User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Գրիգոր Նարեկացի

  1. #16
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրիգոր Նարեկացի (Կենսագրություն)

    Գրիգոր Նարեկացին ծնվել է 951 թ. Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում: Նա կյանքի մեծ մասը անց է կացրել Վանա լճի հարավային ափին գտնվող Նարեկավանքում, ըստ որի էլ ստացել է Նարեկացի անվանումը։

    Նարեկա վանքը գտնվում է Վանա ծովի հարավային ափի մոտ: Ռշտունյաց աշխարհի համանուն գյուղում: Վանքը շինված է սպիտակ սրբատուշ քարերով՝ մի բլրակի գագաթին: Գյուղից փոքր-ինչ հյուսիս՝ անմիջապես ծովափին, ավանդաբար ցույց է տրվում Նարեկացու աղոթատեղին՝ մի բարձր քարաժայռ: Ըստ նկարագրությունների՝ դիրքով դա մի սքանչելի բանաստեղծական վայր է: Աղոթատեղիի առաջ անմիջապես բացվում է ծովը՝ իր ամբողջ գեղեցկությամբ, քիչ հեռու երևում են Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռնաշարքերը:

    Նրա հայրը Խոսրով Անձևացին էր, նա Վասպուրականի Անձևաց Գավառի եպիսկոպոս է ձեռնադրվել: Նա գյուղում հիմնել է Խոսրովա Սուրբ Նշան վանքը: Հայրը եղել է իր ժամանակի կրթված ու գիտնական անձնավորություն, որի մասին ասել են “այր համեստ և գիտնավոր”: Նա նաև հրաշալի ուսուցիչ էր և մեծ դեր է կատարել Նարեկացու կրթության և դաստիարակության գործում:

    Նարեկացու մյուս և ամենանշանավոր ուսուցիչը եղել է Նարեկա վանքի վանահայր Անանիա Նարեկացին՝ Գրիգորի մորական պապի եղբայրը: Նա մեծ գիտելիքների տեր էր, սրբազան մի մարդ: Նարեկացին երախտագիտությամբ է արտահայտվել իր մեծահամբավ ուսուցչի մասին:

    Ուսումնառության տարիները շատ մեծ դեր խաղացին նրա կյանքում: Նարեկա վանքի դպրոցում դասավանդում էին քերականություն, մաթեմատիկա, երկրաչափություն, երաժշտություն, աստղաբաշխություն, հռետորություն, աստվածաբանություն:

    Վանքում Նարեկացին ձեռնադրվել քահանա, ձեռք է բերել հարուստ գիտելիքներ և հռչակվել, դարձել ժամանակի և մեծ հմայքի տեր բանաստեղծ: Նա՝ իբրև մարդ, բանաստեղծ և գիտնական, հանճարեղ անհատականություն է: Նա գիտակցում էր, որ մարդու գիտելիքները միշտ սահմանափակ են, իսկ չիմացածը՝ անսահմանափակ:

    Գրիգոր Նարեկացին մահացել է 1003 թվականին:

    Բայց նա դարձել էր կենդանի լեգենդ, սրբացված անձ:

    Վահրամ Ալազանը հիշում է. Ամեն տարի աշնանը Վասպուրականից, Սասնա սարերից, Մշո դաշտից ժաղավուրդը հոծ զանգվածվերով, վեհ ու հանդիսավոր շքերթով ընթանում էր դեպի Նարեկավանք: Հայուհիների հետ սպասումով ու սրտի թրթիռով գնում էին նաև թրքուհիները: Արհամարհելով ճանապարհի դժվարությունները, ավազակախմբի հարձակումները՝ գնում էին, որովհետև “մեծ էր սրտացած բանաստեղծի հմայքը” :
    ...Ծնկաչոք դեպի գերեզմանաքարը ընթացող ժողովուրդը հետո գնումէ Նարեկացու ճգնարան, մագլցելով բարձրանում, սրբազան երկյուղածությամբ զննում քարայրի մամռոտ ու խորհրդավոր պատերը:Ճգևարանի տակ ծփում էր Վանա ծովակը...

    «Գրիգոր Նարեկացին բարձր կատարելության է հասցրել բանաստեղծության ձևը, սիրով մշակելով “հնչունագրությունը” շատ ավելի առաջ, քան դա ծաղկեց պարսկական և արաբական քնարերգության մեջ: Այս տեսակետից Գրիգոր Նարեկացու տաղերը ազդարարումն են միջնադարյան “աշխարհիկ” պոեզիայի: Իսկ ժամանակակիցների վրա Գրիգոր Նարեկացին խիստ ուժեղ ազդեցություն է գործել»:
    (Վ.Բրյուսով )

    (շարունակելի...)
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (02.02.2011), Արևածագ (02.02.2011), Մաեստրո (10.03.2011), ՆանՍ (04.02.2011), Շինարար (03.02.2011)

  3. #17
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրիգոր Նարեկացի (Կենսագրություն)

    Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։

    Նարեկացու 1-ին գործը համարվում է 977 թվականին գրված "Երգ երգոցի" մեկնությունը:
    Խոր անցյալում ստեղծված սիրային լիրիկայի ամենագեղեցիկ նմուշներից մեկը` "Երգ երգոցը" առաջին անգամ կրոնական մեկնության է ենթարկել 3-րդ դարի եկեղեցական հայտնի գրող Իպոլիտը: Նարեկացին իր մեկնությունը ձեռնարկել է Անձևացյաց Գուրգեն թագավորի հրամանով:

    Նարեկացու առաջին գրվածքը վերաբերում է պաշտոնական եկեղեցական գրականությանը:
    Բայց հետզհետե նոր գործերը հեռանում են ընդունված պաշտոնական եկեղեցական գրականությունից և իրենց մեջ կրում են Վերածննդին բնորոշ գծեր:Սա պարզորոշ նկատվում է "Ապարանից խաչի պատմության" ներբողում: Այս ներբողը և նրան կից խաչին ու Աստվածածնին նվիրված ներբողները Նարեկացին գրել է Մոկաց Ստեփանոս եպիսկոպոսի խնդրանքով:

    Ներբողի ժանրը մինչ Նարեկացին էլ գոյություն ուներ, բայց Նարեկացու ներբողները իրենց բնույթով աչքի ընկնող նորություններ էին: Նարեկացին երբեք չի սահմանափակվում եկեղեցական գրքերից վերցրած և տասնյակ անգամներ գործածված դարձվածքներով, մաշված մակդիրներով, խորհրդածություններով:Իհարկե, նա իր գրվածքներում կրոնական դոգմաներից պաշտոնապես չի հրաժարվում, բայց դրանք միևնույն է կորչում են, փոշիանում են նրա նուրբ և հարուստ անձնական խոհերի և արտահայտչական միջոցների ահագին բազմազանության մեջ:
    Ինչ վերաբերում է Աստվածածնին նվիրված ներբողին` "Գումարք խմբից",սա արդեն գեղարվեստական ստեղծագործություն է:Այստեղ շատ են բազմազան ու պատկերավոր համեմատությունները, մակդիրները:

    Նարեկացին գրել է նաև գանձեր: Երեք Գանձ է գրել: Դրանք բովանդակությամբ առանձնապես չեն տարբերվում ներբողներից: Բանասերներից ոմանք կարծում են, որ գանձ բառը իբրև բանաստեղծության մի տեսակի անուն ծագել է պարսկերեն գանզ բառից, որը նշանակում է կրոնական երգ, ոմանց կարծիքով էլ`գանձ բառը պետք է հասկանալ իբրև հայերեն բառ իր ուղղակի իմաստով: Նարեկացին իր բոլոր գանձերը սկսում է հենց այդ բառով,որի սկզբնատառը հենց իր անվան առաջին տառն է, այնուհետեև նա հատվածները այնպես է սկսում, որ ոնց սկբնատառերը միասին կարդացվում են Գրիգորի երգ: Թեպետ Նարեկացին իր գանձերը սկսում է գանձ բառով, բայց ինքը փաստորեն դրանք կոչում է երգ, ուրեմն հավանական է, որ նա այդ գանձը գործածել է ոչ թե բառացի, այլ հոգևոր երգ իմաստով: Սովորաբար գանձ կոչված հոգևոր երգերը երգվում էին ժամերգության որոշյալ միջոցին և պարունակում էին խնդրվածքներ, բայց Նարեկացու նման գործերը ավելի շատ նման էին ներբողներին

    (շարունակելի...)
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (03.02.2011), Moonwalker (02.02.2011), Արևածագ (02.02.2011), Մաեստրո (10.03.2011), Շինարար (03.02.2011)

  5. #18
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նարեկացին հայտնի է նաև իր տաղերով:
    Արդյոք սրանք Նարեկացին է տաղ համարել, թե հետագայում են այդպես կոչվել`դժվար է որոշել: Նա առաջինն էր, որ շարականների հեղինակներից հիմնովին տարբերվելով` արժեքավորեց և երգեց բնությունը և մարդուն, մարդու հոգեկան և մարմնական գեղեցկություններն ու նրա ստեղծագործ աշխատանքը: Նա անտեսում է եկեղեցական դոգմաների կաշկանդիչ շղթաները: Դոգմաների անտեսումը բաց է անում բանաստեղծի լեզուն: Նրա լեզուն, որ նույնիսկ ներբողներում ազատ էր պաշտոնական դարձած շատ արտահայտություններից`այժմ ձեռք է բերում մի անսահման թռիչք: Նարեկացու լավագույն տաղերը թեպետ արտաքուստ դեռ որոշակի կրոնական թեմաներ են ակնարկում, բայց դրանք իրենց գաղափարական էությամբ հոգևոր բանաստեղծություններ չեն:

    Դրանք դասավորված են ըստ վերնագրերի ցույց տված թեմաների`
    սկզբում դրված են "Ծննդյան" տաղերը
    "Հայտնության"
    "Քառասնիցն"
    "Ի հարությունն Ղազարու"
    "Հարության"
    "Համբարձման"
    "Գալստյան հոգվոյն"
    "Եկեղեցվո"
    եվ "Վարդավառին" տաղերը:


    Այս դասավորությունը հարմարեցված է ավետարանի բովանդակության ընթացքին: Նարեկացու լավագույն տաղերում արժեքավորվում է իրական աշխարհն ու կյանքը: Նարեկացու տաղերը ամենից առաջ պաշտամունքի երգեր են:

    "Հայտնության" տաղում նա ոգևորված ողջունում է փարթամորեն աճած ծառերն ու ծաղիկները, հորդ աղբյուրներն ու վտակները:

    Բնության պաշտամունքի ամենափառահեղ արտահայտությունը Նարեկացու "Վարդավառի" կոչված տաղն է: Թեկուզև այն "Վարդավառի" տաղ է կոչվում, բայց այստեղ չի նկարագրվում վարդավառի տոնը, ոչ էլ դավանաբանական խորհրդածություն է արվում:

    Հաջորդ տաղը "Մեղեդի ծննդյան" տաղն է, որտեղ ներկայացնում է տիրամորը, բայց սա զուտ կրոնական քողի տակ, քանի որ իրականում պատկերվում և գովերգվում է կինը, ընդ որում ` ֆիզիկական գեղեցկությունը, ինչպես նաև հոգեկան ապրումները:




    Հայ և համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվել է «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվեյով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ աստծուն։ Նա տարակուսում է, որ կարոդ է հասնել իր իդեալին՝ աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ:
    Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության ե աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։

    Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում.
    Զի դու միայն ես երկնքում անճառ
    և երկրում՝ անզնին,
    Գոյության տարրերի մեջ և աշխարհի
    բոլոր ծագերում,
    Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝
    ամբողջ լրումով։


    Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրանց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։

    Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։

    Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել ե՝ այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր։

    «Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։

    Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։

    Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։ «Մատեան ոդբերգութեան» պոեմի գեղարվեստական անընդգրկելի մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած նրա հսկայական ազդեցությունը։ Նրանից սովորել և ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլն նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։ Այսպիսով, Գրիգոր Նարեկացին Վերածննության ներկայացուցիչ է:

    (շարունակելի...)
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (03.02.2011), Մաեստրո (10.03.2011), Շինարար (03.02.2011)

  7. #19
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարեկացու լավագույն տաղերը թեպետ արտաքուստ դեռ որոշակի կրոնական թեմաներ են ակնարկում, բայց դրանք իրենց գաղափարական էությամբ հոգևոր բանաստեղծություններ չեն:
    Կա տեսակետ, որ լավագույն տաղերը իրականում ժողովրդական հիմք ունեն, եթե համեմատես նույն «Վահագն ծնունդի» կամ Արտաշեսի մասին երգերի հետ, կզգացվի նմանությունը, ուղղակի դրանք գրի առնել ու պահելու համար ստիպված է եղել կրոնական երանգ տալ:
    Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:
    Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:
    Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,
    Երփին երփնունակ ծաղկին շողշողէր պտուղն ի ճղին:
    Այդ նոճ ու բողբոջ արօսդ զարդ առեալ վարդն շուշանին.
    Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմ արեգականն.
    Այն հիւսիսային հովէն հով հարեալ գոհար շուշանին.
    յԱյն հարաւային լեռնէն քաղցր օդով ցօղէր շուշանին:
    Շուշանն շաղով լցեալ, շող-շաղով և շար մարգարտով:
    Ծաղկունքդ ամէն շաղ առին, շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
    Աստեղքդ ամէն շուրջ առին, դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
    Մեկ էլ իմ ամենասիրած հատվածը իր տաղերից, 3 տող է.

    Ի գիլ գայր, ի գիլ, սայլիկն ի գիլ,
    Ի Մասեաց յաջ կողմանէն
    Սայլիկն ի գիլ գայր, ի գիլ.
    Նույնը «Մեղեդի ծննդյանի» մասին կարելի ա ասել, առաջին տողը հերիք է.

    Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն,
    երկու փայլակնաձև արեգական նման.
    Ինձ թվում ա հատուկ ապացուցման կարիք էլ չկա, որ դրանք դարերի մեջ թրծված ժողովրդական երգեր են, միայն կարդալը բավական է համոզվելու համար:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (03.02.2011)

  9. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ թեմային համապատասխան է :



    Խոսքերս չեն բավարարում

    Վերջին խմբագրող՝ հովարս: 01.07.2011, 13:26:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (02.07.2011), Tig (17.04.2013)

  11. #21
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. #22
    Պատվավոր անդամ Valentina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2010
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Տաղ Վարդավառի" ստեղծագործությունը աշխարհաբարով:


    ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ

    Գոհար վարդն էր շղարշ առել
    Արփիական վեհ վարսերից.
    Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
    Ծաղկածիծաղ ծովն երկնային:
    Եվ այդ ծովից համատարած
    Պղպջում էր գույնն այն ծաղկի երփնափողփող.
    Իսկ ճյուղերին հուրհրատում էին հասած
    Պտուղները քրքումնաթույր:
    Հուրհրատում էին նրանք սիրասնունդ
    Հովանու տակ խուռն ու առատ տերևների,
    Որ սոսափում էին ինչպես հրաշալի
    Դավթի տավիղն աստվածատուր:
    Վարդաստանն էր շողարձակում հազարերանգ
    Ծիծաղածուփ ծաղիկների երփնախաղով,
    Սոսն ու տոսափն էին սփռել այնտեղ բոսոր
    Դալարագեղ ոստերն իրենց:
    Նոճիներն ու արոսենին նորաբողբոջ
    Շրշում էին հևքով հուշիկ
    Գգվելով վարդ ու շուշանին.
    Շողշողում էր շուշանն հովտում,
    Շողում էր դեմն արեգակի:
    Հյուսիսային հովն հեզասահ
    Հովհարում էր գիրգ շուշանին.
    Հարավային լեռները զով
    Օդն էր ցողում ջինջ շուշանին:
    Ու շուշանն էր լցվում շաղով,
    Շող շաղով ու շար մարգարտով.
    Արեգնափայլ ոսկի ամպից
    Շաղն է ցողում ծաղկունքն ամբողջ:
    Նշմարվեցին հետզհետե
    Աստղերն առկայծ ու դարձդարձիկ,
    Լուսինն առան բույլերի մեջ
    Ու երկնքի բիլ կամարին համատարած
    Հոծ խմբերով շուրջանակի ճառագեցին:

    Փա՜ռք Հոր, Որդուն և սուրբ Հոգուն
    Այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (19.04.2013)

  14. #23
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ անդրադառնալ Նարեկացուն զուտ իմ անձնական տեսանկյունից…

    Ինստիտուտում ունեինք Facing your image դասընթացը որտեղ հեռուստատեսային էկրանի առաջ ուսանողները պիտի ներկայացնեին պոեզիայի մի նմուշ իր մայրենի լեզվով… ես ընտրեցի Նարեկացու Տաղ Վարդավառի-ն… իհարկե տանը մի լավ պարապեցի կարդացի բարձրաձայն մի քանի անգամ ու գնացի… մի քանի փորձից իվերջո կարողացա վերջացնել ընթերցումը… դասախասս հմայված էր… նա երբեք նման բան չէր լսել… բանաստեղծության հնչեղությունը ուղղակի գերել էր նրան… մյուսներն էլ բերանները բաց նայում էին, չհասկանալով էֆֆեկտի պատճառը… հետո երկար մտածեցի ու ու վերընթերցեցի բանաստեղծությունը… բառերի մտածված ու չափված-ձևված ընտրություն, հերթականության հետ միասին… տառերի հետաքրքիր "կուտակում" որը pivoting point-եր է ստեղծում ու էսքիզային վերլուծություն եթե անենք շատ հետաքրքիր անցումներ են մի բառային/տառային սիստեմից մեկ այլ… ես դպրոցում էլ էի անցել սա բայց ինստիտուտում հայացքս ու վերաբերմունքս լրիվ տարբեր դուրս եկան… անգամ ընտրելուց առաջ ես նման բան չէի սպասում… հետագայում մի քանի անհաջող փորձեր արեցի էսքիզների տեսքով, բայց չստացվեց ուղղակի միջդիսցիպինարային մոտեցումներս դեռ էդքան էլ հստակ չէին… հիմա երևի ավելի լավ լինի… չգիտեմ… մի օր կփորձեմ…

    … ուշագրավ ևս մի բան կա հայկական չարտարապետության ու Նարեկացու մեջ… համեմատականը հետաքրքիր է քանի որ ի տարբերություն գրական ժառանգության որը քրիստոնեությունից հետո ոչնչացվես ու միայն բանավոր ժառանգություն մնաց, ճարտարապետության դեպքում ավելի բախտավոր եղավ այդ ժառանգությունը…

    բոլոր վաղ շրջանի եկեղեցիները կառուցվել են մեհյանների տեղերում ու շատ հաճախ օգտագործվել է բուն կառույցը (Երերույք)… և սա չնայած վերցրել է նախնական հորինվածքը, այնուամենայնիվ հետագայում լուրջ փոփոխությունների է ենթարկվել… բացի զարդաքանդակներից որոնք հիմնականում պահպանել են իրենց հիմնական թեման բուսական ու բնության թեման… սրանք հստակ ցույց են տալիս մեր վարպետների այնուամենայնիվ հեթանոսական նկրտումները… մի տասակ ափսոսանք անցյալի ու բարի հիշողություններ ու հարուստ ժառանգություն… ըստ էության հայ ինտելեկտը միշտ էլ հակված է եղել հեթանոսության՝ կարելի է ասել…

    հիմա ինչու սա հիշեցի…

    Նարեկացին իր ժամանակներում լինելով հոգևորական և ոնենալով կրոնական/քրիստոնեական գրավոր ժառանգություն, այնուամենայնիվ հետ է գնացել դեպի բնություն, դրանով ինչ որ տեղ հեթանոսություն ու բերել բնությունը հետ դեպի գրավոր միտք… էս տեսակետից Նարեկացին լինելով ինտելեկտուալ կարծես գիտակցաբար, կամ գուցե անգիտակցաբար բռնել է հայ ճարտարապետների ուղին… դժվար կլիներ պնդել թե դա արված է գիտակցաբար, բայց անգամ ինտուտիվ մոտեցումը արդեն ինքնին ցույ է տալիս Նարեկացու հանճարը ոչ միայն որպես գրող/բանաստեղծ այլև յուրահատուկ ռենեսանսի՝ վերածննդի մուտքը հայ իտելեկտուալ աշխարհ… սա կարծես փաստ է Նարեկացու անկեղծության, մի բան որ շատ է պակասում շատ շատերի մոտ… նմանրինակ "խիզախումները" հատկապես դժվար է գրավոր խոսքում, քանի որ եթե ճարտարապետության մեջ կարելի է աբստրակտ ելեմենտների միջոցով դա անել ու մնալ աննկատ (ժամանակի կղերականների հետապնդումից), ապա գրավոր խոսքում դա մեծ ռիսկի հետ է կապված…

    սրանք նկատի ունենալով ես կարծում եմ որ Նարեկացու արժեքը միանշանակ բարձրանում է զուտ հանճարեղ բանաստեղծ լինելուց մինչև նոր հոսանքի հիմնասյուն… սա իհարկե կարծիք է… ևս մի բան… նա կարողացավ ուղիղ կապ ստեղծել մարդու աշխարհիկ և հոգևոր աշխարհների միջև… ըստ էության դու Նարեկացի կարդալիս ինքդ քեզ ես կարդում ու ճշմարտությունն ասում ինքդ քեզ… սա ըստ պաշտոնական եկեղեցու հերիտիկոսություն է… Նաև ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի…

    առայժմ այսքանը…

    ամեն

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.04.2013), Tig (19.04.2013), Գալաթեա (21.04.2013), Հայկօ (21.04.2013), Ջուզեպե Բալզամո (19.04.2013)

  16. #24
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    …ևս մի նկատառում…

    եթե հոգևոր տեքստեը գրվել են զուտ մարդու անձնական հոգևոր աշխարհի համար՝ ցածրաձայն կարդալու կամ մտքում կարդալու համար, դրանով առնչվելով հոգևոր և հոգեկան աշխարհի հետ ապա տաղերի մեջ երևում է աշխարհիկ կյանքի կրքոտ փառաբանում քանի որ հստակ է որ հնչեղությունը մեծ դեր է ունեցել տաղերում… մարդուն տարել հետ դեպի բնություն, կապել կյանքի բուսական ձևի հետ որը հեթանոսական կոնցեպտ է…

    շատ կարելի է գրել…

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (19.04.2013), Sambitbaba (19.04.2013), Tig (19.04.2013)

  18. #25
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    …ևս մի նկատառում…

    եթե հոգևոր տեքստեը գրվել են զուտ մարդու անձնական հոգևոր աշխարհի համար՝ ցածրաձայն կարդալու կամ մտքում կարդալու համար, դրանով առնչվելով հոգևոր և հոգեկան աշխարհի հետ ապա տաղերի մեջ երևում է աշխարհիկ կյանքի կրքոտ փառաբանում քանի որ հստակ է որ հնչեղությունը մեծ դեր է ունեցել տաղերում… մարդուն տարել հետ դեպի բնություն, կապել կյանքի բուսական ձևի հետ որը հեթանոսական կոնցեպտ է…

    շատ կարելի է գրել…
    Ես ավելի շուտ կասեի ոչ թե հեթանոսական, այլ Բնապաշտական: Հեթանոսությունն էլ իր հերթին արդեն իսկ հեռանում էր բնությունից:

    հ.գ. Նարեկացուն շատ քիչ եմ անդրադարձել, բայց էս քո վերլուծությունից հետո պատրաստվում եմ ավելի խորը անդրադառնամ: Շնորհակալություն:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (21.04.2013), Sambitbaba (19.04.2013)

  20. #26
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժող, կարա՞ք տաղ վարդավառին գտնեք դնեք ստեղ… շնորհակալ կլինեմ

  21. #27
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տաղ վարդավառի


    «Գոհար վարդն վառ առեալ
    ի վեհից վարսիցն արփենից:
    Ի վեր ի վերայ վարսից
    ծավալէր ծաղիկ ծովային:
    Ի համատարած ծովէն
    պղպջէր գոյնն այն ծաղկին,
    Երփին երփնունակ ծաղկին
    շողշողէր պտուղն ի ճղին:
    Քրքում վակասիր պտուղն
    սնանէր խուռն տերևով.
    Տերևն տաւիղ տուողին
    զոր երգէր Դաւիթ հրաշալին:
    Ի փունջ խուռներամ վարդից
    գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
    Այդ սօս ու տօսախ ծառերդ
    վարդագոյն ոստս արձակեցին:
    Այդ նոճ ու բողբոջ արօսդ
    զարդ առեալ վարդն շուշանին.
    Շուշանն շողէր հովտին,
    շողշողէր դէմ արեգականն.
    Այն հիւսիսային հովէն
    հով հարեալ գոհար շուշանին.
    Այն հարաւային լեռնէն
    քաղցր օդով ցօղէր շուշանին:
    Շուշանն շաղով լցեալ,
    շող-շաղով և շար մարգարտով:
    Ծաղկունքդ ամէն շաղ առին,
    շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
    Աստեղքդ ամէն շուրջ առին,
    դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
    Գունդ-գունդ խաչաձև գնդակ,
    յօրինուած երկնից շուրջանակ:
    Փառք Հօր և Որդւոյն յաւէտ,
    սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:»

    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 21.04.2013, 03:15:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (21.04.2013), Tig (21.04.2013), Տրիբուն (21.04.2013)

  23. #28
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավ ա որ համ աշխարհաբարն ունենք ու համ էլ գրաբարը… շատ հետաքրքիր ա որ դրանց դինամիկաները տարբեր են… եթե դրանք գծապատկերային արտահայտություն ստանային, հաստատ տարբեր կլինեին…

    Հետաքրքիր ա ժամանակի գործոնը… թե ոնց ա ընկալվում հիմա և ոնց էր հավանաբար ընկալվել իր ժամանակի մեջ… շատ կարևոր ա իմ կարծիքով… ինձ թվում ա որ մենք միշտ վերարժեևորում ենք մեր ընդունված արժեքները որը ցույց ա տալիս մարդկային մտքի ու հասարակության դինամիկան … էս տեսանկյունից էս գործը վերարժևորվելով ավելի ա բարձրացնում իր արժեքը… մինչդեռ շատ գործեր վերարժևորման քննությունը չեն անցնում…

    ժամանակ որ եղավ կարելի ա անդրադառնալ է երկու տարբերակներին միասին՝ զուգահեռ/համեմատականով… նաև գծապատկերային կամ ծավալատարածական…

    Միացեք ժող…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (21.04.2013)

  25. #29
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավ ա որ համ աշխարհաբարն ունենք ու համ էլ գրաբարը… շատ հետաքրքիր ա որ դրանց դինամիկաները տարբեր են… եթե դրանք գծապատկերային արտահայտություն ստանային, հաստատ տարբեր կլինեին…
    Ինչո՞վ էին տարբերվելու:
    Ու որի՞ դինամիկան ա ավելի ուժեղ:

  26. #30
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … նաև գծապատկերային կամ ծավալատարածական…
    Չեմ պատկերացնում ինչի մասին ես խոսում, բայց անհամբեր սպասում եմ:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրիգոր Զոհրապ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.11.2016, 16:40
  2. Նարեկացի արվեստի կենտրոն
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.01.2012, 13:06
  3. Պոեզիա. Սուրեն Գրիգոր
    Հեղինակ՝ Անի Ներկարար, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.07.2011, 17:12
  4. Ազգային երգի երեկո «Նարեկացի» արվեստի միությունում
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.09.2010, 09:42
  5. Գրիգոր Սարգսյանի ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Grigor, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.03.2007, 23:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •