User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արդյո՞ք արժի գոռոզամիտ աղջիկներին գայթակղել հոգեբանական սուպերտեխնոլոգիաներով

Քվեարկողներ
146. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    80 54.79%
  • Ոչ

    66 45.21%
Էջ 15 27-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 391 հատից

Թեմա: Ինչպե՞ս հրապուրել կանանց

  1. #211
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Մեջբերում Զինվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, ինձանից ձեզ խորհուրդ-դրանցից աշխատեք հեռու մնալ
    Գոռոզ աղջկան կարելի ա համեմատել պոպոքի հետ, շատ անորակ պոպոքի, որը ջարդել ել չարժի, որովհետեվ միջուկը շատ չնչին ա էն կեղևի հետ համեմատած, որը պիտի ջարդեք: Ջարդելուց հետո ել ավելի դառն ուհուսահատ կհայհոյեք էդ պոպոքին ու ինքներդ ձեզ, եթե իհարկե հայհոյելու հավես դեռ կունենաք: Հեռու մնացեք դրանցից:
    Իսկ չես կարծում, որ այդ գոռոզությունը պարզապես կարող է պաշտպանական ռեակցիա լինել շրջապատի տխուր ու վատ ազդակների հանդեպ

  2. #212
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Ես մի բան կասեմ, որ գոռոզությունը հարաբերական է, միգուցե քո հանդեպ է ինչ-որ մեկը գոռոզ իսկ դա կարող է լինել քեզանից, և պարտադիր չէ, որ գոռոզ աղջիկը չունենա ինտելեկտ, մակարդակ և էթիկա

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

  3. #213
    Ուվալնյատ եղած Զինվոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2007
    Հասցե
    Կազառմա
    Գրառումներ
    79
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Ես նկատի ունեի,որ բոլոր բարդություններն ու արգելքները հաղթահարելուց, քեզ սուպերմենի տեղ դնելուց ու սար ու ձոր անցնելուց հետո հույս ունես արժանին ստանալ, բայց պարզվում է չարչարվում էիր ընդամենը մի սովորական աղջկա համար, որ միլիոն դոլարի գոռոզությունից ու ինքնահավանությունից բացի ուրիշ ոչ մի հարգանքի արժանի հատկանիշ չունի: Իհարկե, ես ընդունում եմ, որ բոլորը չեն աըդպիսին, բաըց դեպքերի 80 տոկոսում համոզված եղեք, որ իմ ասածը ճիշտ դուրս կգա: Ոնց որ ասում են- տառապանքս փորձ ունի
    Ինչ ասեմ? Տենց էլ պիտի լիներ

  4. #214
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    մի հատ կխնդրեի ճշտեք, թե որն է գոռոզությունը...

    ցանկացած աղջկա համար կարելի ա վիզ դնել... մենակ մի բան ա պետք դրա համար` սիրահարվել էդ աղջկան...

  5. #215
    Ուվալնյատ եղած Զինվոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2007
    Հասցե
    Կազառմա
    Գրառումներ
    79
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հատ կխնդրեի ճշտեք, թե որն է գոռոզությունը...

    ցանկացած աղջկա համար կարելի ա վիզ դնել... մենակ մի բան ա պետք դրա համար` սիրահարվել էդ աղջկան...

    Բեր ավելի լավ ա հարցիդ հարցով պատասխանեմ. Քո կարծիքով ոնց կվարվեն նորմալ աղջիկն ու գոռոզը, երբ զգան, որ սիրահարված ես իրենց: Նորմալը կհասկացնի ինչ որ ձև որ չի ուզում քեզ կամ ել երբ մոտիկանաս ուղղակի կասի գիտես ոնց, հարգում եմ քո զգացմունքը, բաըց մեր մեջ ոչ մի բան չի լինի.
    Իսկ գոռոզի մտքով ել չի անցնի տենց բան անել: Գիտես չէ ինչ աներես կենդանի ա դառնում ճանճը, երբ զգում ա, որ ալարում ես հելնես ճանճի փեդով տաս գլխին: Նույն ձև էլ գոռոզը-հենց զգում ա որ սիրահարված ես իրան, մի հատ ընենց ա սկսում ձև բռնել, որ էլ չեղած. Շատ դեպքերում կարող ա դաժե զգա, որ քեզ դրանով կարող ա վիրավորի, բայց դրանից ինքը ավելի մեծ հաճույք կզգա: Մի խոսքով"
    Պատասխանեցի հարցիդ??
    Ինչ ասեմ? Տենց էլ պիտի լիներ

  6. #216
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Մեջբերում Զինվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նկատի ունեի,որ բոլոր բարդություններն ու արգելքները հաղթահարելուց, քեզ սուպերմենի տեղ դնելուց ու սար ու ձոր անցնելուց հետո հույս ունես արժանին ստանալ, բայց պարզվում է չարչարվում էիր ընդամենը մի սովորական աղջկա համար, որ միլիոն դոլարի գոռոզությունից ու ինքնահավանությունից բացի ուրիշ ոչ մի հարգանքի արժանի հատկանիշ չունի:
    Դրա համար տղամարդը նախ ինքն իր համար պարզում է, թե ով է ու ինչպիսին է տվյալ աղջիկը, նոր է սիրահարվում ու, ինչպես դու ասացիր, իրեն սուպերմենի տեղ դնում, սար ու ձոր անցնում էդ աղջկա համար։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում սիրահարվել աղջկան, նրա համար պայքարել ու էդ ամեն ինչից հետո նոր պարզել, թե ում ես սիրահարվել... Առանց ճանաչելու ո՞նց ես սիրահարվում ու սկսում պայքարել չիմացածդ բանի համար։ Չե՞ս կարծում, որ ամբողջ սխալը հենց էդտեղից է գալիս։ Նախ ճանաչիր մարդուն, համոզվիր, որ արժե նրա համար պայքարել, նոր պայքարիր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #217
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Մեջբերում Զինվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Բեր ավելի լավ ա հարցիդ հարցով պատասխանեմ. Քո կարծիքով ոնց կվարվեն նորմալ աղջիկն ու գոռոզը, երբ զգան, որ սիրահարված ես իրենց: Նորմալը կհասկացնի ինչ որ ձև որ չի ուզում քեզ կամ ել երբ մոտիկանաս ուղղակի կասի գիտես ոնց, հարգում եմ քո զգացմունքը, բաըց մեր մեջ ոչ մի բան չի լինի.
    Իսկ գոռոզի մտքով ել չի անցնի տենց բան անել: Գիտես չէ ինչ աներես կենդանի ա դառնում ճանճը, երբ զգում ա, որ ալարում ես հելնես ճանճի փեդով տաս գլխին: Նույն ձև էլ գոռոզը-հենց զգում ա որ սիրահարված ես իրան, մի հատ ընենց ա սկսում ձև բռնել, որ էլ չեղած. Շատ դեպքերում կարող ա դաժե զգա, որ քեզ դրանով կարող ա վիրավորի, բայց դրանից ինքը ավելի մեծ հաճույք կզգա: Մի խոսքով"
    Պատասխանեցի հարցիդ??
    Իսկ հնարավոր չի դու սիրահարվես մեկին, իսկ նա ուղղակի իրեն զուսպ պահի, իսկ դա քո մոտ ընկալվի որպես գոռոզություն, չնայած չեմ կարծում որ եթե նա իրեն զուսպ չպահի քո դուրը կգա

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

  8. #218
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Մեջբերում GevSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հնարավոր չի դու սիրահարվես մեկին, իսկ նա ուղղակի իրեն զուսպ պահի, իսկ դա քո մոտ ընկալվի որպես գոռոզություն, չնայած չեմ կարծում որ եթե նա իրեն զուսպ չպահի քո դուրը կգա
    համաձայն եմ, հետո էլ սիրուն աղջիկների մեծ մասն ուղղակի ստիպված է լինում իրենց հեռու պահել բոլորից...ու հիմնականում դա ընդունվում է որպես գոռոզություն, անձամբ ինձ դուր է գալիս, երբ աղջիկը հպարտ է ու կարողանում է գնահատել իր արժանիքները...

  9. #219
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    համաձայն եմ, հետո էլ սիրուն աղջիկների մեծ մասն ուղղակի ստիպված է լինում իրենց հեռու պահել բոլորից...ու հիմնականում դա ընդունվում է որպես գոռոզություն, անձամբ ինձ դուր է գալիս, երբ աղջիկը հպարտ է ու կարողանում է գնահատել իր արժանիքները...
    Մի փոքր ճիշտ ես
    Երբ հպարտություն ունես`քո չափով, այդ չափը երբեմն շատերի մոտ ընկալվում է որպես գոռոզություն:
    Գոռոզությունը շատերի մոտ հպարտության որոշ աստիճան է, անձամբ ինձ գոռոզ էլ են համարում, չափից դուրս հպարտ էլ:
    Ինքս իմ համար ոչ նա եմ, ոչ էլ նա:Ես ես եմ, մնացածը էական չէ

  10. #220
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ են ուզում կանայք

    Բազմաթիվ տղամարդկանց համար կինը նման է չինական գլուխկոտրուկի.
    Բազմաթիվ դեպքերում նրանց վարքագիծը ոչ-մի իմաստ չունի տղամարդկանց համար:
    Մի բան կա, որում ես բացարձակապես վստահ եմ.
    Տղամարդ-կին հարաբերություններում կանայք բոլորովին այլ բան են ուզում, քան բազմաթիվ տղամարդիկ:
    Բայց ի՞նչ...

    Ինձ թվում է
    կինը ուզում է մի տղամարդու, ով կարող է ՂԵԿԱՎԱՐԵԼ նրան :
    Սխալ է թվում: Հատկապես հիմա, երբ կանայք ավելի ինքնուրույն են դարձել ու չեն հանդուրժում ղեկավարում:
    Թեև չեմ ժխտում, որ կան այդպիսի կանայք, բայց դրանց թիվը շատ փոքր է: Որովհետև բնական է, երբ մարդ ուզում է ազատ լինել, անել այն, ինչ ուզում է, ու ոչ մեկին չենթարկվել:
    Գիտես՝ մտածում եմ, որ շուտով աղջիկների մեծ մասը լեսբի է դառնալու, որովհետև տղամարդիկ չեն կարողանում նրանց տալ այն, ինչ իրենք են ուզում: Ուզում են շատ տրիվիալ բաներ, որոնք, սակայն, տղամարդիկ չեն հասկանում: Ուզում են սեր, ուշադրություն, հարգանք, անկախություն, խելառ քայլեր ու ամեն ինչ, ինչը կարող է հարաբերությունները ավելի հետաքրքիր դարձնել:
    Let`s break the rules, ignore society...

  11. #221
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Ինձ թվում է
    կինը ուզում է մի տղամարդու, ով կարող է ՂԵԿԱՎԱՐԵԼ նրան
    Միանգամայն սխալ է թվում:Կնոջը հարկավոր է տղամարդ, որին կարողանա ապավինել և որը դառնա նեցուկ.Ոչ թե ղեկավար: Չես ՞ կարծում, որ ղեկավարվելու ժամանակները անցել են:

  12. #222
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Ինչպե՞ս գրավել կանանց: Երևակայի թե շատ ջանք պետք չէ թափել- ուղղակի ցուցաբերել անկեղծություն: Եղե՛ք հասարակ, և մի՛ խաղացեք...
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  13. #223
    Ուվալնյատ եղած Զինվոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2007
    Հասցե
    Կազառմա
    Գրառումներ
    79
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար տղամարդը նախ ինքն իր համար պարզում է, թե ով է ու ինչպիսին է տվյալ աղջիկը, նոր է սիրահարվում ու, ինչպես դու ասացիր, իրեն սուպերմենի տեղ դնում, սար ու ձոր անցնում էդ աղջկա համար։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում սիրահարվել աղջկան, նրա համար պայքարել ու էդ ամեն ինչից հետո նոր պարզել, թե ում ես սիրահարվել... Առանց ճանաչելու ո՞նց ես սիրահարվում ու սկսում պայքարել չիմացածդ բանի համար։ Չե՞ս կարծում, որ ամբողջ սխալը հենց էդտեղից է գալիս։ Նախ ճանաչիր մարդուն, համոզվիր, որ արժե նրա համար պայքարել, նոր պայքարիր։
    Գիտես, դու ճիշտ ես միայն մասամբ: Բայց կարծում եմ շատ դեպքերում մարդիկ կարող են սիրահարվել անսպասելի, առանց հաշվարկի ու պլանավորման, առանց մինչև վերյջ ճանաչած լինելու տվյալ մարդուն: Համաձայն եմ, գերմարդկային բանականության համար սա անհեթեթ է հնչում, բայց սերն ու սիրահարվածությունը այն զգացմունքներից են, որոնք շատ քիչ են ենթարկվում սառը տրամաբանության պահանջներին
    Ինչ ասեմ? Տենց էլ պիտի լիներ

  14. #224
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Մեջբերում Զինվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես, դու ճիշտ ես միայն մասամբ: Բայց կարծում եմ շատ դեպքերում մարդիկ կարող են սիրահարվել անսպասելի, առանց հաշվարկի ու պլանավորման, առանց մինչև վերյջ ճանաչած լինելու տվյալ մարդուն: Համաձայն եմ, գերմարդկային բանականության համար սա անհեթեթ է հնչում, բայց սերն ու սիրահարվածությունը այն զգացմունքներից են, որոնք շատ քիչ են ենթարկվում սառը տրամաբանության պահանջներին
    Ես հասկանում եմ, թե դու ինչ նկատի ունես։ Սիրահարվել, իհարկե, կարելի է նաև առաջին հայացքից ու առանց ճանաչելու, բայց նաև համարում եմ, որ ընդամենը մի կամ մի քանի անգամ տեսնելով ու առանց մարդու հետ շփվելու սեր խոստովանելը շատ սխալ է։ Իսկ մարդու հետ թեկուզ մի քիչ շփվելու դեպքում կարելի է գոնե ընդհանուր պատկերացում կազմել նրա մասին ու ըստ այդմ՝ զգացմունքներդ կամ ավելի կկայունանան, կամ էլ հակառակը՝ կհիասթափվես, կհասկանաս, որ սխալվել ես։ Օրինակ, ես ինքս երբեք լուրջ չեմ վերաբերվել այն տղաներին, որոնք, ինձ մեկ կամ մի քանի անգամ տեսնելով ու հետս առանձնապես շփված չլինելով, սեր են խոստովանել, քանի որ գտնում եմ, որ եթե մարդը այսքան շուտ, առանց ինձ ճանաչելու այդ լուրջ ու պատասխանատու քայլին է դիմում, ուրեմն լուրջ մարդ չի։ Համոզված եմ, որ շատ աղջիկներ են այսպես մտածում, և ճիշտ են անում։

    Նման դեպքերում, տղաները կարող են սիրահարված լինել ու առանց երկար–բարակ մտածելու աղջկան խոստովանել ու ընկերություն անելու առաջարկ անել, աղջիկն էլ կարող է սիրահարվել, որից հետո կարճ ժամանակ անց տղայի սիրահարվածություն ոնց թափով եկել էր, էնպես թափով էլ չքանա, իսկ աղջիկը, փաստորեն, զոհ է դառնում, եթե նրա զգացմունքներն ավելի կայուն են դուրս գալիս։ Դրա համար սխալ եմ համարում սիրահարվածության թունդ պահին խոստովանելը։ Գոնե մի քիչ ժամանակ է պետք, մինչև մարդը համոզվի իր զգացմունքների գոնե հարաբերական լրջության ու կայունության մեջ, որպեսզի դիմացինին ցավ պատճառելու հավանականությունը նվազագույնի հասցնի։ Դե, պարզ է, որ ոչ ոք հաստատ չի կարող իմանալ, թե վաղն ինքն ինչ կզգա, հետևաբար ոչ ոք ապահովագրված չէ սխալվելուց, բայց հենց այստեղ է, որ մարդիկ սխալ են գործում՝ առաջնորդվելով զուտ այդ պահի զգացողություններով։ Վերջիվերջո, սիրահարվածությունների մեծ մասը երբեք էլ սեր չի դառնում, կայծի պես բռնկվում են ու արագ մարում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nare-M (21.08.2010)

  16. #225
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    22.12.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս հրապուրել կանանց

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրահարվել, իհարկե, կարելի է նաև առաջին հայացքից ու առանց ճանաչելու, բայց նաև համարում եմ, որ ընդամենը մի կամ մի քանի անգամ տեսնելով ու առանց մարդու հետ շփվելու սեր խոստովանելը շատ սխալ է։ ։
    Ի դեպ ասեմ թե ինչ մեխանիզմ է ընկած սիրահարվելու հիմքում:
    Շատերը լսած կլինեն Պարկինսոնիզմի մասին: Ասեմ որ պատճառը դոֆամին կոչվող նեյրոմեդիատորի պակասն է, որը հանդես է գալիս որպես արգելակման գործոն: Նրա պակասն ել բերում է շարժումների արգելակման խանգարման, որի հետևանքով ել ի հայտ են գալիս ակամա անզուսպ շարժումները:
    Սիրահարվածությունն էլ պայմանավորված է հենց դոֆամինի ժամանակավոր գերարտադրությամբ, որով էլ պայմանավորված են ներքին հանգստությունը, ախորժակի բացակայությունը, տխրությունը, անտարբերությունը արտաքին աշխարհի նկատմամբ, նիհարելը: Չվախեցնեմ ասելով, որ օրգանիզմը շատ խելոք է և հենց այպես չէ որ չի թողնում որ այս վիչակը երկար տևի, քանզի այն հանգիստ կարող է բերել մահվան, դրա համար է սիրահարվածությունը տևում է մաքսիմում 6-7 օր:
    Վիճել կարող են շատերը, բայց քչերն են կարողանում հենց այնպես զրուցել…

    Անհրաժեշտ է շատ բան տանել՝ մարդ դառնալու համար...

Էջ 15 27-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հղի կանանց արտոնությունները
    Հեղինակ՝ ivy, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 17.02.2017, 08:01
  2. Կանանց քահանայությունը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Կրոն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 06.09.2009, 11:28
  3. Կանանց հիասթափությունները
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 314
    Վերջինը: 15.07.2009, 18:27
  4. Հայ աղջիկների/կանանց նկարներ
    Հեղինակ՝ armatura, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.10.2008, 04:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •