Հիմա Նորքի հատուկ դպրոց բարեգործական նպատակներով այցելելը ավելի հեշտ կլինի, քանզի ամեն մի որոշումից առաջ ստիպված չեմ լինի բոլոր ծանոթ-անծանոթերից գումարային կամ այլ օգնություն խնդրել, այլ ընդամենը կբացեմ այս արկղիկը:
Հաջորդ այցելությունը պլանավորված է կատարել նրանց տարեվերջյան հանդեսին, Ձմեռ Պապիկի կերպարով և բաժանել Գրանդ Քենդի կոնֆետների տոպրակներ: Կոնֆետներն արդեն գնված են: Մնում է միայն Պարոն Ղազարյանը հաստատի,որ տարեվերջյան հանդեսը տեղի կունենա, հիմա դպրոցը կարանտինի պատճառով կիսատ-պռատ է աշխատում: Եթե մինչ նոր տարի չկարողանանք այցելել, ուրեմն կայցելենք հին տոմարով Նոր տարուն
Էջանիշներ