Համամի՞տ եք ժողովրդական այն ասացվածքի հետ, թե տղաներն ավելի շատ մոր հետ են կապված, իսկ աղջիկները` հոր: Իսկ գուցե հավասարապե՞ս…
Համամի՞տ եք ժողովրդական այն ասացվածքի հետ, թե տղաներն ավելի շատ մոր հետ են կապված, իսկ աղջիկները` հոր: Իսկ գուցե հավասարապե՞ս…
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.05.2007, 18:59:
Մոդերատորական։ Թեմայի հարցը հեղինակի կողմից վերաձևակերպվել է, ինչի հետևանքով դրան հաջորդող գրառումներն արդեն չէին համապատասխանում տվյալ թեմային, հետևաբար ջնջվել են։ Նշված գրառումների հեղինակներից ներողություն ենք խնդրում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
մամային ել եմ շատ սիրում, պապային ել, բայց ավելի շատ կապվաց եմ մորքուրիս հետ.
Չգիտեմ, միգուցե շատերը տարօրինակ համարեն, բայց ես ոչ ոքի հետ էլ կապված չեմ… Միգուցե դա նրանից ա, որ փոքրուց սովոր էի մեկ ծնողներիս մոտ Ռուսաստանում ապրել, մեկ տատիկ-պապիկի հետ` Հայաստանում…
Չգիտեմ… Շատերը զարմացած հարցնում են. «ո՞նց ես կարում առանց մամայի մնալ էսքան երկար»: Եսի՞մ, կարում եմ էլի, որտև կապվածություն չկա, ու ընդհանրապես ձգտում եմ ոչ մեկի հետ չկապվել, կապվածությունը համարում եմ հիվանդություն: Չէ՛, դա չի նշանակում, որ մորս հետ չեմ կիսվում, լավ էլ կիսվում եմ, իմ մայրն իմ ընկերուհին ա, ուղղակի կապված չեմ և վե՛րջ:
Ինչ վերաբերվում ա հորս, ապա կարող եմ միայն ասել, որ իրեն օտար մարդ եմ համարում…
ես...
երկուսի հետ էլ կապված եմ... շատ-շատ...
իրանցից լավ ինձ ոչ ոք չի հասկանում...
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Աղջիկների համար չգիտեմ,բայց մեկը ես մորս հետ ավելի էմ կապված,բայց հնարավոր է`դա նրանից է,որ մորս ավելի շատ եմ տեսնում օրվա ընթհացքում,քան հորս
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Երկուսի հետ էլ կապված եմ,բայց ավելի շատ կիսվում/խոսում/ եմ պապայի հետ![]()
Երկուսի հետ էլ կապված եմ: Բայց էլի նույն պատճառով, որ մորս ավելի շատ եմ տեսնում ավելի շատ եմ կապված:
ես անկապ եմ![]()
Ամենաշատը մորաքրոջս եմ կապված, գուցե լինեն հարցեր, որ մայրիկիս չասեմ, բայց մորքուրիս կասեմ, նրա հետ զրուցելը շատ հաճելի է ինձ համար........
համամիտ չեմմարդուց ա գալիս...
կան հարցեր, որոնք քննարկում եմ հայրիկիս հետ, կան հարցեր, որ մայրիկիս. այսինքն ըստ իս մամաին չես գնա ասես` մամ ջան ես բոլտը ոնց ձգեմ, նավը թիավարելուց մինչև վերջ ա պետկ բարձրացնել թիակները թե չէ, ես լամպուշկեն ( լամպուշկեն) 60 ա տե չէ.
պապային ել չես գնա ասես` պապ գիտես ընկերոջս հետ կռվել եմշատ ուղղակի մի հասկացեք, օրինակները պարզա որ հնարաոր է անտեղի են ուղղակի ըստ իս սխալ ե կոնկրետ մեկին կապվաց լինելը
qui sine peccato est?
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Չգիտեմ… Քանի որ ես հորիցս հեռու եմ մեծացել, մորս հետ ավելի կապված եմ եղել: Հետո եկավ մի շրջան, որ չափից դուրս անկախ էի դարձել, հետո նորից հորս հետ կապվեցի: Բայց վերջերս հորս հետ ավելի շատ շփվելու ցանկություն եմ ունենում: Ու գիտե՞ք՝ ինչու այդքան չեմ շփվում… Ամաչում եմ նրան ասել այդ մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ