User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ակցիան պոպուլիստական է թե ոչ

Քվեարկողներ
3. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Նախընտրական պոպուլիստական ակցիա

    1 33.33%
  • Հիմնավորված նախաձեռնություն

    2 66.67%
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 24 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Ում է վառում Դաշնակցությունը

  1. #16
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կուսակցություններ...

    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Սփյուռքի մեծ մասը Հայաստանի բոլոր խնդիրները շատ լավ գիտի ու շատ է ոգնում:Պարզապես այդ ոգնությունը հասնում է տեղ ու տեղի գողերը այդ փողերը ուտում են,,,

    Իսկ Սփյուռքի մյուս մասը շատ "հարիֆ" է,նրանց մեջ շատ կարոտ կա կորուսյալ հայրենիքի համար:Սրանք էլ են շատ փող ուղարկում բայց էլի տեղ չի հասնում:Համ էլ շատ հայաստանցիներ դրսից հայ են տեսնում ու արդեն մտածում են որ հարուստ է ու պետք է խաբել նրան,,,

    Եթե Սփյուռքի իրավաբանները գաին Հայասատան և ուզենաին մի բան փոխել երկրում ,նրանց գլուխը 2 որում կուտեին:Երաժիշտներս չենք գալիս Հայաստան որովհետեվ Հայաստանում արվեստի ժողովուրդը տաքսի է քշում ու շան տեղ չեն դնում:Ու եթե մեր ազգին ավելի շատ դրսից ենք ոգնում,ուրիշ ելք չկա:Կամ որ ամսեկան մեր բարեկամներին փող ենք ուղարկում,կարծու՞մ ես պետությունը չի օգտվում դրանից:Թող չուտեն ու թող ժողովրդի վրա ծախսեն:
    Հարգելի Chico_Madrid, ինքներդ էլ տեսնում եք, որ Հայաստանի գլխավոր խնդիրը փողը չի։ Ինչքան էլ սփյուռքահայերը փող ուղարկեն, միևնույն է դրանք հիմնականում միայն մի քանի ավազակի գրպանն է գնում։ Հայաստանը կյանքի յուրաքանչյուր ոլորտում բարձրակարգ ու ազնիվ մասնագետների, կեղծիքի դեմ պայքարող համարձակ մարդկանց կարիք ունի։
    Իսկ դուք ասում եք, թե սփյուռքահայ իրավաբանները հայերի պատիվն արտասահմանում բարձր են պահում ու որ գան Հայաստան, նրանց գլուխը կուտեն։ Բա էլ ո՞վ պիտի պայքարի Հայաստանում։ Թե՞ արդեն իմաստ չունի պայքարելը։ Այդ դեպքում էլ ի՞նչ հայի պատվի մասին է խոսքը։
    Դե ուրեմն գոնե այդքան վերամբարձ ձևով մի ասեք էլի, թե.
    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն ինչ որ դաշնակ,հնչակ ու ռամգավարներն են անում Հայաստանից դուրս Հայաստանի համար,Հայաստանում ոչ ոք չի անում:
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 10.05.2007, 16:58:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կուսակցություններ...

    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հայաստացիների մէծ խնդիրը դա է, լավ չգիտեք ու ոչ էլ գնահատում եք այն ինչ որ անում է Սփյուռքը Հայաստանի համար:
    Իսկ ինչու՞՛ չգիտենք: Ի՞նչն է պատճառը : Եթե պատճառ չկա, ապա խնդրեմ -լուսաորեք անգետներիս : Իսկ եթե պատճառ կա, ապա գոնե էտ պատճառը ասեք, թէ ինչու՞ չեք ներկայացնում ձեր արածը: Գաղտիք է՞ :
    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական դիասպորան աշխարհում ամենահզորներից է, ու հենց հիմա փողի խնդիրներ ունենալով շատ լավ վիճակում է: Հայերի նոր սերունդը Ֆրանսիայում ու Արգենտինայում շատ մեծ պատրաստվածութուն ունի (իրավաբաններ, բժիշկներ, ճարտարապետներ, երաժիշտներ): Ամեն տեղ հայ ազգի անունը շատ լավ են պահում:
    Ապրեք : Բայց հիմա ՀՀ -ն էն վիճակում է, որ դա առաջնային չեն ՀՀ-ի համար :
    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ինչ գիտեմ, Նորվեգիան չեկավ Արցախը ազատագրելու 15 տարի առաջ:
    Մենակ էտ էր մնացել...
    Ու նորվեգիացիները ակումբներում չեն մարզվում որ պատրաստ լինեն Հայաստանը պաշտպանելու համար:
    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզապես ձեզ 2 կիլո կաթ ու կարկանդակ են բաժանում արդեն գիտեք մեզ փրկեցին:
    Ստեղ էլ ես եմ պարտավոր ասել
    -Եթե տեղյակ չես, ապա մի խոսի
    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում դաշնակները... ուժեղ չեն:
    Դաշնակները Հայաստանում չունեն ոչ մի հասարակական պահանջ: Դրա համար էլ մի օր ֆեոդալ են, մյուս օրը դեմոկրատ:
    Սփյուռքում երևի ունեն հասարակական պահանջ: Կերուխումների ժամանակ կատարվող դրամահավաքները անշուշտ դա են վկայում:

  3. #18
    Հայուհի _Cexakron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կուսակցություններ...

    Իսկ դաշնակցության մասով կարաս օրինակ բերես: Որ մի նախարարի տղանա կուսակցությունում կամ պետական համակարգում բարձր պաշտոն զբաղացնում?
    [/QUOTE]
    Այ էդ մեկը չեղավ: օրինակներ շատ կան, բացի այդ դաշնակցությունը մի տեսակ կարծես ժառանգական կուսակցություն լինի...
    Հայ Կանանց ենք պարտական, թե որ հայ ենք մնացել...

  4. #19
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Հասցե
    Մադրիդ
    Տարիք
    39
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    Ո՞նց եք ուզում որ երկիրը լավանա եթե 3 կիլո կարտոֆիլի,2 շիշ ողիի ու 4000 դրամի համար շատերը իրենց ձայնն են տալիս գողերին:Շատերը իրենց ստամոքսի մասին են մտածում ու մոռանում իրենց երեխաների ապագան:

    Ու դրա համար դրսի հայերն ե՞նք մեղավոր:Գոնե մենք զրոից սկսում ենք ու շատ մեծ բաների տեր ենք դառնում հետո էլ Հայաստան փող ենք ուղարկում:Բա այդ ժողովուրդը որ մնում է 4000 դրամով վաճառում իր ձայնը,դրանք ի՞նչ են անում երկրի համար:

    Օրինակ,ես ջութակահար եմ ու Իսպանիայում լավ նվագելու համար ինձ ամսեկան 2500€ են վճարում:Կամ կոնկուրս հաղթելու համար 12000€:Եթե Հայաստանում մնացած լինեի հիմա արդեն շուկայում կանաչի էի վաճառելու կամ էլ տաքսու վարորդ:
    Եթե կարող եմ դուրսը շատ լավ երաժիշտ դառնամ ու մեր արվեստը բարձր պահեմ,մնամ Հայաստանում ի՞նչ անեմ:Նստե՞մ տանը ու ինքս ինձ սուտ հույսեր տամ:Ամեն տարի ինքնասպանությունները շատանում են Հայաստանում,նույն ձեվի ամունալուծությունները:Դա ի՞նչից է:
    Նրանից է որ խեղճ ժողովուրդը սովորի,չսովորի արդեն գիտի որ թշվառությունն է սպասում իրեն:Որ նույնիսկ նոռմալ ընտանիք չեն կարող կազմել ու պահել:Որովհետեվ երկիրը 3 հոգու ձեռքում է ու միայն ուտում են և ուտում:Մեկը մյուսի հետեվից:

    Ու եթե երիտասարդները չենք մնում դա նրանից է որ ամենալավ մասնագետները գնացել են Հայաստանից որովհետեվ Հայաստանում ավելի շատ թուրք-մոնղոլ ու պարսկական մուղամ են լսում քան Արամ Խաչատրյան կամ Կոմիտաս:

  5. #20
    Սկսնակ անդամ Amarasos-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2007
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    ՀՅԴ-FOREVER....հասկացա՞ք

    Մոդերատորական: Կարդա ակումբի կանոնադրությունը, մասնավորապես` 2.1.1. կետը, ըստ որի ակումբում արգելվում են այնպիսի գրառումները, որոնք արտահայտում են արհամարհական վերաբերմունք ակումբի մյուս անդամների նկատմամբ, և խուսափիր այդպիսի գրառումների կատարելուց: Տեսակետներդ ներկայացրու` մնալով կոռեկտության, ուրիշների կարծիքը հարգելու սկզբունքի շրջանակներում:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 23.05.2007, 10:29:

  6. #21
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    Մեջբերում Amarasos-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՅԴ-FOREVER....հասկացա՞ք
    Մի հատ մարդավարի բացատրի, ի՞նչ կար քո ասածի մեջ հասկանալու: Կամ ասենք կարմիր կատաղած գլուխը ինչու՞ ես դրել, սպառնալիքնե՞ր ես ուզում ուղղես:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 23.05.2007, 10:31:

  7. #22
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    Մոդերատորական: Խուսափեք այնպիսի գրառումներ կատարելուց, որտեղ նշվում է միայն որևէ հղում` առանց հավելյալ տեղեկատվության, որպեսզի հաջորդ գրառում անողի, ինչպես նաև այդ գրառումները դիտողի համար պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը: Ահա այն հոդվածը, որի միայն հղումն էր նշված այս գրառման մեջ:

    ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶՈՎ

    ՌՈՒՍՆԵՐԸ "ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ" ՉՈՒՆԵԻՆ

    Մայիսի 17-ին խոշորագույն պատմական իրադարձություն տեղի ունեցավ Ռուսաստանում: Այդ օրը Մոսկվայի Ամենափրկիչ մայր տաճարում ստորագրվեց Ռուսաց ուղղափառ եկեղեցու եւ արտասահմանում ռուսաց ուղղափառ եկեղեցու միավորման հռչակագիրը: Այսպիսով, 80-ամյա պառակտումից հետո Ռուսաց ուղղափառ եկեղեցին վերստին միասնական է:

    Հիշեցնենք, որ ռուսական եկեղեցին պառակտվել էր 1917թ. բոլշեւիկյան հեղափոխությունից եւ դրան հաջորդած քաղաքացիական պատերազմից հետո, երբ կոմունիստների իշխանությունը չընդունած հարյուր հազարավոր ռուսներ` լքելով հայրենիքը, Տիխոն Պատրիարքի հրամանագրով 1992թ. Սերբիայում ստեղծեցին Արտասահմանում ռուսաց ուղղափառ եկեղեցին, որի նստավայրը հետագայում տեղափոխվեց Նյու Յորք:

    Ռուսաց եկեղեցու երկու հատվածների միավորումը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Ժամանակ էր պետք, որպեսզի փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծվեր, երկարատեւ բանակցություններ լինեին, կամք եւ համարձակություն դրսեւորվեին: Միայն այդ ամենի շնորհիվ կարելի էր նման արդյունքի հասնել: Եվ սա այն դեպքում, երբ այսօր Ռուսաստանի նկատմամբ միջազգային հանրության կողմից բացասական վերաբերմունք կա, երբ Ռուսաստանը իր քաղաքականությամբ գնալով ավելի է հիշեցնում խորհրդային տարիները: Բայց նույնիսկ դա խոչընդոտ չեղավ:

    Այս ամենը մենք բարի նախանձով ենք նշում, որովհետեւ այն, ինչ հաջողվեց ռուս ժողովրդին, առայժմ հասանելի չէ հայերիս: Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է պառակտված մնալ եւ հույսի նշույլ անգամ չկա, թե երբ մեզ կհաջողվի կրկնել ռուսների հաջողությունը:

    Ընդ որում, հետաքրքիր է, որ եւ մեր, ե°ւ ռուսաց եկեղեցու պառակտումը մեծ հաշվով նույն հիմքերն ունի: Հայաստանի խորհրդայնացումից հետո, երբ Հայ Առաքելական եկեղեցին ընկավ ԽՍՀՄ իշխանությունների լծի տակ, եւ ծանրագույն, ողբերգական ժամանակներ էր ապրում, խորհրդային իշխանությունների նկատմամբ ատելությամբ լցված Հայ հեղափոխական դաշնակցությունը (իհարկե, ոչ առանց մի շարք գերտերությունների հավանության) իրականացրեց հայ ժողովրդի պատմության մեջ ամենաստոր, ամենախայտառակ եւ ամոթալի հանցագործություններից մեկը` Հայ Առաքելական եկեղեցու պառակտումը, որի արդյունքը Անթիլիասի եկեղեցու հիմնադրումն էր: Քիչ է ասել, որ իր 1600-ամյա պատմության ընթացքում հայ եկեղեցին առաջին անգամ պառակտվեց: Պառակտվեց նաեւ հայությունը: Հայությունը բաժանվեց յուրայինների եւ ոչ յուրայինների: Բնական է, որ այս ամենը հետագայում բացասական հետեւանքներ ունեցավ: Հետեւանքներ, որոնց ազդեցությունն առ այսօր զգացվում է:

    Բայց եթե Դաշնակցության պարագլուխները հայտարարում էին, թե Անթիլիասի հիմնադրմամբ ընդամենը կանխվեց ԽՍՀՄ-ի քաղաքականությունը` Հայ Առաքելական եկեղեցուն իր ազդեցության տակ պահելը եւ դրա շնորհիվ նաեւ Սփյուռքին սեփական շահերին ծառայեցնելը, ապա պետք է, որ խորհրդային կայսրության փլուզումից հետո սկսվեր հայ եկեղեցու երկու հատվածների միավորման գործընթացը: Բայց դա տեղի չունեցավ: Ճիշտ է, եկեղեցիների երկու հատվածների միավորման նպատակով 1995թ. լրջագույն քայլ կատարեց ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի աջակցությամբ Վազգեն I-ի մահից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս դարձավ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին I-ը, սակայն դա էլ ցանկալի արդյունքի չբերեց: Եվ չի բերելու: Քանզի կա Դաշնակցությունը: Այո, այն Դաշնակցությունը, որն այսօր ունի իշխանություն: Որը իրեն շատ ազգային է համարում: Ֆիդայական երգեր է երգում, թուրքերին է հայհոյում, ծովից ծով է երազում, ազգի միասնականությունից է բարբաջում, երկքաղաքացիություն է պահանջում, ազգային տարազներով լի կլիպներ է թողարկում:

    Ահա այդ նույն Դաշնակցությունը` խիստ տագնապած այն փաստից, որ Գարեգին I-ի Էջմիածին գալով կարող է հայ եկեղեցու երկու հատվածների միավորման վտանգ առաջանալ, 1995թ. նոյեմբերին կայացած ՀՅԴ 26-րդ Ընդհանուր ժողովում հայ եկեղեցու թեմային անդրադառնալով, խիստ գաղտնի մի որոշում էր կայացրել: Մեջբերենք. "Սատարել Էջմիածնի Կաթողիկոսությանը, բայց պաշտպանել Անթիլիասի Կաթողիկոսության անկախությունը եւ խիստ վերապահությամբ մոտենալ թեմերի միացման գործին: Ամեն կերպ դեմ լինել եկեղեցիների միացման կամ թեմերի վերաբաշխման հարցին": Կարծում ենք, որեւէ մեկնաբանություն այստեղ անիմաստ է:

    Հիմա Դաշնակցության հայաստանյան հատվածը խորհրդարանական ընտրություններից հետո նորից ստացավ իրեն այդքան հաճելի պատգամավորական մանդատներ: Դա նշանակում է, որ մենք ժամանակ առ ժամանակ խորհրդարանի դահլիճից կլսենք վեհ, խրոխտ ազգային-ազատագրական ճառեր, հայության միավորմանն ուղղված կոչեր, ապազգային տարրերին արմատախիլ անելու ծրագրեր եւ այլն: Բայց, պատմությունը իրականում ճշգրիտ գիտություն է, իսկ փաստերը` ամենախոսուն:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    http://www.chi.am/news/070519/07051911.htm
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 23.05.2007, 14:52:

  8. #23
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    Ասենք, թե միացան ետ ինչա տալու, բացի մեր բիզնեսմեն-կաթողիկոսի եկամուտների ավելացումից:
    Նենց մի պաթոսով գրումա, կարծես, թե Հայաստանի բախտը թեմերի միավորումիցա կախված:
    էս պահին Էտ 6-րդական հարցա:

  9. #24
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    Թուրքիայի դրոշները:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •