Վայ, վերջապես կարդացի ամբողջը…հիմա սկսեմ…
Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
կինը ուզում է մի տղամարդու, ով կարող է ՂԵԿԱՎԱՐԵԼ նրան
ԿԻՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀՐԱՊՈՒՐՎԻ ՄԻ ՏՂԱՄԱՐԴՈՎ, ՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՆՐԱՆ ! ! !
սխալվում ես հարգելիս, շատ ես սխալվում:
և հետո, ամեն ինչ հարաբերական է, և "ինչ են ուզում կանայք" հարցը անիմաստ է ինչ-որ տեղ: նայած թե ով:
Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
Այն, որ աղջիկները չպետք է համաձայնվեին այս կարծիքի հետ, իմ համար նորություն չի։
Կանայք դա չեն ընդունի, որովհետև այսպիսի ձգտումը առաջանում է ԵՆԹԱԳԻՏԱԿՑԱԿԱՆՈՒՄ։
Կինը ուզում է մի տղամարդու, ով իրենից ուժեղ է / ոչ միայն ֆիզիկապես/։ Հետաքրքիր է , բայց ամենստեռվոզիկ ու նյարդային կանայք, այդ մասին ճչում են բոլորից բարձր։
ես միշտ ասում եմ այն, ինչ կարծում եմ, դա իմ սկզբունքներից մեկն է: Հավատա, եթե ասում եմ, որ դա այդպես չի, ուրեմն հաստատ այդպես եմ կարծում:
այո, դու ճիրտ ես, ինձ համար կարևոր է որ իմ ընտրյալը ավլի ուժեղ լինի, բայց ցանկանալ , որ նա լինի ուժեղ բոլորովին չի նշանակում , ցանկանալ որ նա կառավարի քեզ : Դրանք տարբեր բաներ են:
Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
ավելի ճիշտ կլինի, ցույց չտալ, թե փորձում ես նրանց հրապուրել,

"Ինչքան քիչ ենք մենք սիրում կնոջը,
այնքան հեշտ ենք նրան դուր գալիս։"
Պուշկին
համաձայն չեմ: բոլոր աղջիկների համար կարևոր է իմանալ, որ հետաքևքևում է տղային, ու որ նրա համար կարևոր մարդ է, հավատա ինձ:
Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
ես կարող եմ լավ ընտրություն անել, երբ ունեմ ընտրության հնարավորություն։
իսկ ինչքան մեծ է ընտրանին, էնքան ավելի ճիշտ ընտրություն կանեմ։
կարծես շուկայական հարաբերությունների մասին խոսես
Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
" ՀՐԱՊՈՒՐԱՆՔԸ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՉԻ ԱՌԱՋԱՆՈՒՄ
ՀՐԱՊՈՒՐԱՆՔԸ - մարդու ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ"
Այ այստեղ լիովին համաձայն եմ հետդ:
Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
Դե.. դա քո իրավունքն ա, իսկ ինձ համար կարևորը այս շրջանակներում այն նպատակն է, որին ես ձգտում եմ ... գտնել այն ամենալավին, հրապուրել ու կյանքս կապել նրա հետ տրվելով անմնացորդ նվիրվածությամբ։
Նպատակի հասնելու ամենակարճ ճանապրհը հետևյալն է՝
վերլուծիր բոլոր գործողություններդ ու փորձիր հասկանալ որոնք են քո սխալները, ցուցաբերի ճկունություն,
անըդհատ փոխի ստրատեգիաներդ մինչև գտնես ամենաարդյունավետը։
Արա այն ինչ հաջողություն ա բերում ու մոտեցնում ա քո նպատակին, այլ ոչ այն ինչ քո դուրն ա գալիս,
Իսկ դու համոզված ես որ ամենալավը կա???
և հետո, պլանավորել երբեք պետք չի: Չես գտնում, որ գործողությունները վերլուծելը և ստրատեգիաներ հորինելը անիմաստ է? տարբեր աղջիկներ տարբեր մոտեցում են պահանջում, ունեն տարեր բնավորություններ ու ընդհանրացնելն անիմաստ է, իմ կարծիքով:

ես իրատես եմ, ու հասկանում եմ , որ իդեալական մարդ չկա, բայց ասեմ, որ ինձ համար շատ կարևոր է ազնվությունը (տանել չեմ կարողանում սուտը, կեղծիքը...անկեղծ), բարությունը ու հարգանքը մարդկանց նկատմամբ: մեկ ել եթե խղճով լինի ու ինչպես Յուլիանան ասեց, ինձ նման բուսակեր, շատ ավելի լավ կլինի

և ընդհանրապես, իմ կարծիքով, ցանկացած տիպի, հատկապես կին-տղամարդ հարաբերությունների համար կարևոր է հետևյալ գաղափարների գոյությունը.
1. փոխադարձ հարգանք
2. փոխադարձ վստահություն
3. փոխադարձ հասկացուղթություն (չգիտեմ , ճիշտ եմ ասում բառը , նկատի ունեմ понимание )
4. նման հետաքրքրություններ , ինր որ բան , որ ընդհանուր կլինի 2-ի համար
5. ու բնականաբար փոխադարձ սեր