Chuk ես ուզում եմ ասել քեզ, որ չնայած մեր` այս թեմայի վերաբերյալ կարծիքների որոշակի տարաձայնություններին, ես պարզապես հիացած եմ քո ԱՆԶՈւԳԱԿԱՆ գրելաոճով ! Դու իսկապես շատ հետաքրքիր ու ճիշտ մտքեր ես արտահայտում, որոնց մեջ երբեմն տրամաբանության վիթխարի թռիչք կա պարփակած: Ուզում եմ ասել նաև, որ ես էլ ժամանակին քո շատ մտքերի հետ կհամաձայնվեի. եթե քո տեղը լինեի ու տեսած չլինեի այն ինչ տեսել ու ապրել եմ ես ել մոտավորպես նույն կերպ կարտահայտվեի:
Դու գիտես, որ տարբերվում ես ուրիշ տղաներից: Դեռ պատանեկան տարիքում դու հասկացար, որ իրերին այլ կերպ ես նայում, ընկալում, այլ կերպ ես մտածում, քան մյուս բոլորը:Ու դու հասկացել ես, որ քո ճիշտ ու ուժեղ կարծիքը, շատ առավելություններ է տալիս քեզ ուրիշների նկատմամբ կյանքի ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ բնագավառներում... քո մտածելակերպը քեզ շաատ է օգնել կյանքում...

Ու դու սովորաբար ճիշտ ես եղել...
Այդ ճշտությունը օգնում է քեզ առաջ գնալ ամենատարբեր ասպարեզներում` ճանապարհ հարթելով ինքդ քեզ համար:
Բայց, ցավոք սրտի, քո տրամաբանորեն ճիշտ կարծիքը կարող անօգուտ, շատ հաճախ նաև վնասակար լինի, երբ մենք նայում ենք մեր անձնական կյանքի առեղծվածային, հանելուկներով լի կողմը` կանանց հետ փոխհարաբերությունները:

Բայց կյանքում շատ երևույթներ են պատահում, որոնք պարզապես չեն ենթարկվում դասական տրամաբանության օրենքներին: