Այդպես զգալիորեն մեծանում էր ընդհանուր ցանցային տիրույթը և այլն, բայց դրա մասին չեմ։
Տեխնիկապես, դա նույնպես ցանց է, բայց և ունակ է գործելու ինտերնետայինից լրիվ անկախ։ Ստացվում է, որ ինտերնետն (196թ.-ից գործող) էլ է համացանցի տեսակ, ինտերնետի վրա կառուցված, սակայն նրանից մեկուսացված պսեվդոցանցերն էլ, այդ նկարագրածս ցանցերն էլ, ապագայում դեռ ստեղծվելիք ցանցերն էլ և այլն։
Գուցե միամիտ բան է ասածս, բայց այսօր այդ երկու եզրերը կարծես հենց որպես թարգմանության համահավասար այլընտրանքներ են ընդունվում և այդպիսով խեղաթյուրումներ ստեղծում։
Ընդհանուր առմամբ դեմ չեմ հայերեն թարգմանելուն, բայց ինչ իմաստ ունի մտածել նոր բառեր միջազգային այն տերմինների համար, որոնք ունեն շատ նորմալ ու դյուրին արտասանություն, օրինակ` լինք, ֆայլ, ֆլեշ: Ինչ իմաստ ունի բարդացնել ամեն ինչ, հորինել նոր բառեր? Վերցրեք ու դրանք ընդունեք որպես հայերեն բառեր:
Օրինակ քոմփյութեր բառը համակարգիչ բառով փոխարինելուն կողմ եմ, քանի որ կա արտասանության խնդիր, բայց մյուս դեպքերում??
Հայթեք իհարկե ճիշտ է թարգմանել Բարձր տեխնոլոգիաներ, բայց կրճատ ոնց ենք ասելու?? ԲարձՏեխ? :-)
http://www.onlinearmenianstore.com - հայկական ապրանքների օնլայն խանութ
Freeman (09.08.2011)
յուրաքանչյուր մասնագիտություն ունի իրեն հատուկ տերմինաբանություն, ու բոլոր երկրներում էլ օգտագործվում են այդ տերմինները:Իմաստը չեմ հասկանում ամեն ինչի հայկականացման: Ասենք ,կարդում ես մի մասնագիտական գրականություն, ու ոչ մի բառ չես հասկանում, ախր շատ խրթին ու անտրամաբանական է: էդ հերիք չի, գրքի վերջում էլ տալիս է բառարան, որպեսզի թարգմանենք մեր այդքան հետաքրքիր հայերեն բառերը նորմալ տերմինների, որ հասկանանք:բա էլ իմաստը որն է այդ հայերենի?
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
ed2010 (09.08.2011), Freeman (09.08.2011), Lionne_en_Chasse (09.09.2011), Skeptic (09.08.2011)
դեպրեսիա–Ընկճախտ
Փաստորեն հիմա պիտի ասել. ընկճախտի մեջ եմ.
եթե սխալ թեմայում եմ գրել կարող եք տեղափոխել
"Non est ad astra mollis e terris via."
Skeptic (09.09.2011)
Arpine (09.09.2011)
Ժողովուրդ, ո՞նց կարելի ա թարգմանել հայերեն Play բառը, ինչքան մտածում եմ խելքը գլխին տարբերակ չեմ գտնում
Հ.գ. Spacebar-ն էլ կասե՞ք
![]()
Վերջին խմբագրող՝ Արէա: 08.10.2011, 08:54: Պատճառ: Հ.գ
Ժող, ներհակորդն ինհիբիտորն ա՞իմաստները նույնն ա, համել ներ- = in-
Հ.գ. լուջ եմ հարցնում, իսկականից պետք ա:
The cake is a lie.
Չէ էդ չի լինի: Սկրիպտ ա, որի միջոցով հնարավոր ա նկարների փոքր տարբերակների վրա սեղմելով, էջի վրա բացվող պատուհանում նայել նկարների մեծ տարբերակները: Play-ի վրա սեղմելով կարող ես նայել էդ նկարների սլայդշոուն: Ես թարգմանեցի "հաջորդաբար", ավելի հարմար ոչ մի բառ չգտա` նախորդը, հաջորդը և հաջորդաբար (previous, next, play):
Հա ես էլ տենց թարգմանեցի, բայց մի տեսակ լավ չի հնչում:
Վերջին խմբագրող՝ Արէա: 08.10.2011, 15:29:
Արէա (08.10.2011)
Արէա (08.10.2011)
Freeman (08.10.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ