Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Հա՛, մեկ էլ սիրում է տարբեր բաներ նախաձեռնել, բայց ավարտին չհասցնել՝ թողնելով մյուսների ուսերին (բարեգործական ծրագիրը ):
Սխալ չհասկանաս ասածս , բայց Վեռայի ուսերին բարդելը որոշակի իմաստ ուներ ... նախ անհրաժեշտ էր որ ես որպես "նախկին" սերունդ փոխանցեի այդ գործը "նոր" սերդնին քանի որ փոխվում են սերունդները բայց մեր գործը և ուշադրության կենտրոնը այնուհանդերձ երեխաներն են մնում, կգա ժամանակ երբ Վեռան որ ի միջիայլով հերոսաբար ստանձնել ա այդ գործի լիդերությունը /ի "դավաճանության" պատճառով էլի/ ինքը կփոխանցի այդ սուրբ գործը մյուս արժանավորներին, Վեռան մեծ պոտենցիալ ունի, երևակայություն, հոգատարություն և ես վստահ էի որ նա կկարողանա կատարել ծրագիրը և շարունակություն հաղորդել դրան .. ու ճիշտն ասած հպարտանում եմ իրանով տեսնելով շարունակությունը .... այն ինչ մենք անում ենք մեծ գործ չէ ... մեծ գործ անում է այրի կինը երբ իր երեխաներին է նվիրվում ու ամեն օր նրանց կրթությամբ զբաղվում այն դեպքում երբ օրվա հացի փող է վաստակում... ես ուզում եմ որ ակումբի յուրաքանչյուր անդամ հասկանա դա ... երբ որ փողոցով քայլում ենք ու ծաղիկ կամ այլ բաներ ծախող երեխաներ ենք տեսնում , մուրացիկ ու անտուն փոքրիկներ ենք տեսնում ... դա ինչ որ տեղ մեր յուրաքանչյուրի մեղքն էլ է , քանի որ մենք ԵԹԵ ՈՒԶԵՆԱՆՔ , կարող ենք օգնել նրանց... յուրաքանչյուրս իր ուժերին ներածի չափով ... մենք պարտավոր չենք ըստ օրենքի, բայց մեր բարոյականությունը մեր հոգին մեր սիրտը վերջապես մեր գիտակցությունը չի համակերպվում դրա հետ ... Ձեզանից երևի շատերն են մտածել այ որ միլիոնատեր դառնամ ... մի հատ հաստատություն եմ կառուցելու սաղ անտուններին փողոցում էլ չապրեն .. կամ երեխաների համար հատուկ հաստատություններ բացել .... դա մեր խիղճն է որ անկախ տարիքից մեր մեջ կա ....
... Նրանք ովքեր իմ հետ էին 2000-ից սկսած այսօր արդեն հասուն ընտանիք կազմած մարդիկ են որ մեկը եստեղ որ մեկը ենտեղ բախտի քմահաճույքով շպրտված ... ինքս ես պատասխանատու աշխատանքի պատճառով զրկված եմ ազատ ժամանակ ունենալուց , և հենց հա էլ պատճառ հանդիսացավ հարգելի Բյուրակն որ "ուրշի վրա գցեմ"... բայց կարծում եմ այդ "ուրիշը" իմ վրա շատ բարկացած չէ .. քանի որ այդ աշխատանքները ամեն մեկին յուրովի ինչ որ բան են տալիս .. վստահ եմ որ մասնակիցները "ինչ որ բան ստացան" կազմակերպված ակցիայից ... ամեն դեպքում ես հեռակա կարգով "վերահսկում էի" իրականացվող ակցիային և գտնում եմ բաձր կարգով կազմակերպված այն իրականացավ որի համար և շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներից , Ակումբի ադնիմիստրացիայից ` օժանդակության համար , և բոլոր մասնակիցներից ...վստահ եղիր որ եթե հանգամանքները չլինեին ես այդ օրը ձեր կողքին կլինեի ... որովհետև ես լրիվ ընկալում եմ պատասխանատվություն հասկացողությունը: