User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ակցիան պոպուլիստական է թե ոչ

Քվեարկողներ
3. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Նախընտրական պոպուլիստական ակցիա

    1 33.33%
  • Հիմնավորված նախաձեռնություն

    2 66.67%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Ում է վառում Դաշնակցությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ՆՎԻՐՅԱԼ Apostle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ում է վառում Դաշնակցությունը

    Ֆորումի անդամների կարծիքը

    Մոդերատորական։ Գրառումը խմբագրված է։ Կարդա ակումբի կանոնադրության 2.2.1 կետը։ Ակումբում արգելված են միայն մեծատառերով գրառումները։
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 08.05.2007, 21:13:
    Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
    Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    Ինքն իրեն, ՀՀԿ-ին, Քոչարյանին....

  3. #3
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    դաշնակները արդեն իսկապես իրանց ձեռ են առնում:
    իշխանություն ըլլալով ընդդիմություն են խաղում

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    Բաց նամակ իմ «հին ընկերոջը»

    11:12 Yerevan | 7:12 GMT | Tuesday 8 May 2007
    Գագիկ Աբգարյան

    Երկար ժամանակ մտածում էի գրեմ ձեզ այս նամակը, թե չէ: Երկընտրանքիս պատճառը մեկն է` խոսում, կիսվում, բացատրվում են նրա հետ, ում չեն ուզում կորցնել, իսկ չեն ուզում կորցնել նրան` ում հետ դեռ ինչ-ինչ հույսեր են կապում:

    Իսկ եթե չգրեմ, կստացվի, որ վերջնական խաչ եմ քաշում մեր մանկական ու պատանեկան հուշերի վրա, քո վրա` առանց քեզ համար հասկանալի պատճառների: Ուստի որոշեցի գրել: Սիրում եմ, երբ ամեն ինչ մարդավարի է արվում, առավել եւս` տղամարդավարի: Եթե իմ խոսքից կվիրավորվես, կնեղանաս, կորոշես, որ հետագայում փոխադարձաբար անտարբեր ենք լինելու` դու իմ ճակատագրի նկատմամբ, ես՝ քո, թող այդպես լինի: Որտեղ բարակ է, թող կտրվի:

    Մեր պատանեկության օրերին, հիշու՞մ ես, երբ ամեն ինչ խորհրդային պատմագիտության շղարշով էր պատված, բոլոր լավ բան անողները դաշնակներ էին: Դաշնակ էին բոլոր հերոսները, նույնիսկ Վարդան Մամիկոնյանը, Դավիթ Բեկը, Խորենացին: Գարիբալդին էլ էր դաշնակ: Հետո, երբ հասունացանք, ես ապրում էի իմ կյանքով, դու` քո, բայց մենք էլի միասին էինք ու մի տեւական ժամանակ մենք մի մարմին էինք, մի հոգի: Հետո քեզ ձերբակալեցին: Քո «հին ընկերները» ոտքի ելան: Անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծեցին քեզ ձերբակալողների նկատմամբ: Չէին հավատում քո հասցեին ասված ոչ մի վատ խոսքի: Ի վերջո, քո «ընկերները» հաղթեցին: Քեզ ձերբակալողները հրաժարական տվեցին, ու դու հայտնվեցիր ազատության մեջ, որ... ձերբակալես քո «Հին ընկերներին»: Դա սկսվեց այն օրը, երբ, հիշու՞մ ես, «Պապլավոկի» զուգարանում ծեծելով սպանեցին մեր ընկերներից մեկին: Մենք երեքով ` ես, դու, նա, մի շապիկի մեջ էինք մեծացել: Քո «Հին ընկերները» ոռնացին ցավից, բոլորը սպասում էին, որ դու ոտքի կկանգնես ու կառաջնորդես նրանց, բայց գերադասեցիր առեւտուր անել` լռության դիմաց, իշխանական աթոռներ պահանջեցիր ընկերոջդ սպանողից, իսկ վերջում նրա քաղաքական հենարանը դարձար: Դու, որ այդքան սիրում ես աշխարհով մեկ գոռալ ցեղասպանության մասին, գոնե հաշվե՞լ ես, թե 97-ից հետո, երբ քո նոր ընկերներիդ հետ եկար իշխանության, «Հին ընկերներիցդ» քանի-քանիսը փախան Հայաստանից: Մոտավոր հաշվարկով մոտ մեկ միլիոն մարդ` մի քիչ ավել, մի քիչ պակաս: Նրանց կեսը հիմա արդեն սպիտակ ցեղասպանության զոհ է դարձել: Ու դեռ փախնում են: Փախնում են ամենաշատը քեզանից, որովհետեւ «Հին ընկերը» դու ես ու ամենամեծ աջակցությունը նրանք քեզանից էին սպասում, որ չստացան: Ոչ միայն չստացան: Դու ապրիլի 13-ին նրանց ծեծողների առաջին շարքերում էիր: Իշխանությունը կորցնելու պահից արնակալած աչքերդ նույնիսկ չնկատեցին, որ իմ ու հորս կողքին կանգնած էին քո հայրն ու քո քույրը: Քո ուղարկած ենիչերիներից մեկը բռնեց քրոջդ մազերից ու քարշ տալով տարավ: Երբ աղջիկը ցավից ճչաց ու սկսեց դիմադրել, պաշտպանդ (ենիչերին) ոտքով հարվածեց նրա այն տեղին, որը պետք է քո համար գոնե սրբության սրբոց լիներ, բայց ցավի քո միակ սրբությունը այսօր այն շենքն է (Բաղրամյանի վրա), որտեղ նստած ես: Չգիտեմ շարունակե՞մ, արդյոք, պատմել, թե ինչպես արնահոսող քրոջդ անօգնական գցեցին մի ծառի տակ, թե ինչպես աքացի տվող ասկյարի ձեռքը բռնել շտապող հորդ գլխին հարվածեցին դուբինկայով: Կարող եմ պատմել ամենայն մանրամասնությամբ, եթե քեզ հետաքրքիր է, միայն ուզում եմ հիշեցնել, թե ինչ էին ուզում նրանք` ընդամենը արդար ընտրություններ, ինչի մասին հիմա գոռում ես դու: Ասե՞մ, թե ինչու՞ ես գոռում: Վախից: Վախենում ես, որ «նկարելուց» հանկարծ «կադրում» կիսատ չերեւաս: Այսինքն` տոկոսներդ տեղը լինեն: Պահանջելու «բարոյական» իրավունքը «ազնվորեն» վաստակել ես` այս տարիներին նրանց հետ հավասար կիսելով ժողովրդի թուք ու մուրը:

    Անկեղծ ասեմ` քեզ հետ կիսվելու դեռ շատ բան ունեմ (հոգիս դատարկելու իմաստով եմ ասում. իմ կիսվելը չհամեմատես նոր ընկերներիդ «կիսվելու» հետ: Նրանք ձեզ հետ ուրիշ բան են կիսում): Կուզենայի պատմել ինչքան հիացած եմ կոռուպցիայի դեմ քո «պայքարի» վճռականությամբ, տնտեսության մեջ ստվերը «վերացնելու» անսասան քո կամքով (հավանաբար դրա համար են հանրապետություն բանան ներկրելու մոնոպոլ իրավունքը տվել ձեզ), աշխատավոր մարդուն շահագործողի խրտվիլակը վառելու (խրտվիլակները խրտվիլակ վառեցին, միայն թե վառվող խրտվիլակը չհասկացավ, թե ինչու՞ հենց իրեն վառեցին) աշխարհում չտեսնված համարձակությամբ եւ էլի շատ ու շատ բաներով: Ուղղակի նամակի համար շատ երկար կլինի:

    Հուսով եմ, որ մի օր կհանդիպենք ու կզրուցենք, իսկ մինչ այդ քո «Հին ընկերներին» ցանկանում եմ շուտափույթ ազատագրում քո ու քո նոր ախպերության «ընկերական» լծից:

    http://www.zhamanak.com/article/6153/

  5. #5
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    դաշնակները արդեն իսկապես իրանց ձեռ են առնում:
    իշխանություն ըլլալով ընդդիմություն են խաղում
    չգիտեյ, որ դաշնակցությունը իշխանություննա, ետ ինչոր ձև կարաս ապացուցես կամ բացատրես, կամ ինչոր մի փաստարկ՞

  6. #6
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    չգիտեյ, որ դաշնակցությունը իշխանություննա, ետ ինչոր ձև կարաս ապացուցես կամ բացատրես, կամ ինչոր մի փաստարկ՞
    Դաշնակցությունը մաս է կազմում Կառավարության, դա նշանակում է, որ նա իշխանություն է, և սա որևէ լրացուցիչ ապացույցների կամ օրիգինալ հետևությունների կարիք չունի։ Սա փաստ է։ Այլ խնդիր է, որ կարելի է քննարկել Դաշնակցության մասնակցության չափը Կառավարությունում, սակայն դա քննարկելով՝ չպետք է մոռանալ, որ քաղաքականության մեջ որևէ գործընթացի և հատկապես՝ Կառավարության ձևավորմանը դու կարող ես մասնակցել մասնակիորեն, սական քո պատասխանատվությունը ամբողջական է, քանի որ դու համագործակցում ես այն ուժերի հետ, որոնք կրում են պատասխանատվության մյուս մասը։ Այնպես որ՝ Դաշնակցության մասնակի մասնակցությունը նրան չի փրկում այն պատասխանատվությունից, որը նա պարտավոր է կրել՝ վերջին ինը տարիներում Հայաստանում տեղի ունեցած բոլոր պրոցեսների համար՝ մյուս իշխանական կուսակցությունների հետ նույն շարքում՝ անկախ իր հնությունից ու ժողովրդի հետ, ինչպես նրա քարոզիչներն են պնդում, խիստ ընկերական կապերից։

  7. #7
    ՆՎԻՐՅԱԼ Apostle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    չգիտեյ, որ դաշնակցությունը իշխանություննա, ետ ինչոր ձև կարաս ապացուցես կամ բացատրես, կամ ինչոր մի փաստարկ՞
    Լևոն Մկրտչյան - Կրթության և Գիտության հարգելի նախարար

    Աղվան Վարդանյան-Սոցապ հարգելի նախարար

    Դավիթ Լոքյան- Գյուղ. հարգելի նախարար

    եթե հերիք չի շարունակությունը ինքդ գուշակի
    Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
    Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •