Գրիգոր Նարեկացին ծնվել է 951 թ. Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում: Նա կյանքի մեծ մասը անց է կացրել Վանա լճի հարավային ափին գտնվող Նարեկավանքում, ըստ որի էլ ստացել է Նարեկացի անվանումը։
Նարեկա վանքը գտնվում է Վանա ծովի հարավային ափի մոտ: Ռշտունյաց աշխարհի համանուն գյուղում: Վանքը շինված է սպիտակ սրբատուշ քարերով՝ մի բլրակի գագաթին: Գյուղից փոքր-ինչ հյուսիս՝ անմիջապես ծովափին, ավանդաբար ցույց է տրվում Նարեկացու աղոթատեղին՝ մի բարձր քարաժայռ: Ըստ նկարագրությունների՝ դիրքով դա մի սքանչելի բանաստեղծական վայր է: Աղոթատեղիի առաջ անմիջապես բացվում է ծովը՝ իր ամբողջ գեղեցկությամբ, քիչ հեռու երևում են Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռնաշարքերը:
Նրա հայրը Խոսրով Անձևացին էր, նա Վասպուրականի Անձևաց Գավառի եպիսկոպոս է ձեռնադրվել: Նա գյուղում հիմնել է Խոսրովա Սուրբ Նշան վանքը: Հայրը եղել է իր ժամանակի կրթված ու գիտնական անձնավորություն, որի մասին ասել են “այր համեստ և գիտնավոր”: Նա նաև հրաշալի ուսուցիչ էր և մեծ դեր է կատարել Նարեկացու կրթության և դաստիարակության գործում:
Նարեկացու մյուս և ամենանշանավոր ուսուցիչը եղել է Նարեկա վանքի վանահայր Անանիա Նարեկացին՝ Գրիգորի մորական պապի եղբայրը: Նա մեծ գիտելիքների տեր էր, սրբազան մի մարդ: Նարեկացին երախտագիտությամբ է արտահայտվել իր մեծահամբավ ուսուցչի մասին:
Ուսումնառության տարիները շատ մեծ դեր խաղացին նրա կյանքում: Նարեկա վանքի դպրոցում դասավանդում էին քերականություն, մաթեմատիկա, երկրաչափություն, երաժշտություն, աստղաբաշխություն, հռետորություն, աստվածաբանություն:
Վանքում Նարեկացին ձեռնադրվել քահանա, ձեռք է բերել հարուստ գիտելիքներ և հռչակվել, դարձել ժամանակի և մեծ հմայքի տեր բանաստեղծ: Նա՝ իբրև մարդ, բանաստեղծ և գիտնական, հանճարեղ անհատականություն է: Նա գիտակցում էր, որ մարդու գիտելիքները միշտ սահմանափակ են, իսկ չիմացածը՝ անսահմանափակ:
Գրիգոր Նարեկացին մահացել է 1003 թվականին:
Բայց նա դարձել էր կենդանի լեգենդ, սրբացված անձ:
Վահրամ Ալազանը հիշում է. Ամեն տարի աշնանը Վասպուրականից, Սասնա սարերից, Մշո դաշտից ժաղավուրդը հոծ զանգվածվերով, վեհ ու հանդիսավոր շքերթով ընթանում էր դեպի Նարեկավանք: Հայուհիների հետ սպասումով ու սրտի թրթիռով գնում էին նաև թրքուհիները: Արհամարհելով ճանապարհի դժվարությունները, ավազակախմբի հարձակումները՝ գնում էին, որովհետև “մեծ էր սրտացած բանաստեղծի հմայքը” :
...Ծնկաչոք դեպի գերեզմանաքարը ընթացող ժողովուրդը հետո գնումէ Նարեկացու ճգնարան, մագլցելով բարձրանում, սրբազան երկյուղածությամբ զննում քարայրի մամռոտ ու խորհրդավոր պատերը:Ճգևարանի տակ ծփում էր Վանա ծովակը...
«Գրիգոր Նարեկացին բարձր կատարելության է հասցրել բանաստեղծության ձևը, սիրով մշակելով “հնչունագրությունը” շատ ավելի առաջ, քան դա ծաղկեց պարսկական և արաբական քնարերգության մեջ: Այս տեսակետից Գրիգոր Նարեկացու տաղերը ազդարարումն են միջնադարյան “աշխարհիկ” պոեզիայի: Իսկ ժամանակակիցների վրա Գրիգոր Նարեկացին խիստ ուժեղ ազդեցություն է գործել»:
(Վ.Բրյուսով )
(շարունակելի...)
Էջանիշներ