Ուրեմն սենց… էս ինչ որ հիմա գրելու եմ 100%-անոցի չի, բայց մտքեր են…
պոեզիան ավելի վոկալ ա, քան արձակը դրա համար էլ պոեզիան գրվում ա հաշվի առնելով հնչեղությունը, անգամ թե ով կարա կարդա կամ արտասանի, նույնիսկ ձայնի որակը և այլն… ես չգիտեմ Նարեկացին դա հաշվի առել ա թե չէ, բայց որ նայում էս տառերի կուտակման տենդենցի՝ "շ", "ծ", "վ", "թ" թվում ա թե նա հաշվի ա առել, մանավանդ ինչ ձայնավորի հետ ա օգտագործել… հիմա գալով Գալի հարցին թե ինչով էին տարբերվելու՝ այ հենց սրանով… եթե ուշադիր լինես ապա գրաբարում "վերտիկալները" շատ են առաջին մի քանի տողում, մինչդեռ աշխարհաբարում պակասում ա ու երգեցիկությունը մի տեսակ փոխվում ա… ես գնահատական չեմ տալիս… իհարե բովանդակությունը կարևոր ա, բայց դա միշտ պահպանվում ա, իսկ հենչեղությունը թարգմանության հետ փոխվում ա…
Տիգին կասեմ սենց… ես էլ էդքան լավ չեմ պատկերացնում դեռ թե ինչ գծապատկերային կամ ծավալատարածական տեսք կարա ունենա… ու եթե ունենա էլ դա ես հաստատ չեմ պնդի որ միանշանակ ճիշտ ա… ավելի ես կկենտրոնանայի դրա զուտ անձնական ասպեկտի վրա, բայց հաստատ կարող եմ պնդել որ կարա ունենա գծապատկերային կամ ծավալատարածական վերլուծություն…
…հիմա հիմնավորեմ…
ձայնը միշտ ասոցեացվում ա ֆորմայի հետ օրինակ եթե մի հատ հաղթանդամ մարդ կնոջ ձայնով խոսի, մի անգամից տարօրինակ ա թվում չէ՞, որովհետև ձայնի ու ֆորմայի կապը՝ համապատասխանությունը բացակայում ա… ձայնն ինքնին օդի տատանումներ են որոշակի հաճախականությամբ ու կախված տատանման հաճախականությունից կարելի ա որոշել տատանման աղբյուրը, օրինակ եթե ես փայտով խփեմ դատարկ տակառին, ապա առանց տեսնելու կարելի ա պատկերացնել դա… կամ մի ուրիշ օրինակ, կույրերը ձայնից կարողանում են իմանալ կամ ճանաչել ֆորմաները… կոպեկի զրնգոցից կարող են իմանալ ինչ կոպեկանոց ա… իվերջո երաժշտական գործիքը ձայն/ֆորմա ասոցիացիայի մանիֆեստացիան ա…
հիմա եթե գանք Նարեկացուն, ապա եթե նայենք տաղի բովանդակությանն ու հնչեղությանը՝ երգեցիկությանը, ապա կարելի ա ենթադրել թե դա ինչ ձայնով կարելի ա կարդալ, բայց էս դեպքում խնդիրը կլինի ոչ թե հետ գնալ դեպի ձայնի աղբյուրին այլ շեղվել մի քիչ ու տանել աբստրակտ ֆորմաների…
եթե ազնվությամբ ասեմ, ես չգիտեմ թե սա ինչ արդյունք կտա… հնարավոր ա որ ոչ մի արդյունք էլ չտա, քանի որ ճշգրտության ֆակտոր չկա… կամ էլ դա զուտ անձնական ինտուիտիվ ա, բայց մի բան կարելի ա հաստատ պնդել որ վոկալը հատկապես Վարդավառի մեջ մեծ դեր ունի, նամանավանդ գրաբարի մեջ…
էս գաղափարն եկավ երբ մեր դասախոսն ասեց it sounds…
Sambitbaba (20.04.2014), Tig (23.04.2013), Նաիրուհի (28.09.2013), Շինարար (23.04.2013)
Արի մի պահ ձայնային ֆակտորի վրա կենտրոնանանք:
Գրաբարյան տարբերակը հանրաճանաչ ձայներից ո՞ւմ արտասանությամբ ես պատկերացնում: Ո՞ւմ ձայնին ավելի շատ "կսազի"՝ հաշվի առնելով երաժշտականության հենց էդ ձևը, էդ բանաստեղծությունում առկա:
Ու եթե տարբեր ձայներով արտասանվի, էդ քո ասած աբստրակտ ֆորմաները կձևափոխվե՞ն:
Չգիտեմ ով կարա արտասանի, բայց պետք ա լինի համապատասխան մարդ ու դրա որոշիչը կարա լինի բովանդակությունը… իհարկե կփոխվի… եթե տղամարդու ձայն լինի՝ խռպոտ, ասենք՝ վերտիկալները կունենան ավելի գոթական բնույթ… օրինակ՝
Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից…
վերտիկալները կունենան ավելի գոփական սլացիկություն ու "արձագանք"
Իսկ չես կարծո՞ւմ որ գրաբարից աշխարհաբոր թարգմանելիս փոխվելու պատճառը ոչ թե թարգմանության վատ որակն ա, այլ թարգմանվող լեզվի համեմատական աղքատիկությունը: Տարբեր առումներով:
...դրա համար գրաբարով գրվածքները երգել են /նաև/ ու այդ երգերը դարձել են շարականներ...
Այստեղից կարելի? է ենթադրել, որ գրաբարը ժամանակին ստեղծվել է: Այսինքն ինչոր խոսակցական բարբառ հիմք ընդունելով մշակվել ու կատարելագործվել է, դարձվել այնպիսին, որ կբավարարի և երգին, և պարին, և ճարտարապետությանը, և գույնին, և գիտությանը, և կրոնին, և... Մի խոսքով այն էլիտայի կողմից մշակված գրական լեզու է եղել, ոչ թե խոսակցական... Խոսակցական ասելով ինկատի ունեմ ժողովրդական, հասարակ ժողովրդի կողմից կիրառվող:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
My World My Space (23.04.2013), Vardik! (27.09.2013)
իմ կարծիքով գրաբարը չի ստեղծվել, այլ կանոնակարգվել ա… ստեղ կարելի ա գնալ մինչև գրերի ստեղծումը… ամբողջ նպատակը եղել ա ժողովրսին հասանելի դարձնել կրոնը և բնական ա որ ամեն բան պետք ա արվեր որ ժողովրդին հասկանալի լիներ… գրաբարն իր ժամանակի գրական լեզուն ա եղել… և ընդհանրապես, լեզուն ևս ենթարկվում ա էվոլյուցիայի ու աշխարահարն ու բառբառները միշտ էլ ազդեցություն են ունեցել և հիմա էլ ունեն գրական լեզվի վրա… սա լեզվի մաքրության հարց չի… լեզուն առաջին հերթին ունի խնդիր համախմբելու ու հասկանալի դարձնելու գրավոր խոսքը… երգը, պարն ու ճարտարապետությունն ունեն այլ սկզբնաղբյուրներ…
Նարեկացի ուղղակի կարողացել ա օգտագործել լեզվի երգեցիկությունը… տառերի և հնչյունների հետաքրքիր դասավորությամբ ինքը կարողացել ա դրան հասնել…
Tig (25.04.2013)
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Միգուցե ճիշտ տեղում չեմ անում գրառումս ու հետո ջնջելու են,բայց ոչինչ: Ուրեմն,ասածս ի՞նչա.թե չլիներ էս ակումբը,ես դժվար էս պահին Նարեկացի կարդայի....Հայերեն գրքերից մենակ Գևորգ Մարզպետունին ու Թումանյանի հավաքածունա մոտս: Շնորհակալություն էս թեմայի համար:
«Մատյան Ողբերգության»
Բան Ժ, Գլուխ Բ
Արդ, ինչպես մեկը, որ բազմահարված հեծանով ծեծված`
Հասել է մինչև ափունքը մահու,
Դաևձյալ փոքր-ինչ շունչ ու կենդանության
Ոգի առնելով` պետք է զորանալ,
Կազդուրվել նորից ու ելնել ոտքի,
Հառնել կորստից անկենդանական
Օժանդակությամբ Հիսուսի աջի,
Որ բարեգութ է բոլորի հանդեպ.
Ձեռք բերելով և երկնավոր հորից
Բազմախտավորիս, մեռյալիս համար
Բժշկության ու փրկության պտուղ`
Սկզբնաորմամբ այս աղերսական ողբամատյանի
Ես հավատի շենք պիտի կառուցեմ:
Քանի որ մեկը նախահայրերից
Սրանով զինված, իսկապես, իսկույն
Անցավ երկնային կյանքն անմահական.
Ապաշխարության դեղն ընդունելով`
Զղջման միջոցով նա անեղծության
Գրավականն իր ժառանգեց այստեղ,
Նույնիսկ ավելի, քան նրանք, որոնց
Հիշատակում է առաքյալն իր հետ,
Թեպետև սրանք ապագայի ու
Երկնավոր հույսի հավատով լցված`
Երկրում հանձն առան ճգնակեցական ամեն փորձություն
Ու փարթամացան անտես անապատում ամեն ճոխությամբ:
Եթե հիշենք և սրա հետ տիրոջ
Խրախուսական խոսքը պաշտելի`
«Ով հավատում է , հնարավոր է նրան ամեն բան»,
Ապա ընտրագույն աստվածահաճո
Բարեմասնությանց չափն ու արժեքը որոշելիս` միշտ
Հավատը պիտի գտնենք ամենից բարձր ու գերազանց,
Քանզի նրանով կարելի է լոկ
Մերձենալ բոլոր սրբություններին:
Առանց հավատի փառքի տերն անգամ
Չհաճեց ցույց տալ իր հրաշագործ զորությունը մեզ,
Այլ նախ և առաջ, որպես լծորդ իր բարերարության,
Մեզնից անսասան հավատ պահանջեց:
Լինելով տիրոջն առընթեր` սա և զորություն ունի
Ինքնիշխանորեն կյանք ընձեռելու,
Ինչպես վկայեց հենց օրհնաբանյալ բերանն Աստծո,
Թե` «Քո հավատը միայն քեզ փրկեց»:
Քանզի, արդարև, տեսությունն հստակ,
Իմաստությունը կատարելագույն,
Մտերմությունը երկնավորի հետ,
Ճանաչումն Աստծո` մասն են հավատքի,
Այդ երջանիկ ու ընտիր անվան, որ
Հարաձգվելով` մնում է հավետ անեղծ, անխափան`
Որպես պատվակից սիրո ու հույսի:
Իսկապես, եթե մանանեխի մի
Փոքրիկ, աննշան սերմնահատի չափ
Հավատն անվրեպ կարող է ծովի
Խորքը փոխադրել մեծամեծ լեռներ,
Ապա իզուր չենք ընդունել մենք այն
Որպես ուղեցույց առաջնորդ կյանքի,
Աստծո աներկմիտ երկրպագության.
Նա է աներկբա` հոգու աչքերով
Տեսնում ապագան, ամեն ծածկություն,
Մեծագրված անվամբ փառատելի սուրբ Երրորդության`
Որպես դասակից սիրո ու հույսի:
Եթե առանձին երեք մասերն այս
Դիտես միևնույն խորհրդով, ապա
Նրանց շնորհիվ Աստծով պիտի հավետ ճոխանաս.
Քանի որ եթե հավատաս նրան, նաև կսիրես,
Որով կհուսաս և աներևույթ իր պարգևներին.
Եվ նրան փա՜ռք միշտ, հավիտյանս. ամեն:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Sambitbaba (20.04.2014), Vardik! (19.04.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ