Ուլուանա-ի խոսքերից
Ես հասկանում եմ, թե դու ինչ նկատի ունես։ Սիրահարվել, իհարկե, կարելի է նաև առաջին հայացքից ու առանց ճանաչելու, բայց նաև համարում եմ, որ ընդամենը մի կամ մի քանի անգամ տեսնելով ու առանց մարդու հետ շփվելու սեր խոստովանելը շատ սխալ է։ Իսկ մարդու հետ թեկուզ մի քիչ շփվելու դեպքում կարելի է գոնե ընդհանուր պատկերացում կազմել նրա մասին ու ըստ այդմ՝ զգացմունքներդ կամ ավելի կկայունանան, կամ էլ հակառակը՝ կհիասթափվես, կհասկանաս, որ սխալվել ես։ Օրինակ, ես ինքս երբեք լուրջ չեմ վերաբերվել այն տղաներին, որոնք, ինձ մեկ կամ մի քանի անգամ տեսնելով ու հետս առանձնապես շփված չլինելով, սեր են խոստովանել, քանի որ գտնում եմ, որ եթե մարդը այսքան շուտ, առանց ինձ ճանաչելու այդ լուրջ ու պատասխանատու քայլին է դիմում, ուրեմն լուրջ մարդ չի։ Համոզված եմ, որ շատ աղջիկներ են այսպես մտածում, և ճիշտ են անում։
Նման դեպքերում, տղաները կարող են սիրահարված լինել ու առանց երկար–բարակ մտածելու աղջկան խոստովանել ու ընկերություն անելու առաջարկ անել, աղջիկն էլ կարող է սիրահարվել, որից հետո կարճ ժամանակ անց տղայի սիրահարվածություն ոնց թափով եկել էր, էնպես թափով էլ չքանա, իսկ աղջիկը, փաստորեն, զոհ է դառնում, եթե նրա զգացմունքներն ավելի կայուն են դուրս գալիս։ Դրա համար սխալ եմ համարում սիրահարվածության թունդ պահին խոստովանելը։ Գոնե մի քիչ ժամանակ է պետք, մինչև մարդը համոզվի իր զգացմունքների գոնե հարաբերական լրջության ու կայունության մեջ, որպեսզի դիմացինին ցավ պատճառելու հավանականությունը նվազագույնի հասցնի։ Դե, պարզ է, որ ոչ ոք հաստատ չի կարող իմանալ, թե վաղն ինքն ինչ կզգա, հետևաբար ոչ ոք ապահովագրված չէ սխալվելուց, բայց հենց այստեղ է, որ մարդիկ սխալ են գործում՝ առաջնորդվելով զուտ այդ պահի զգացողություններով։ Վերջիվերջո, սիրահարվածությունների մեծ մասը երբեք էլ սեր չի դառնում, կայծի պես բռնկվում են ու արագ մարում։
Էջանիշներ