Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Ա. Արզումանյանի ձերբակալումը ձգուշացում է՝ ուղղված մյուս ընդդիմադիրներին, մասնավորապես՝ "Իմփիչմենտին"։ Զգուշացման իմաստն այն է, որ իշխանությունները հեշտությամբ կարող են պարզել այդ դաշինքի ֆինանսական աղբյուրները, իսկ Հայաստանում խոշոր ֆինանսները մաքուր լինել չեն կարող, հետևաբար իշխանությունները նույն հեշտությամբ կարող են ձերբակալել ցանկացած ընդդիմադրի՝ նրան ներկայացնելով միանգամայն ապացուցելի մեղադրանքներ։
Ես էնքան էլ համաձայն չեմ: Սա ավելի շուտ հաշվեհարդար է հենց Ա. Արզումանյանի դեմ նրա վերջին տարիների ռադիկալ պահվածքի համար: Իշխանությունները շտապելու տեղ չունեին, եվ օգտագործեցին հարմար առիթը ու նախընտրական թոհուբոհը: