User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ակցիան պոպուլիստական է թե ոչ

Քվեարկողներ
3. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Նախընտրական պոպուլիստական ակցիա

    1 33.33%
  • Հիմնավորված նախաձեռնություն

    2 66.67%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Ում է վառում Դաշնակցությունը

  1. #1
    ՆՎԻՐՅԱԼ Apostle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ում է վառում Դաշնակցությունը

    Ֆորումի անդամների կարծիքը

    Մոդերատորական։ Գրառումը խմբագրված է։ Կարդա ակումբի կանոնադրության 2.2.1 կետը։ Ակումբում արգելված են միայն մեծատառերով գրառումները։
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 08.05.2007, 21:13:
    Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
    Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    Ինքն իրեն, ՀՀԿ-ին, Քոչարյանին....

  3. #3
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    դաշնակները արդեն իսկապես իրանց ձեռ են առնում:
    իշխանություն ըլլալով ընդդիմություն են խաղում

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    Բաց նամակ իմ «հին ընկերոջը»

    11:12 Yerevan | 7:12 GMT | Tuesday 8 May 2007
    Գագիկ Աբգարյան

    Երկար ժամանակ մտածում էի գրեմ ձեզ այս նամակը, թե չէ: Երկընտրանքիս պատճառը մեկն է` խոսում, կիսվում, բացատրվում են նրա հետ, ում չեն ուզում կորցնել, իսկ չեն ուզում կորցնել նրան` ում հետ դեռ ինչ-ինչ հույսեր են կապում:

    Իսկ եթե չգրեմ, կստացվի, որ վերջնական խաչ եմ քաշում մեր մանկական ու պատանեկան հուշերի վրա, քո վրա` առանց քեզ համար հասկանալի պատճառների: Ուստի որոշեցի գրել: Սիրում եմ, երբ ամեն ինչ մարդավարի է արվում, առավել եւս` տղամարդավարի: Եթե իմ խոսքից կվիրավորվես, կնեղանաս, կորոշես, որ հետագայում փոխադարձաբար անտարբեր ենք լինելու` դու իմ ճակատագրի նկատմամբ, ես՝ քո, թող այդպես լինի: Որտեղ բարակ է, թող կտրվի:

    Մեր պատանեկության օրերին, հիշու՞մ ես, երբ ամեն ինչ խորհրդային պատմագիտության շղարշով էր պատված, բոլոր լավ բան անողները դաշնակներ էին: Դաշնակ էին բոլոր հերոսները, նույնիսկ Վարդան Մամիկոնյանը, Դավիթ Բեկը, Խորենացին: Գարիբալդին էլ էր դաշնակ: Հետո, երբ հասունացանք, ես ապրում էի իմ կյանքով, դու` քո, բայց մենք էլի միասին էինք ու մի տեւական ժամանակ մենք մի մարմին էինք, մի հոգի: Հետո քեզ ձերբակալեցին: Քո «հին ընկերները» ոտքի ելան: Անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծեցին քեզ ձերբակալողների նկատմամբ: Չէին հավատում քո հասցեին ասված ոչ մի վատ խոսքի: Ի վերջո, քո «ընկերները» հաղթեցին: Քեզ ձերբակալողները հրաժարական տվեցին, ու դու հայտնվեցիր ազատության մեջ, որ... ձերբակալես քո «Հին ընկերներին»: Դա սկսվեց այն օրը, երբ, հիշու՞մ ես, «Պապլավոկի» զուգարանում ծեծելով սպանեցին մեր ընկերներից մեկին: Մենք երեքով ` ես, դու, նա, մի շապիկի մեջ էինք մեծացել: Քո «Հին ընկերները» ոռնացին ցավից, բոլորը սպասում էին, որ դու ոտքի կկանգնես ու կառաջնորդես նրանց, բայց գերադասեցիր առեւտուր անել` լռության դիմաց, իշխանական աթոռներ պահանջեցիր ընկերոջդ սպանողից, իսկ վերջում նրա քաղաքական հենարանը դարձար: Դու, որ այդքան սիրում ես աշխարհով մեկ գոռալ ցեղասպանության մասին, գոնե հաշվե՞լ ես, թե 97-ից հետո, երբ քո նոր ընկերներիդ հետ եկար իշխանության, «Հին ընկերներիցդ» քանի-քանիսը փախան Հայաստանից: Մոտավոր հաշվարկով մոտ մեկ միլիոն մարդ` մի քիչ ավել, մի քիչ պակաս: Նրանց կեսը հիմա արդեն սպիտակ ցեղասպանության զոհ է դարձել: Ու դեռ փախնում են: Փախնում են ամենաշատը քեզանից, որովհետեւ «Հին ընկերը» դու ես ու ամենամեծ աջակցությունը նրանք քեզանից էին սպասում, որ չստացան: Ոչ միայն չստացան: Դու ապրիլի 13-ին նրանց ծեծողների առաջին շարքերում էիր: Իշխանությունը կորցնելու պահից արնակալած աչքերդ նույնիսկ չնկատեցին, որ իմ ու հորս կողքին կանգնած էին քո հայրն ու քո քույրը: Քո ուղարկած ենիչերիներից մեկը բռնեց քրոջդ մազերից ու քարշ տալով տարավ: Երբ աղջիկը ցավից ճչաց ու սկսեց դիմադրել, պաշտպանդ (ենիչերին) ոտքով հարվածեց նրա այն տեղին, որը պետք է քո համար գոնե սրբության սրբոց լիներ, բայց ցավի քո միակ սրբությունը այսօր այն շենքն է (Բաղրամյանի վրա), որտեղ նստած ես: Չգիտեմ շարունակե՞մ, արդյոք, պատմել, թե ինչպես արնահոսող քրոջդ անօգնական գցեցին մի ծառի տակ, թե ինչպես աքացի տվող ասկյարի ձեռքը բռնել շտապող հորդ գլխին հարվածեցին դուբինկայով: Կարող եմ պատմել ամենայն մանրամասնությամբ, եթե քեզ հետաքրքիր է, միայն ուզում եմ հիշեցնել, թե ինչ էին ուզում նրանք` ընդամենը արդար ընտրություններ, ինչի մասին հիմա գոռում ես դու: Ասե՞մ, թե ինչու՞ ես գոռում: Վախից: Վախենում ես, որ «նկարելուց» հանկարծ «կադրում» կիսատ չերեւաս: Այսինքն` տոկոսներդ տեղը լինեն: Պահանջելու «բարոյական» իրավունքը «ազնվորեն» վաստակել ես` այս տարիներին նրանց հետ հավասար կիսելով ժողովրդի թուք ու մուրը:

    Անկեղծ ասեմ` քեզ հետ կիսվելու դեռ շատ բան ունեմ (հոգիս դատարկելու իմաստով եմ ասում. իմ կիսվելը չհամեմատես նոր ընկերներիդ «կիսվելու» հետ: Նրանք ձեզ հետ ուրիշ բան են կիսում): Կուզենայի պատմել ինչքան հիացած եմ կոռուպցիայի դեմ քո «պայքարի» վճռականությամբ, տնտեսության մեջ ստվերը «վերացնելու» անսասան քո կամքով (հավանաբար դրա համար են հանրապետություն բանան ներկրելու մոնոպոլ իրավունքը տվել ձեզ), աշխատավոր մարդուն շահագործողի խրտվիլակը վառելու (խրտվիլակները խրտվիլակ վառեցին, միայն թե վառվող խրտվիլակը չհասկացավ, թե ինչու՞ հենց իրեն վառեցին) աշխարհում չտեսնված համարձակությամբ եւ էլի շատ ու շատ բաներով: Ուղղակի նամակի համար շատ երկար կլինի:

    Հուսով եմ, որ մի օր կհանդիպենք ու կզրուցենք, իսկ մինչ այդ քո «Հին ընկերներին» ցանկանում եմ շուտափույթ ազատագրում քո ու քո նոր ախպերության «ընկերական» լծից:

    http://www.zhamanak.com/article/6153/

  5. #5
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    դաշնակները արդեն իսկապես իրանց ձեռ են առնում:
    իշխանություն ըլլալով ընդդիմություն են խաղում
    չգիտեյ, որ դաշնակցությունը իշխանություննա, ետ ինչոր ձև կարաս ապացուցես կամ բացատրես, կամ ինչոր մի փաստարկ՞

  6. #6
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    չգիտեյ, որ դաշնակցությունը իշխանություննա, ետ ինչոր ձև կարաս ապացուցես կամ բացատրես, կամ ինչոր մի փաստարկ՞
    Դաշնակցությունը մաս է կազմում Կառավարության, դա նշանակում է, որ նա իշխանություն է, և սա որևէ լրացուցիչ ապացույցների կամ օրիգինալ հետևությունների կարիք չունի։ Սա փաստ է։ Այլ խնդիր է, որ կարելի է քննարկել Դաշնակցության մասնակցության չափը Կառավարությունում, սակայն դա քննարկելով՝ չպետք է մոռանալ, որ քաղաքականության մեջ որևէ գործընթացի և հատկապես՝ Կառավարության ձևավորմանը դու կարող ես մասնակցել մասնակիորեն, սական քո պատասխանատվությունը ամբողջական է, քանի որ դու համագործակցում ես այն ուժերի հետ, որոնք կրում են պատասխանատվության մյուս մասը։ Այնպես որ՝ Դաշնակցության մասնակի մասնակցությունը նրան չի փրկում այն պատասխանատվությունից, որը նա պարտավոր է կրել՝ վերջին ինը տարիներում Հայաստանում տեղի ունեցած բոլոր պրոցեսների համար՝ մյուս իշխանական կուսակցությունների հետ նույն շարքում՝ անկախ իր հնությունից ու ժողովրդի հետ, ինչպես նրա քարոզիչներն են պնդում, խիստ ընկերական կապերից։

  7. #7
    ՆՎԻՐՅԱԼ Apostle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ում է վառում Դաշնակցությունը

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    չգիտեյ, որ դաշնակցությունը իշխանություննա, ետ ինչոր ձև կարաս ապացուցես կամ բացատրես, կամ ինչոր մի փաստարկ՞
    Լևոն Մկրտչյան - Կրթության և Գիտության հարգելի նախարար

    Աղվան Վարդանյան-Սոցապ հարգելի նախարար

    Դավիթ Լոքյան- Գյուղ. հարգելի նախարար

    եթե հերիք չի շարունակությունը ինքդ գուշակի
    Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
    Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ

  8. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Հասցե
    Մադրիդ
    Տարիք
    33
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀԿ

    Այն ինչ որ դաշնակ,հնչակ ու ռամգավարներն են անում Հայաստանից դուրս Հայաստանի համար,Հայաստանում ոչ ոք չի անում:Այս կուսակցությունների երիտասարդները շատ կիրթ են,լավ կազմակերպված ու ռազմական պատրաստվածություն ունեն: Աշխարհի բոլոր կետերում (Ֆրանսիա, Անգլիա, Ավստրիա, Հունաստան, Լիբանան, Սիրիա, Արգենտինա, ԱՄՆ...)

    Շատ սխալ է մտածել որ դաշնակները ֆեոդալական համակարգ ունեն,ես այս երեք կուսակցություններից շատ մոտիկ ընկերներ ունեմ ու բոլորն էլ ինձ կանչում ու համոզում են որ մտնեմ իրենց կուսակցության մեջ:Ու ես ոչ հարուստ եմ,ոչ դաշնակի տղա եմ,,,ոչ էլ կուսակցական եմ:

    Կարծում եմ որ չեք տեսել այս տարի Մարսելում,ապրիլի 24-ին դաշնակների ու հնչակների միացյալ ցույցերը:Նույնիսկ ֆրանսիացիները հայերին շմորհավորում էին որ 100 տարվա մեջ վէրչապես այս կուսակցությունները միացան իրենց ազգի ողբերքությունը հիշելու համար:
    Ու մի մոռացեք ԱՍԱԼԱ-ին,նրանց արած աղմուկի շնորիվ,Եվրոպաի երկրները սկսեցին Եղեռնը ընդունել ու դատապարտել:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 10.05.2007, 02:34:

  9. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀԿ

    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն ինչ որ դաշնակ,հնչակ ու ռամգավարներն են անում Հայաստանից դուրս Հայաստանի համար,Հայաստանում ոչ ոք չի անում: Ու ես ոչ հարուստ եմ,ոչ դաշնակի տղա եմ,,,ոչ էլ կուսակցական եմ:
    Այո Հայաստանից դուրս գտնվող դաշնակցությունը, իրոք կայացած կուսակցություն է, նույնը չի կարելի ասել ՀՀ դաշնակցության մասին, որը ոչ միայն փակ կուսակցություն է, այլ նաև մի շարք կասկածանքների տեղիք տվող կառույց է:
    Իսկ եթե դու դաշնակի տղա չես հույս չունենաս, որ ՀՀ դաշնակցության մեջ երբեևէ դերակատարություն կունենաս և քո գաղափարները կկարողանաս իրականացնել.....այստեղ ամեն ինչ անցնում է հորից տղային, տղայից թոռանը և այդպես շարունակ: Ինչի նոր մարդ մտնի իրանց շարքերը, առանց այն էլ Սփյուռքի գումարները հազիվ իրենց են բավականացնում:

  10. #10
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կուսակցություններ...

    Այո Հայաստանից դուրս գտնվող դաշնակցությունը, իրոք կայացած կուսակցություն է, նույնը չի կարելի ասել ՀՀ դաշնակցության մասին, որը ոչ միայն փակ կուսակցություն է, այլ նաև մի շարք կասկածանքների տեղիք տվող կառույց է:
    Իսկ եթե դու դաշնակի տղա չես հույս չունենաս, որ ՀՀ դաշնակցության մեջ երբեևէ դերակատարություն կունենաս և քո գաղափարները կկարողանաս իրականացնել.....այստեղ ամեն ինչ անցնում է հորից տղային, տղայից թոռանը և այդպես շարունակ: Ինչի նոր մարդ մտնի իրանց շարքերը, առանց այն էլ Սփյուռքի գումարները հազիվ իրենց են բավականացնում:
    Իսկ Նժդեհական չինովնիկները իրանց ամբողջ ազգուտակը տեղավորում են պետական կառավարման համակարգում:
    Իրանց տղերքին թաղապետ են նշանակում(մեկ-մեկ չի ստացվում):
    Իսկ դաշնակցության մասով կարաս օրինակ բերես: Որ մի նախարարի տղանա կուսակցությունում կամ պետական համակարգում բարձր պաշտոն զբաղացնում?

  11. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կուսակցություններ...

    Մեջբերում Ֆուտբոլասեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Նժդեհական չինովնիկները իրանց ամբողջ ազգուտակը տեղավորում են պետական կառավարման համակարգում:
    Իրանց տղերքին թաղապետ են նշանակում(մեկ-մեկ չի ստացվում):
    Իսկ դաշնակցության մասով կարաս օրինակ բերես: Որ մի նախարարի տղանա կուսակցությունում կամ պետական համակարգում բարձր պաշտոն զբաղացնում?
    Ամեն մեկը մի ձևով ա անում: Հրանտ Մարգարյանի տղայի մասին մի քիչ հետաքրքրվի հարցերիդ պատասխանները կստանաս:

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀԿ

    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն ինչ որ դաշնակ,հնչակ ու ռամգավարներն են անում Հայաստանից դուրս Հայաստանի համար,Հայաստանում ոչ ոք չի անում:
    Ապրում եմ Հայաստանում, ու չեմ կարող ասել, թէ առանձնահատուկ ինչ են անում ՀՀ-ի համար: Եթե համեմատելու լինես նրա հետ, ինչ արել ոն միջազգային բարեսիրական կազմակերպությունները /օրինակ Նորվեգական/ ապա խոսալու նյութ նրանք համարյա թէ չունեն:
    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ սխալ է մտածել որ դաշնակները ֆեոդալական համակարգ ունեն,
    Ֆեոդալական համակա՞րգս որն է: էտպեսի համակարգ գոյություն չունի , որ դաշնակները ունենան կամ չունենան: Երեվի ուզում էիր ասել տոտալիտա՞ր:
    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    ես այս երեք կուսակցություններից շատ մոտիկ ընկերներ ունեմ ու բոլորն էլ ինձ կանչում ու համոզում են որ մտնեմ իրենց կուսակցության մեջ:Ու ես ոչ հարուստ եմ,ոչ դաշնակի տղա եմ,,,ոչ էլ կուսակցական եմ:
    Մտնելուց առաջ մենակ հաշվի առ, որ տոտալիտար ղեկավարվող կառույցներ մտնելը համեմատաբար հեշտ է, իսկ դուրս գալը բավականին պրոբլեմատիկ:
    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ որ չեք տեսել այս տարի Մարսելում,ապրիլի 24-ին դաշնակների ու հնչակների միացյալ ցույցերը:Նույնիսկ ֆրանսիացիները հայերին շմորհավորում էին որ 100 տարվա մեջ վէրչապես այս կուսակցությունները միացան իրենց ազգի ողբերքությունը հիշելու համար:
    Հայաստանի ու հայության համար շատ ավելի օրակարգային հարցեր կա, որոնց շուրջը պետք է միանալ: Օրինակ Հայկական 2 եկեղեցիների միացում, որը դաշնակների "թեթև" ձեռքով ժամանակին բաժանվեց...
    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու մի մոռացեք ԱՍԱԼԱ-ին,նրանց արած աղմուկի շնորիվ,Եվրոպաի երկրները սկսեցին Եղեռնը ընդունել ու դատապարտել:
    ԱՍԱԼԱ-ի "աղմուկը" ոչ մի հետեվանք էլ չի թողել:
    Իսկ ահաբեկչական ակտերը թողել են: Ու դեռ կարգին հլա ոչ մեկն էլ հրապարակային չի ուսումնասիրել ու գնահատել, հայության համար հետեվանքների մեջ ինչն է գերակշռում, դրակա՞նը թէ բացասակա՞նը :

  13. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Հասցե
    Մադրիդ
    Տարիք
    33
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կուսակցություններ...

    Շատ հայաստացիների մէծ խնդիրը դա է, լավ չգիտեք ու ոչ էլ գնահատում եք այն ինչ որ անում է Սփյուռքը Հայաստանի համար:

    Հայկական դիասպորան աշխարհում ամենահզորներից է, ու հենց հիմա փողի խնդիրներ ունենալով շատ լավ վիճակում է: Հայերի նոր սերունդը Ֆրանսիայում ու Արգենտինայում շատ մեծ պատրաստվածութուն ունի (իրավաբաններ, բժիշկներ, ճարտարապետներ, երաժիշտներ): Ամեն տեղ հայ ազգի անունը շատ լավ են պահում:

    Ու ինչ գիտեմ, Նորվեգիան չեկավ Արցախը ազատագրելու 15 տարի առաջ: Ու նորվեգիացիները ակումբներում չեն մարզվում որ պատրաստ լինեն Հայաստանը պաշտպանելու համար: Պարզապես ձեզ 2 կիլո կաթ ու կարկանդակ են բաժանում արդեն գիտեք մեզ փրկեցին:

    Հայաստանում դաշնակները, հնչակները ու ռամգավարները ուժեղ չեն, բայց եթե հիմա Հայաստանը Հայաստան ու որ մեր ազգը Եվրոպայում հարգված է դա նրանց շնորհիվ է:Նրանց շնորհիվ նույնիսկ Եվրոպայի շատ թուրքեր, թուրք մտավորականներ հայերի կողմից են:
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 10.05.2007, 14:23:

  14. #14
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,142
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կուսակցություններ...

    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հայաստացիների մէծ խնդիրը դա է, լավ չգիտեք ու ոչ էլ գնահատում եք այն ինչ որ անում է Սփյուռքը Հայաստանի համար:
    Շատ սփյուռքահայերի խնդիրն էլ երևի այն է, որ չեն պատկերացնում, թէ ինչ է կատարվում Հայաստանում ու ինչ է պետք նրան։ Էնտեղ լացելով ցեղասպանությունը դրոշ դարձնելն իրենց միակ ու գերագույն պարտքն են համարում ու հետո վերամբարձ տոնով հայրենասիրության մասին դասախոսություններ են կարդում։ Իսկ թե Հայաստանում ի՞նչ է կատարվում, էդ բոլորի վրա երևի թքած ունեն (իհարկե բացառություններ կան)։

    Արգենտինայում սփյուռքահայ իրավաբանները հայի պատիվը բարձր են պահում, իսկ Հայաստանում ամեն օր ոտնահարվում են բազմաթիվ հայերի իրավունքները։

    Ֆրանսիայում սփյուռքահայ բժիշկները հայի պատիվը բարձր են պահում, իսկ Հայաստանում բժշկությունը մի քանի դար հետ է ու բարոյալքված։

    Ամերիկայում սփյուռքահայ ճարտարապետները հայի պատիվը բարձր են պահում, իսկ Երևանում Հյուսիսային պողոտաներ են աճում։

    Իտալիայում սփյուռքահայ երաժիշտները հայի պատիվը բարձր են պահում, իսկ հայերը թուրքական ցածրորակ մուղամ են լսում։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 10.05.2007, 14:46:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #15
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Հասցե
    Մադրիդ
    Տարիք
    33
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կուսակցություններ...

    Սփյուռքի մեծ մասը Հայաստանի բոլոր խնդիրները շատ լավ գիտի ու շատ է ոգնում:Պարզապես այդ ոգնությունը հասնում է տեղ ու տեղի գողերը այդ փողերը ուտում են,,,

    Իսկ Սփյուռքի մյուս մասը շատ "հարիֆ" է,նրանց մեջ շատ կարոտ կա կորուսյալ հայրենիքի համար:Սրանք էլ են շատ փող ուղարկում բայց էլի տեղ չի հասնում:Համ էլ շատ հայաստանցիներ դրսից հայ են տեսնում ու արդեն մտածում են որ հարուստ է ու պետք է խաբել նրան,,,

    Եթե Սփյուռքի իրավաբանները գաին Հայասատան և ուզենաին մի բան փոխել երկրում ,նրանց գլուխը 2 որում կուտեին:Երաժիշտներս չենք գալիս Հայաստան որովհետեվ Հայաստանում արվեստի ժողովուրդը տաքսի է քշում ու շան տեղ չեն դնում:Ու եթե մեր ազգին ավելի շատ դրսից ենք ոգնում,ուրիշ ելք չկա:Կամ որ ամսեկան մեր բարեկամներին փող ենք ուղարկում,կարծու՞մ ես պետությունը չի օգտվում դրանից:Թող չուտեն ու թող ժողովրդի վրա ծախսեն:
    Վերջին խմբագրող՝ Chico_Madrid: 10.05.2007, 15:47:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •