»ԱՐԻ ՄՆԱՆՔ ԸՆԿԵՐՆԵՐ »
Կար-չկար մի տղա կար: Ասենք անունը Նարեկ: Նարեկը մի օր ծանոթացավ մի գեղեցիկ աղջկա հետու սիրահարվեց նրա վրա: Սկզբում այդ աղջիկը ուղղակի դուրեկան ու հաճելի անձնավորություն էր, բայց որքան շատ ժամանակ էր անցկացնում Նարեկը նրա հետ, այնքան ավելի էր կապնվում: Ամեն ինչ լավ էր ընթանում, նրանք հաճելի ժամանակ էին անցկացնում, ԲԱՅՑ.... ինչ ոչ բան այն չէր... այդ աղջիկը հեչ սիրահարվածի նման չէր...
Նարեկը չգիտեր արդյո՞ք աղջիկն ել նույն զգացմունքներն ունի իր նկատմամբ,թե՞ ոչ...
Բազմաթիվ օրեր ու գիշերներ մտածելուց հետո, Վերջապես նա որոշեց ազատվել այս անորոշ ու տանջալից վիճակից...նա որոշեց խոստովանել, թե որքան ուժեղ զգացմունք ունի նրա նկատմամբ...
Եվ նա խոստովանեց...![]()
Նա երկար խոստովանեց, որ շատ ուժեղ սիրահարված է, որ պատրաստ է նրա համար աստղեր իջեցնել երկնքից, որ հանուն նրա պատրաստ է ամեն ինչի: Իսկ աղջիկը որոշ ժամանակ լռելուց հետո տխրությամբ պատասխանեց.
- ես շատ զգացված եմ ու... շնորհակալություն իհարկե.... ես իսկապես հասկանում եմ քեզ,բայց ես չեմ ուզում կործանել մեր ընկերությունը ... այն իսկապես շատ թանկ է ինձ համար... արի մնանք ընկերներ !
Այս պատասխանը ավելի ամաչեցրեց Նարեկին: Նա ուղակի չգիտեր ինչ անել...
Նա մտածեց, որ աղջիկն իրեն այդպես պատասխանեց, ապա դա նշանակում է , որ նա էլ է սիրում, բայց երեվի ինչ-եր բանից վախենում/ամաչում է: Կամ մի գուցե աղջիկը պատրաստ չէ՞ր նման հարաբերությունների, ..նրան ժամանակ է՞ր պետք,.. կամ դրանով ինչ-որ բա՞ն էր ուզում ասել... կամ մի գուցե նա շատ քի՞չ Ջանքեր է գործադրել նրա սիրտը շահելու համար:
Նարեկը որոշեց ապացուցել աղջկան, թե որքան ուժեղ է իր զգացմունքը նրա հանդեպ : Նա մի թանկարժեք ծաղկեփունջ նվիրեց ու մի երկար նամակ գրեց: Նամակի Պատասխանը չստացավ...Նա մի քանի օրվա ընթացքում օրական 2-3 անգամ զանգում էր աղջկան իր /ուշադրությունը ցույց տալու համար/, իսկ աղջիկը պատճառաբանում էր , թե շատ զբաղված է.. հետո կզանգի.. բայց երբեք չէր զանգում
:
Անցան շաբաթներ,ամիսներ... իսկ Նարեկը անընդհատ մտածում էր թե ինչ է պատահել, ու թե ինչ նա չի արել այնպես ինչպես պետք է...
![]()
![]()
ՖԻԼՄԻ ՎԵՐՋԸ![]()
![]()
Համարյա մենք բոլոր տղաներս հանդիպել ենք նման պատմության հետ, որը միշտ հիշեցնում է մեզ մեր կամ մեր ընկերների անձնական կյանքի ամենացավալի վրիպումները:
ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ - ԼԵԳԵՆԴ Է, որովհետ_ մոտ է մեր բոլորի սրտերին.....այն միշտ եղել է ու պիտի անվերջ կրկնվի:
Նման պատմությունները անկեղծ ասած հիացնում են ինձ:: ԱՅՈ նման պատմությունները հիացնում են ինձ, որոհետ_ ես շատ պարզ տեսնում եմ այդ պրոբլեմը ոտից-գլուխ ու գիտեմ թե ԻՆՉ ՊԻՏԻ ԱՆԵԼ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
Իսկ դրա համար պետք է հասկանալ թե որքան մեծ տարբերություն կա տղամարդու ու կնոջ «բնությունների», ցանկությունների մեջ:
շարունակելի.....
Էջանիշներ