Համամի՞տ եք ժողովրդական այն ասացվածքի հետ, թե տղաներն ավելի շատ մոր հետ են կապված, իսկ աղջիկները` հոր: Իսկ գուցե հավասարապե՞ս…
Համամի՞տ եք ժողովրդական այն ասացվածքի հետ, թե տղաներն ավելի շատ մոր հետ են կապված, իսկ աղջիկները` հոր: Իսկ գուցե հավասարապե՞ս…
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.05.2007, 18:59:
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
մամային ել եմ շատ սիրում, պապային ել, բայց ավելի շատ կապվաց եմ մորքուրիս հետ.
Չգիտեմ, միգուցե շատերը տարօրինակ համարեն, բայց ես ոչ ոքի հետ էլ կապված չեմ… Միգուցե դա նրանից ա, որ փոքրուց սովոր էի մեկ ծնողներիս մոտ Ռուսաստանում ապրել, մեկ տատիկ-պապիկի հետ` Հայաստանում…
Չգիտեմ… Շատերը զարմացած հարցնում են. «ո՞նց ես կարում առանց մամայի մնալ էսքան երկար»: Եսի՞մ, կարում եմ էլի, որտև կապվածություն չկա, ու ընդհանրապես ձգտում եմ ոչ մեկի հետ չկապվել, կապվածությունը համարում եմ հիվանդություն: Չէ՛, դա չի նշանակում, որ մորս հետ չեմ կիսվում, լավ էլ կիսվում եմ, իմ մայրն իմ ընկերուհին ա, ուղղակի կապված չեմ և վե՛րջ:
Ինչ վերաբերվում ա հորս, ապա կարող եմ միայն ասել, որ իրեն օտար մարդ եմ համարում…
ես...
երկուսի հետ էլ կապված եմ... շատ-շատ...
իրանցից լավ ինձ ոչ ոք չի հասկանում...
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Աղջիկների համար չգիտեմ,բայց մեկը ես մորս հետ ավելի էմ կապված,բայց հնարավոր է`դա նրանից է,որ մորս ավելի շատ եմ տեսնում օրվա ընթհացքում,քան հորս
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Երկուսի հետ էլ կապված եմ,բայց ավելի շատ կիսվում/խոսում/ եմ պապայի հետ![]()
Երկուսի հետ էլ կապված եմ: Բայց էլի նույն պատճառով, որ մորս ավելի շատ եմ տեսնում ավելի շատ եմ կապված:
ես անկապ եմ![]()
Օրինակ ես ավելի շատ մայրիկիս հետ եմ կապված,առաջին մարդը,ում հետ կիսվում եմ ցանկացած թեմայով մայրս է:Ու դա հենց նրանից է կախված:Չեմ կարող պատկերացնել,որ աղջիկն ավելի շատ հոր հետ կապված լինի,դա նրա համար ավելի դժվար կլինի,ամեն ինչ չի,որ կարող ես պապային ասել:
Մոդերատորական։ Թեմայի հարցը հեղինակի կողմից վերաձևակերպվել է, ինչի հետևանքով դրան հաջորդող գրառումներն արդեն չէին համապատասխանում տվյալ թեմային, հետևաբար ջնջվել են։ Նշված գրառումների հեղինակներից ներողություն ենք խնդրում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ