User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արդյո՞ք արժի գոռոզամիտ աղջիկներին գայթակղել հոգեբանական սուպերտեխնոլոգիաներով

Քվեարկողներ
146. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    80 54.79%
  • Ոչ

    66 45.21%
Էջ 6 27-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 391 հատից

Թեմա: Ինչպե՞ս հրապուրել կանանց

  1. #76
    Սկսնակ անդամ NINOK-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երեվան,
    Տարիք
    34
    Գրառումներ
    63
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Ինչպես հրապուրել կանանց կամ Ինչ են ուզում կանայք.իմ կարծիքով սխալ հարցեր են.որովհետև տարբեր կանանց կամ աղջիկների մոտ հայացքները տարբեր են կյանքին.

  2. #77
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Chuk ես ուզում եմ ասել քեզ, որ չնայած մեր` այս թեմայի վերաբերյալ կարծիքների որոշակի տարաձայնություններին, ես պարզապես հիացած եմ քո ԱՆԶՈւԳԱԿԱՆ գրելաոճով ! Դու իսկապես շատ հետաքրքիր ու ճիշտ մտքեր ես արտահայտում, որոնց մեջ երբեմն տրամաբանության վիթխարի թռիչք կա պարփակած: Ուզում եմ ասել նաև, որ ես էլ ժամանակին քո շատ մտքերի հետ կհամաձայնվեի. եթե քո տեղը լինեի ու տեսած չլինեի այն ինչ տեսել ու ապրել եմ ես ել մոտավորպես նույն կերպ կարտահայտվեի:
    Դու գիտես, որ տարբերվում ես ուրիշ տղաներից: Դեռ պատանեկան տարիքում դու հասկացար, որ իրերին այլ կերպ ես նայում, ընկալում, այլ կերպ ես մտածում, քան մյուս բոլորը:Ու դու հասկացել ես, որ քո ճիշտ ու ուժեղ կարծիքը, շատ առավելություններ է տալիս քեզ ուրիշների նկատմամբ կյանքի ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ բնագավառներում... քո մտածելակերպը քեզ շաատ է օգնել կյանքում...

    Ու դու սովորաբար ճիշտ ես եղել...
    Այդ ճշտությունը օգնում է քեզ առաջ գնալ ամենատարբեր ասպարեզներում` ճանապարհ հարթելով ինքդ քեզ համար:
    Բայց, ցավոք սրտի, քո տրամաբանորեն ճիշտ կարծիքը կարող անօգուտ, շատ հաճախ նաև վնասակար լինի, երբ մենք նայում ենք մեր անձնական կյանքի առեղծվածային, հանելուկներով լի կողմը` կանանց հետ փոխհարաբերությունները:

    Բայց կյանքում շատ երևույթներ են պատահում, որոնք պարզապես չեն ենթարկվում դասական տրամաբանության օրենքներին:

  3. #78
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Մեջբերում NINOK-ի խոսքերից
    տարբեր կանանց կամ աղջիկների մոտ հայացքները տարբեր են կյանքին.
    Բնական է.
    բայց լսելով կանանց, մի գուցե կարելի է ըդհանուր բաներ գտնել:
    Օրինակ` կանայք փնտրում են ավելի ուժեղ տղամարդու, քան իրենք են:
    Սա կարելի է ընդհանրացնել.

  4. #79
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Ուզում եմ հարցնել կանանց. Եթե մի կողմ դնենք արտաքինը, ֆիզիկական տվյալները, սցիալական վիճակը.... ինչպիսի ներքին, անձնական հատկանիշներ պիտի ունենա կատարյալ տղամարդը?
    Խնդրում եմ գրեք ձեր կարծիքները.

  5. #80
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
    Ուզում եմ հարցնել կանանց. Եթե մի կողմ դնենք արտաքինը, ֆիզիկական տվյալները, սցիալական վիճակը.... ինչպիսի ներքին, անձնական հատկանիշներ պիտի ունենա կատարյալ տղամարդը?
    Խնդրում եմ գրեք ձեր կարծիքները.
    Ես արդեն գրել եմ ինձ համար ամենակարևոր հատկությունների մասին, բայց ավելի մանրամասն ասեմ. ինձ համար կատարյալ տղամարդն այսպիսին է. բարի, շատ ազնիվ (առնվազն իմ չափ ), խելացի, սկզբունքային, ներողամիտ, լայն մտածելակերպի տեր, կաղապարացած չլինի, այսինքն՝ ընդունակ լինի նոր գաղափարներ ընկալելու և ընդունելու, զարգացած, հումորի զգացումով, նրբանկատ ու պատասխանատու։ Հա, մոռացա ասել, որ նա նաև պետք է զերծ լինի վնասակար սովորություններից. չպետք է ծխի, չպետք է խմի (դե, ես կատարյալի մասին եմ ասում, բայց այդպիսիք շատ հազվադեպ են հանդիպում, բայց հանդիպում են), նաև պետք է ինձ նման բուսակեր լինի ու կիսի իմ հայացքները կյանքի նկատմամբ (նկատի ունեմ այն հայացքները, որոնք շատ քիչ մարդիկ են կիսում
    Մի բան էլ մոռացա. նրա մեջ պիտի գոնե որոշ չափով պահպանված լինի մանկական անմիջականությունը։ Ինձ համար դա շատ կարևոր է։
    Կարծես թե բան չեմ մոռացել։ Որ հետո հիշեմ, կավելացնեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #81
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
    Ուզում եմ հարցնել կանանց. Եթե մի կողմ դնենք արտաքինը, ֆիզիկական տվյալները, սցիալական վիճակը.... ինչպիսի ներքին, անձնական հատկանիշներ պիտի ունենա կատարյալ տղամարդը?
    Խնդրում եմ գրեք ձեր կարծիքները.
    Ասե՞մ: Նախ պետք է խելացի և ինտելեկտուալ լինի: Առանց դրա հնարավոր չէ, հակառակ դեպքում երկու նախադասությունից ավելի նրա պոխանակել չի լինի: Հետո պետք է քրիստոնյա լինի (ոչ թե այնպիսին, ինչպիսին համարվում է հայ ջողովուրդը, այլ իսկապես քրիստոնյա, բառի բուն իմաստով): Վերջինն իր մեջ պարունակում է ամեն ինչ: Կարիք չկա այլ մանրամասնություններ գրելու: Իսկ ամենակարևորը՝ չպետք է փորձի ինձ վրա իշխել ու կարծիքներ պարտադրել:

  7. #82
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Նախ , Հարգելի Բյուրակն ,
    Ճիշտն ասած , սկզբից միշտ էլ կարելի է լավատես լինել հետագայի համար, երբ աղջիկը դուր է գալիս առաջին հայացքից ,
    բայց նաև պրոբլեմներն են շատ , որ հոգսերի հետ միասին մոռացվում է սերը աղջկա նկատմամբ ,իհարկե կախված թե ինչ բարդություն կունենան հոգսերը և պրոբլեմները , նաև կախված տղու կազմակերպված լինելուց , նայած թե ինչ լավ ընկերներ բարեկամներ կհանդիպեն , որ կյանքում հաղթող դիրքով լինի տղեն :
    Լավ է , թե ազատ լինենք ու ոչ մեկին էլ չպատկանենք , որ երբ ուզենանք և ում որ արժանի համարենք , կարողանանք սիրել ու նվիրվել : Շատ դժվար է սիրել հենց մեկին , քանի որ ապրում ենք բոլորս և բոլորի հետ , և ստիպված կապվում ենք , հարմարվում բոլորի կարծիքի և շահերի ... հետ :
    Միակ թերությունը կամ խոչընդոտը դա մեր մենակ լինելու , այն որ մենակ մեր մասին ենք սկսում մտածել և մոռանում ենք , որ աշխարհը մեր փոքր շուրջը չի միայն ,
    իմ կարծիքով պետք ա իրար օգնել ինչով հնարավոր ա , որ ետ փողը մարդու մաքրությունը չնսեմացնի :
    Հուսով եմ որ Հայերով մի քիչ արագ որոշումներ կկայացնենք և կաշխատենք որ դրանք լինեն մեր բոլորի համար էլ լավ , այլ ոչ թե ամեն մեկը իրան մենակ տեսնա մեր հետաքրքիր աշխարհում ,իսկ մեր աղջիկները իրոք որ արժանի են երջանիկ լինելու և սիրվելու համար :

  8. #83
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Narinfinity> Չհասկացա, թե քո գրածն ինչու էր ինձ ուղղված, ինչ կապ ուներ իմ գրառումների հետ

  9. #84
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
    Դա հարցի մյուս կողմն ա Chuk, արի ենթադրենք , որ այդպիսի բնավորության գիծ կա, ես վստահ եմ, որ կա, բայց դա հետո... ես ուզւոմ եմ ասել, որ բանական վարքագիծը-դա ամենագնահատելի գծերից մեկն է, բայց եթե տեսնում ես, որ աղջիները չեն հրապուրվում քեզքնով ԱՅՆՊԻՍԻՆ ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՍ, կփորձես չէ ՞փոխել քեզ, թե չէ հո ամբողջ կյանքում անհաջողակ չե՞ս մնալու...
    կներրես, որ օրինակը քո վրա եմ բերում
    Նման բնավորության գիծ չի կարող լինել, քանի որ տարբեր մարդիկ ունեն տարբեր բնավորություն , ճաշակ և ցանկություններ , և եթե ինր որ մեկին դւո այդպիսին դուր չես հգալիս, պա կգտնվի մեկ ուրիշը, որին դուր կգաս, չնայած ոմանք այդպես էլ չեն գտնում կյանքում նման մարդու, բայց դա արդեն բացառություն է...մի խոսքով, եթե դու աղջկան դուր չես գալիս, ապա սխալ է քեզ փոխելը միայն նրա համար, որ նա քեզ հավանի...միևնույն է, դա դու չես լինի, այլ մի կերպար, որը ժամանակի ընթացքում ցնդելու է...և հետո, ինչ իմաստ ունի ինքդ քեզ փոխելը, չի հավանում, թող չհավանի, ինչի ինչ-որ մեկի համար ուրիշ մարդ դառնալ??? պետք չի կյանոքւմ դեմքը կորցնել...

  10. #85
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Մեջբերում Narinfinity-ի խոսքերից
    Նախ աղջիկներին հրապուրելու համար պետք է մեզ դնենք նրանց տեղը և հարցնենք ինքներս մեզ.
    Ինչու սիրել հենց այս տղային կամ ընդհանրապես մարդուն,
    Պարզվում է , որ մենք էլ սիրում ենք այն անհատին կամ էակին , որը մեզ համար ինչ-որ տեղ հերոս է , ոնց որ հեքիաթներում է լինում , քնքշության չափանիշներին առավելագույնն է համապատասխանում :
    Հա , նաև տղան պիտի լինի պաշտպան հերոս , որը աղջկան կփրկի բոլոր հոգսերից , նրա համար "աստղեր կիջեցնի" և այլն , կամ էլ ուղղակի նվիրված և վստահելի ընկեր կլինի այս կարճ ու հրաշք կյանքում , ինչպես որ շատերն են նրան այդպես կոչում` կարճ ու հրաշալի
    Պաշտպան հերոս...? լավ ասեցիր...իրականում , կոնկրետ ինձ համար կարևոր չի արտաքինը, չնայած սիրում եմ բարձրահասակ ու թիկնեղ տղաների: Կարևորը, որ նա լինի ՄԱՐԴ, իր թերություններով ու առավելություններով... ընդհանրապես աղջիկներին (նկատի ունեմ նորմալ խելքը գլխին) , կարևոր է զգալ, որ կողքին ուժեղ, լուրջ (նկատի չունեմ ընդհանրապես չծիծաղող...նկատի ունեմ կյանքին լուրջ նայող ու հասուն խելքով) ու կայացած մարդ, որին կարող ես վստահել, որը քեզ միշտ կօգնի ու կպաշտպանի ում հետ քեզ ապահով ու հանգիստ կզգաս...մի խոսքով, ոչ թե փոքր եռեխա, նոր ակնոցով հիացած, կամ էլ "լավ ընկերների" մասին պատմող ու իրեն լավ տղա ցուցադրող մեկը...այլ հասուն երիտասարդ...ցավոք, հայ տղաների հիմնական մասը առաջին տիպին է պատկանում, ու շատ ուշ է մեծանում...
    մի նեղացեք, սուտ ասել չեմ կարողանում...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 10.04.2006, 01:38:

  11. #86
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Վայ, վերջապես կարդացի ամբողջը…հիմա սկսեմ…
    Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
    կինը ուզում է մի տղամարդու, ով կարող է ՂԵԿԱՎԱՐԵԼ նրան
    ԿԻՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀՐԱՊՈՒՐՎԻ ՄԻ ՏՂԱՄԱՐԴՈՎ, ՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՆՐԱՆ ! ! !
    սխալվում ես հարգելիս, շատ ես սխալվում:
    և հետո, ամեն ինչ հարաբերական է, և "ինչ են ուզում կանայք" հարցը անիմաստ է ինչ-որ տեղ: նայած թե ով:
    Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
    Այն, որ աղջիկները չպետք է համաձայնվեին այս կարծիքի հետ, իմ համար նորություն չի։
    Կանայք դա չեն ընդունի, որովհետև այսպիսի ձգտումը առաջանում է ԵՆԹԱԳԻՏԱԿՑԱԿԱՆՈՒՄ։
    Կինը ուզում է մի տղամարդու, ով իրենից ուժեղ է / ոչ միայն ֆիզիկապես/։ Հետաքրքիր է , բայց ամենստեռվոզիկ ու նյարդային կանայք, այդ մասին ճչում են բոլորից բարձր։
    ես միշտ ասում եմ այն, ինչ կարծում եմ, դա իմ սկզբունքներից մեկն է: Հավատա, եթե ասում եմ, որ դա այդպես չի, ուրեմն հաստատ այդպես եմ կարծում:
    այո, դու ճիրտ ես, ինձ համար կարևոր է որ իմ ընտրյալը ավլի ուժեղ լինի, բայց ցանկանալ , որ նա լինի ուժեղ բոլորովին չի նշանակում , ցանկանալ որ նա կառավարի քեզ : Դրանք տարբեր բաներ են:
    Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
    ավելի ճիշտ կլինի, ցույց չտալ, թե փորձում ես նրանց հրապուրել,

    "Ինչքան քիչ ենք մենք սիրում կնոջը,
    այնքան հեշտ ենք նրան դուր գալիս։"
    Պուշկին
    համաձայն չեմ: բոլոր աղջիկների համար կարևոր է իմանալ, որ հետաքևքևում է տղային, ու որ նրա համար կարևոր մարդ է, հավատա ինձ:
    Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
    ես կարող եմ լավ ընտրություն անել, երբ ունեմ ընտրության հնարավորություն։
    իսկ ինչքան մեծ է ընտրանին, էնքան ավելի ճիշտ ընտրություն կանեմ։
    կարծես շուկայական հարաբերությունների մասին խոսես
    Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
    " ՀՐԱՊՈՒՐԱՆՔԸ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՉԻ ԱՌԱՋԱՆՈՒՄ
    ՀՐԱՊՈՒՐԱՆՔԸ - մարդու ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ"
    Այ այստեղ լիովին համաձայն եմ հետդ:
    Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
    Դե.. դա քո իրավունքն ա, իսկ ինձ համար կարևորը այս շրջանակներում այն նպատակն է, որին ես ձգտում եմ ... գտնել այն ամենալավին, հրապուրել ու կյանքս կապել նրա հետ տրվելով անմնացորդ նվիրվածությամբ։
    Նպատակի հասնելու ամենակարճ ճանապրհը հետևյալն է՝
    վերլուծիր բոլոր գործողություններդ ու փորձիր հասկանալ որոնք են քո սխալները, ցուցաբերի ճկունություն,
    անըդհատ փոխի ստրատեգիաներդ մինչև գտնես ամենաարդյունավետը։
    Արա այն ինչ հաջողություն ա բերում ու մոտեցնում ա քո նպատակին, այլ ոչ այն ինչ քո դուրն ա գալիս,
    Իսկ դու համոզված ես որ ամենալավը կա???
    և հետո, պլանավորել երբեք պետք չի: Չես գտնում, որ գործողությունները վերլուծելը և ստրատեգիաներ հորինելը անիմաստ է? տարբեր աղջիկներ տարբեր մոտեցում են պահանջում, ունեն տարեր բնավորություններ ու ընդհանրացնելն անիմաստ է, իմ կարծիքով:

    ես իրատես եմ, ու հասկանում եմ , որ իդեալական մարդ չկա, բայց ասեմ, որ ինձ համար շատ կարևոր է ազնվությունը (տանել չեմ կարողանում սուտը, կեղծիքը...անկեղծ), բարությունը ու հարգանքը մարդկանց նկատմամբ: մեկ ել եթե խղճով լինի ու ինչպես Յուլիանան ասեց, ինձ նման բուսակեր, շատ ավելի լավ կլինի

    և ընդհանրապես, իմ կարծիքով, ցանկացած տիպի, հատկապես կին-տղամարդ հարաբերությունների համար կարևոր է հետևյալ գաղափարների գոյությունը.
    1. փոխադարձ հարգանք
    2. փոխադարձ վստահություն
    3. փոխադարձ հասկացուղթություն (չգիտեմ , ճիշտ եմ ասում բառը , նկատի ունեմ понимание )
    4. նման հետաքրքրություններ , ինր որ բան , որ ընդհանուր կլինի 2-ի համար
    5. ու բնականաբար փոխադարձ սեր

  12. #87
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Չնայած միտք է Գուցե այդ ձևն օգտագործեմ աղջիկ "խոսացնելուց": Ենթադրենք փողոցում տեսնում եմ մի գեղեցկուհու և հրապուրվում նրանով: Մոտենամ և ասեմ.
    - Արի ես քեզ ղեկավարեմ:
    Երևի նա անմիջապես ինձնով կհրապուրվի ու խելոք գառնուկի նման հետևիցս կգա
    Մինչև հիմա ծիծաղս չեմ կարողանում զսպել

  13. #88
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Երբ նորից կարդացի գրառումները, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե կանայք Գևորգի համար պարզապես թանկարժեք իրեր են, որոնք ուզում է զեղչով ձեռք բերել:

  14. #89
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Ամեն դեպքում, պիտի ես էլ ասեմ, այն կինը որը կցանկան ա, որ իրեն ղեկավարեն երբեք ո'չ իմ հրապուրանքին կարժանանա, ո'չ էլ հարգանքին: Երևի ստրկուհիները հիացած էին իրենց տերերով հա՞:

  15. #90
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈւՐԵԼ ԿԱՆԱՆՑ ?

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    ........ կանայք Գևորգի համար պարզապես թանկարժեք իրեր են, որոնք ուզում է զեղչով ձեռք բերել:


    Դե՛ լավ; ... մի՛ չափազանցրու )

Էջ 6 27-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հղի կանանց արտոնությունները
    Հեղինակ՝ ivy, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 17.02.2017, 08:01
  2. Կանանց քահանայությունը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Կրոն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 06.09.2009, 11:28
  3. Կանանց հիասթափությունները
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 314
    Վերջինը: 15.07.2009, 18:27
  4. Հայ աղջիկների/կանանց նկարներ
    Հեղինակ՝ armatura, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.10.2008, 04:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •