User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 49 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Ուշ է...

  1. #46
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ բարձն է մնում միայն

    Արցունքներս կուլ տալով
    Օրորովող տերևների միջով
    Մութ փողոցներն անցնելով
    Սեղմում եմ բռունցքներս
    Սեղմում եմ ատամներս
    Սեղմում եմ աչքերս
    Ու տուն վազում.
    Ինձ բարձս է սպասում:

    Դու ունես նախկինիցդ մնացած
    Փափուկ արջուկ, որ
    Նրան է հիշեցնում:
    Գրկում ես արջուկը ու գիշերները
    Լացում:
    Խաղալիքդ անձնավորվում
    Ու շունչ է առնում:

    Ես չունեմ արջուկ,
    Չունեմ նախկիններ
    Ինձ միայն բարձն է մնում:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.11.2014), John (29.11.2014), Sambitbaba (29.11.2014), unknown (29.11.2014), մարդագայլուկ (28.11.2014), Մուշու (29.11.2014)

  3. #47
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանրից վերջին մի ամսվա էղած-չեղածը սկսեմ հավաքել ստեղ:

    Ծփիների տակ

    Ես այստեղ եմ արդեն. «Ծփիների տակ»
    Հիշու՞մ ես Պլաթի բանաստեղծությունը:
    Մենք պիտի սրճեինք «Ծփիների տակ»
    Դեկտեմբերյան այն ցուրտը օրը, երբ
    Ժամանակ պիտի սպանեիր
    Այն «կիսընկերոջ» հետ:

    Պիտի պատմվածքը սևագրեինք,
    Պիտի իմ մտքին քոնն ավելանար, քոնին՝ իմը
    Պիտի թաքուն զրույցներ լսեինք
    Կողքի սեղաններից
    Ու պիտի դրանք
    Երկխոսություններ դարձնեինք:
    Պիտի տպագրության պլաններ կազմեինք,
    Պիտի ոգևորվեինք, ուրախանայինք, ծիծաղեինք
    Երազեինք, միմյանց աչքերի մեջ նայեինք,
    Շնորհակալեինք, որ իրար ունենք,
    (ինչպես անում էինք սովորաբար):

    Բայց դեկտեմբերյան այն գորշ օրը
    Դու ժամանակ չունեիր
    Ու հեռացար շենքից՝ թողնելով ինձ
    Հարցերով, վերքերով ու ցավով պատված:
    Գնացիր «ժամանակ սպանելու» այնտեղ,
    Որտեղ էմոցիաներ չկան:

    Եվ եկել եմ ես «Ծփիների տակ» մենակ
    Եկել եմ մի լավ գրքով ու բլոկնոտով,
    Մինչ դիմացի մայթին վարպետը
    Հեծանիվս է նորոգում:
    Տեսնես ներսը նորոգող
    Վարպետներ չկա՞ն:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.06.2015), Smokie (20.01.2015), Tiger29 (20.01.2015), Աթեիստ (20.01.2015)

  5. #48
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճանճը

    Փոքրացել,
    Նվազել,
    Մի ճանճ ես դարձել,
    Ու բզզում ես
    Գանգիս ներսում:

    Բզզում ես գիշերվա կեսին,
    Վաղ առավոտյան՝
    Զարթուցչից առաջ,
    Բզզում ես բլոգում,
    Բզզում ես դրսում,
    Իսկ ես
    Քեզ չեմ լսում:

    Ճանճասպանը ձեռքիս
    Վազում եմ,
    Դու պտտվում, պտտվում
    Ու չես բռնվում:
    Կամ գուցե հասնում եմ, ու
    Ճըլըթ,
    Խփել չեմ ուզում:

    Հանգիստ թող ինձ,
    Խնդրում եմ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.06.2015), Smokie (24.06.2015), Արէա (11.06.2015)

  7. #49
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես հաղթահարել տագնապը

    Քինդլս լցրել եմ
    «Ինչպես հաղթահարել տագնապը» տիպի
    Անլուրջ գրքերով:
    Ու կռվում եմ, կռվում եմ, կռվում:
    Ձեռքերս
    Դողում են
    Իմ կամքով:
    Գիտեմ.
    Հենց կանգնեմ,
    Տագնապը կգա,
    Ցավը կգա,
    Ու կուզեմ գոռալ,
    Կուզեմ ստեղններին պինդ-պինդ սեղմելով
    Քեզ նամակ գրել,
    Մեյլերով գոռալ,
    Հայհոյել, թքել,
    Տրորել, անգամ
    Սպանել:

    Բայց սեղմում եմ կոկորդս,
    Սեղմում եմ քինդլիս կոճակը
    Ու սկսում կարդալ.
    «Ինչպես հաղթահարել տագնապը»:

    Արածդ դուրդ եկա՞վ:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (20.06.2015), Smokie (24.06.2015), Վոլտերա (20.06.2015)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •