ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ
Հովհաննես Շիրազ

ՆԱԽԵՐԳԱՆՔ
(Հայոց համայնապատկերը)

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ


1

Հայաստանի ամեն մի լեռ
Մի քարացած հայ ե անմեի:

Ամեն մի լեռ` մի ճգնավոր,
Մի իշխան ե, մի թագավոր:
Առնոս լեռը` հովիվ ե քաջ`
Բլուրների հոտն իր առաջ:
Անդոկ լեռը` հայ մարգարե`
Սիրտը` կրակ, դեմքը` քարե:
Աչքն աղոթող` ծովն ե Վանա`
Նարեկացին` սարն է Սասնա:
Վարագա լեռն` արծվի պես
Քարացել է` Հայրիկն է, տե´ս:
Աշնակ սարն էլ, աշնակցինե´ր,
Ձեզ Մուշ կանչող Իշխանն է ձեր:
Վեհ-Շարան է Արագածը,
Որ տենչում ե Կարսա հացը:
Արարատը` Հայկն ե վիմված`
Երևանվող հույսի դիմաց,
Վար կնայե` մեկ Երևան,
Հազար ու մեկ` դեպ Մուշ ու Վան:
Ազնանց Փոքր Մհերն էլ Սիս`
Ժայռի մեջ է, վա´յ աչքերիս:
Տավրոս լեռը զիմ Կիլիկիան`
Ինքն է հայոց վերջին արքան:
Ազգ իմ, Գրգուռ, Նեմրութն ել քո,
Ծովասարն լ` ամպի ներքո`
Վարշամակված հայոց վշտով,
Հոնքը կիտել վեհ ու վրդով`
Ատրուշանի կրակն ընկած`
Շնչում, ինչես Թոնդրակն հանգած,
Խուլ ծխում են` ելք են փնտրում,
Մտնաքողը պահ մի պատռրում,
Այրվում, նայում Արարատին`
Հուր են ուզում ժայթքել չորս դին
Անդ շղթայված լեռներս վեհ,
Իմ աշխարհը, որ երբևե
Գահ չի դառնա ժանտ ոսոխին`
Աստված կիջնի դեռ մեր հողին.
Միշտ չենք մնա
Ասպատակված,-
Մի´ պարծենա,
Անզգամվա´ծ...
Հայոց լեզուն` թուրն է հայոց,
Թուր Կայծակին` ընդդեմ վայոց:
...................................
Հայաստանի ամեն մի լեռ`
Վաղն հրաբուխ է մի անմեր...

2

Ո´վ անմեղաց մեջ անթեղված հայոց անբույժ վերք ու վիշտ,
Ո՞վ չի երազել մոռանալ ձեզ միչտ,-
Բայց ո´չ, այս անգամ դուրս եմ կանչում ձեզ
Բոլոր խորշերից քուն ու մոռացման,
Թեկուզ ինձ խոցեք չար երազի պես,-
Բայց, ելե´ք` ձեզ եմ կանչում այս անգամ:
Սպին իր վերքը մտքից չի հանի,
Ձեզ չի մոռանա իմ ազգը, սակայն`
Թեկուզ մի սիրտ ել մոռացած լինի`
Զարթե´ք, դառն հուշեր, պետք եք այս անգամ...
Ո´վ դուք` վկաներ հավերժավրեժ հայոց եղեռնի,
Զարթե´ք, որ պատժանքն այս անզույգ մեղքի կոկորդից բռնի,
Հատուցման արծիվն իր ժեռ վանդակից ի լույս սլանա,
Որպես աշխարհում իր միակ թառին` Մասիս բարձրանա,
Ելնեն ժեռ բանտից իմ Մհերն ու ձին,
Որ գեթ աղ բերեն իմ հույսի հացին:
...........................................
Եւ թող այս գիրքս դասագիրք դառնա
Մանուկ մարդկության սեղանի վրա:]