Այսօր տեղի ունեցավ հանդիպում պարոն Հ. Ղազարյանի հետ (թիվ 2 օժանդակ դպրոցի տնօրեն): Հանդիպման նպատակն էր` պարզել, թե ակումբի բարեգործ անդամները ինչով կարող են օգտակար լինել վերոհիշյալ հաստատությանը: Քանի որ դպրոց սաները ամառային արձակուրդներին ցրված են ամբողջ հանրապետության տարածքով, ապա ամառային մեր օգնությունը սերտ կապ ունենալով այդ մանուկների հետ, նրանց հետ շփում ամառային ամիսներին գրեթե չի ակնկալում:
Նշեմ այն կետերը, որոնց համաձայն մենք պետք է գործենք.
1. Դպրոցն ունի “հարուստ” գրադարան, որը հագեցած է կոմունիստական-մարքսիստական գրականությամբ և որտեղ քիչ է այն գրականությունը, որը հաճելի կլիներ կարդալ մանուկներին: Ակնկալվում է մանկական գրքերի հարստացում այդ գրադարանում:
2. Դպրոցի սաներն ունեն հագուստի պահանջ: Հուսով ենք, որ կարող ենք հավաքել հագնելու պիտանի հագուստ:
3. Դպրոցի սաները գրեթե զուրկ են ժամանցային-խաղային պարագաներից: Դպրոցի տնօրենի խնդրանքով մեծ տեղ պետք է տրվի այս հարցին: Այսինքն պետք է աշխատենք դպրոցի “ժամանցային բազան” հարստացնել նման պարագաներով` շախմատ, շաշկի, դոմինո, լեգո, տրամաբանական խաղեր, ցատկապարան, գնդակ և այլն:
4. Դպրոցը հեռուստացույց չունի, սակայն ունի DVD-player: Ձեր օժանդակությամբ ցանկանում ենք հեռուստացույց և ուսուցողական սկավառակներ (DVD սկավառակներ) նվիրել դպրոցին: Սկավառակների խնդրում կարող է ցանկացած ոք օգնել, ով կարող է ձայնագրել սկավառակներ:
5. Դպրոցն ունի մի երկու օգտագործած ու հին համակարգիչ, որոնք պետք է աշխատացնել (որով ամենայն հավանականությամբ կզբաղվեմ ինքս որևէ մեկի օգնությամբ, հաջորդ շաբաթ օրը):
Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը և սպասում ձեր արձագանքներին:
Հարգանքներով` Cassiopeia - Վերոնիկա

Հ.Գ. Բարեգործական ֆոնդում առկա է 20000 դրամ և 40$