ars83 Կեղծ է: Համ էլ վաղը-մյուս օրը ցանցերը կդառնան, ասենք, դաշտեր կամ հոսքեր (տերդ չմեռնի, գիտություն), ու էդ բառը կմնա ճամփեզրաքառակուսիաքարին:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.08.2008, 21:45: Պատճառ: Ժամանակավրեպ հատվածի ջնջում
DIXIcarpe noctem
Freeman (17.04.2011)
Ինձ թվում է ավելի հարմար եզր է բնահեն-ը = բույն քանդող, ավերող, ջարդող: Վերջ ի վերջո, և՛ cracker-ը, և՛ hacker-ը քանդում-ջարդում-ավերում են ուրիշների սարքած ծրագիր-բները...
Եվ քանի որ բույնը միշտ կմնա բույն,եթե նույնիսկ ցանցը դառնա դաշտ կամ հոսք, ապա բնահենը միշտ կմնա անփոփոխ:
Вчера наш сайт был атакован хакерами = Երեկ մեր կայքէջի վրա հարձակվել են(հարձակում են գործել) բնահեները, այսինքն՝ ավազակները...
Азерские хакеры взломали наш сайт = Ազերի բնահեներն ավերել են մեր կայքէջը:
Իսկ «crack \hack անել» կարելի է ասել՝ ավերել(ջարդել քանդել):
Օրինակ՝
hack անել կայքէջը = ավերել կայքէջը :
crack անել ծրագիրը = քանդել ծրագիրը
Ժողովուրդ ջան, իմ դիտարկումները ցույց են տալիս, որ hacker-ի համար արդեն լայնորեն օգտագործվում է «նենգորդ» բառը ու մեր մեջ ասած էնքան էլ վատ չի![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ինձ թվումա որ շատ մեծ տարբերություն կա hack և crack բառերի միջև։ hack բառը կարող է դրական իմաստ ունենալ։ Օրինակ MIT-ում հաք բառի տակ հասկանում են «խելամիտ կատակ»։ Օրինակ՝
http://hacks.mit.edu/Hacks/by_year/2...k/donot-11.jpg
այնպես որ պետք է երկու տերմին ունենալ, մեկը crack բառի համար, մեկն էլ hack բառի համար։
Ժողովուրդ ջան, ինչու՞ եք աջուձախ ընկել: Ախր բառն արդեն կա՝ հակեր: Կարո՞ղ եք գոնե մեկ համոզիչ բացատրություն գրել, թե ինչու պիտի այն անպայման թարգմանվի: Վա՞տ է, որ ավտոբուս եք ասում: Կամ՝ տանկ: Կամ, ասենք, ամբիոն:
Հ.Գ. Հուսով եմ՝ գոնե ինձ օտարամոլության մեջ չեք մեղադրի:
DIXIcarpe noctem
Ախր մի տեսակ լավ չի հնչում, է՜, «հա կեր»։ Իմպերատիվ էԿատակ, իհարկե, բայց էդ «նենգորդը» լիվ խորթ է հնչում։ Մենք դասախոս ունեինք, ասում էր «ծրագրորդ»։
Ծրագրորդ, վարորդ, գնորդ, բնորդ, նենգորդ...
Ինչո՞ւ, Հայկ ջան։ Դու «վերին արտում» ես բուսնե՞լ։Հ.Գ. Հուսով եմ՝ գոնե ինձ օտարամոլության մեջ չեք մեղադրի:
![]()
Չէ, Հայկօ ջան, ամոթ չի օտարածին ոչ հայահունչ բառերով աղավաղենք մեր չքնաղագեղ լեզուն?
Անպայման պետք ա արհեստական, անբարեհունչ, անտրամաբանական, անդուր բառեր հորինենք ու հետո էլ մի քանի տարի պայքարենք, որ դրանց գործածությունը մասսայական դարձնենք....
Լեզվի տեսչության աշխատողները երևի տեղյակ չեն, որ հայոց լեզվի լեքսիկական հարստության հիմքում ընկած են տարբեր ժամանակներում տարբեր լեզուներից արված փոխառությունները, որոնք ժամանակի ընթացքում այնպես են միաձուլվել հայկական ծագում ունեցող բառաշերտերի հետ ու "հայկական" դարձել, որ հիմա նույնիսկ դժվար է հավատալ, որ դրանք ոչ հայկական արմատներ են....
I may be paranoid but no android!
Չէ, բայց մինչև հիմա բոլոր գրառումներումս.
1. Աշխատել եմ ոչ մի սխալ չանել: Գրել եմ, և ոչ՝ «խոսացել»: Եվ, մեծ մասամբ, ստացվել է:
2. Համապատասխան և ոչ այնքան համապատասխան թեմաներում ատամներով պաշտպանել եմ Ոսկեղենիկը:
3. Այլ՝ ծանր դեպքեր:
Այսքանը հերիք է, որ հայերենի մասին այստեղ դատելու իրավունք ունենամ:
DIXIcarpe noctem
Լավ, պարոն մասնագետ, ես ուղղակի, կողքից ռեմարկ արեցի, թե չէ իմ՝ լեզվի մասին դատողություններն այս կոմպանիայում «սատանի մայլում քյանդրբազություն» են
Ձեր կարծիքը հարգված է և հարգվում է![]()
Հ.Գ. Ինչ–որ հարց ունեի ֆրանսերենից, հա ուզում էի քեզ հարցնել, բայց այնքան ձգձգեցի, որ մոռացա հարցսՈր հիշեմ, կարո՞ղ եմ հարցնել։
Հա, ժողովուրդ ջան, հլա մի հատ ինձ ասեք, ոնց կասեք creationist (креационист) հայերեն։ Մի տարբերակ ասեմ, Raedwulf–ը ջղայնանա՝ արարչագործական։
Ինչո՞ւ ստեղծել համացանց = համընդհանուր ցանց, երբ կա շատ ժողովուրդների կողմից սիրված-փայփայված ինտերնետը:
Չէ՞ որ մինչ այդ հայերենում չկար այդ բառը, բայց ինչքա՜ն գեղեցիկ բառ է և իմաստով ինչքա՜ն է համապատասխանում ինտերնետին:Գոնե ինձ համար:
Եթե 5-րդ դարի մեր հունասեր թարգմանիչները չհայացնեին հունարեն եզրերը, ապա այսօր չէինք ունենա ո՛չ երկրաչափություն, ո՛չ կենսաբանություն, ո՛չ կենդանաբանություն և այլն:
Եթե լեզուն ունի ներուժ՝ հայացնելու օտար եզրերը, ապա ինչո՞ւ չփորձել: Մի տասը տարի առաջ հայերենում շնորհանդես= պրեզենտացիա բառը ոչ ի գոյ: Այդ բառը մոգոնեցԿարեն Սիմոնյանը և այսօր այն ոչ մեկի լսողությունը չի սղոցում: Բայց դեռ կան մարդիկ, որ իրենց կյանքը ոչ մի կերպ չեն պատկերացնում առանց պՌՌՌեզենտացիայի...
Լեզվի մաքրամոլներն ու օտարամոլները նույն արտի ցորենն են: Պարզապես չպետք է ընկնել ծայրահեղությունների մեջ:
Հ.Գ.Հրաչյա Աճառյանը ցավով նշում է, որ հայերենում գույների անուներից միայն դեղինն է որ բնիկ հայերեն բառ է(ճշտեք, եթե սխալվում եմ), իսկ կարմիր, սև, կանաչ, կապույտ և այլն՝ ունեն օտար ծագում: Պատկերացնում եք, մենք այսօր չգիտենք, թե վաղնջական հայերը կարմիր գույնին ի՞նչ են ասել: Ահա թե ինչի կարող է հասցնել անվերապահ օտարամոլությունը:
SAS Է որ հիմա «կարմիր» ենք ասում և ոչ, օրինակ, «զմնջլակ», ինչ-որ բա՞ն է փոխվում: Դրանից «կարմիր»-ը դառնում է պակա՞ս հայերեն բառ: Իհա՛րկե ոչ:
DIXIcarpe noctem
Ես քո կողմից եմ ոչ միայն այն պատճառով որ բառը կա և օգտագործվում է և թարգմա նելու կարիք չունի , այլ այն պատճառով որ ան այնքան հայերեն է որ անհեթեթ է հայերենից հայերեն թարգմանել:
Գերմաներենում և անգլերենում «հաք» նշանակում է մտնել,կախվել,կոտրել:
Զգուշացնում եմմինչև հարձակվելը ստուգեք Ձեր համապատասխան գիտելիքները
![]()
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ